Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/574

Այս էջը սրբագրված չէ

րելլին, Զ. Տորելլին, Ա. Վիվալդին, Գեր– մանիայում՝ Գ. Ֆ. Տելեմանը, 6ո. Ս. Բախը, Դ. Ֆ. Հենդելը: Հինավուրց ժանրի վերածնմաէ արաահայաությունն էին Մ. Ռեգերի, է. Կշենեկի, Ի. Ֆ. Մարավինս– կու Կ. գ՜ները (XX դ.):

ԿՈՆՍԵՊՍԻՈՆ (Concepcion), քաղաք Չի– լիում, Կոնսեպսիոն նահանգի վարչական կենտրոնը: Նավահանգիստ է Բիո–Բիո գեաի էստուարիի աշ ափին: 191,7 հզ. բն. (1969): Երկաթուղային հանգույց է: Կա բրդե, բամբակե գործվածքների, սննդի արդյունաբերություն, համալսարան: Հիմ– նադրվել է 1550-ին: 1960-ին խիստ տուժել է երկրաշարժից:

ԿՈՆՍԵՐՎԱՏԻՎ ՀԱՄԱԿԱՐԳ (< լատ. conservo – պահպանել), տես Պահպանո– ղական համակարգ:

ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ (իտալ. conservatorio, սկզբնական նշանակությամբ՝ ապաստա– րան, < լատ. conservo – պահպանել), երաժշտական բարձրագույն ուսումնա– կան հաստատություն, ուր կրթվում են մասնագետ կատարողներ (նվազողներ, երգիչներ, դիրիժորներ), կոմպոզիտոր– ներ, երաժշտագետներ:tXVI դ. Կ. էին կոչվում որբանոցները, ուր երեխաներին արհեստներ էին սովորեցնում (առաջինը՝ Նեապոլում, 1537-ին): XVII դ. որբանոց– ներում սկսեցին ուսանել երաժշտություն: XVIII դ. իտալ. Կ–ները արդեն մեծ դեր էին խաղում երաժիշտների ու կոմպոզի– տորների կրթության գործում: Պրոֆե– սիոնալ երաժիշտների պահանշարկից ծըն– վեց հատուկ երաժշտական բուհեր ստեղ– ծելու անհրաժեշտությունը: Նման տիպի առաշին հաստատությունը Փարիզի Ազ– գային երաժշտական ինստ–ն էր (1793), որի հիման վրա 1795-ին կազմակերպվեց Երաժշտության U դեկլամացիայի կոնսեր– վատորիան:tXIXtդ. Կ–ներ ստեղծվեցին Եվրոպայի, ապա U Ամերիկայի բազմա– թիվ քաղաքներում, XX դ.՝ Ասիայի ու Աֆրիկայի մի շարք երկրներում: Կ–ի տիպի արտասահմանյան որոշ հաստատու– թյուններ անվանվում են ակադեմիաներ, երաժշտական բարձրագույն դպրոցներ, երաժշտական ինստ–ներ, կոլեջներ, լիցեյ– ներ են: Մի քանի երկրներում Կ–ները միշ– նակարգ ուս. հաստատություններ են (օրի– նակ, Չեխոսլովակիայում): Ռուս, առա– շին Կ–ները ստեղծվել են Պետերբուրգում (1862) և Մոսկվայում (1866): Մովետական իշխանության տարիներին Կ–ներ են բաց– վել միութենական հանրապետություննե– րում: Մովետական Կ–ները պետ. երաժըշ– տական բարձրագույն հաստատություն– ներ են: Ունեն տեսական–կոմպոգիտորա– կան, վոկալ, դաշնամուրի, նվագախմբի, ժող. գործիքների, մի քանիսը նաե՝ դի– րիժորական ֆակուլտետներ: ՄՄՀՄ Կ–նե– րին կից (բացառությամբ Մոսկվայի Կ–ի) գործում են հեռակա և երեկոյան բաժան– մունքներ, հատուկ երաժշտական միշնա– կարգ դպրոցներ են: Սովետական Կ–ները կրթում են ոչ միայն կատարողներ, այլև երաժշտագետներ: Սովորելու ժամկետը 5 տարի է: Բացի մասնագիտական առար– կաներից ուսուցվում են հասարակագի– տական առարկաներ, կերպարվեստի պատմություն, օտար լեզու: խոշոր Կ–նե– րում կազմակերպված են ասպիրանտու– րայի և ասիստենտատուրա–ստաժիրով– կայի բաժիններ: Հայաստանում ժամա– նակակից նշանակությամբ Կ. ունեցել է իր նախապատմությունը: Երաժշտական կրթության առաշին օշախները ստեղծվել են վաղ միշնադարում: Նշանավոր վան– քերին կից դպրոցներում և համալսարան– ներում առանձնակի ուշադրություն է դարձվել երաժշտության ուսուցմանը: VII դ. գործել են Կոմիտաս Աղցեցու հո– գատարության շնորհիվ Շիրակի դպրե– վանքում կրթություն ստացած մասնա– գետները: Հետագայում առանձնացել են Սյունյաց, Այրիվանքի կամ Գեղարդի և Մաքենյաց վանքերի վարդապետանոցնե– րը: X–XI դդ. Մանահինի, Տաթեի, Անիի, Նարեկի և այլ բարձրագույն տիպի դըպ– րոցներում պատրաստվել են երաժշտա– կան–տեսական և վոկալ–կատարողական բարձր պատրաստություն ունեցող գոր– ծիչներ (Անանիա Նարեկացի, Ստեփան Ասողիկ, Գրիգոր Նարեկացի, Դանիել երաժիշտ, Թեոդորոս Ալախոսիկ, Պետրոս Գետադարձ կաթողիկոս, Հակոբ վարդա– պետ Սանահնեցի և ուրիշներ): XII – XIII դդ. ծավալվել է Նոր Գետիկի, Գլա– ձորի և Տաթեի դպրոցների գործունեու– թյունը, որի շնորհիվ երեան են եկել «փիլիսոփա» կոչվող երաժիշտ–կատարող– ներ, ստեղծագործողներ, գիտնականներ ու դասախոսներ: Նշանավոր են նաե Երուսաղեմի հայ վանական կենտրոնը, Հայկական Կիլիկիայում գործած Սկեռայի, Արքակաղնիի, Դրազարկի, Ակների, Սսի, Հռոմկլայի ու Կարմիր վանքի դպրոցնե– րը: Այս շրշանի երաժիշտ–ստեղծագործող– ներից է Ներսես Շնորհալին: Հետագա դարերում մինչե XIX դ. երաժշտական կըր– թության գործը Հայաստանում դադարել է: XIX դ. վերշին քառորդում այս ուղղու– թյամբ բացառիկ դեր են կատարել Թիֆ– լիսի Ներսիսյան դպրոցը և էշմիածնի Գեորգյան ճեմարանը: XX դ. II տասնամ– յակում Թիֆլիսի հայոց երաժշտական ըն– կերությունը կազմակերպել է երաժշտա– կան ստուդիա: Հայաստանում սովետա– կան իշխանության հաստատումից հետո, 1921-ին, Ռ. Մելիքյանի նախաձեռնու– թյամբ ստեղծվել է Երեանի երաժշտական ստուդիան, որը 1923-ին վերակազմվել է Կ–ի (տես Կոմիւոասի անվան կոնսերվա– տորիա): Մ. Մուրադյան

ԿՈՆՍԵՐՎԱՑՈՒՄ (<լատ. conservatio – պահպանումի արվեստի և ճարտարապե– տական ստեղծագործությունների, հուշ– արձանների, հնագիտական նյութերի, ձեռագրերի, գրքերի, արխիվային փաս– տաթղթերի և այլնի լիարժեք, երկարատե ու անվնաս պահպանումը տարբեր պայ– մաններում ու եղանակներով: Կ. սերտո– րեն կապված է վերականգնման հետ: Կայուն ջերմաստիճանի և օդի խոնավու– թյան պահպանումը, համապատասխան լուսավորումը, փոշու, բորբոսի, միշատ– ների չեզոքացումը Կ–ման պարտադիր պայմաններ են: Կիրառվում են առարկա– ների ծածկման և ամրացման պաշտպանա– կան տարբեր միշոցներ (հատուկ միացու– թյուններով պատում և ներծծում): Կ–ման մեթոդի մշակմամբ և իրականացմամբ ըզ– բաղվում են մասնագիտացված լաբորա– տորիաներ ու արվեստանոցներ, Հա– յաստանի պատմության պետական թան– գարանի թանգարանային արժեքների կոն– սերվացման և վերականգնման, Հայաս– տանի պետական պատկերասրահի թան– գարանային–արժեքների վերականգնման, Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատե– նադարանի ձեռագրերի ախտահանման, վերականգնման և վերակազմման բաժին– ները, ՀՍՍՀ Ա. Մյասնիկյանի անվ. հան– րապետական գրադարանի հիգիենայի և վերականգնման ենթաբաժինը, ՀՍՍՀ պետշինի հուշարձանների պահպանու– թյան և վերականգնման վարչության գի– տա–արտադրական արվեստանոցը, ՀՍՍՀ պետ. կենտրոնական արխիվների փաս– տաթղթերի վերանորոգման և վերա– կանգնման լաբորատորիան:

ԿՈՆՍԻԱՆՍ (Conscience) Հենդրիկ (1812- 1883), բելգիացի գրող: Ռոմանտիզմի ներ– կայացուցիչ ֆլամանդերեն գրականու– թյան մեշ: Պատմական ժամանակագրու– թյունների վրա են հիմնված նրա «Ֆլան– դրիայի առյուծը» (1838), «Ցակոբ վան Արտեֆելդե» (1849), «Գյուղացիական պա– տերազմ» (1853), «Ֆլամանդացի երիտա– սարդներ» (1870) վեպերը: «Սիսկա վան Ռոզեմալ» (1844) վեպում և «Տատիկ» (1853) պատմվածքների ժողովածուում պարզորոշ երեան են գալիս ռեալիստա– կան միտումներ:

ԿՈՆՍԻՍՏՈՐԻԱ (< լատ. consistorium– ժողովատեղի), 1. Հին Հռոմում կայսե– րական գաղտնի խորհուրդ (հատկապես օրենսդրական հարցերով): 2. Նախահե– ղափոխական Ռուսաստանում թեմական վերնախավին կից կազմակերպություն՝ եկեղեցա–վարչական, եկեղեցա–դատական իրավասություններով: 3. Կաթոլիկ եկեղե– ցում՝ կարդինալների խորհրդակցություն պապի նախագահությամբ: 4. Լութերա– կան եկեղեցու վարչական մարմին:

ԿՈՆՍՈԼԱՏՈ ԴԵԼ ՄԱՐԵ» (իտալ. Conso- lato del mare), միջազգային ծովային իրա– վունքի օրենքների և սովորույթների ժո– ղովածու՝ ձևավորված XIII դ. վերշին– XI V դ. առաշին կեսին: Գրվել է կատալա– ներեն: Երբեմն կոչում են բարսելոնյան օրենքներ, հավանաբար Բարսելոնում հրատարակված լինելու պատճառով: Բա– ժանված է 3 մասի: Առաշին մասն ընդգըր– կում է ծովային առետրի, ծովագնացու– թյան վերաբերյալ գործերի դատավարա– կան նորմաներ, կապերային նավերի ռեգ– լամենտը, երկրորդ մասը՝ սովորութային իրավունքի նորմաներ, երրորդ մասը՝ բա– ցի ծովային մասնավոր իրավունքի նորմա– ներից, նավատերերի, նավապետների, նա– վաստիների իրավունքներն ու պարտակա– նությունները, նավերի առուծախի կարգա– վորման, նավավթարի, նրա հետ առնչվող վնասների հատուցման հարցեր: խմբա– գրված է առանց միասնական ոճի: «Կ. դ. մ.» կիրառվել է Միջերկրականի առափնյա երկրներում, նավահանգիստներում, առև– տրական և հյուպատոսական նավերում: Հետագայում նրա նորմաներից շատերը դարձել են եվրոպական պետությունների ծովային օրենսդրության հիմքը: ժողովա– ծուի ձևավորմանը էապես նպաստել է կիլիկիայի հայկական պետությունը: Նրա նավահանգիստները, առաջին հերթին Այասը, դարձել են միշազգային առևտրի