Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/551

Այս էջը սրբագրված չէ

րից կազմակերպվել: Ուներ (1978) 12 վարչություն և բաժին, այդ թվում՝ կոմու– նալ, բնակարանային տնտեսության, կա– պալային աշխատանքների, կապիտալ շի– նարարության, կոմպլեկտավորման ու սարքավորումների, վերահսկիչ–վերստու– գիչ: Առընթեր գործում են ջրմուղ–կոյուղու հանրապետական արտադրական վարչու– թյունը՝ միջշրջանային 12 տեղամասով, «Հայկոմուննախագիծ» ինստ–ը, Երևանի մեխանիկական գործարանը, վերելակային տնտեսության նորոգման ու տեխ. սպա– սարկման վարչությունը՝ միջշրջանային 3 տեղամասով, նյութատեխնիկական մա– տակարարման հանրապետական գրա– սենյակը: Մինիստրության համակարգում են գտնվում քաղաքային ու շրջանային ենթակայության կոմունալ 81, բնակարա– նային 54, նորոգման–շինարարական 33, արդ. 3 ձեռնարկություն և տնտ. կազմա– կերպություն, կապիտալ շինարարության 43 բաժին ու խումբ: Կոմունալ տնտեսության ժողկոմ են եղել 6. Ցաղուբյանը (1931–35), Ա. Եր– զընկյանը (համատեղության կարգով՝ 1935–36), Ա. Անանյանը (1937), Ա. Մու– րադյանը (1938), Ն. Մախմուդովը (1939), Ք. Խաչատրյանը (1939–46-ին՝ ժողկոմ, 1946–47-ին՝ մինիստր), մինիստր՝ Գ. Փահլևանյանը (1947–50), Ն. Թուխիկ– յանը (1950–78, 1957–60-ին՝ տեղական տնտեսության մինիստր): 1978-ից կո– մունալ տնտեսության մինիստրն է Ռ. Մի– նասյանը:

ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, քաղաքնե– րի, ավանների և գյուղերի բնակչությանը սպասարկող ձեռնարկությունների և տըն– տեսությունների ամբողջություն, քաղաք– ներում ընդգրկվում է քաղաքային տնտե– սության մեջ: Զբաղվում է քաղաքների, ավանների և գյուղական վայրերի բարե– կարգման՝ սանմաքրման, հարդարման, լուսավորման, ջրամատակարարման և կո– յուղու, գազամատակարարման ցանցերի կազմակերպման, կամուրջների, ստոր– գետնյա անցումների, քաղաքային ճանա– պարհների շահագործման կազմակերպ– ման, կանաչապատման, աղբափոխադըր– ման աշխատանքներով: Ընդգրկում է նաև հյուրանոցային տնտեսությունը՝ հյուրա– նոցների, կոլտնտեսային տների, քեմ– պինգների կազմակերպումը և շահագոր– ծումը, ՆԳՄ մասնագիտացված հրշեջ տըն– տեսություններն ու կամավոր հրշեջ ըն– կերությունները: Կ. տ–յան զարգացումը բնութագրվում է մեկ բնակչին մատակա– րարվող ջրի, գազի, կանաչապատված տարածության և ընդհանուր կոմունալ ծախսերի գումարի ցուցանիշներով: Բնակ– չության կենսամակարդակի բարձրաց– մամբ աճում է Կ. տ–յան ծառայություննե– րի պահանջը, զարգանում նրա նյութա– տեխնիկական բազան: 1975-ին, 1965-ի համեմատ, ԱԱՀՄ Կ. տ–յան և բնակչու– թյան կենցաղսպասարկման հիմնական ֆոնդերն աճել են 2,2 անգամ, կազմել ժողտնտեսության ամբողջ հիմնական ֆոն– դերի 4,4%–ը: Նույն ժամանակահատվա– ծում ՀՍՍՀ Կ. տ–յան և բնակչության կեն– ցաղսպասարկման հիմնական ֆոնդերն աճել են 2,4 անգամ: 1977-ին հանրայնաց– ված բնակարանային ֆոնդի 91% –ը ուներ ջրմուղ և կոյուղի, 88%–ը՝ կենտրոնաց– ված ջեռուցում, 20%-ը՝ տաք ջրամատա– կարարում, իսկ 89%-ը գազիֆիկացված էր: Հ. Ղուշչյան

ԿՈՄՈՒՆԱՐՍԿ (մինչև 1931-ը՝ Ալչևսկ, մինչև 1961-ը՝ Վորոշիլովսկ), քաղաք Ուկ– րաինական ՍՍՀ Վորոշիլովգրադի մար– զում: 120 հզ. բն. (1979): Հիմնադրվել է 1895-ին:

ԿՈՄՈՒՆԵՐՈՍ (իսպ. comuneros, < comu- na – համայնք), Կաստիլիայի (Իսպանիա) ինքնավար քաղաքների 1520–22-ի ապըս– տամբությունը թագավորական բացար– ձակապետության դեմ՝ ի պաշտպանու– թյուն քաղաքային ազատությունների: 1521-ի ապրիլին Վիլյալարեի մարտում Կ–ի զորքերը պարտվեցին: 1522-ին Կ. վերջնականապես ճնշվեց: Կ. են կոչվել նաև Նոր Դրանադայի (ներկայիս՝ Կոլումբիա) հակաիսպանա– կան ապստամբության (1781) մասնակից– ները, ինչպես նաև 1820–23-ի Իսպանա– կան հեղափոխության ձախ հոսանքը, որը հայտնի էր «Իսպանական կոմուներոսնե– րի կոնֆեդերացիա» անունով:

ԿՈՄՈՒՆԻ Ղևոնդ [Մելքոնյան Ղևոնդ Խաչատուրի, 1909, զ. Աջամ–Մավրակ (Կար– սի մարզում) – 6.3.1953, Մոսկվա], հայ սովետական գրող: ՍՄԿԿ անդամ՝ 1930-ից: 1918-ին գաղթել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական): 1938-ին ավարտել է «Պրավ– դա»-ի անվան կոմունիստական ժուռնա– լիստիկայի ինստ–ը: Առաջին գիրքը՝ «Խըն– դություն»-ը, լույս է տեսել 1932-ին: Այ– նուհետև հրատարակվել են նրա «Այգա– բաց» (1945), «Բանաստեղծություններ և վիպակներ» (1953), «Վիպակներ» (1959) ժողովածուները և այլ գրքեր: Թարգմանել է Լ. Տոլստոյի, է. Վոյնիչի, Ա. Բարտոյի ստեղծագործություններից:

ԿՈՄՈՒՆԻԶՄ (ֆրանս. communisme,< լատ. communis – ընդհանուր), 1. կապիտա– լիզմին օրինաչաՓորեն փոխարինող հա– սարակական–տնտ եսական ֆորմացիա, որը հենվում է արտադրության միջոցների հասարակական սեփականության վրա, ոչնչացնում է շահագործումը, սոցիալ– դասակար զային անհավասարությունը, ապահովում է անհատի բարձր բարեկե– ցությունը և կուլտուրան, իսկական ազա– տությունը և համակողմանի զարգացումը: 2. Նեղ առումով՝ այդ ֆորմացիայի բարձ– րագույն փուլը: Ինչպես նշված է ԱՄԿԿ ծրագրում, Կ. անդասակարգ հասարա– կարգ է արտադրության միջոցների միաս– նական համաժողովրդական սեփականու– թյամբ, հասարակության բոլոր անդամ– ների սոցիալական լիակատար հավասա– րությամբ, որտեղ մարդկանց համակող– մանի զարգացման հետ մեկտեղ, շարու– նակ զարգացող գիտության և տեխնիկա– յի հիման վրա, կաճեն նաև արտադրողա– կան ուժերը, հասարակական հարստու– թյան բոլոր աղբյուրները լիառատ կհոր– դեն, և կիրագործվի «Յուրաքանչյուրից՝ ըստ ընդունակությունների, յուրաքան– չյուրին՝ ըստ պահանջմունքների» մեծ սկզբունքը: Կ. ազատ և գիտակից աշխա– տավորների բարձր կազմակերպված հա– սարակություն է, որտեղ կհաստատվի հանրային ինքնավարություն, հասարա– կության բարօրության համար կատարվող աշխատանքը բոլորի համար կդառնա առաջին կենսական պահանջ, գիտակց– ված անհրաժեշտություն, յուրաքանչյուրի ընդունակությունները կգործադրվեն ժո– ղովրդի համար առավելագույն օգտավե– տությամբ: Կոմունիստական գաղափարները ըս– կըզբնապես ծագել են արդար հասարա– կություն կառուցելու պահանջով և ար– տահայտել են ֆեոդալիզմի և ազնվակա– նության դեմ մղած հեղափոխական պայ– քարի արմատական հոսանքների (XV դ. Հուսյան շարժումը Չեխիայում, XV դ. գյուղացիական պատերազմները Գեր մա– նիայում, XVII դ. Անգլիայի և XVIII դ. Ֆրանսիայի բուրժ. հեղափոխությունները) ձգտումները: Այդ շարժումների նպատակ– ների և պահանջների տեսական արտա– հայտությունը Թ. Մորի, Թ. Կամպանելա– յի, Զ. Ուինստենլիի, ժ. Մելիեի, Դ. Մաբ– լիի, Գ. Բաբյոֆի ուտոպիական ուսմունք– ներն էին: XIX դ. ուտոպիստ սոցիալիստ– ներ (տես Ուտոպիական սոցիափզմ) Ա. Սեն Սիմոնը, Շ. Ֆուրյեն, Ռ. Օուենը, ռուս հեղափոխական դեմոկրատներ Ա. Դերցենը, Ն. Չեռնիշևսկին, հայ իրա– կանության մեջ Մ. Նալբանդյանը տեսա– կանորեն հարստացրին և հիմնավորեցին ապագա հասարակության ստեղծման ան– հրաժեշտությունը: Նրանք առաջ քաշե– ցին ապագա հասարակության մասին իրենց իդեալը, քննադատեցին գոյություն ունեցող հասարակական հարաբերու– թյունները, բացահայտեցին բուրժ. հա– սարակության բազմաթիվ ներքին հակա– սությունները, սակայն չկարողացան «… պարզաբանել կապիտալիզմի օրոք գոյություն ունեցող վարձու ստրկության էությունը, ոչ նրա զարգացման օրենք– ները երևան հանել, ոչ էլ գտնել այն հ ա– սարակական ուժը, որն ընդու– նակ է նոր հասարակության ստեղծողը դառնալու» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 19, էջ 9): Կ–ի մասին ուսմունքի զարգացումը ուտո– պիայից դեպի գիտություն պահանջում էր օբյեկտիվ պատմական պայմաններ՝ կապիտալիստական հարաբերությունների հասունացում ու նրա հակասությունների սրում, պրոլետարիատի վերափոխումը բուրժուազիայի դեմ պայքարող ինքնու– րույն դասակարգային ուժի, պրոլետա– րիատի և բուրժուազիայի միջև դասա– կարգային պայքարի խորացում և տե– սական նախադրյալներ՝ պատմության մատերիալիստական ըմբռնումը և հավել– յալ արժեքի օրենքը, որ հայտնաբերեցին Կ. Մարքսը և Ֆ. էնգելսը: Նրանց ստեղ– ծած գիաական կոմունիզմը պրոլետա– րական հեղափոխական շարժման, պրո– լետարիատի շահերի և նպատակների տե– սական արտահայտությունն էր: Ապա– ցուցվեց կապիտալիզմի կործանման և Կ–ի հաստատման անհրաժեշտությունը, հայտնաբերվեցին այն տնտ. օրենքները, որոնք կապիտալիզմը տանում են դեպի արտադրամիջոցների կենտրոնացում և աշխատանքի հանրայնացում, և ի վերջո «… հասնում են այն կետին, երբ նրանք անհամատեղելի են դառնում իրենց կա– պիտալիստական պատյանի հետ: Վեր– ջինը պայթում է: Հնչում է կապիտալիս–