կան երկրներում կազմակերպվում են փոխօգնության, խոշոր ոչ գյուղատնտ. կապիտալից տնտեսությունները պաշտ– պանելու նպատակով: Տարածված են դը– րանց պարզագույն ձևեր£ (աշխատանքի մասնակի հանրայնացմամբ), որոնցից շատերն ընդգրկում են 2–10 տնտեսու– թյուն: Համեմատաբար բարձր զարգաց– ման են հասել XX դ. 60-ական թթ. Ֆրան– սի այ ում, ԳՖՀ–ում, Իտալիայում, Իսպա– նիայում, ճապոնիայում, սակայն գյու– ղատնտ. կոոպերատիվների մեջ դրանց տեսակարար կշիռը փոքր է: ՍՍՀՄ–ում արտադրական կոոպերատիվը (մեքենա– յական, սերմնաբուծական, հողի համա– տեղ մշակման ընկերություն, գյուղատնտ. արտել՝ կոչան տեսություն) զարգացել է հողի ազգայնացման պայմաններում: Սո– ցիալիստական մյուս երկրներում (բացի ՄԺՀ–ից, որտեղ ես հողը ազգայնացվել է) դրանց զարգացման առանձնահատկու– թյունը հողի նկատմամբ գյուղացիների մասնավոր մանր սեփականության պահ– պանումն է: Տարբերում են արտադրա– կան կոոպերատիվի երեք հիմնական ձե. 1. հողի համատեղ մշակման, 2. հիմնա– կան արտադրամիջոցների (բացառու– թյամբ հողի), 3. նաև հողի լրիվ հանրայ– նացման վրա հիմնված (կոլտնտեսություն– ների տիպի) կոոպերատիվներ: Սոցիա– լիստական երկրների մեծ մասում ավարտ– վել է անցումը դրանց բարձրագույն ձեին: ԲԺՀ–ում, ՌՍՀ–ում, ՉՍՍՀ–ում, ՄԺՀ–ում և ԿԺԴՀ–ում հաստատվել է արտադրական կոոպերատիվների երրորդ ձեը, իսկ որոշ երկրներում (ԳԴՀ) առկա են բոլոր երեք ձևերը: Լեհաստանում և Հարավսլավիա– յում հիմնականը մանր անհատական գյու– ղացիական հողատիրությունն է: Հայաս– տանում արտադրական կոոպերատիվները կազմակերպվել են XIX դ. վերջերից: Պանրագործական արտելներ են կազմա– կերպվել Վորոնցովկայի (այժմ՝ Կալիէւի– նոյի) շրջանում, իսկ Արարատյան դաշ– տավայրում, մասնավորապես Ղամարլուի (այժմ՝ Արտաշատի) շրջանում ստեղծվել են այգեգործական ընկերություններ: Արհեստագործական կոո– պերացիան ապրանքների համատեղ արտադրության ու ծառայությունների կա– տարման համար մանի արտադրողների (տնայնագործների և արհեստավորների) միավորում է: Արհեստագործական առա– ջին կոոպերացիաները ստեղծվել են Ֆրանսիայում և Գերմանիայում, XIX դ. կեսերին: Ռուսաստանում տարածված էր կոշիկի, մուշտակի, ձեռնոցների, թաղիքի արտադրության բնագավառում: Հայաս– տանում սովետական իշխանության հաս– տատումից հետո արհեստագործական արտելները դարձան մասնավոր արհես– տավորներին ու տնայնագործներին միա– վորելու և սոցիալիստական շինարարու– թյան մեջ ներգրավելու նախնական ձևը: Կազմակերպվեցին կոշկակարների, դեր– ձակների, գորգագործների և այլ արհես– տավորների արտելներ, որոնց ղեկավա– րությունն իրականացնում էր Հայաստա– նի տնայնագործական կոոպերացիայի միությունը՝ «Հայտնարկոոպը»: Հետագա– յում դրանք վերաճեցին պետ. արդ. ձեռ– նարկությունների և միավորվեցին տեղա– կան, թեթև արդյունաբերության և կեն– ցաղսպասարկման մինիստրությունների համակարգում: Վարկային կոոպերացիան դրամական ընդհանուր ֆոնդ (արտադրա– կան կամ սպառողական վարկի պահանջ– ները բավարարելու համար) ստեղծելու նպատակով մանր ապրանքարտադրող– ների՝ բանվորների և ծառայողների միա– վորում է: Վարկային առաջին կոոպերա– տիվը կազմակերպվել է Գերմանիայում, XIX դ. կեսերին, Ռուսաստանում՝ 1865-ին: Կապիտալիստական պետություններում այն սերտորեն կապված է մասնավոր, բաժնետիրական և պետ. բանկերի հետ: Մոցիալիստական երկրներում, կապիտա– լիզմից սոցիալիզմին անցման շրջանում, վարկային կոոպերացիան հանդիսացել է կապիտալիստական տարրերի դեմ պայ– քարելու, չքավոր ու միջակ գյուղացի– ներին օգնելու, բանվորական ու գյու– ղատնտ. Կ–ները վարկավորելու միջոց: ՄՍՀՄ–ում այն գոյատևել է 1917–31-ը (բացառությամբ «ռազմական կոմունիզ– մի» շրջանի): Հայաստանում վարկային առաջին կոոպերատիվը կազմակերպվել է Ղամարլու գյուղում, որը գյուղացիական տնտեսություններին վարկ է տրամադրել 7,7%-ով: Վաճառահանման կոոպե– րացիան սեփական արտադրանքն իրացնելու համար մանր ապրանքարտա– դրողների միավորում է: Դրանց մեծամաս– նությունը միաժամանակ իր անդամնե– րին մատակարարում է արտադրական նշանակության ապրանքներ: Մատակարարման կոոպե– րացիան արտադրամիջոցների կամ սպառման առարկաների սեփական պա– հանջարկը բավարարելու համար մանր ապրանքարտադրողների՝ գյուղացիների, տնայնագործների, արհեստավորների, ձկնորսների միավորում է: Առավել հաճախ կազմակերպվում է գյուղատնտեսության մեջ: Կոոպերատիվի միջոցները ձևավորվում են անդամավճարներից, փայավճարնե– րից, տնտ. գործունեության շահույթից: Կ–ի էությունը, տեղը և դերը որոշվում է տիրող արտադրահարաբերությունների բնույթով: Այդ առումով տարբերում են Կ–ի երկու տիպ՝ կապիտալիստական և սոցիալիստական: Կապիտալիստական կոոպերատիվները (առաջացել են XIX դ. վերջին – XX դ. սկզբին) զարգանում են կապիտալիզմի տնտ. օրենքներին հա– մապատասխան, հաճախ իրենք են շա– հագործում վարձու աշխատանքը: Դրանք գլխավորում են կապիտալիստ–ձեռնար– կատերերը կամ նրանց դրածոները: Սեր– տորեն կապված են խոշոր մոնոպոլիա– ների և բանկերի, բուրժ. քաղ. կուսակցու– թյունների և կազմակերպությունների, պետ. ապարատի հետ: Կոոպերատիվների գործունեության հիմնական նպատակը իրենց անդամների սպառողական, ար– տադրական և տնտ. պահանջմունքների բավարարումն է: Դրանց համար յուրա– հատուկ է կառավարման և տնտեսավար– ման առավել դեմոկրատական բնույթը, գործում են «մեկ անդամ–մեկ ձայն» սկըզ– բունքով՝ անկախ փայավճարների քա– նակից: Արտադրամիջոցների հանրային սեփականության պայմաններում Կ. վե– րածվում է աշխատավորության, հատկա– պես գյուղացիության լայն մասսաների միավորման և սոցիալիստական շինա– րարության մեջ նրանց ընդգրկման հզոր , միջոցի (տես Գյուղատնտեսության կո– յեկտիվացում, Լենինի կոոպերատիվ պշան): Սոցիալիստական երկրներում կոոպերատիվները գործում են տնտեսա– կան հաշվարկով, զարգացման պլանները կոորդինացվում են ընդհանուր ժողտնտե– սական պլանում: Աշխատանքը վարձա– տրվում է ըստ կոոպերատիվի արտա– դրական գործունեության արդյունքների, յուրաքանչյուր անդամի անձնական ներ– դրման: Կոոպերատիվների գործունեու– թյունը կարգավորվում է կանոնադրու– թյամբ կամ նորմատիվային այլ դրույթ– ներով: Կ–ի բարձրագույն մարմինը ընդ– հանուր ժողովն է: ժողովների միջև ըն– կած ժամանակաշրջանում կոոպերատիվը ղեկավարում է վարչությունը՝ նախագահի գլխավորությամբ: ^.Մարքս Կ., Հիմնադիր մանիֆեստ բանվորների միջազգային ընկերության, Մարքս Կ. և Էնգելս Ֆ., Ընտիր երկեր, հ. 2, էշ 5 – 16, Ե., 1973: Նույնի, Կապիտալ, հ. 3, մաս 2, գիրք 3, Ե., 1949: Լենին Վ.Ի., Կոոպերացիայի մասին, Երկ., հ. 33: Պիճիկյան Գ., Պատմություն Հայաստա– նի սպառողական կոոպերացիայի, Ե., 1927: Կարագյան Կ., Սպառողական կոոպերա– ցիայի ծագումը և զարգացումը Հայաստա– նում, Ե., 1957:
ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ, UI- ռաջացել են XIX դ. առաջին կեսին, զար– գացել երեք հիմնական ուղղությամբ՝ մանրբուրժուական, լիբերալ–բուրժուա– կան, պրոլետարական: Սկզբում առավել տարածված էին մ ա ն ր բ ու ր ժ ու ա– կ ա ն Կ. տ. (հիմնադիր՝ Ռ. Օուեն, Կ. Ա. Սեն Սիմոն): Դրանք կրում էին ուտոպիա– կան և ռեֆորմիստական բնույթ, կոոպե– րացիան համարում կապիտալիզմը սո– ցիալիզմի վերափոխելու հիմնական օղակ, կոոպերատիվները սկզբում իրենց են ենթարկում առևտուրը, ապա աստիճա– նաբար գնում են արդ. ձեռնարկություն– ներն ու գյուղատնտ. հողերը և դրանցում ստեղծում կոլեկտիվ տնտեսություններ: Վ. Ի. Լենինն այս ուղղությունն անվանել է «կոոպերատիվ սոցիալիզմ»: XX դ. 30-ական թթ., հատկապես երկ– րորդ համաշխարհային պատերազմից հե– տո, լայն տարածում գտան «երրորդ ուղու» սոցիալ–ռեֆորմիստական տեսությունները: Դրանց կողմնակիցները (Զ. Քոուլ, Զ. Սթրեյչի, ժ. Լասեր և այլք) պնդում են, որ կոոպերատիվները, նույնիսկ կապիտա– լիզմի պայմաններում, իբր վերդասա– կարգային կազմակերպություններ են, նպաստում են տնտ. կյանքի դեմոկրա– տացմանը, դասակարգերի և դասակար– գային պայքարի վերացմանը, աշխատա– վորների նյութական ու սոցիալական դրու– թյան արմատական բարելավմանը, վեր– ջին հաշվով՝ նոր հասարակարգի ստեղծ– մանը: Այն կտարբերվի և՝ կապիտալիս– տական, և՝ սոցիալիստական արտադրա– եղանակներից, զերծ կլինի դրանց թե– րություններից, կհանդիսանա «սոցիա– լական արդարության հասարակարգ»,