Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/560

Այս էջը սրբագրված չէ

վարման ներկայիս պեա. ֆունկցիաներին համանման հասարակական ֆունկցիա– ներ կպահպանվեն նաև կոմունիզմի ժա– մանակ՝ վերաճելով և կատարելագործ– վելով հասարակության զարգացմանը հա– մապատասխան: Բայց նրանց իրականաց– ման բնույթն ու եղանակները տարբեր կլինեն, քան սոցիալիզմի օրոք: Պլանա– վորման և հաշվառման, տնտեսության ղեկավարման և մշակույթի զարգացման ղեկավար մարմինները կկորցնեն քաղ. բնույթը և կդառնան հասարակության ինքնավարության մարմիններ: Կոմունիս– տական հասարակությունը կլինի աշխա– տանքի մարդկանց բարձր կազմակերպ– ված համագործակցություն: վ. ՄոէսախանյաԱ

ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

ՄԱՆԻՖԵՍՏԸ», գիտական կոմունիզմի առաշին ծրագրային փաստաթուղթը, որը Կոմունիստների միության երկրորդ կոնգ– րեսի (1847) հանձնարարությամբ գրել են Կ. Մարքսն ու Ֆ. էնգելսը: «Այս աշխատու– թյան մեշ հանճարեղ պարզությամբ ու ցայտունությամբ,– գրել է Լենինը,– ուր– վագծված է նոր աշխարհայեցողությունը, նաե սոցիալական կյանքի բնագավառը ընդգրկող հետեողական մատերիալիզմը, դիալեկտիկան, որպես ամենաբազմակող– մանի ու խոր ուսմունք զարգացման մա– սին, դասակարգային պայքարի և նոր, կոմունիստական հասարակություն ստեղ– ծող պրոլետարիատի համաշխարհային– պատմական ռեոլյուցիոն դերի թեորիան» (Երկ., հ. 21, էշ 45–46): Աշխատությունը մարքսիզմի հիմունքների ամբողշական շարադրանքն է: Առաշին գլխում՝ «P ու րժ ու աները և պրոլետարներ ը», բացահայտ– ված են հասարակության զարգացման օբյեկտիվ օրենքները, արտադրաեղա– նակների հերթափոխության անխուսափե– լիությունը և հին հասարակարգի ընդեր– քում նորի սաղմնավորման դիալեկտիկա– կան պրոցեսը: Մարքսը և էնգելսը ապա– ցուցում են, որ հասարակության պատմու– թյունը (բացառությամբ նախնադարյան հասարակարգի) դասակարգային պայքա– րի պատմություն է, որ բուրժ. հասարա– կարգում ի դեմս թշնամի երկու դասա– կարգերի՝ բուրժուազիայի և պրոլետա– րիատի, ավելի են սրվել դասակարգային պայքարն ու դասակարգային հակասու– թյունները: Գիտականորեն հիմնավոր– վում են կապիտալիզմի խորտակման ան– խուսափելիությունը և նոր, անդասակարգ կոմունիստական հասարակության ստեղծ– ման պատմական անհրաժեշտությունը: Բացահայտելով նոր հասարակարգի ըս– տեղծման ուղիները՝ Մարքսն ու էնգելսը հասարակության վերափոխման իրական ուժը համարում են բոլոր աշխատավորնե– րի շահերը արտահայտող պրոլետարիա– տին, ցույց են տալիս պրոլետարիատի պատմական առաքելությունը, եզրակաց– նելով, որ կապիտալիզմը, հանձինս պրո– լետարների «…արտադրում է ամենից առաշ իր սեփական գերեզմանափորնե– րին: Նրա կործանումը և պրոլետարիատի հաղթանակը հավասարապես անխուսա– փելի են» (Կոմունիստական կուսակցու– թյան մանիֆեստը, 1973, Ե., էշ 69): «Կոմունիստական կուսակցության մանիֆես– տի» հայերեն հրատարակության (1968) շա– պիկն Երկրորդ գլխում՝ «Պրոլետարնե– րը և կոմունիստները», Մարքսն ու էնգելսը պարզաբանում են կոմունիստ– ների կուսակցության՝ բանվոր դասակար– գի առաջավոր ջոկատի էությունն ու պատ– մական դերը, նշում, որ կոմունիստները «…գործնականում հանդիսանում են բոլոր երկրների բանվորական կուսակցություն– ների ամենավճռական, միշտ դեպի առաջ շարժվելու դրդոդ մասը, իսկ թեորիական տեսակետից՝ պրոլետարիատի մնացած մասի հանդեպ նրանց առավելությունը պրոլետարական շարժման պայմանները, ընթացքը և ընդհանուր հետևանքները հասկանալու մեջ է» (ն ու յ ն տ և ղ ու մ, էջ 72): Կոմունիստների մերձավորագույն նպատակն է «…պրոլետարիատի ձևավո– րումը որպես դասակարգ, բուրժուազիայի տիրապետության տապալումը, քաղաքա– կան իշխանության նվաճումը պրոլետա– րիատի կողմից» (ն ու յ ն տ և ղու մ): Չնայած աշխատության մեջ Մարքսը և էնգելսը դեռևս չէին օգտագործել «պրուե– աարիաաի դիկտատուրա» հասկացությու– նը, սակայն հիմնավորել են պրոլետարիա– տի դիկտատուրայի գաղափարը, գտնելով, որ «…բանվորական, հեղափոխության մեջ առաջին քայլը պրոլետարիատի՝ տիրող դասակարգ դառնալն է, դեմոկրատիայի նվաճումը: Պրոլետարիատն իր քաղաքական տի– րապետությունը կօգտագործի նրա հա– մար, որպեսզի բուրժուազիայից քայլ առ քայլ խլի ամբողջ կապիտալը, արտադրու– թյան բոլոր գործիքները կենտրոնացնի պետության, այսինքն՝ որպես տիրող դա– սակարգ կազմակերպված պրոլետարիա– տի ձեռքում, և ըստ հնարավորին արագ մեծացնի արտադրողական ուժերի գու– մարը» (ն ու յ ն տ և ղ ու մ, էշ 81): Այս գլխում պարզաբանվել է կոմունիստների վերաբերմունքը ընտանիքի, սեփականու– թյան, ազգի, հայրենիքի, դաստիարակու– թյան նկատմամբ, նշվել են այն կարևորա– գույն սոցիալ–տնտեսական միշոցառում– ները, որոնք պրոլետարիատը պետք է իրականացնի իշխանությունը նվաճելուց հետո: Մարքսը և էնգելսը եզրակացնում են, որ պրոլետարիատը «…ոչնչացնում է դասակարգային հակադրության գոյու– թյան պայմանները, ոչնչացնում է առհա– սարակ դասակարգերը և դրանով իսկ՝ հր սեփական տիրապետությունը որպես .դա– սակարգի» (ն ու յ ն տ և ղ ու մ, էշ 83): Երրորդ գլխում՝ «Սոցիալիստա– կան և կ ո մ ու նիստական գրա– կան ու թ յ ու ն», գիտականորեն քննա– դատված է այդ տարիների սոցիալիստա– կան և կոմունիստական գրականությունը, վեր են հանված սոցիալիզմի դրոշով հան– դես եկող բուրժ. ու մանրբուրժուական հոսանքների (ֆեոդալական սոցիալիզմ, մանրբուրժուական սոցիալիզմ, «ճշմա– րիտ» սոցիալիզմ) դասակարգային էու– թյունը, արտահայտված է հեղինակների վերաբերմունքը ուտոպիական սոցիալիզ– մի ու կոմունիզմի ուսմունքների նկատ– մամբ: Չորրորդ գլխում՝ «Կ ո մ ու ն ի ս տ ն ե– րի վերաբերմունքը դեպի տարբեր օպոզիցիոն կուսակ– ց ու թ յ ու ն ն և ր ը», Մարքսն ու էնգելսը շարադրել են կոմունիստների տակտիկան օպոզիցիոն մյուս կուսակցությունների նը– կատմամբ, նշել, որ կոմունիստները պաշտպանում են գոյություն ունեցող հա– սարակական ու քաղ. կարգի դեմ ուղղված ամեն մի հեղափոխական շարժում: «Կ. կ. մ.» ավարտվում է «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՝ք» կոչով, որը դարձել է համաշխարհային հեղափոխական շօւրժ– ման նշանաբանը: «Կ. կ. մ.» վիթխարի դեր է խաղացել պրոլետարիատի ազատագրական պայ– քարում. գնահատելով այդ դերը, վ. Ի. Լենինը գրել է. «Այս փոքրիկ գրքույկն արժե ամբողշ հատորներ, նրա ոգով է ապրում ու շարժվում մինչև այժմ քաղա– քակիրթ աշխարհի ամբողշ կազմակերպ– ված ու մարտնչող պրոլետարիատը» (Երկ., հ. 2, էշ 12): Առաշին անգամ «Կ. կ. մ.» հրատարակ– վել է 1848-ին Լոնդոնում, գերմաներեն: 1882-ին ժնևում տպագրվել է ռուսերեն երկրորդ հրատարակությունը՝ Գ. Վ. Պլե– խանովի թարգմանությամբ, Մարքսի և էնգելսի հատուկ առաշաբանով: Ոչ լրիվ տվյալներով արտասահմանյան երկրնե– րում 1848–71-ին լույս է տեսել «Կ. կ. մ.»-ի մոտ 770 հրատարակություն՝ 50 լեզվով: ՄՄՀՄ–ում 1973-ի հունվարի 1–ի տվյալնե– րով թողարկվել է 447 հրատարակություն 24341 հզ. օրինակով՝ 74 լեզվով: «Կ. կ. մ.» հայերեն թարգմանվել է 1887-ին: «Մանիֆեստի» 1888-ի անգլերեն և 1890-ի գերմ. հրատարակությունների առաշաբաններում էնգելսը նշում է, որ հայերեն թարգմանությունը պետք է 1887-ին հրատարակվեր Կ. Պոլսում, սա–