Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/563

Այս էջը սրբագրված չէ

ե հրատարակել (ռում.) հայագիտական աշխատություններ («Հայերը իբրև քա– ղաքների հիմնադիրներ Արևելյան Եվրո– պայում», 1909, «Ռումինական երկըր– ների հայերի ավանդությունները, սովո– րույթները և հավատալիքները», 1911, «Ռումինական երկրների հայկական եկե– ղեցիները», 1912): Ռում. մամուլում հրա– տարակել է հոդվածներ հայ կարիճվորաց եղբայրությունների, հայ, ռումին և մոլ– դավ ժողովուրդների հարաբերություննե– րի, ազգագրության, երաժշտության վե– րաբերյալ, կատարել թարգմանություն– ներ: Ս. Քորսնջյան

ԿՈՅՆԵ ԼԵ&ՈՒ, տես Հունարեն:

ԿՈՅՍԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, տես Աֆրիկյան Լե– զուներ:

ԿՈՅՈՒՂԻ, ինժեներական կառույցների» սարքավորումների U սանիտարական մի– ջոցառումների համալիր, ծառայում է կեղ– տաջրերը հավաքելու, բնակավայրի կամ արդյունաբերական ձեռնարկության սահ– Նկ. 1. ներքին կոյուղու սխեման. /. օդափոխման արւոաձգիչ խողովակ, 2. կանգ– նակ, 3. լողաւոաշւոակ, 4. լվացարան, 5. լվաց– ման տակսաիկ, 6. զուգարանակոնք, 7. հե– ռացնող խողովակ, 8. ստուգիչ, 9. խոհանոցա– յին կոնք, 10, //.հիդրավլիկական փական– ներ, 12. թողարկ, 13. թաղամասային ցանցի դիտահոր, 14. թաղամասային ցանց, 15. հըս– կիչ հոր, 16. միացնող ճյուղ, 17. Փողոցային ցանցի դիտահոր, 18. փողոցային ցանց Նկ. 2. բնակավայրի կոյուղու ընդհանուր սխեման և հիմնա– կան կառույցները. 1. կոյուղացման ավազանների սահմանները, 2. փողոցային ցանց U կոյուղացման ավազանների կոլեկտոր– ներ, 3. շրջանային պոմպակայան, 4. ճնշումա– յին խողովակաշարեր, 5. արդյունաբերական ձեռնարկություններ, 6. գլխավոր կոլեկտոր, 7. գլխավոր պոմպակայան, 8. արտաքաղաքա– յին կոլեկտոր, 9. մաքրման կայան, 10. թո– ղարկ մաններից հեռացնելու, մաքրելու և ախ– տահանելու համար: Տարբերում են ներ– քին (նկ. 1) և արտաքին (նկ. 2) Կ.: Ներ– քին Կ–ու միջոցով, որը բաղկացած է սա– նիտարական սարքերից և ներքին Կ–ու ցանցից (հեռացնող խողովակներ, կանգ– նակներ և թողարկներ), կեղտաջրերը հա– վաքվում, շենքերից հեռացվում և տըր– վում են արտաքին Կ–ու ցանց: Ներքին Կ–ու ցանցի միջոցով է կատարվում ներքին և արտաքին ցանցերի օդափոխությունը: Արտաքին ցանցը բաղկացած է թաղամա– սային և փողոցային ցանցերից, կոյուղաց– ման ավազանների կոլեկտորներից և գըլ– խավոր կոլեկտորից: Կոյուղացման ավա– զանը բնակավայրի տարածքի այն մասն է, որը սահմանափակված է ջրբաժաննե– րով: Արտաքին Կ–ու ցանցը հաշվարկվում և նախագծվում է այնպես, որ կեղտաջուրը ներքին ցանցից հաջորդաբար անցնելով թաղամասային և փողոցային ցանցերով, կոյուղացման ավազանի և գլխավոր կո– լեկտորներով ինքնահոսքով հեռացվի բնակավայրի կամ արդ. ձեռնարկության սահմաններից: Արտաքաղաքային կոլեկ– տորով կեղտաջուրը արվում է մաքրման կայան, որտեղ մաքրվում, ախտահանվում Ա թողարկով լցվում է ջրավազան: Հարթ տեղանքի դեպքում արտաքին Կ–ու կազմի մեջ են մտնում նաև պոմպակայաններ և ճնշումային խողովակաշարեր: Ինքնա– հոսք Կ–ու ցանցը կառուցվում է կավե, ասբեստացեմենտե, բետոնե և երկաթ– բետոնե խողովակներից, իսկ մեծ չափերի կոլեկտորները՝ երկաթբետոնե խողովակ– ներից և հավաքովի երկաթբետոնե տար– րերից: ճնշումային խողովակաշարերը պատրաստվում են մետաղե, ասբեստա– ցեմենտե և երկաթբետոնե խողովակնե– րից: Ցանցի աշխատանքին հետևելու և խցանումները վերացնելու համար նա– խատեսվում են դիտահորեր: Կախված տարբեր կեղտաջրերի համա– տեղ կամ առանձին հեռացումից՝ տարբե– րում են Կ–ու հետևյալ 4 համակարգերը. 1. համահոս համակարգ, որի դեպքում բոլոր կեղտաջրերը (կենցաղա– յին, արտադրական և մթնոլորտային) հեռացվում են մեկ ցանցով: 2. Անջատ համակարգ (2 ցանցով), երբ մեկ ցանցով (կենցաղային–արտադրական Կ–ու ցանց) դեպի մաքրման կայան են տարվում կենցաղային և արտադրական կեղտաջրե– րը, իսկ մյուս ցանցով (հեղեղատար Կ–ու ցանց) հեռացվում են մթնոլորտային կեղ– տաջրերը և առանց մաքրվելու լցվում ջրա– վազան: 3. Կիսանջատ համա– կարգ, որը նույնպես բաղկացած է 2 ցանցից: Սակայն, ի տարբերություն ան– ջատ համակարգի, այս ցանցերը որոշ տեղերում իրար են միանում հեղեղաթո– ղերի միջոցով, որը հնարավորություն է տալիս մթնոլորտային կեղտաջրերի առա– վել կեղտոտ մասը հեղեղատար Կ–ու ցանցից լցնել կենցաղային–արտադրական Կ–ու ցանցը և ուղարկել մաքրման կայան: 4. Համակցված համակարգ, երբ բնակավայրի տարբեր շրջաններում կառուցվում են տարբեր համակարգի կո– յուղիներ: Կեղտաջրերի հեռացման կառույցներ կառուցվել են դեռևս հնում: Եգիպտոսում հայտնաբերվել են Կ–ու ջրանցքներ, որոնք կառուցվել են մ. թ. ա. 2500-ին: Հնդկաս– տանում և Միջագետքում նման կառույց– ներ եղել են ավելի վաղ ժամանակներում: Մ. թ. ա. VI դ. Հռոմում կառուցվել է Կ–ու ջրանցք, որը մասնակիորեն օգտագործ– վում է նաև այժմ: Միջին դարերում Կ. համարյա չի կառուցվել: Կ–ու շինարարու– թյունը, հիմնականում, սկսել է զարգա– նալ XIX դ.: Հայաստանում Կ–ու շինարա– րությունը սկսվել է վաղ ժամանակներից: Կենցաղային և մթնոլորտային կեղտաջրե– րի հեռացման կառույցներ են ունեցել էրե– բունին (մ. թ. ա. VIII դ.), Դվինը, Անին, Ամբերդը, Լոռե բերդը, Դառնին ևև: Ներ– կայումս ՀՍՍՀ բոլոր քաղաքևերն ու շրջկենտրոններն ունեն Կ–ու համակար– գեր: ՀՍՍՀ բնակավայրերի Կ–ու ցանցի ընդհանուր երկարությունը մոտ 1200 կմ է: Այժմ ՀՍՍՀ–ում գործում է 104 մաքրման կայան (726000 մ3/օր արտադրողականու– թյամբ, որոնցից 400000 մ3/օր արտադրո– ղականություն ունեցող 46 մաքրման կա– յաններում կատարվում է կեղտաջրի կեն– սաբանական մաքրում): Դեռևս 478000 մ3խր կեղտաջուր ջրավազաններն է լցվում առանց մաքրման: Այդ կեղտաջրերի մի մասի մաքրման համար կառուցվում է ևս 16 մաքրման կայան: Գրկ. JlKOBJieB C.B. h p,, KaHajra- sau;HH, 5 nepepa6. h .non, M., 1975. Կ. Ազաայան ԿՈՆ (<հուն. xcovog), 1. Կ. կամ կոնա– կան մակերևույթ, տարածության որևէ կորի (ու ղ ղ ո ր դ) բոլոր կետերը տրված կետի (գագաթ) հետ միացնող ուղիղ– ների (ծ ն ի չ ն և ր) երկրաչափական տեղ: Եթե ուղղորդն ուղիղ է, ապա Կ. վերածվում է հարթության: Եթե ուղղորդը երկրորդ կարգի կոր է և գագաթի հետ մի հարթու– թյան մեջ չի գտնվում, ապա ստացվում է երկրորդ կարգի Կ. (տես նկ. 1, ուղղորդը էլիպս է): Վերջինիս պարզագույն ներկայա– ցուցիչը ուղիղ շրջանա– յին Կ. է, որի ուղղորդը շրջանագիծ է: 2. Տար– րական երկրաչափու– թյունում շրջանային Կ. է կոչվում շրջանային Կ–ի (առաջին իմաստով) մակերևույթով և ուղղորդը պարունակող հարթությամբ սահմանափակված երկրաչափական մար– մինը (նկ. 2): Կ–ի ծավալը հավասար է jtr2h/3, իսկ կողմնային մակերևույթի մա– կերեսը՝ jtrl: Կ. հիմքին զուգահեռ հար– թությամբ հատելիս ստացվում է հատած Կ. (նկ. 3), որի ծավալը հավասար է jt(R2-h + r2-f Rr) հ/3, իսկ կողմնային մակերևույ– թի մակերեսը՝ jt(R+r)l:

ԿՈՆԱԿԱՆ ՀԱՏՈՒՅԹՆԵՐ, կորեր, որոնք ստացվում են ուղիղ շրջանային կոնը իր