Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/572

Այս էջը սրբագրված չէ

U.S. Կ ո ն յ ո ն կ ո վ. 1. Ինքնադիմաքան– դակ, մարմար (1954, Տրետյակովյան պատ– կերասրահ, Մոսկվա), 2. «Պագանինի», մար– մար (1908), 3. կանա– ցի մարմին, Փայտ (Հայաստանի պետա– կան պատկերասրահ, Երեան) 1902): Մասնակցել է«Միր իսկուսստվա»-ի ցուցահանդեսներին, եղել Ռուս արվեստա– գետների միության անդամ: Վաղ շրշանի աշխատանքներում ձգտել է հաղորդել իր ժողովրդի ծանր կյանքն ու ազատության ձգտումները («Քար շարդողը», բրոնզ, 1898, Տրետյակովյան պատկերասրահ, «Սամսոն», գիպս, 1902, չի պահպանվել): Մասնակցել է 1905-ի հեղափոխական շարժումներին, ստեղծել հեղափոխու– թյան մարտիկների դիմաքանդակներ («1905 թվականի բանվոր–մարտիկ Իվան Չուրկինը», մարմար, 1906, ՍՍՀՄ Հեղա– փոխության թանգարան, Մոսկվա): 1900-ա– կան թթ. Կ. դիւ&ւ է ժողովրդական–հեքիա– թային մոտիվներին, ռուս. ժող. փայտի քանդակագործությանը, անտիկ U Վերա– ծննդի արվեստով տոգորված ներդաշնակ մարդու կերպարի մարմնավորմանը («Պարմանուհի», 1916, Տրետյակովյան պատկերասրահ): Սովետական իշխանու– թյան տարիներին մասնակցել է մոնումեն– wiui պրոպագանդայի ծրագրի իրակա– նացմանը («ժողովուրդների խաղաղու– թյան և եղբայրության համար պայքարում ընկածներին» հուշատախտակը, երանգա– վորված ցեմենտ, 1918): 1924–45-ին ապ– րել է ԱՄՆ–ում, հիմնականում կատարել դիմաքանդակներ («Ա. Մ. Գորկի», բրոնզ, 1928, Ա. Մ. Գորկու թանգարան, Մոսկվա): 1940–60-ական թթ. ստեղծել է խոր հոգե– բանական բնույթի դիմաքանդակներ («Նի– նոչկա», 1951, Ռուսական թագարան, Լե– նինգրադ, Ինքնադիմաքանդակ, 1954, լե– նինյան մրցանակ, 1957, Տրետյակովյան պատկերասրահ, երկուսն էլ մարմար), ինչպես նաև հաստոցային և մոնումեն– տալ կոմպոզիցիաներ [«Ազատագրված մարդը» («Սամսոն»), գիպս, 1947, Ռու– սական թանգարան]: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1951): Կ–ի «Դիմակով աղշիկը» (փայտ), «Կանացի մարմին» (փայտ) ստեղծագործությունները գտնը– վում են Հայաստանի պետական պատկե– րասրահում: ^{f.KaMeHCKHH A. A., KoHemcoB, [M., 1962].

ԿՈՆՅՈՎԻՁ (KoEbobufr) Պետար (1883– 1970), հարավսլավացի կոմպոզիտոր, սեր– բական ազգային կոմպոզիտորական դըպ– րոցի հիմնադիր: Չեխական (1938) և Սեր– բական (1946) ԳԱ անդամ: 1906-ին ավար– տել է Պրագայի կոնսերվատորիան: 1939– 1950-ին՝ Երաժշտ. ակադեմիայի պրոֆե– սոր (1939–43-ին և 1945–57-ին՝ ռեկտոր), 1948–54-ին՝ Սերբական ԳԱ իր հիմնա– դրած Երաժշտագիտության ինստ–ի (Բել– գրադ) դիրեկտոր: Գրել է 5 օպերա (այդ թվում՝ «Կոշտանա»), կատարել ժող. եր– գերի մշակումներ («Իմ երկիրը», 5 տետր, 1923–56 Ան), որոնք հարավսլավական երաժշտական բանահյուսության, թատե– րական և եկեղեցական երաժշտության կարեոր ուղենիշները դարձան:

ԿՈՆՏՈհԳՍԼՑԻԱ, աես Հարակցո՛ւմ՝.

ԿՈՆՅՈՒՆԿՏՈՒՐԱ տնտեսական (ուշ լատ. conjunctura, < լատ. conjungo – կապել, միացնել), կապիտալիզմի օրոք, կոնկրետ պատմական պայման– ներում, վերարտադրության պրոցեսն է՝ ամբողշությամբ և շուկայական դրսե– վորմամբ: Կ–ի հիմքում ընկած է կա– պիտալիստական վերարտադրության ցիկլի պտույտը և գերիշխում է նրա շարժ– ման վրա: Սակայն ցիկլի առանձին փու– լերի շրշանակներում Կ–ի ձևավորումն ու զարգացումը ենթարկվում է խիստ տատա– նումների՝ ւցայմանավորված ևք ցիկլա– յին (հիմնական կապիտալի նորացման մասշտաբներն ու տեմպերը, պահանջար– կը սպառման ապրանքների նկատմամբ, դրամավարկային ոլորտի վիճակը), և" ոչ ցիկլային (գիտատեխ. առաշընթացը, արտադրության և կապիտալի համա– կենտրոնացումն ու կենտրոնացումը, պետ. մոնոպոլիստական կապիտալիզմի զար– գացումը, էկոնոմիկայի ռազմականացու– մը, ինֆլյացիան ևն) գործոնների ու պա– տահական երևույթների ազդեցությամբ, կապիտալիստական էկոնոմիկայի զար– գացման արտաքին պայմանների փոփո– խությամբ: Կապիտալիստական երկըր– ների էկոնոմիկայում միաժամանակ զար– գանում են շուկայական և ապրանքային բազմաթիվ Կ–ներ, որոնք ընդհանուր տնտ. Կ–ի բաղկացուցիչ մասերն են: Կ–ի հիմնա– կան ցուցանիշներն են՝ արդ. ապրանքնե– րի թողարկման և կապիտալ շինարարու– թյան ծավալը, ներքին և արտաքին առևտրի շարժը, արտադրական կարողությունների օգտագործման աստիճանը, պատրաստի արտադրանքի, կիսաֆաբրիկատների և հումքի պաշարների մեծությունը, գնի, շահույթի, տոկոսի, արժեթղթերի կուրսի, զբաղվածության և գործազրկության դի– նամիկան, աշխատավարձի շարժը, սնան– կացումների մասշտաբները ևն: Կապի– տալիզմի ընդհանուր ճգնաժամի արդի փուլում Կ–ի ձևավորման ու զարգացման վրա էական ազդեցություն են թողնում գիտատեխ. հեղափոխությունը, համաշ– խարհային սոցիալիստական սիստեմի արագ զարգացումն ու կապիտալիզմի սիստեմում կատարվող խոր տեղաշար– ժերը: Սոցիալիզմի պայմաննե– րում Կ. յուրաքանչյուր տվյալ պահին առաջացող և ժող. տնտ. պլանի կատար– ման ընթացքից կախված՝ սոցիալիստա– կան արտադրության արդյունքների իրաց– ման կոնկրետ պայմաններն են: Ձևավոր– ման մեխանիզմը պայմանավորված է սո– ցիալիստական շուկայի բնույթով և օրի– նաչափություններով: Որոշվում է արտա– դրության միջոցների և սպառման առար– կաների պահանշարկի հարաբերակցու– թյամբ, հանդիսանում առաշարկն ու պա– հանջարկը ձևավորող, նրանց վրա ազդող բոլոր պրոցեսների և երևույթների դինա– միկայի արդյունք ու արտահայտություն: Բնութագրող ցուցանիշներն են՝ մեծածախ և մանրածախ առևտրում ապրանքային պաշարների մակարդակը, բնակչության դրամական խնայողությունների ու ման– րածախ ապրանքաշրշանառության ծավա– լի հարաբերակցությունը:

ԿՈՆՅՈՒՆԿՅԻԱ (< լատ. conjunctio– միություն, կապ), տրամաբանական գոր– ծողություն, բովանդակային մտածողու– թյան մեջ կիրառվող «և» շաղկապի ձևա– կան արտահայտությունը: Կ–ի միջոցով A և B ասույթներից կազմվում է բարդ ասույթ՝ A&B կամ A-B (կարդացվում է A և B), որը ճշմարիտ է այն դեպքում, երբ ճշմարիտ են և՝ A, և՝ B ասույթները: Կ. ճշտորեն չի համընկնում բնական լեզ– վում օգտագործվող «և» տրամաբանական շաղկապի հետ, քանի որ այն չի ենթա– դրում միմյանց հետ կապվող արտահայ– տությունների միշև բովանդակային առըն– չություն: Հաճախ Կ. է կոչվում նաև այն արտահայտությունը, որն ստացվում է Կ–ի գործողության կիրառման հետևան– քով: Տես նաև Ասույթների տրամաբանու– թյուն :

ԿՈՆՆՈԼԻ (Connolly) Զեյմս (1868-1916), իռլանդական հեղափոխական, Իռլան– դիայի անկախության մարտիկ: 1896-ին Գուբլինում հիմնել է իռլանդական սոցիա– լիստական հանրապետական կուսակցու– թյունը, որի նպատակն էր սոցիալիզմի և ազգային անկախության համար պայքա– րի միավորումը: 1913-ին ղեկավարել է Գուբլինի գործադուլը: Անգլ. իմպերիա– լիզմի դեմ իռլանդական ապստամբու– թյան (տես Իոչանդական ապստամբու– թյուն 1916) ղեկավարներից էր: Ապստամ–