մարդկային հասարակության զարգացման վաղ շրջաններում, աշխատանքի պրոցեսում, ապա, սոցիալական դերի մեծացումով, դարձել է ժող. խաղերի, պարերի ու ծեսերի, նաև տաճարային արարողությունների ու պալատական տոնախմբությունների անբաժան մասնիկը: Տարածված է եղել դեռես Հին Եգիպտոսում, Բաբելոնում, Հնդկաստանում, Պաղեստինում, առանձնապես՝ Հին Հունաստանում: Կարևոր տեղ է գրավել նաև դրամայում (իտալերեն՝ coro – երգչախումբ < հուն. xopos-ից է, որը սկզբնապես նշանակել է երգով կատարվող պաշտամունքային շուրջպար, երգեցողությամբ պարողների խումբ և երգի–պարի հրապարակ): Խ–յան անտիկ ձևերը մուտք են գործել քրիստոնեական ժամերգություն, ազդելով Հռոմի և Բյուզանդիայի եկեղեցական երաժշտության ձևավորման վրա: Իր հերթին, երգչախմբային մոնոդիկ կատարումը (պահվող ձայնով) նշանակալից զարգացման է հասել նաև քրիստոնեական Արևելքի երկրներում (դրանց թվում՝ Հայաստանում և Վրաստանում) և սլավոնական ժողովուրդների մոտ: Խ–յան բնորոշ տեսակը բազմաձայն երգեցողությունն է: Որոշ ժողովուրդների (օրինակ. վրացիների) ժող. երաժշտության մեջ այն գոյություն ունի բնականից, կրում է ազգային հատկանիշներ (օրինակ. ենթաձայնային պոլիֆոնիան ռուս. ժող. խմբերգում): Բազմաձայն Խ. Արևմտյան Եվրոպայում զարգացել է պոլիֆոնիայի երևան գալով (XI դ.) և երկար ժամանակ մնացել է եկեղեցու մենաշնորհ: Նշանավոր կենտրոններն էին Հռոմի և Միլանի, Փարիզի և Ռուանի, Էյխենաուի, Սեն–Հալլի տաճարներն ու վանքերը, երևան է եկել բազմախմբային երգեցողություն: XIV– XVI դդ. պոլիֆոնիստների հոգևոր և աշխարհիկ ստեղծագործության բուռն զարգացումը (Ժոսկին Դեպրե, Պալեստրինա, Լասսո) պայմանավորել է Խ–յան մեջ նոր հնարների ներդրումը, որ առաջ է բերել ձայնախմբերի ֆունկցիոնալ հստակ տարբերակում: XVII դարից վոկալ–գործիքային խոշոր ժանրերի ծաղկումը (Շյուտց, Բախ, Հենդել, Հայդն, Մոցարտ, Բեթհովեն) հանգեցրել է խմբերգային տեխնիկայի աննախընթաց կատարելագործման, ձայնածավալների ընդարձակման, հուզական–արտահայտչական հնարավորությունների ընդլայնման: Խ. մեծ տեղ է գրավել ու զարգացել է նաև օպերայում, հարստանալով մասնավորապես ասերգի հնարներով (Լյուլլի, Դլյուկ, հետագայում՝ Մեյերբեր, Ռոսսինի, Վերդի, Վագներ, Մուսորգսկի, Ռիմսկի–Կորսակով և ուրիշներ): Ֆրանսիական հեղափոխության շրջանում Խ. նոր, քաղաքացիական ուղղվածություն է ստացել (1794-ին Փարիզում հրապարակ է ելել 2400 մասնակիցներով հսկայական երգչախումբ): XIX դ. Արևմտյան Եվրոպայում ու Ռուսաստանում այն մուտք է գործել բանվորական շարժման բնագավառը, երևան են եկել մասսայական խմբերգային ընկերություններ: Նորագույն ժամանակներում Խ. նշանակալիորեն հարստացել է ժող. արվեստներից ստացած հնարներով, կոմպոզիտորների խմբերգային երկերում այն առաջադիմել է հոգեբանական արտահայտության խորացման, ուժային և տեմբրային նոր հնարավորությունների բացահայտման ուղղությամբ: Հայաստանում Խ. դարեր ի վեր եղել է միաձայն: Բազմաձայն Խ. սկիզբ է առել Ք. Կարա–Մուրզայի գործունեությամբ, զարգացել Մ. Եկմալյանի և Կոմիտասի ջանքերով: Սովետական շրջանում այդ արվեստի զարգացմանը սատարել են Ռ. Մելիքյանը, Ս. Մելիքյանը, Ա. Տեր–Հովհաննիսյանը, Թ. Ալթունյանը, Կ. Զաքարյանը, Մ. Մազմանյանը, Հ. Չեքիջյանը, Է. Ծաաուրյանը և ուրիշներ: 1957-ից գործում է Հայաստանի երգչախմբային ընկերությունը: Ռ. Աթայան
Նկարում` Ն. Պ. Խմելյով Նկարում` Ն. Պ. Խմևլյովը Սաորոժեի դերում (Ն. Վիրտայի «Հող»)
ԽՄԵԼՅՈՎ Նիկոլայ Պավլովիչ [28.7(10.8).1901 –1.11.1945], ռուս սովետական դերասան և ռեժիսոր: ՍՍՀՄ ժող. արտիստ (1937): ՍՄԿԿ անդամ 1941-ից: 1919-ին ընդունվել է ՄԳԹ–ի 2-րդ ստուդիա: 1924-ից՝ ՄԳԱԹ–ր դերասան: Լավագույն դերերից են՝ Պեկլևանով (Վ. Իվանովի «Զրահագնացք 14–69»), Նիկոլայ Սկրոբոտով (Դորկու «Թշնամիներ»), Կարենին («Աննա Կարենինա», ըստ Լ. Տոլստոյի), Ֆիրս, Տուզենբախ (Չեխովի «Բալենու այգին», «Երեք քույր»), Ալեքսեյ Տուրբին (Բուլգակովի «Տուրբինների օրերը»), Ֆեոդոր արքա (Ա. Կ. Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան»), Մտորոժև (Ն. Վիրտայի «Հող»): 1932-ին ստեղծել է թատրոն–ստուդիա (1937-ին վերակազմավորվել է Մոսկվայի Երմոլովայի անվ. թատրոնի, որի գեղ. ղեկավարն էր 1937–1945-ին): Նկարահանվել է կինոյում: Արժանացել է պետ. մրցանակների (1941, 1942, 1946):
Գրկ. Ховицкий П. А., Хмелев, М., 1964.
ԽՄԵԼՆԻՑԿԻ Բոգդան (Զինովիյ, մոտ 1595–1657), ուկրաինական պետական գործիչ, զորավար, Ուկրաինայի հետման (1648–1657): 1640-ական թթ. կեսերին նախապատրաստել, 1648-ին գլխավորել է լեհական տիրապետության դեմ ուկր. ժողովրդի ազատագրական պայքարը: Խ. հաղթանակներ է տարել լեհական զորքերի դեմ Ժոլտիյե վոդիի, Կորսունի, Պիլյավցիի (1648), Բատոգի (1652) մարտերում: Գիտակցելով պանական Լեհաստանի լծից սեփական ուժերով Ուկրաինան ազատագրելու անհնարինությունը և արտահայտելով Ռուսաստանի հետ վերամիավորվելու ուկր. ժողովրդի կամքը՝ Խ. ձգտել է իրականացնել այդ միավորումը: 1654-ի հունվ. 8-ին Պերեյասլավում ժող. ռադան հռչակեց Ուկրաինայի վերամիավորումը Ռուսաստանի հետ (տես Պերեյասլավյան ռադա 1654): Ուկր. զորքերը Խ–ու գլխավորությամբ ակտիվորեն մասնակցեցին Ուկրաինայի համար ռուս–լեհական պատերազմին: Ազատագրական պատերազմի ընթացքում Խ. հանդես եկավ միաժամանակ որպես զորավար, դիվանագետ և ուկր. պետականության կազմակերպիչ: Նրա օրոք ստեղծված պետ. ապարատը, թեկուզև կազակային վերնախավի և ուկր. շլյախտայի դասակարգային գործիքն էր, այնուամենայնիվ, մեծ դեր խաղաց Լեհաստանի տիրապետությունից ուկր. ժողովրդի ազատագրության գործում: 1888-ին Կիևում կանգնեցվել է Խ–ու արձանը: 1943-ին սովետական կառավարությունը սահմանեց Խ–ու երեք աստիճանի շքանշաններ: 1943-ին Պերեյասլավը վերանվանվեց Պերեյասլավ–Խմելնիցկի:
ԽՄԵԼՆԻՑԿԻ (մինչև 1954-ը՝ Պրոսկուրով), քաղաք, Ուկրաինական ՍՍՀ Խմելնիցկու մարզի վարչական կենտրոնը: Հարավային Բուգ գետի ափին: Երկաթուղային կայարան է, ավտոճանապարհների հանգույց: 172 հզ. բն. (1979):
ԽՄԵԼՆԻՑԿՈՒ ՄԱՐԶ, Ուկրաինական ՍՍՀ–ում: Կազմվել է 1937-ին՝ որպես Կամենեց–Պոդոլսկի մարզ, 1954-ից՝ Խմելնիցկու մարզ: Տարածությունը 20,6 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 1558 հզ. (1979): Բաժանվում է 20 վարչական շրջանի, ունի 11 քաղաք, 24 քտա: Կենտրոնը՝ Խմելնիցկի: Խ. մ. գտնվում է Վոլինո–Պոդոլյան բարձրության կենտրոնական մասում: Մակերևույթը ալիքավոր հարթություն է՝ մասնատված գետահովիտներով, հեղեղատներով ու խանդակներով: Օգտակար հանածոներից կան շինանյութեր, ֆոսֆորիտներ, տորֆ, ինչպես նաև հանքային աղբյուրներ: Կլիման չափավոր ցամաքային է: Հունվարի միջին ջերմաստիճանը –5,3°C-ից –5,4°C է, հուլիսինը՝ 18,1°C-ից 19,2°C: Տարեկան տեղումները 550–600 մմ են: Գետերը պատկանում են Դնեպրի, Հարավային Բուգի և Դնեստրի ավազաններին: Տարածված են ճմապոդզոլային, թույլ հումուսային ու պոդզոլացված սևահողերը, մոխրագույն և պոդզոլացված ավազակավային հողերը, գետահովիտներում՝ ճմային և մարգագետնային հողերը: Խ. մ. գտնվում է անտառատափաստանային գոտում: Անտառները և թփուտները գրավում են մարզի տերիտորիայի 12%-ը: Խ. մ–ում հիմնականում ապրում են ուկրաինացիներ (90,8%), ինչպես նաև ռուսներ (4,3%), լեհեր, հրեաներ և այլք: Միջին խտությունը 1 կմ2