Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/569

Այս էջը սրբագրված չէ

սիացի Փիլիսոփա–լուսավորիչ, ֆրանսիա– կան ակադեմիայի անդամ (1768): Գ. Մաբ– 1իի եղբայրը: Մասնակցել է «Հանրա– գիտարանի աշխատանքներին: Զ. Լոկի անմիջական ազդեցությամբ զարգացրել է սենսուալիսաական տեսությունը: ժխտել է Ռ. Դեկարտի բնածին գաղափարների տեսությունը՝ գտնելով, որ մարդու ունա– կությունների զարգացումը բացարձակա– պես որոշվում է փորձով, վարժությամբ և դաստիարակությամբ, իսկ գիտելիքները և հոգեոր ունակությունները (մտածողու– թյուն, կամք, երևակայություն ևն) լոկ զգայության արդյունք են: Կ. ասոցիատիվ (զուգորդական) հոգեբանության հիմնա– դիրներից է: Քննադատել է ֆիզիոկրատ– ներին: Կ–ի սենսուաւիզԱը և XVII դ. իդեա– լիստական մետաֆիզիկայի (Ն. Մալբրանշ, Գ. Լայբնից) քննադատությունը նպաստել են ֆրանսիական մատերիալիզմի զար– գացմանը: Կ–ի տրամաբանությունը, որն ըմբռնվել է որպես նշանների ընղհանուր քերականություն, հետաքրքրություն է ներկայացրել XVIII դ. վերշին–XIX դ. սկզբին: XIX դ. հայ իմաստասերները որպես հեղինակություն հաճախ հիշատակել են Կ–ին կամ անուղղակիորեն պաշտպանել նրա ասմունքը, սակայն քննադատել են (Ն. Ռուսինյան, Գ. Աշըգյան) նաև Կ–ի ծայրահեղ սենսուալիզմը:

ԿՈՆԴԻԼՈՄԱ (<հուն. xov6i3Xco|wa–չափից ավելի աճում, պալար, ուռուցք), մարդու մաշկի և լորձաթաղանթների սահմանա– փակ պտկիկային գերաճումներ, որոնք ունեն բորբոքային բնույթ: Առաշանում են մարմնի մշտական գրգռման և շփման են– թարկվող հատվածներում: Տարբերում են լայն Կ., սնկաձև գոյացություններ են՝ լայն հիմքի վրա և հաճախ իրենցից ներ– կայացնում են սիֆիչիսի երկրորդ շրշանի, գոնոռեայի և ֆրամբեզիայի ախտանշան: Սրածայր Կ., հարուցիչները վիրուս– ներն են, ունեն բլթակային կառուցվածք, բարակ ոտիկով: Մակերևույթը երբեմն կարող է խոցոտվել: Բուժումը, հիմնական հիվանդության վե– րացում, էլեկտրակոագուլյացիա, քերում:

ԿՈՆԴԻ5ԻՈՆԵՐ (< լատ. conditio – պայ– ման, վիճակ), օդի կոնդիցիոնման (տես Կոնդից իոնում օդի) համակարգերում օդի մշակման և տեղափոխման ագրեգատ: Տարբերում են ինքնավար (ներկառուց– ված սառնարանային մեքենաներով և էլեկտրական օդատաքացուցիչներով), ոչ ինքնավար (ցրտով և շերմությամբ սնվում են արտաքին աղբյուրներից) և Կ–հասց– նողներ (օդով սնվում են կենտրոնա– կան Կ–ից, իսկ շերմությամբ՝ արտաքին աղբյուրից, օրինակ, ջերմային և ՝սառնա– րանային կենտրոնական կայաններից): Ըստ հարմարաղասման ինքնավար Կ–նե– րը լինում են՝ հորիզոնական, առանձին– ագրեգատային և ուղղաձիգ, ոչ ինքնավար– ները՝ հորիզոնական և ուղղաձիգ, իսկ Կ–հասցնողները՝ օդափոխիչ և արտարկիչ:

ԿՈՆԴԻՑ ԻՈՆ ՈՒՍ՛ ՕԴԻ, փակ շինություն– ներում, տրանսպորտի միշոցներում մարդ– կանց ինքնազգացողության, տեխնոլոգիա– կան պրոցեսների անցկացման, սարքա– վորումների և սարքերի աշխատանքի հա– մար օդի առավել բարենպաստ շերմաստի– Ի ն ք ն ա վ ար ու ղ ղ ա ձ ի գ կոնդիցիոնե– ր ի սխեմա./. կեն տրոնախույս օդափոխիչ, 2, 7. էլեկ տրաշարժիչ– ներ, գոլորշա– ցուցիչ–օդահովա– ցուցիչ, 4. ջրային հովացման կոն– դենսատոր, 5. կոմպրեսորի աշ– խատանքը ջերմա– յին պոմպի ռեժիմի փոխարկող ք առ– անցք ծորակ, 6. ձայնակլանիչ ե– րեսապատումով իրան, 8. սառնա– րանային կոմպրե– սոր, 9. տակնոց ճանի, հարաբերական խոնավության, մաք– րության, բաղադրության, շարժման արա– գության ստեղծում և ավտոմատ կարգա– վորում: Կոնդիցիոնման համակարգերը հաճախ կատարում են ներհոս օդափոխիչի ֆունկցիաներ: Օդի կոնդիցիոնումը կա– տարվում է կոնդիցիոնման համակարգե– րում, որոնք օդը մշակում (կոնդիցիոներ– ներ), խառնում (խառնիչ տուփեր) և բաշ– խում են (օդաբաշխիչ հարմարանքներ): Կոնդիցիոնման համակարգերը լինում են կենտրոնական (սպասարկում են մի քանի շինությունների), տեղական (սպասար– կում են մեկ շինության կամ դրա մի մա– սին), ամբողշ տարվա համար և սեզոնա– յին (տարվա տաք կամ ցուրտ ժամանակա– շրջանի համար): Ըստ օդափոխիչների ստեղծած ճնշման, կոնդիցիոնման համա– կարգերը լինում են ցածր՝ մինչև 1 Կպա (100 Կգ/il2), միշին՝ 1–3 Կպա, և բարձր ճնշման՝ 3 Կպա–ից ավելի:

ԿՈՆԴՈՊՈԴԱ, քաղաք, ՌՍՖՍՀ Կարելա– կան ԻՍՍՀ Կոնդոպոգայի շրշանի կենտ– րոնը: Գտնվում է Օնեգա լճի ափին: Երկա– թուղային կայան է Լենինգրադ–Մուր– մանսկ գծի վրա: 28 հզ. բն. (1975): Քա– ղաք է 1938-ից:

ԿՈՆԴՈՏԻԵՐՆԵՐ (իտալ. condottieri, < condotta–պայմանագիր վարձու զինծառա– յության մասին), թագավորներին և Հռոմի պապին ծառայող վարձու զինվորական ջոկատների առաջնորդներ Իտալիայում, XIV–XVI դդ.: Իտալական պետություննե– րի միջև մզվող մշտական պատերազմների պայմաններում Կ. մեծ նշանակություն ըս– տացան:tXIV դ. դրանք հիմնականում օտարերկրյա ասպետներ էին, դարավեր– ջից՝ մեծ մասամբ իտալացիներ: Կ–ի թա– լանն ու ավերածությունները թուլացնում էին երկիրը: XV դ. վերջից հետևակազորի և հրետանու դերի մեծացմամբ Կ. (որոնց հիմնական ուժը հեծելազորն էր) աստի– ճանաբար վերացան:

ԿՈՆԴՈՐՍԵ (Condorcet) Մարի ժան Ան– տուան Նիկոլա դը (1743–1794), մարքիզ, ֆրանսիացի փիլիսոփա–լուսավորիչ, մա– թեմատիկոս, սոցիոլոգ և քաղաքական գործիչ: Մաթ. աշխատանքների համար 1769-ին ընտրվել է գիտությունների ակա– դեմիայի անդամ, 1782-ից՝ ֆրանս. ակա– դեմիայի անդամ: Աշխատակցել է «Հան– րագիտարանին: 1791-ին ընտրվել է օրենսդրական ժողովում: Կոնվենտ է ներ– կայացրել սահմանադրության իր ժիրոն– դիստական նախագիծը: Ռոբհսպիեռի կա– ռավարությունը Կ–ին մեղադրել է դավա– դրության մեջ և հեռակա դատապարտել մահվան: 1794-ին ձերբակալվել է. խուսա– փելով հրապարակային մահապատժից՝ ինքնասպան է եղել: Կ. դեիզմի և սենսուա– լիզմի կողմնակից էր: Պատմության զար– գացումը բացատրել է մարդկային բանա– կանության անսահման հնարավորու– թյամբ: Տնտեսագիտական հարցերում հե– տևել է ֆիզիոկրատներին: Կ. բնական իրավունքի կողմնակից էր: Պաշտպանել է մասնավոր սեփականությունն ու գույքային անհավասարությունը, այն համարել ան– հրաժեշտ, նույնիսկ՝ օգտակար: Պահան– ջել է ազգերի միջև անհավասարության ոչնչացում, պատերազմը համարել չարիք: Կ–ի գաղափարներն ունեցել են առաջա– դիմական նշանակություն, հատկապես Ռեստավրացիայի դարաշրջանում:

ԿՈՆԴՈԻԿՏԱՉԱՓՈԻԹՅՈՒՆ, տես Վերա– ծության Էւեկէորաքիէ!իական եղանակներ: Ի.Ս. Կռնե

ԿՈՆԵՎ Իվան Ստեպանովիչ [16(28).12. 1897, գ. Լոդեյնո (այժմ՝ Կիրովի մարզի Պոդոսինովսկի շրջանում) –21.5.1973, Մոսկվա], սովետական զորավար, Սովե– տական Միության մարշալ (1944), Սովե– տական Միության կրկնակի հերոս (29.7. 1944, 1.6.1945), ՉՍՍՀ հերոս (1970), ՄԺՀ հերոս (1971): ՍՄԿԿ անդամ 1918-ից: Սովետական բանակում ծառայել է 1918-ից: Ավարտել է բարձրագույն հրամ– կազմի դասընթացներ (1926), Մ. Ֆրուն– զեի անվ. ռազմ, ակադեմիան (1934): 1939–40-ին եղել է հրաձգային դիվիզիա– յի, կորպուսի, բանակի, 1940–41-ին՝ ռազմ. օկրուգների (Անդրբայկալյան, Հյուսիս–Կովկասյան), Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ բանակի (19-րդ), ապա ռազմաճակատների (Արևմտյան, Կա– լի նինի, Հյուսիս–Արևմտյան, Տափաստա– նային, Առաջին և Երկրորդ ուկրաինական) հրամանատար: Նրա հրամանատարու– թյամբ զորքերը մասնակցել են Մոսկվա– յի, Կուրսկի ճակատամարտերին, Աջափ– նյա և Արևմտյան Ուկրաինայի ազատա– գրմանը, Արևելա–Կարպատյան, Վիսլա– Օդերի, Բեռլինի, Պրագայի օպերացիանե– րին: 1946–50-ին՝ ցամաքային զորքերի գլխ. հրամանատար և ԱԱՀՄ զինված ուժե– րի մինիստրի տեղակալ, 1951–55-ին՝ Մերձկարպատյան ռազմ, օկրուգի հրամա– նատար, 1956–60-ին՝. պաշտպանության մինիստրի առաջին տեղակալ, միաժամա– նակ Վարշավայի պայմանագրի երկրների միացյալ զինված ուժերի գլխ. հրամանա–