Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/567

Այս էջը սրբագրված չէ

1963-ից գործում է Կոնգոյի ազգային հեռուստատեսությունը: XI. Գրականությունը Կ. ունի հարուստ և ինքնատիպ բանա– հյուսություն: Գրավոր գրականությունն ստեղծվել է 1939–45-ի համաշխարհային պատերազմից հետո: Գրական լեզուներն են ֆրանսերենն ու լինգալան: Կ–ի առա– շին բանաստեղծը ժ. Չիկայյան է (ծն. 1931, ապրում է Փարիզում): Հրատարակել է «Սե արյուն» (1955), «Հոգուն մեղք անե– լով», «Ամփոփում: Ողջամիտ խոսքեր մո– լության վերլուծման համար» (1960), «Որո– վայն» (1964) բանաստեղծությունների ժո– ղովածուները, «Աֆրիկյան առասպելներ» (1968) են: 1956-ին լույս է տեսել Մ. Սին– դայի «Մեկնումի առաջին երգը», 1968-ին՝ ժ. Տատի Լուտարի «Կոնգոյան արմատ– ներ» բանաստեղծությունների ժողովա– ծուն: Կ–ի արձակը ներկայացված է վի– պագիր Մալոնգայի (ծն. 1907) ստեղծա– գործությամբ («Լեգենդ Մֆումու Մա Մա– զոնոյի մասին», 1955, «Արիուհու սիրտը», 1955, վեպեր): Ա. Լոպեսը «Տրիբալիզմ» պատմվածքների ժողովածուն նվիրել է ցեղային թշնամության խնդիրներին: Պ. Լոնին հրատարակել է «Մտրիկուլ 22» վեպը և առասպելների, պատմվածքների, առածների, ասացվածքների ժողովածու: Դրամատուրգիան կապված է Ֆ. Մուան– գասսայի անվան հետ: XII. ճարտարապետությունը Ա կերպ– արվեստը ժող. բնակելի տան հիմնական տիպը ուղղանկյուն հատակագծով, երկլանջ տա– նիքով խրճիթներն են, որ ուղիղ շարքերով տեղադրված են գլխավոր փողոցի երկայն– քով: XIX դ. II կեսից քաղաքներում կա– ռուցվում են եվրոպական տիպի շենքեր: Կերպարվեստում գերակշռում են փայտե քանդակներն ու դիմակները, որոնք Կ–ի տարբեր ժողովուրդների մոտ կերտվում են տարբեր արտահայտչամիջոցներով: Գե– ղարվեստական արհեստների հիմնական տեսակը փորագրությունն է, որով զար– դարվում են զանազան փայտե առարկա– ներ, դդումից պատրաստված անոթներ և կավե ամաններ: ժամանակակից արվես– տում նշանակալի են Պոտո–Պոտո գեղա– նկարչական դպրոց–արվեստանոցի (1951-ին Բրազավիլի շրջաններից մեկի անունով հիմնել է ֆրանսիացի գեղա– նկարիչ և ազգագրագետ Պ. Լոդսը) աշխա– տանքները: Պոտո–Պոտոյի վարպետները, հետեելով տեղական ավանդույթներին, ստեղծել են ժող. կյանքը պատկերելու յուրօրինակ ոճ (գուաշ, ջրաներկ), որի գծանկարի հստակությունը, շարժումների խիստ արտահայտչականությունը, վեր– ձիգ համաչափություններով ֆիգուրների դինամիկ ուրվագծերը գեղարվեստորեն փոխկապակցվում են գույնի դեկորատիվ հագեցվածությամբ: XIII. Երաժշտությունը Կ–ում բնակվող ժողովուրդների երա– ժըշտական մշակույթի ժանրերը և ոճական առանձնահատկությունները ծագել են հնագույն ժամանակներում և ձեավորվել մինչե գաղութացումը: Գյուղատնտ. աշ– խատանքների և որսի ժամանակ կատար– վող պարերը իմպրովիզացիոն բնույթի են: XX դ., քաղաքների աճին զուգընթաց, «Պարից առաջ», գուաշ (Պոաո–Պոտո) զարգացել է քաղաքային երաժշտական ֆոլկլորը (ձեավորվել է ֆրանս. մշակույթի ուժեղ ազդեցությամբ): Անկախության հըռ– չակումից (1960) հետո աճել է աֆրիկ– յան ժող. երաժշտության նկատմամբ հե– տաքրքրությունը: Երաժշտական գործիք– ներից տարածված են բազմազան թմբուկ– ները (տոկոլ, լոկոլկա, լինգունգու են): Օգտագործվում են նաև քսիլոֆոններ (լինզի, էնդարա, մանզա են), աֆրիկյան դաշնամուրներ (սանսա, մարիբուլա, կի– զանզի են), քնար, տավիղ, երաժշտական աղեղ, եղջերափողեր, սրինգներ են: Կ–ի ժամանակակից երաժշտությանը բնորոշ է երաժշտական նոր ձեերի առաջացումը, որոնք խարսխված են աֆրիկյան երաժըշ– տության հիմունքների զարգացման, եվրո– պական նվագարանների օգտագործման վրա, կրում են ամերիկյան ջազի և լատի– նա–ամերիկյան երաժշտության ազդեցու– թյունը: XIV. Թատրոնը Հնուց տարածված են պարային ներկա– յացումները, որոնք հաճախ սյուժետային բնույթ ունեն, պատկերում են հունձ, ձըկ– նորսություն, որսորդություն են: Անկա– խության հաստատումից (1960) հետո ըս– կըսվել է թատրոնի զարգացումը, որը մոտ է ժամանակակից եվրոպականին: Ստեղծվել են սիրողական կոլեկտիվներ, որոնցից ամենանշանավորը 1965-ին Բրա– զավիլի Ազգային կոնգոյական թատ– րոնն է (ղեկավար՝ Պ. Մայենգա): 1960- ական թթ. վերջի հայտնի դրամատուրգնե– րից է Լ. Ամբիլին. նրա «Մեղադրյալ Եվրո– պա» (1969) պիեսը դատապարտում է իմպերիալիզմի քաղաքականությունը: 1966-ին ստեղծվել է ավանդական ժող. պարեր կատարող Ազգային կոնգոյական բալետը: Գրկ.Cy66oTHH B.A., OpaHu,y3CKaa Ko;ioHHajibHaH 3KcnaHcna b KOHu,e XIX b. (9KBaTopnaJibHaH A<l>pHKa h 0CTp0Ba Hhahh- cKoro oiceaHa), M., 1962; V pHropoBHnH., Hckycctbo rioTo-noTo, «HcicyccTBo», 1965, 1; Wa g n e t I.M., Histoire et sociologie politique de la Republique du Congo (Braz– zaville), P,, 1963; Vennetier P., Geo– graphic du Congo--Brazzaville, P., 1966.

ԿՈՆԳՈ ԿԱՐՄԻՐ, C32H2406N2S2Na2, ազոներկանյութ է. ստացվում է դիազո– տացված բենզիդինը համակցելով երկու մոլեկուլ նավթինաթթվի հետ: Կ. կ–ի լու– ծույթը չեզոք կամ թույլ թթվային միջա– վայրում ունի կարմիր գույն, ուժեղ թթվա– յին միջավայրում (pH 5,2–3.0)՝ կապույտ: Օգտագործում են որպես ինդիկատոր:

ԿՈՆԳՐԵՍ (լատ. congressus – հանդի– պում, ժողով), 1. պետությունների, տե– րիտորիաների, կազմակերպությունների ղեկավարների կամ ներկայացուցիչների հանդիպում, հավաք, ինչպես նաև միջազ– գային կոնֆերանսի տեսակ՝ խաղաղու– թյան կողմնակիցների միջազգային Կ., գիտական Կ. են: 2. Օրենսդրական մարմ– նի կամ նրա պալատներից մեկի անվա– նումը որոշ երկրներում (Բոլիվիա, Բրա– զիլիա, Վենեսուելա, Կոլումբիա են): ԱՄՆ–ում Կ. է կոչվում օրենսդրական բարձրագույն մարմինը, Ֆրանսիայում՝ պառլամենտի երկու պալատների համա– տեղ նիստը: 3. Մի շարք երկրներում ազ– գային որոշ կազմակերպությունների ան– վանումը (օրինակ, Հնդկաստանում՝ Հընդ– կական ազգային կոնգրես կուսակցու– թյունը):

ԿՈՆԳՈՒՐԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, գտնվում է Հայկական ՄՍՀ–ում: Տես Արևեւյան Սևանի ւեռնաշղթա:

ԿՈՆԴԱԿ (հուն, xovtamov – գլանաձե ձող, գավազան, փաթույթ, նաե՝ հոգեոր օրհներգ, հորդորակ, տաղ, մաղթանք), V–VII դարերում ուղղափառ եկեղեցի– ներում երգասացության հիմնական ժան– րը: Հայ մատենագրության մեջ և եկեղե– ցական կիրառություններում նշանակում է կաթողիկոսական (երբեմն նաև առաջ– նորդ–եպիսկոպոսի) թուղթ, նամակ, ուղերձ, շրջաբերական, կտակ: Այսօր էլ Կ–ին գլանաձե փաթույթի տեսք են տա– լիս, ճակատը զարդարում կաթողիկոսա– կան–եպիսկոպոսական խորհրդանշանով և մանրանկարներով: Ունենում է պատմա– կան, քաղ., սոցիալ–տնտեսական, իրա– վա–վարչական, ազգային–հասարակական, մշակութային, կրթական և այլ բովանդա– կություն: Ըստ այդմ էլ Կ. երբեմն կարեոր պատմական սկզբնաղբյուր է: Փ, ԱսթաբյաԱ

ԿՈՆԴԱԿՈՎ Նիկոդիմ Պավլովիչ (1844– 1925), բյուգանդական և հին ռուսական արվեստի ռուս պատմաբան: Պետերբուր– գի ԳԱ ակադեմիկոս (1898) և Գեղարվես– տի ակադեմիայի իսկական անդամ (1893): Մովորել է Մոսկվայի համալսարանում (1861–65): 1920-ից ապրել է արտասահ– մանում, 1922-ից դասավանդել Պրագայի համալսարանում: Մշակել է արվեստի հու– շարձանների ուսումնասիրման պատկե– րագրական մեթոդ, վերլուծել նրանց տի– պաբանական առանձնահատկություն– ները: Գրկ. JI a յ a p e b B.H., KoHflanoB H.n. 1844–1925, M., 1925 (ունի աշխատություննե– րի 1ՐԻՎ ցանկ):

ԿՈՆԴԵ (Conde), Լ ու ի II Բ ու ր բ ո ն (1621 – 1686), ֆրանսիական զորավար: Երեսնամյա պատերազմի (տես Երեսնա մ– յա ւկաւոերազԱ 1618–48) ժամանակ Կ–ի տարած հաղթանակները (1643-ին՝ Ռոկ– րուայի, 1645-ին՝ Նյորդլինգենի, 1648-ին Լանսեի մոտ) արագացրին Ֆրանսիայի համար նպաստավոր Վեստֆալյան հաշ– տության (տես Վեսաֆաւյան հաշտու– թյուն 1648) կնքումը: Ֆրոնդայի ակտիվ գործիչներից էր:

ԿՈՆԴԵՆՍԱՏՈՐ (< լատ. condenso – խտացնել), 1. ջերմատեխնիկայում, ապարատ, որն իրականացնում է նյութի