Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/556

Այս էջը սրբագրված չէ

ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿ ՈՒ–

ԹՅՈՒՆ, սոցիալիզմի և կոմունիզմի կա– ռուցման ընթացքում համակողմանի և ներդաշնակ զարգացած անձնավորության ձևավորման պլանավորված և նպատակա– դրված պրոցես, գիտական կոմունիզմի տեսության բաղկացուցիչ մաս: Նպատակը համակողմանի, ամբողջական անձնավո– րության ձևավորումն է, որը պետք է ներ– դաշնակորեն համակցի հոգևոր հարստու– թյունը, բարոյական մաքրությունը և ֆիզիկական կատարելությունը: Կ. դ–յան գաղափարական հիմքը մարքսիզմ–լենի– նիզմն է: Կ. Մարքսը, Ֆ. էնգելսը և Վ. Ի. Լենինը բացահայտեցին դաստիարակու– թյան սոցիալական և դասակարգային– պատմական բնույթը, ապագայի մարդու ձևավորման ուղիները: Մարքսիզմի դա– սականների առաջ քաշած գաղափարները և ցուցումները զարգացվեցին ու կոնկրե– տացան ՍՄԿԿ գործունեությունում, սովե– տական կառավարության և սոցիալիստա– կան այլ երկրների գործնական միջոցա– ռումներում: ՍՄԿԿ ծրագրում նոր մարդու դաստիարակության խնդիրը կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման և կոմունիստական հասարակական հա– րաբերությունների ձևավորման հետ մեկ– տեղ համարվում Լ կոմունիստական հա– սարակության կառուցման կարևոր կողմը: Կ. դ. նպաստում է կոմունիստական գի– տակցականության, աշխատանքային դաս– տիարակության, աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունքի, հա– սարակական ակտիվության, ժող. զանգ– վածների ինքնագործունեության և ստեղ– ծագործության զարգացմանը: Կ. դ–յան համակարգում ուրույն տեղ ունեն նաև աթեիստական դաստիարակությունը, ին– տերնացիոնաւ դաստիարակությունը, գե– ղագիտական դաստիարակությունը, բա– րոյական դաստիարակությունը, ֆիզիկա– կան դաստիարակությունը: Կ. դ–յան միջուկը կոմունիստական աշ– խարհայացքի ձևավորումն է: Մարքս– լենինյան աշխարհայացքը նպաստում է, որպեսզի մարդը աշխարհի նկատմամբ մշակի գիտական վերաբերմունք, գիտակ– ցի իր տեղը և դերը իրադարձությունների համակարգում, հանգի հավաստի եզրա– կացությունների: Գիտական աշխարհա– յացքի ձևավորումը միաժամանակ պայ– քար է ընդդեմ բուրժ. գաղափարախոսու– թյան, ռևիզիոնիստական և ռեֆորմիստա– կան տեսությունների, օպորտունիզմի և նացիոնալիզմի: ՍՍՀՄ–ում սոցիալական արմատական վերափոխումների ընթաց– քում ձևավորվում է նոր, սոցիալիստական վերաբերմունք աշխատանքի նկատմամբ: Նոր մարդու ձևավորումը ենթադրում է դաստիարակություն կոմունիստական բարոյականության ոգով, որի հիմնական էությունը և սկզբունքները ձևակերպված են կոմունիզմ կառուցողի բարոյական կո– դեքսում: Աճող սերնդի Կ. դ. ուս. հաստա– տությունների համակարգի հիմնական խնդիրն է: Նոր անձնավորության, մարդ– կանց միջև նոր հարաբերությունների ձևա– վորման հիմնական գործոնը աշխատան– քային կոլեկտիվն է: Աշխատավորների Կ. դ–ում կարևոր դեր են կատարում սո– վետները և սոցիալիստական պետության բոլոր մարմինները, հասարակական կազ– մակերպությունները: Մարդու կոմունիս– տական աշխարհայացքի, նրա բարոյա– կան համոզմունքի, հոգևոր մշակույթի ձևավորման գործում մեծ է գրականու– թյան և արվեստի դերը: Կ. դ–յան պրոցե– սում ղեկավարող և կողմնորոշ ուժ է ՍՄԿԿ–ն: Գրկ. Կոմունիստական դաստիարակության հիմունքները, 2 հրտ., Ե., 1963: Կոմունիստա– կան դաստիարակության մասին (թրգմ. ռուս., 2 հրտ.), Ե., 1967:

ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԵՎ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿ–

ՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, տարբեր երկրների կո– մունիստական և բանվորական կուսակ– ցությունների գաղափար ա–քաղաքական կապերի, գործունեության կոորդինացման ձև: Լայն տարածում է գտել Կոմունիս– տական ինտերնացիոնաւի արձակումից հետո, հատկապես 1950-ական թթ. վեր– ջից: Արդի պայմաններում կոմունիստա– կան և բանվորական կուսակցությունների միջև կապերն իրականացվում են չորս հիմնական ձևերով, միջազգային խորհըր– դակցություններ, ռեգիոնալ հանդիպում– ներ, երկկողմ բանակցություններ, տար– բեր երկրների մարքսիստների գիտական կոնֆերանսներ և սիմպոզիումներ: Մի– ջազգային կոմունիստական շարժման պատմության մեջ կարևորագույն նշանա– կություն են ձեռք բերել Մոսկվայում 1957, 1960 և 1969-ին կայացած Կ ո մ ու– նիստական և բանվորական կ ու սակց ու թյ անների մի– ջազգային խորհրդակցու– թ յ ու ն ն և ր ը: Մոսկվայի խորհրդակ– ցություններում ընդունված ծրագրային փաստաթղթերում արտացոլված են արդի դարաշրջանի համաշխարհային հեղափո– խական պրոցեսի բնույթը և էությունը, սոցիալիստական երկրների համագոր– ծակցության սկզբունքները, համաշխար– հային պատերազմի կանխման ուղիները, սոցիալիստական հեղափոխության զար– գացման ձևերը, հակաիմպերիալիստա– կան դեմոկրատական հեղափոխության խնդիրները, ազատագրված երկրների ոչ կապիտալիստական ուղիով զարգացումը, սոցիալիզմ և կոմունիզմ կառուցող ժողո– վուրդների պայքարի միաձուլումը միաս– նական հակաիմպերիալիստական հո– սանքի մեջ, կապիտալիստական երկըր– ների բանվոր դասակարգի հեղափոխա– կան շարժումները, ճնշված ժողովուրդնե– րի ազգային–ազատագրական պայքարը, գիտատեխնիկական հեղափոխության տնտ. և սոցիալական հետևանքները, այլ հարցեր: Հակաիմպերիալիստական պայքարի հրատապ խնդիրներին էր նվիրված 1970-ի սեպտեմբերին Բուդապեշտում կայացած (45) կոմունիստական և բանվորական կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը: Մոցիալիստական երկըր– ների կոմունիստական և բանվորական կուսակցու– թյունների ներկայացուցիչ– ների խորհրդակցություն– ն և ր ի անհրաժեշտությունը պայմանա– վորված է այն մեծ դերով, որ կատարում են այդ երկրները կոմունիստական շարժ– ման մեջ, ինչպես նաև առանձին, յուրա– հատուկ պրոբլեմներով, որ ծառանում են այդ կուսակցությունների առջև: 1957-ի նոյեմբ. 14–16-ին (Մոսկվա) կայացավ սոցիալիստական երկրների կոմունիստա– կան և բանվորական կուսակցությունների ներկայացուցիչների խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին միջազգային դրու– թյան հրատապ պրոբլեմներին, խաղաղու– թյան և սոցիալիզմի համար պայքարին, ինչպես նաև կոմկուսակցությունների փոխ– հարաբերություններին նվիրված հարցեր: 1958-ի մայիսի 20–23-ին (Մոսկվա) տեղի ունեցած ՏՓԽ անդամ երկրների կոմունիս– տական և բանվորական կուսակցություն– ների ներկայացուցիչների խորհրդակցու– թյունում մշակվեցին այդ երկրների ժող. տնտեսությունների զարգացման հեռա– նկարային պլանների վերաբերյալ սկըզ– բունքային դրույթներ: 1960-ի փետր. 2– 3-ին (Մոսկվա) կայացած Եվրոպայի սո– ցիալիստական երկրների կոմունիստա– կան և բանվորական կուսակցությունների ներկայացուցիչների խորհրդակցությու– նը նվիրված էր գյուղատնտեսության զար– գացման գործում փորձի փոխանակմանը: Հունիսի 24-ի (Բուխարեստ) հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին միջազգային հրատապ հարցերի շուրջ: 1962-ի հունիսի 6–7-ին (Մոսկվա) կա– յացած ՏՓԻ» անդամ երկրների կոմունիս– տական և բանվորական կուսակցություն– ների ներկայացուցիչների խորհրդակցու– թյունը (առանց Ալբանիայի ներկայա– ցուցչի, 1960-ական թթ. սկզբից Չինաս– տանի կոմկուսը և Ալբանիայի աշխատան– քի կուսակցությունը չեն մասնակցել սո– ցիալիստական երկրների կոմկուսակցու– թյունների միասնական գործողություննե– րին) ընդունեց որոշում, որն ուղղված էր սոցիալիստական երկրների տնտ., գիտա– տեխնիկական համագործակցության ամ– րապնդման և աշխատանքի միջազգային սոցիալիստական բաժանման ընդլայնման ու ճիշտ ձևավորման համար ավելի բարե– նպաստ պայմանների ստեղծմանը: Այս խորհրդակցության որոշման կատարման ընթացքը քննարկվեց 1963-ի հուլիսի 24– 26-ին (Մոսկվա) տեղի ունեցած ՏՓԻ* ան– դամ երկրների կոմունիստական և բան– վորական կուսակցությունների ԿԿ–ների առաջին քարտուղարների և կառավարու– թյունների ղեկավարների խորհրդակցու– թյունում: ՏՓԻ» անդամ երկրների կոմու– նիստական և բանվորական կուսակցու– թյունների ղեկավարների 1966-ի հուլիսի 7-ի (Բուխարեստ) հանդիպման մասնա– կիցները համաձայնության եկան առաջի– կայում ևս անել ամեն ինչ փոխադարձ համագործակցության զարգացման ուղղու– թյամբ: 1966-ի հոկտ. 17–22-ի (Մոսկվա) կայացան սոցիալիստական երկրների կո– մունիստական ու բանվորական կուսակ– ցությունների ղեկավարների և կառավա– րությունների ղեկավարների հանդիպում– ներ և զրույցներ: Կոմունիստական և բանվորական կուսակցությունների և սո– ցիաւիստական երկրների կառավարու– թյունների ղեկավարների (1967-ի հունի– սի 9, Մոսկվա) համանման կազմով (1967-ի հուլիսի 11-ին, Բուդապեշտ) հանդիպում–