Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/565

Այս էջը սրբագրված չէ

է աշխարհում: Առավել խոշոր ՀԷԿ–երն են՝ Լե–Մարինելը, Դելկոմյունը և Ինգան: Նավարկելի ուղիների երկարությունը մոա 20 հզ. կմ է: Գլխավոր նավահանգիստ– ներն են՝ Բուկաման, Կոնգոլոն, Կինշա– սան, Բրազավիլը, Կաբալոն ևն: Կ. հա– րուստ է ձկներով:

ԿՈՆԳՈ (Congo), Կոնգոյի ժ ո ղ ո– վըրղական Հանրապեաու– թ յ ու ն (La Republique Populaire du Congo) Բովանդակություն I. Ընղհանուր տեղեկություններ .t565 II. Պետական կարգըtt 565 III. Բնությունը t 565 IV. Բնակչությունը t 565 V. Պատմական ակնարկ t 565 VI. Քաղաքական կուսակցություն– ները, արհմիությունները և հասարակական այլ կազմա– կերպություններtt 566 VII. Տնտեսությունը t 566 VIII. Լուսավորությունը … …. 566 IX. Գիտական հիմնարկները … 566 X. Մամուլը, ռադիոն, հեռուստա– տեսությունը t 566 XI. Գրականությունըt 567 XII. ճարտարապետությունը ե կերպարվեստը t 567 XIII. Երաժշտությունը t 567 XIV. Թատրոնը t 567 I. Ընդհանուր տեղեկություններ Պետություն Կենտրոնական Աֆրիկայում: Սահմանակից է Գարոնին, Կամերունին, Կենտրոնա–Աֆրիկյան Հանրապետությա– նը, Զաիրին և Անգոլային: Հվ–արմ–ում ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրե– րով: Տարածությունը 342 հզ. կմ2 է, բն.՝ 1,45 մլն (1978), մայրաքաղաքը՝ Բրազա– վիլ: Վարչականորեն բաժանվում է 9 մարզի և Բրազավիլ ինքնավար օկրուգի: II. Պետական կարգը 1977-ի հեղաշրջումից հետո երկրում ողշ իշխանությունն անցել է Կոնգոյի աշ– խատանքի կուսակցության զինվորական կոմիտեին: Նրա նախագահը (նաև պետու– թյան ղեկավարն է) չեղյալ է հայտարարել սահմանադրությունը: Օրենսդրական մար– մինը Ազգային ժողովրդական ժողովն է: III. Բնությունը Կ. գտնվում է Կոնգոյի իջվածքի և Հա– րավ–Գվինեական բարձրության շրջա– նում: Ափերը հարթ են՝ ծովալճակներով ու ավազային ցամաքալեզվակներով: Ծո– վափնյա կուտակումային նեղ դաշտավայ– րին զուգահեռ 40–50 կմ երկարությամբ ձգվում են Մայոմբե լեռները (բարձրու– թյունը՝ մինչև 930 մ): Կենտրոնական մա– սում բարձրանում է Բատեկե բլրային սարավանդը: Հս–արլ–ում (Կոնգոյի իջ– վածք) տափարակ, ճահճակալած ալյու– վիալ հարթավայրեր են: Օգտակար հա– նածոներից կան նավթ, գազ, կապար, ցինկ, կալիումական աղ, ոսկի, ֆոսֆո– րիտներ: Կլիման հս–ում հասարակածային է, խոնավ, հվ–ում՝ մերձհասարակածային: Հուլիսի միջին ջերմաստիճանը Բրազա– վիլում 21°C է, ապրիլին՝ 26°C: Տարեկան տեղումները 1500–2000 մմ են, ծայր հվ–ում՝ 1200–1400 մմ: Գետերը ջրա– ռատ են, հաճախ՝ սահանքավոր: Մեծ գետերն են Կոնգոն և Կվիլուն (Նիարի): Նավարկելի է Կոնգոն: Կ–ի կարմրադեղ– նավուն հողերի վրա տարածված են խոնավ հասարակածային և մեր ձհա սա րակած այ ին անտառներ, կարմրա– վուն հողերի վրա՝ բարձրախոտ սավան– նաներ: Կենդանի– ներից կան կապիկ– ներ, փղեր, գետաձի, ընձառյուծ: Բազմազան է թռչնաշխարհը, շատ են սողունները (կոկոր– դիլոսներ, օձեր) ու մի– ջատները (այդ թվում՝ ցեցե ճանճը): IV. Բնակչությունը 85% –ը բանտու լեզ– վաընտանիքի ժողո– վուրդներ են (տես Աֆ– րիկյան Լեզուներ), բնակվում են նաև պիգ– մեյներ, Կենտրոնական և Արևելյան Մուդանի ժողովուրդներ: Պաշտո– նական լեզուն ֆրան– սերենն է, տոմարը՝ Գրիգորյանը: Բնակչու– թյան մեծ մասը հետե– վում է տեղական սովո– րութային հավատալիք– ներին, 40% -ը քրիս– տոնյաներ են, 1%-ը՝ մահմեդականներ: Բնա– կան աճը 2,2% է, մի– ջին խտությունը 1 կմ2 վրտ՝ 4,2 մարդ, քա– ղաքային բնակչությունը՝ 30% : Խոշոր քա– ղաքներն են Բրազավիլը, Փուենտ Նուա– րը, Գոլիզին, ժակոբը: V. Պատմական ակնարկ Կ–ի պատմությունը մինչև եվրոպական գաղութացումը քիչ է ուսումնասիրված: Եվրոպացիների այստեղ երևալու ժամա– նակ (XV դ. վերջ) Կ–ի տարածքում ապրող ցեղերը գտնվել են տոհմատիրական կար– գերի քայքայման տարբեր աստիճանների վրա: Կ–ի հվ–արմ. մասը XIV–XVI դդ. մտել է Կոնգո պետության կազմի մեջ: XIX դ. վերջին քառորդին սկսվել է Կոն– զո գետի ավազանի գաղութացումը: 1886-ին Կ. դարձել է ֆրանս. գաղութ: 1910-ին Կ–ի տարածքը մտել է Ֆրանսիա– կան Հասարակածային Աֆրիկայի ֆեդե– րացիայի մեջ: Կ–ի ժողովուրդների դիմա– դրությունը գաղութարարներին ժամանակ առ ժամանակ ընդունել է զանգվածային ելույթների բնույթ (1924, 1928, 1930-ական թթ.): 20-ական թթ. վերջին Կ–ում տարած– վեց հակա գաղութային քաղաքական–կրո– նական շարժում (շարժման ղեկավարի՝ Ա. Մատսուայի անունով կոչվեց մատսուա– կանություն), որը շարունակվեց նաև երկ– րորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո: 1946-ին տեղական բնակ– չությունը կուսակցություններ և արհմիու– թյուններ ունենալու իրավունք նվաճեց: 1957-ին ընդլայնվեցին աֆրիկացիների ընտրական իրավունքները: 1958-ին Կ. հայտարարվեց ֆրանս. Համագործակցու– թյան անդամ «ինքնավար պետություն»՝ Կոնգոյի Հանրապետություն անվամբ: 1960-ի օգոստ. 15-ին Կ. հռչակվեց անկախ պետություն: 1960-ի սեպտ. 20-ին Կ. ըն– դունվեց ՄԱԿ–ի մեջ: Սակայն Ֆրանսիան վերահսկում էր Կ–ի պաշտպանությունը, արտաքին քաղաքականությունը, տնտեսու– թյունը և բարձրագույն կրթությունը: 1961-ի մարտի 2-ին ընդունվեց սահմանադրու– թյուն, պրեզիդենտ ընտրվեց Ֆ. Ցուլուն: Ցուլուի կառավարության հակաժողովըր– դական արտաքին և ներքին քաղաքակա– նությունը առաջ բերեց դժգոհություն, և այն տապալվեց (1963): Ստեղծվեց ժամա– նակավոր կառավարություն՝ պրեմիեր մինիստր Ա. Մասամբա–Դեբայի գլխավո– րությամբ, որն արձակեց պառլամենտը, ներում շնորհեց քաղբանտարկյալներին: 1963-ի դեկտ. 8-ի հանրաքվեով հավանու– թյուն տրվեց նոր սահմանադրությանը, պրեզիդենտ ընտրվեց Ա. Մասամբա–Դե– բան: 1964-ին ազգային հեղափոխական շարժում (ԱՀՇ) կուսակցությունը հայտա– րարվեց միակը երկրում: ԱՀՇ հիմնադիր համագումարը նշեց, որ Կ. զարգանալու է «գիտական սոցիալիզմի սկզբունքների հիման վրա»: 1964-ին ընդունվեց զարգաց– ման առաջին հնգամյա պլանը (1964–68): Կառավարությունն ազգայնացրեց մի շարք ձեռնարկություններ: 1964-ի դեկտեմբե– րին Կ–ից դուրս բերվեցին երկրում մնա– ցած ֆրանս. զորքերը: Կուսակցության ծրագրի անհետևողական իրագործումը, անձնական իշխանություն հաստատելու միտումները, առաջադեմ գործիչների հե– տապնդումն առաջ բերեցին հասարակա– կան լայն շրջանների դժգոհությունը: Ձախ ուժերի (այդ թվում՝ առաջադեմ սպայու– թյան) համատեղ ելույթը հանգեցրեց Մա– սամբա–Դեբայի կառավարության հրա–