Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/570

Այս էջը սրբագրված չէ

տար, 1961–62-ին՝ Գերմանիայում սովե– տական զորախմբերի հրամանատար, 1962-ից՝ ՍՍՀՄ պաշտպանության մինիստ– րության զլխ. տեսուչների խմբի գլխա– վոր տեսուչ: Եղել է ՍՍՀՄ Կենտգործկոմի անդամ (1931–34), ՍՍՀՄ I–VIII գու– մարումների Գերագույն սովետի դե– պուտատ, ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի անդամության թեկնածու (1939–52), ՍՄԿԿ Կենտկոմի անդամ (1952–73): Պարգևատրվել է Լենինի 6, Հոկտեմբերյան հեղափոխու– թյան, «Հաղթանակի», Կարմիր դրոշի 3, Կուտուզովի I աստիճանի 2, Մուվորովի I աստիճանի 2, Կարմիր աստղի, արտա– սահմանյան 13 շքանշաններով և մեդալնե– րով: Աճյունն ամփոփված է Մոսկվայում, Կրեմլի պատի մեջ: Երկ. 3anHCKH icoMaHflyiomero 4>Pohtom, 1943-1944, M., 1972. ԿՈՆԻ Անատոլի Ֆեոդորովիչ (1844–1927), ոուս իրավաբան, հասարակական գործիչ և գրող: Իրավունքի դ–ր (1890), Մոսկվայի համալսարանի պատվավոր անդամ (1892), Պետերբուրգի ԳԱ–ի պատվավոր ակադե– միկոս (1900), պետ. խորհրդի անդամ (1907), 1918–22-ին եղել է Պետրոգրադի համալսարանի քրեական դատավարու– թյան պրոֆ., օրենքների և կանոնադրու– թյունների նախապատրաստման օրենս– դրական հանձնաժողովի անդամ: Պետրո– գրադի իրավաբանական ընկերության նախագահ (1916): 1866-ից ծառայել է դատական մարմիններում: Պետ. հասա– րակական կարգի հարցերում ունեցել է չափավոր լիբերալ հայացքներ: Հռչակվել է Վ. Զասուլիչի գործի կապակցությամբ: Գրական երկերում կերտել է ժամանակի պետ. և հասարակական խոշոր գործիչ– ների վառ կերպարներ:

ԿՈՆԻՍ (Konya), քաղաք Թուրքիայի հա– րավում, Կոնիա վիլայեթի վարչական կենտրոնը: 270 հզ. բն. (1975): Երկաթու– ղային կայարան է, ավտոճանապարհնե– րի հանգույց, օդանավակայան: Գյու– ղատնտ. շրջանի կենտրոն է: Կ–ի շրջանում արդյունահանվում են սնդիկ և մագնեզիտ: ԿՈՆ ԻՐԵՐ (Conybeare) Ֆրեդերիկ Կոռն– վալիս (1857–1924), անգլիացի բանա– սեր–հայագետ: 1881-ից Օքսֆորդի հա– մալսարանի դասախոս, 1903-ից՝ Բրիտա– նական ակադեմիայի անդամ, Վենետիկի Մխիթարյան միաբանության ճեմարանի անդամ: 1888-ին և 1891-ին այցելել է Երուսաղեմ ու էջմիածին, կաւոարելա– գործել հայերենի իմացությունը, գրել «Հայաստանը և հայերը» (1889) իր առա– ջին հայագիտական հոդվածը: էջմիած– նում ուսումնասիրել է տեղի մատենա– դարանի գանձերը, Արիստոտելի և Պոր– փյուրի հայերեն ձեռագրերը համեմա– տել հունարեն բնագրերի հետ, ճշտել Պլատոնի գործերի հայերեն թարգմանու– թյան ժամանակը, հայերեն ձեռագրերի հիման վրա ճշտումներ կատարել Փիլոնի հունարեն տեքստերում, 1895-ին հրատա– րակել նրա «Հաղագս վարուց կենաց տե– սականի» գործը: Կ., բանասերներ Հ. Ռեն– դելի և Ա. Լևիս Շմիտի հետ, ստանձնել է Ւփկարի պատմության բազմալեզվյան հրատարակությունը (1898), պատրաստել հայերեն քննական տեքստը և թարգ– մանությունը: Կ. անդրադարձել է Մովսես Ի»որենացու «Հայոց պատմության» աղբյուրներին և ժամանակին («Մովսես Ւարենացվո պատ– մության աղբերաց խնդիրը», «ՀԱ», 1902, և «Մովսես Խորենացվո պատմության ժա– մանակը», «ՀԱ», 1903): 1898-ին հրատա– րակել է Հովհաննես Երեց Minuihgni «Բանալի ճշմարտության» գործի անգլե– րեն թարգմանությունը, ներածության մեջ (196 էջ) հանգամանորեն քննել թոնդրակ– յան աղանդի կարևոր խնդիրները, թարգ– մանությանը կցել է Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Մագիստրոսի, Հովհաննես Օձնե– ցու և Ներսես Շնորհալու այս աղանդին վերաբերող էջերը: Կ. գրել է նաև հայոց եկեղեցու ծեսերին նվիրված աշխատու– թյուններ: Անդրադարձել է Եղիշեի, Անա– նիա Շիրակացու, Մովսես Կաղանկատվա– ցու և այլոց գործերին: խ. Կարաղեչյան

ԿՈՆԻԴԻՈՒՄՆԵՐ (< հուն. Hovta – փոշի և etSoc;– տեսակ), անսեռ բազմացման սպորներ. գոյանում են սնկերի հատուկ ճյուղերի՝ կոնիդիակիրների վրա: Բնորոշ են անկատար և պարկավոր սնկերին: Կ– լինում են գնդաձև, ձվաձև, թելաձև, աստ– ղաձև, զսպանակաձև ոլորված: Տարբեր– վում են գույնով, բջիջների թվով, ծագ– մամբ: Ստորակարգ սնկերի՝ ֆիկոմի– ցետների Կ. ձևավւոխված սպորանգիում– ներն են:

ԿՈՆԿԻՍՏԱԴՈՐՆԵՐ (< իսպ. conquista– dor – նվաճող), XV–XVI դդ. Հարավա– յի–յ և Կենտրոնական Ամերիկայում իս– պանական նվաճողական արշավանքների մասնակիցներ: Կ. ոչնչացրել և ստրկաց– րել են Վեստ–Ինդիայի, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի ժողովուրդնե– րին և ցեղերին, ամայացրել և թալանել ամբողջ մարզեր: Թալանած ոսկին, ստրուկներին ու հողերը Կ. բաժանել են իրար մեջ: Կ–ի առավել հայտնի առաջ– նորդներն էին՝ Պ. Ալվարադոն, Նունիես դը Բալբոան, Պ. Վալդիվիան, Դ. Վելաս– կեսը, Գ. Կեսադան, է. Կորտեսը, Ֆ. Պի– սառոն:

ԿՈՆԿԼԱՎ (< լատ. conclave – կողպ– ված սենյակ), կարդինալների հավաք, հրավիրվում է Հռոմի պապի մահվանից 10 օր հետո, նոր պապ ընտրելու համար: Փակ գաղտնի քվեարկությամբ, մեկու– սացված հատուկ սենյակում, պապ է ընտրվում ձայների 2/3 -ն ու ևս մեկ ձայն հավաքած կարդինալը: Կ. սահմանվել է Լիոնի II տիեզերական ժողովում (1274):

ԿՈՆԿՈՐԴԱՏ (ուշ լատ. concordatum – համաձայնություն), համաձայնագիր Հռո– մի պապի և որևէ պետության միջև, որով կարգավորվում է կաթոլիկ եկեղեցու վի– ճակը տվյալ երկրում: Առաջին Կ. կնքվել է 1122-ին, Հռոմի պապի և գերմանական կայսեր միջև, որով ավարտվել է պայքարը ինվեսաիէոուրայի համար:

ԿՈՆԿՐԵՏ ԱՇԽԱՏԱՆՔ, տես Ապրանք հոդվածում:

ԿՈՆԿՐԵՏ ԵՐԱԺՇՏՈհԹՏՈՒՆ (ֆրանս. musique concrete), հնչյունային կոմպո– զիցիա, որ ստեղծվում է մագնիտոֆոնի ժապավենի զանազան բարդ շարժումների (ժապավենի շարժման արագացում, դան– դաղեցում կամ հակառակ շարժում), «ֆո– նոգենի» և հատուկ ստերեոֆոնիկ սարքա– վորումների օգնությամբ՝ շրջապատի կոնկրետ, ռեալ աղմուկները, ձայները (շոգեքարշի, մեքենայի շարժիչի ձայներ, զանազան հարվածներ, ճիչեր, շշուկներ ևն) եռաժապավեն, բազմասկավառակ մագնիտոֆոնով միաժամանակյա գրանց– ման միջոցով: Կ. ե. արդի արևմտաեվրո– պական երաժշտության մոդեռնիստական հոսանքներից է: «Գյուտարարը» և պրո– պագանդիստն է ֆրանսիացի ինժեներ– ակուստիկ Պ. Շեֆֆերը, որը 1948-ին ըս– տեղծել է իր առաջին «կոնկրետ» ստեղ– ծագործությունը: Կ. ե–յան նմուշներից են՝ Պ. Շեֆֆերի «Աղմուկների կոնցերտ», «Սև էտյուդ», Պ. Շեֆֆերի և Պ. Անրիի «Որփեոս 53», Պ. Անրիի «Որփեոսի առա– գաստը», Պ. Բուլեզի «էտյուդ մեկ հնչյու– նով» ստեղծագործությունները: Ե. Երկան յան

ԿՈՆԿՐԵՏԸ ԵՎ ՎԵՐԱՑԱԿԱՆԸ, փիլիսո– փայական կատեգորիաներ: Դիալեկտի– կա–մատերիալիստական մեկնաբանու– թյամբ կոնկրետը ամբողջական առարկան է Իր ողջ հարստությամբ, իր բոլոր կողմե– րով, կապերով ու հարաբերություններով, որոնք ստեղծվում են առարկայի գոյու– թյան որոշակի պայմաններում, իսկ վե– րացականն առարկան է՝ վերցված այդ որոշակի պայմաններից դուրս, ուրեմն՝ որպես ձև, սխեմա, հնարավորություն: Հի– րավի, մարդկային ճանաչողությունն իրա– կան ամբողջից՝ կոնկրետից, սկզբում վե– րացարկում է առանձին կողմեր ու կտըր– վածքներ: Այդպիսով առարկան վերցվում է որևէ հարաբերության տեսակետից, որով նա նույնանում է ուրիշ առարկաների հետ (ընդհանրացնող կամ նույնացման վերացարկում), մտովի առանձնացվում է առարկայի որևէ հատկություն, որը դիտ– վում է որպես ինքնուրույն վերացական առարկա (մեկուսացնող վերացարկում): Տեսական մտածողության խնդիրն է այդ վերացություններից վերականգնել կոնկ– րետն իր հարստությամբ՝ արդեն որպես ըմբռնված և իդեալական, մտածական կոնկրետ: Դա հնարավոր է դառնում, երբ հաջողվում է կառուցել առարկայի տեսու– թյունը, որի մեջ համակարգվում են այդ վերացությունները: Ուստի վերացականը հանդես է գալիս որպես կոնկրետին անց– նելու մոմենտ, որովհետև միակողմանի վերացությունների կազմավորումը և դրա շնորհիվ առարկայի դիտարկումը մաքուր, տեսքով, նրա ձևայնացումը և սխեմայնա– ցումը դառնում են սոսկ աստիճաններ առարկան իր ամբողջությամբ ու զարգաց– ման մեջ մտովի վերականգնելու համար: ճանաչողության մեջ Կ–ի և վ–ի հարաբե– րակցությունը, ըստ դիալեկտիկական մա– տերիալիզմի, արտացոլում է դրանց օբ– յեկտիվ դիալեկտիկան, այս իմաստով ինքը՝ բնությունը, և՝ կոնկրետ է, և՝ վերա– ցական: Հ. Գեորգյան

ԿՈՆԿՐԵՑԻԱ (< լատ. concretio – մակա– ճում), կ ու տ ա կ ու մ, կլորավուն մինե– րալային առաջացում նստվածքային ապարներում կամ ժամանակակից նըստ– վածքներում: Կուտակման կենտրոններ կարող են լինել միներալների հատիկնե– րը, ապարների, խեցիների բեկորները, ձկների ատամները և ոսկորները, բույսե– րի մնացորդները: Ըստ կառուցվածքի հա– ճախ հանդիպում են կոնցենտրիկ–շերտա–