Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/594

Այս էջը սրբագրված չէ

վասար նն, իսկ նրանց կազմած անկյու– նը կամայական է, ապա Կ–ի համակարգը կոչվում է դեկարտյան շեղանկյուն: Հարթության վրա կետի բևեռային Կ. որոշում են ընտրելով Օ կետ (բևեռ), նրանից ելնող ON ճառագայթ (նկ. 2) և երկարության չափման միավոր: Այս հա– մակարգում P կետի Կ. են p= OP հեռա– վորությունը և փ= JL NOP անկյունը: Բա– ցառությամբ Օ կետի, որի համար p= 0, իսկ փ–*1 որոշված չէ, հարթության մյուս բոլոր կետերի և (p, փ) ՎոլյգերԻ միջև կարելի է ստեղծել փոխմիարժեք համա– պատասխանություն, եթե O^pCoo, 0^ ^Փ<2^: Աֆինական Կ–ի դեպքում x= const և y= const գծերը կազմում են համապա– տասխանաբար Oy և Օ* առանցքներին զուգահեռ ուղիղների փունջ: Հարթության յուրաքանչյուր P(xQ, y0) կետով անցնում է մեկական ուղիղ յուրաքանչյուր փնջից: Բևեռային Կ–ի դեպքում p= const գծերը շրջանագծեր են, իսկ փ=Շ°ոտէ գծերը՝ Օ սկզբնակետից ելնող ճառագայթներ: Օ–ից տարբեր մյուս բոլոր կետերից յուրաքան– չյուրով անցնում են այդ երկու ընտանիք– ներից մեկական գիծ: Ավելի ընդհանուր դեպքում հարթության որևէ G տիրույթում դիտարկվում են u(P) և v(P) կետի ֆունկ– ցիաներ այնպիսիք, որ յուրաքանչյուր u(P)= const գիծ յուրաքանչյուր v(P)= =const գծի հետ G-ի սահմաններում հատվում է ոչ ավելի, քան մեկ կետում: Ակնհայտ է, որ այդ դեպքում u(P) և V(P) թվերը միարժեքորեն որոշում են P կետի դիրքը G տիրույթում, այսինքն դրանք P կետի Կ. են G տիրույթում (ս= const, v= const գծերը կոչվում են կոորդինատային գծեր): Կորագիծ Կ. մակերևույթի վրա: Վերը շարադրված գաղափարը առանց որևէ փոՓոխության կիրառելի է կամայական մակերևույթի վրա կորագիծ Կ. մուծելու համար: Օրինակ, ոլորտի վրա փ երկայ– նության և 0 լայնության դեպքում փ= = const գծերը միջօրեականներ են, իսկ 0= const գծերը՝ զուգահեռականներ, որոնց դսաավորվածությունը բոլորին քաշ հայտնի է աշխարհագրության տարրերից: Կետի Կ. տարածության մեշ: Աֆինա– կան կամ ընդհանուր դեկարտ– յան Կ. եռաչափ տարածության մեջ մուծ– վում են Օ սկզբնակետի և մի հարթության մեշ չգտնվող ex= OA, ey= OB, ez= OC վեկտորների տրումով: P կետի x, y, z Կ. –y –► –> –> որոշում են op= xex+yey+zez առնչու– թյունից (z-ը կոչվում է P կետի ա պ լ ի– –> –> –>• կ ա տ): Եթե ex, ey, ez վեկտորները փո– խուղղահայաց են և ունեն միևնույն երկա– րությունը, ապա Կ–ի համակարգը կոչ– վում է ուղղանկյուն դեկարտյան: Տարա– ծության մեջ կան երկու էապես տարբեր ուղղանկյուն կոորդինատական համա– կարգեր՝ աջ (նկ. 3) և ձախ (նկ. 4): Տարա– ծության մեջ մուծվում են նաև կորագիծ Կ–ի համակարգեր, որոնց ընդհանուր սխե– ման հետևյալն է. տարածության որևէ G տիրույթում դիտարկվում են կետի երեք ֆունկցիաներ՝ u(P), v(P), w(P) այնպես, որ G տիրույթի յուրաքանչյուր P կետով անցնում է ս= const, v= const, w= const ընտանիքներից մեկական մակերևույթ: Այսպիսով, յուրաքանչյուր կետի համա– պատասխանեցվում են ս, v, w թվեր՝ նրա Կ.: ս= const, v= const, w– const հավա– սարումներով որոշվող մակերևույթները կոչվում են կոորդինատական մակերևույթներ: Կիրառություն– ներում առանձնապես շատ են օգտագործ– վում կորագիծ Կ–ի որոշ համակարգեր՝ ոլորտային Կ. և գլանային Կ.: ՈլորտայինԿ. մուծվում են Օ կետի և Ox, Oy, Oz փոխուղղահայաց առանցք– ների տրումով (նկ. 5): M կետի Կ. ենւ–-ը, 0-ն, գ)-*1- r թիվը M կետի հեռավո– րությունն է Օ կետից, 0-ն՝ OM վեկտորի և Oz առանցքի դրա– կան ուղղության միջև կազմված անկյունը, <p~k այն անկյունն է, որով ժամացույ– ցի սլաքի հակա– ռակ ուղղությամբ պետք է պատել Ox դրական կի– սառանցքը, մինչև համընկնի ON վեկտորի հետ (N-ը M կետի պրոյեկցիան է xOy հարթության վրա): Ոլորտա– յին և ուղղանկ– յուն դեկարտյան Կ. կապվում են x=rsin0 Xcoscp, y=rsin0sin(pt z= = rcos0 բանաձևերով: M կետի x., cp» z գլանային Կ. որոշվում են հետևյալ կերպ: Սևեռված Օ կետից տարվում են երեք փոխուղղահայաց առանցքներ՝ Ox, Oy, Oz: r-ը M կետի հեռավորությունն է z առանցքից, cp-ն՝ ON վեկտորի և Ox դրա– կան կիսառանցքի կազմած անկյունը (N-ը M-ի պրոյեկցիան է xOy հարթության վրա), z-ը՝ M-ի հեռավորությունը xOy հարթությունից (նկ. 6): Գլանային և ուղ– ղանկյուն դեկարտյան Կ. կապվում են x=nx^. y=rsin«p» z= z բանաձևերով:

ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ (լ ա յ ն ու թ յ ու ն և և ր կ ա յ ն ու– թ յ ու ն), մեծություններ՝ երկրի մակերե– վույթի վրա կետի դիրքը որոշելու համար: Աշխարհագրական լայնությունը՝ փ. չափ– վում է այն անկյունով, որ կազմում Ւ տվյալ կետով անցնող ուղղաձիգ գիծը հասարակածի հարթության հետ (MCN): Լայնությունները հաշվում են 0օ–ից մինչև 90®, հասարակածից հս. և հվ.: Երկայնու– թյունը՝ X, չաՓվում է այն անկյունով, որ կազմում է տվյալ կետի միշօրեականի հար– M կետի աշխարհագրական կոորդինատները, լայնությունը՝ փ (անկյուն MCN), երկարությունը՝ X (անկյուն NCO) թությունը պայմանականորեն ընդունված սկզբնական («առաշին», «զրոյական») միշօրեականի հարթության հետ (OCN): Սկզբնական միջօրեականից արլ., 0օ–ից միԵչև 180° գտնվող երկայնությունները կոչվում են արլ–յան, արմ. գտնվողները՝ արմ–յան: Նախկինում ընդունված էին տարբեր սկզբնական միջօրեականներ (օ– րինակ, Ռուսաստանում՝ Պուլկովոյի աստ– ղադիտարանի միջօրեականը): 1884-ից, միջազգային համաձայնությամբ, որպես սկզբնական միջօրեական ընդունված է Գրինվիչի միջօրեականը (Լոնդոն):

ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԻ ԱՐԵՎԱԿԵՆՏՐՈՆ ՀԱ–

ՄԱԿԱՐԳ, աստղագիտական կոորդինատ– ների համակարգ: Կ. ա. հ–ում որոշվում է երկնային մարմինների դիրքը Արեգակի կենտրոնի նկատմամբ: Գոյություն ունեն արևակենտրոն ուղղանկյուն և ոլորտային կոորդինատների համակարգեր: Կ. ա. հ–ում որպես հիմնական հարթություն ընդունվում է խավարածրի հարթությունը:

ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԻ ԵՐԿՐԱԿԵՆՏՐՈՆ ՀԱ–

ՄԱԿԱՐԳ, աստղագիտական կոորդինատ– ների համակարգ: Կ. ե. հ–ում որոշ– վում է երկնային մարմինների դիրքը Երկրի կենտրոնի նկատմամբ: Գոյություն ունեն երկրակենտրոն ուղղանկյուն և ոլորտային համակարգեր:

ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ԿԱՊ, տես Քիմիական կապ՛.

ԿՈՈՐԴԻՆԱՏՈՎ (լատ. coordinatio – կարգավորում, կանոնավորում), օրգա– նիզմի մասերի և օրգանների հարաբերա– կան զարգացումը ֆիւոգենեզում: Տերմինն