Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/571

Այս էջը սրբագրված չէ

վոր, կոպիտ շերտավոր, ռադիալ–ճառա– գայթային Կ–ներ: Դրանք սովորաբար կազմված են լինում կալցիումի կարբո– նատներից, երկաթի օքսիդներից և սուլ– ֆիդներից, մանգանի միացություններից, գիպսից: Կ–ներ կան տարբեր երկրաբա– նական ժամանակաշրջանների, ինչպես նաե ժամանակակից լճերի, ծովերի, օվ– կիանոսների նստվածքներում:

ԿՈՆՅԱԿ (Cognac), քաղաք Ֆրանսիայի արևմուտքում, Շարանտա դեպարտամեն– տում: Գտնվում է Շարանտա գետահով– տում, խաղողի այգիների մեջ: 22,6 հզ. բն. (1979): Գինեգործության նշանավոր կենտ– րոն է (արտադրում է բարձր սպիրտայնու– թյան խմիչքներ, որոնք ստացել են կոն– յակ անունը):

ԿՈՆՅԱԿ, սպիրտային թունդ խմիչք: Պատ– րաստվում է կոնյակի սպիրտից, որն ըս– տացվում է սպիտակ կամ կարմիր խաղողը գինու սպիտակ եղանակով վերամշակե– լուց առաջացած անապակ գինիները թո– րելու միջոցով: Նախքան Կ. պատրաստելը Կ–ի սպիրտը հնացնում են կաղնուց պատ– րաստված տակառներում, բուտերում և արծնապատ խոշոր պահամաններում, որոնց մեջ դարսում են մշակված տակա– ռատախտակ: Վերջիններում հնացրած Կ–ի սպիրտից հիմնականում պատրաստում են օրդինար Կ–ներ, իսկ տեսակավոր Կ–ների համար օգտագործվում է կաղնու տակառ– ներում հնացրած Կ–ի սպիրտը: Հնացման պրոցեսում 65–70 ծավ. % թնդությամբ Կ–ի սպիրտը հարստացվում է դաբաղանյու– թերով և ձեռք բերում Կ–ին բնորոշ համ, փունջ, երանգ: Երկարատև հնացման ըն– թացքում կաղնու տակառներում Կ–ի սպիր– տը ենթարկվում է ֆիզիկական և քիմ. փո– փոխության. փոխվում է գույնը, ծավալը, թնդությունը, տեսակարար կշիռը, բաղա– դրիչ նյութերի տեսակը և հարաբերությու– նը: Սպիրտի թնդությունն իջեցնելու հա– մար օգտագործում են թորած կամ փափ– կացրած ջուր: Կոնյակի արտադրության պատմության մեջ հայ կոնյակագործները առաջինն են փորձել սպիրտի աստիճանն իջեցնել բնական աղբյուրի ջրով և հասել լավ արդյունքի: Հայկական Կ–ի պատ– րաստման համար օգտագործում են Երե– վանի՝ Կաթնաղբյուրից (Քառասունակն աղբյուր) բերված ջուրը, որը շատ փափուկ է և համեղ: Կ. լինում է օրդինար և տեսա– կավոր: Օրդինար են «երեք աստղ» (երեք տարեկան Կ–ի սպիրտից, թնդությունը՝ 40 ծավ.%), «չորս աստղ» (4 տարեկան Կ–ի սպիրտից, թնդությունը՝ 41 ծավ.%), «հինգ աստղ» (հինգ տարեկան Կ–ի սպիրտից, թնդությունը՝ 42 ծավ.%) Կ–ները: 1977-ից թողարկվում է «Անի» (պատրաստվում է 5–6 տարեկան Կ–ի սպիրտից, թնդությու– նը՝ 42 ծավ.% ): Օրդինար Կ–ներում շաքա– րի պարունակությունը 1,5% է: Տեսակավոր Կ. պատրաստում են վեց և ավելի տարիքի հնացրած Կ–ի սպիրտներից, որոնք իրենց որակով բարձր են օրդինար Կ–ներից: Տեսակավոր Կ–ներն ըստ հասակի լինում են հնացրած (6–7 տարի հնացրած Կ–ի սպիրտներից), հնացրած բարձրորակ (8– 10 տարի հնացրած Կ–ի սպիրտներից), հին (տաս տարուց ավելի հնացրած Կ–ի սպիրտներից): Հնացրած են 42 ծավ.% թնդությամբ, 1,2% շաքարայնությամբ Կ–ները («Ընտիր»): Հնացրած բարձրորակ են 43,0–45 ծավ.% թնդությամբ, 0,7– 2,5% շաքարայնությամբ Կ–ները: Հին են 40,0–57,0 ծավ.% թնդությամբ, 0,7– 2,0% շաքարայնությամբ («Հոբելյանա– կան», «Հայաստան», «Դվին», «Երևան», «Տոնական», «Ախթամար», «Նաիրի») Կ–նե– րը: 1960-ին, Հայաստանում սովետական կարգերի հաստատման 40-ամյակի առ– թիվ, թողարկվել է 40 ծավ.% թնդությամբ և 1% շաքարայնությամբ «40 տարի» տե– սակավոր Կ.՝ պատրաստված 40 տարե– կան սպիրտներից: Իսկ 1967-ին, Հոկտեմ– բերյան սոցիալիստական մեծ հեղափո– խության 50-ամյակի առթիվ, թողարկվել է 40–41 ծավ.% թնդությամբ և 1% շա– քարայնությամբ «50 տարի» տեսակավոր Կ.՝ պատրաստված 50 տարեկան սպիրտ– ներից: Կան նաև կոլեկցիոն (հավաքածու) Կ–ներ, որոնք ընտրվում են տեսակավոր կոնյակներից՝ պահվում կաղնու տակառ– ներում կամ բուտերում՝ 5 տարուց ոչ պակաս: Կ–ի արտադրությունը մեծ զար– գացում է ունեցել Ֆրանսիայի Շարանտա դեպարտամենտում (կենտրոնը՝ ք. Կոն– յակ, որտեղից էլ՝ Կ. անվանումը): Հայկ. Կ–ի արտադրությունն սկսվել է 1887-ին, վաճառական Ն. Թաիրովի գի– նու գործարանում (Երևան): Այդ գործարա– նում, ուր տեղադրված էր 102,5 դույլ տա– րողությամբ պղնձե ապարատ՝ ստուգիչ սարքով, կատարվում էր Կ–ի սպիրտի փորձնական թորում, որը հնացման նը– պատակով պահվում էր տակառների մեջ: Գործարանում, որպես մասնագետ, աշ– խատում էր Ֆրանսիայում մասնագիտա– կան կրթություն ստացած, երևանցի Մ. Մուսինյանը: 1890–1900-ին Երևանը դառ– նում է Կ–ի արտադրության կենտրոն, հիմնվում են մի շարք գործարաններ. Գյո– զալովի (1892), Սարաջևի (1894), Սողոմո– նովի, Խուբլարովի (1897), Տեր–Մկրտչյա– նի (1899) և այլոց: 1899-ին Ն. Թաիրովն իր գործարանը վաճառում է Ն. Շուստո– վի՝ Ռուսաստանում ճանաչված ֆիրմա– յին: Վերջինս վերասարքավորում է գոր– ծարանը և Կ–ի արտադրությունը դնում նոր հիմքերի վրա: 1914-ին Երևանի նա– հանգում գործում էին 15 գործարան (ամե– նախոշորը Ն. Շուստովինն էր (տես Շուս– տովի գինու և կոնյակի գործարան), որոնք արտադրել են 170740 դույլ (210010 դաչ) Կ. (67910 դույլը՝ Ն. Շուստովի գործարա– նում): Շուստովի գործարանում շարու– նակում է աշխատել մասնագետ Մ. Մու– սինյանը: Առաջին համաշխարհային պա– տերազմի ընթացքում գինու և կոնյակի արտադրությունը խիստ ընկավ: Հայաս– տանում սովետական կարգերի հաստա– տումից հետո սկսվում է գինեգործության և կոնյակագործության նոր շրջան: Երևա– նի գինու և կոնյակի «Արարատ» գործարա– նի (տես «Արարատ») Կ–ի արտադրամասը (թորման, հնացման և շշալիցքի բաժիննե– րով) 1948–49-ին վերակառուցվեց Երևանի գինու կոմբինատի, որի մեջ որպես առան– ձին միավոր մտնում էր կոնյակի գործարա– նը՝ իր հաշվեկշռով: 1953-ից սկսել է ար– տադրանք տալ կոնյակի նոր գործարանը (տես Երեանի կոնյակի արտադրական միավորում): Կ–ի գործարաններ են կա– ռուցվել նաև Հոկտեմբերյանում, Այգավա– նում, Բուրաստանում: 1937-ին ստեղծվեց հայկ. առաջին տեսակավոր «Հոբելյանա– կան» Կ.: Թողարկվող օրդինար (4 անուն) և տեսակավոր (10 անուն) Կ–ները իրենց բարձր որակով հայտնի են ոչ միայն ՍՍՀՄ–ում, այլ նաև արտասահմանյան երկրներում, արժանացել են բազմաթիվ ոսկե և արծաթե մեդալների: Բոլոր Կ–ները թողարկվում են պետական որականիշով: Հայկ. Կ–ի ստեղծման, որակի բարձրաց– ման և արտադրության զարգացման գոր– ծում խոշոր ավանդ է ներդրել սոցիալիս– տական աշխատանքի հերոս Մ. Սեդրակ– յանը Պատկերազարդումը տես 408 –409-րդ էջերի միջև՝ ներդիրում: Գրկ. Դ ա ն ի և լ յ ա ն Դ.Հ., Մ ա ն ա ս– յ ա ն Հ. Դ., Պապովյան Հ. Մ., Գինե– գործության հիմունքները, Ե., 1973: iinmeBaH npoMbiiroieHHocTb ApM. CCP,E., 1957; Rwl a h- nojiaflHH JI.M., OnepKH pa3BHTHH oTe-

  • iecTBeHHoro KOHbaqHoro np0H3B0flCTBa, E.,

1966. Դ.ԴանիեւյաԱ

ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ Երևանի, տես Երեանի կոնյակի արտադրական միավո– րում:

ԿՈՆՅՈՆԿՈՎ (Կ n ն և ն կ n վ) Մերգեյ Տիմոֆեևիչ [28.6(10.7). 1874, գ. Կարակո– վիչի (այժմ՝ Սմոլենսկի մարզում)–9.10. 1971, Մոսկվա], ռուս սովետական քան– դակագործ: ՍՍՀՄ գեղարվեստի ակադե– միայի իսկական անդամ (1954): ՄՍՀՄ ժող. նկարիչ (1958): Մոցիալիստական աշխատանքի հերոս (1964): Մովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակա– գործության և ճարտարապետության ուսումնարանում (1892–96) ևՊետերբուր– գի Գեղարվեստի ակադեմիայում (1899– Ս. Տ. Կ ո ն յ ո ն կ ո վ. «ժողովուրդների խա– ղաղության U եղբայրության համար պայքա– րում ընկածներին» հուշատախտակ–հարթա– քանդակ, երանգավորված ցեմենտ (1918, Ռուսական թանգարան, Լենինգրադ)