ւոական մասնավոր սեփականության ժամը: Սեփականազրկողներին սեփա– կանազրկում են» (Մարքս Կ., Կապի– տալ, հ. 1, 1954, էջ 796): Կ–ի մասին ուս– մունքը պատմական նոր պայմաններում՝ կապիտալիզմից սոցիաչիզմին և Կ–ին անցման դարաշրջանում, համակողմա– նիորեն զարգացրին Վ. Ի. Լենինը, ՍՄԿԿ–ը, կոմունիստական և բանվորա– կան մյուս կուսակցությունները: Մշակվե– ցին սոցիափստական հեղափոխության շարժիչ ուժերի, ուղիների և ձեերի, պրո– չեաարիաաի դիկտատուրայի, սոցիալիզ– մի ու Կ–ի կառուցման, համաշխարհային հեղափոխական շարժման զարգացման և այլ պրոբլեմներ: Հատուկ նշանակություն ունեցավ սկզբնապես առանձին վերց– րած մի երկրում սոցիալիստական հեղա– փոխության հաղթանակի հնարավորու– թյան վերաբերյալ լենինյան ուսմունքը: Հոկտեմբերյան սոցիափստական մեծ հե– ղափոխությամբ սկսվեց կապիտալիզմից սոցիալիզմին անցումը, որի ուղիով այժմ ընթանում են սոցիալիզմի համաշխար– հային համակարգը կազմող երկրները: Կոմունիստական ֆորմացիային բնորոշ է զարգացման երեք պատմական շրջան՝ հեղափոխական անցման ժամանակաշըր– ջան (տես Անցման ժամանակաշրջան կա– պիաափզմից սոցիափզմին), առաջին փուլ՝ սոցիափզմ, և բարձրագույն փուլ՝ Կ.: Անցման ժամանակաշրջանը սկսվում է սոցիալիստական հեղափոխությամբ և պրոլետարիատի դիկտատուրայի հաս– տատմամբ: Անցման շրջանի խնդիրների լուծմամբ հասարակությունը հասնում է կոմունիստական ֆորմացիայի առաջին փուլին՝ սոցիալիզմին: Մոցիալիզմի կա– ռուցումով սկսվում է նրա զարգացման և կատարելագործման հարաբերականորեն երկարատե պատմական մի ժամանակա– շրջան, նրա շարժումը դեպի իր բարձրա– գույն նպատակներն ու իդեալները, Կ–ի նախադրյալների ստեղծումը: Զարգացած սոցիալիզմը (տես Զարգա– ցած սոցիափսաական հասարակարգ) Կ–ին անցման օրինաչափ էտապն է, երբ լուծվում են կոմունիզմի նյութատեխնի– կական բազայի ստեղծման, կոմունիստա– կան հասարակական հարաբերություննե– րի ձեավորման, կոմունիստական գիտակ– ցականության ոգով աշխատավորների դաստիարակման խնդիրները: Նշված խըն– դիրների լուծումը և սոցիալիզմի զարգա– ցումը, կատարելագործումը երկմիասնա– կան դիալեկտիկական պրոցես է, ե, ինչ– պես նշել է Լենինը, սոցիալիստական հասարակությունը ծավալուն ձևով դա հենց Կ. է, իսկ Կ., ըստ նրա, սոցիալիզմի բարձրագույն աստիճանը: Կ–ի կառուցման խնդիրների բովանդակությունը բացա– հայտված է Սովեաական Միության կո– մունիստական կուսակցության ծրագրում, ՍՄԿԿ համագումարների որոշումներում: Կ–ի նյութատեխնիկական բազայի կա– ռուցման պրոցեսում իրականացվելու է արտադրության կոմպլեքսային մեքենա– յացում և լայն ավտոմատացում՝ երկրի լիովին էլեկտրիֆիկացման և էներգիայի նոր տեսակների և նոր նյութերի ստեղծ– ման հիման վրա: Այն պահանջում է բնա– կան, նյութական և աշխատանքային ռե– սուրսների ռացիոնալ օգտագործում: Գի– տատեխնիկական հեղափոխության նվա– ճումները սոցիալիզմի առավելություննե– րի հետ միացնելով՝ ձեռք կբերվի առավե– լագույն տեխնիկական առաջադիմություն, կբարձրանա աշխատանքի արտադրողա– կանությունը, բնակչության մեկ շնչին ընկնող արտադրանքի արտադրությունը, կստեղծվի նյութական բարիքների առա– տություն և մշակույթի շեշտակի վերելք: Հասարակությունը կհասնի աշխատավոր– ների բարեկեցության ամենաբարձր մա– կարդակի: Սոցիալիստական հասարակական հա– րաբերությունների կատարելագործման և նրանց՝ կոմունիստականի վերափոխման պրոցեսում տեղի է ունենալու, տնտե– սական հարաբեր ու թյ ու ննն– րի բնագավառ ու մ՝ սոցիալիստա– կան սեփականության երկու ձեերի միա– ձուլում, սպառման հասարակական ֆոն– դերի միջոցով բաշխման անվճար ձեերի ավելի ու ավելի ընդլայնում, քաղաքի և գյուղի, ֆիզիկական և մտավոր աշխա– տանք կատարող մարդկանց միջև եղած տարբերությունների հաղթահարում, աշ– խատանքի նոր ձեերի առաջացում: Աշ– խատանքը կվերածվի առաջին կենսական պահանջմունքի, հաճույքի, ս ո ց ի ա լ ա– կ ա ն–ք աղաքական բնագավա– ռ ու մ՝ դասակարգային տարբերություն– ների վերջնական հաղթահարում, հասա– րակության բարձր աստիճանի սոցիալա– կան միատարրության, սոցիալ–քաղաքա– կան անխախտ միասնության ձեռքբերում, ազգերի ու ժողովուրդների մերձեցում, ինտերնացիոնալ փոխհարաբերության և սովետական ժողովրդի հետագա զարգա– ցում, սոցիալիստական համաժողովրդա– կան դեմոկրատիայի և ժողովրդապետու– թյան բոլոր կողմերի ու հնարավորու– թյունների ծավալում և ծաղկում, հասա– րակության ինքնավարության հիմունք– ների, գիտական կառավարման և պլանա– վորման բարձր արդյունավետության ձևա– վորում, սոցիալիստական ու կոմունիս– տական ապրելակերպի զարգացում, կ ո– մունիստական դաստիարա– կ ու թյան, հոգեկան և գաղա– փարական բնագավառ ու մ՝ մարդկանց գիտակցության և վարքի մեջ եղած հնի մնացուկների հաղթահարում, մարդկանց կուլտուրայի և կրթության վիթ– խարի աճ, գիտության ու արվեստի մա– կարդակների բարձրացում, համակողմա– նի զարգացած անհատի ձեավորում: Այս բնագավառում կարեոր է ողջ ժողովրդի կոմունիստական աշխարհայացքի ձևավո– րումը, աշխատանքի նկատմամբ կոմու– նիստական վերաբերմունքի մշակումը: Մարդկանց գիտական աշխարհայացքի ձեավորման, իրականության ճիշտ արժե– քավորման ու գնահատման, բուրժ. գա– ղափարների դեմ պայքարելու համար պա– հանջվում է կոմունիստական բարոյակա– նության, կարգապահության (տես Աշխա– տանքային կարգապահություն, Կարգա– պահություն պետական, Կուսակցական կարգապահություն) սկզբունքների յու– րացում ու կենսագործում, չափազանց կա– րևոր է մարդկանց կոմունիստական դաս– տիարակությունը, աթեիստական դաս– տիարակությունը (տես Աթեիզմ), գեղագի– տական դաստիարակությունը, ֆիզիկա– կան դաստիարակությունը, համակողմա– նի զարգացած մարդու ձևավորումը: Այս արմատական վերափոխումները կստեղծեն Կ–ի բարձրագույն փուլի հիմ– քերը, սոցիալիզմը Կ–ի վերափոխելու պրո– ցեսի ավարտման հնարավորությունը: Սահմանելով կոմունիստական ֆորմա– ցիայի բարձրագույն փուլը, Կ. Սարքսը նշել է՝ «Կոմունիստական հասարակու– թյան բարձրագույն փուլում, երբ կչքանա մարդուն ստրկացնող նրա հպատակումն աշխատանքի բաժանմանը, երբ դրա հետ միասին կանհետանա մտավոր ու ֆիզիկական աշխատանքի հակադրու– թյունը, երբ աշխատանքը կդադարի լոկ ապրուստի միջոց լինելուց, այլ ինքը կդառ– նա կյանքի առաջին պահանջը, երբ ան– հատների բազմակողմանի զարգացման հետ միասին կաճեն նաև արտադրողա– կան ուժերը և լիառատ հեղեղի նման կհո– սեն հասարակական հարստության բոլոր աղբյուրները, այն ժամանակ միայն կա– րելի կլինի բոլորովին հաղթահարել բուր– ժուական իրավունքի նեղ հորիզոնը, և հա– սարակությունը կկարողանա իր դրոշակի վրա գրել՝ «Ցուրաքանչյուրից՝ ըստ նրա ընդունակությունների, յուրաքանչյուրին՝ ըստ նրա պահանջմունքների» (Գոթայի ծրագրի քննադատությունը, 1955, էջ 16): Միայն նյութական, սոցիալ–տնտեսական և հոգևոր վերափոխումները կարող են դառնալ ավելի բարձր հասարակության իսկական բազիսը, «…որի հիմնական սկզբունքն է ամեն մի անհատի լիակատար ու ազատ զարգացումը» (Մարքս Կ., Կապիտալ, հ. 1, էջ 620): Կ. իբրև գերա– գույն օրենք հաստատում է «…մարդկա– յին ուժի զարգացումը…, սկսվում է ազա– տության իսկական թագավորությունը…» (ն ու յ ն տ և ղ ու մ, հ. 3, էջ 360–61): Կ–ի իրականացումը, նրա բարձրագույն իդեալները և չափանիշները ձևավորվում են աստիճանաբար: Կ. զարգացման ըն– թացքում կանցնի տարբեր աստիճաններ՝ Կ–ի կառուցումը հիմնականում, լիակա– տար, զարգացած Կ. են: Կոմունիստական ֆորմացիան մարդ– կային հասարակության կազմակերպման բարձրագույն ձևն է, որը մարդկության համար ստեղծում է անվերջ ինքնակատա– րելագործման և առաջադիմության հնա– րավորություններ. այն մարդկայնացած մարդկության իսկական պատմությունն է: Կ–ի կառուցումը իրագործվում է պլանա– չափորեն և գիտակցաբար: Այն ղեկավա– րում է ԱՄԿԿ, որն աշխատավորներին բանվոր դասակարգի գլխավորությամբ նպատակամղում է դեպի ստեղծագործ աշ– խատանք՝ հանուն Կ–ի իդեալների: Գրկ.IT արքս Կ.,Էնգելս Ֆ., Լենին Վ. Ի., Գիտական կոմունիզմի մասին (Ասույթ– ների ժող.), Ե., 1965: Մարքս Կ., Էն– գելս Ֆ., Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, Ե., 1973: Մարքս Կ., Կապի– տալ, հ. 1–3, Ե., 1933–49: Ն m յ ն ի, Գոթայի ծրագրի քննադատությունը, Ե., 1955: է ն– գելս Ֆ., Անտի–Դյուրինգ, Ե., 1967: Նույ– նի, Կոմունիզմի սկզբունքները, Ընտ, երկ., հ. 1, Ե., 1972: Ն ու յ ն ի, Ընտանիքի, մասնա– վոր սեփականության և պետության ծա– գումը, Ե., 1965: Լենին Վ. Ի., Պեաու–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/552
Այս էջը սրբագրված չէ