Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/595

Այս էջը սրբագրված չէ

առաշարկել է Ա. Սեերցովը: Տարբերում են. տեղագրական Կ., որն արտա– հայտվում է օրգանների կայուն փոխհա– րաբերությամբ, չնայած նրանց միջև ան– միջական ֆունկցիոնալ կապ չկա: Դ ի– ն ա մ ի կ կամ կոնստրուկտիվ Կ. որոշվում է տարբեր օրգանների միջե եղած ֆունկցիոնալ կախման հաստատու– նությամբ (օրինակ, զգայական օրգաննե– րի և համապատասխան նյարդային կենտ– րոնների կամ թռչունների թռչող մկանների ու կրծոսկրի միջե): Կենսաբանա– կան Կ. կամ կոադապտացիա, որին պատկանում են ժ. Կյուվիեի հաստատած կոոեչյացիաների մեծամասնությունը: Կ. ֆիզիոլոգիայում, օրգանիզմի տարբեր օրգանների և համակարգերի համաձայնեցված գործունեություն, որը պայմանավորված է կենտրոնական նյար– դային համակարգում դրդման և արգե– լակման պրոցեսների զուգորդմամբ: Կ–ման օրինակ է որոշակի նյարդային կենտրոնների գործունեության ռեցիպրոկ (զուգորդված) հարաբերությունը, երբ մեկ կենտրոնի դրդումը առաջացնում է մյու– սի արգելակում, ե՝ ընդհակառակը: Կ. ապահովում է մկանային գործունեության ճշգրիտ կատարումը, ստեղծում արտաքին տարբեր իրադրություններին հարմար– ված ռեֆլեկտոր գործողություններ (շար– ժական, անոթային են): Կ. կատարվում է նյարդային կենտրոններում, կենտրոնա– կան նյարդային համակարգի բոլոր բա– ժիններում: Կ ՈՁԱԿ ԱՆ, նախադասության մեջ բառ կամ բառակապակցություն, որ ցույց է տալիս այն անձը, առարկան, որին ուղղված է խոսքը: ժամանակակից հայերենում Կ. արտահայտվում է ուղղական հոլովով: Տարբերակում են Կ–ի երկու տեսակ, ա. բայը և Կ. թվով համաձայնում են (երբ նախադասության ենթական և Կ. նույն ան– ձը, առարկան են ցույց տալիս)՝ «Արդյոք ու՝ր ես դու, իմ անուշ երազ» (բայը և Կ. եզակի), «Ու՝ր եք, անուշ երազներ» (բայը և Կ. հոգնակի), բ. բայը և Կ. թվով չեն համաձայնում (երբ Կ. և ենթական տար– բեր անձ, առարկա են ցույց տալիս)՝ «Հայրի՝կ, ինչու՝ ետ չդարձան»: Արդի հայերենում Կ. հաճախ շեշտվում է, որոշիչ հոդ չի ստանում, ունենում է ստացական և դիմորոշ հոդեր, «Եղբմւյրս, ինչո՞վ քեզ վիրավորեցի», «Սիրելիդ իմ, ինչո՞ւ ես լռում»: Կ. լինում են գոյականները և որ– պես գոյական գործածվող խոսքի այլ մա– սեր: Ռ. Իշխանյան

ԿՈՉԱՆՍ, գյուղ Արեմտյան Հայաստա– նում, էրզրումի վիլայեթի Թորթում գա– վառում: 1909-ին ուներ 176 հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Նրանք բռնու– թյամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռ– նի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, փրկված– ները բնակություն են հաստատել Անդր– կովկասում: «ԿՈՉ–ԴԵՎԵԹ», հայերեն և ադրբեջանե– րեն բոլշևիկյան լեգալ թերթ: ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեին կից հայկ. բաժան– մունքի և «Հումմեթ» («Եռանդ») կազմա– կերպության օրգան: Լույս է տեսել 1906-ին (16 համար), Բաքվում: Պայքարել է Անդր– կովկասի ժողովուրդների բարեկամու– թյան ամրապնդման համար, բացահայ– տել բուրժուա–ազգայնական կուսակցու– թյունների հակահեղափոխական գործու– նեությունը, աշխատավորությանը հա– մախմբել բոլշևիկյան կուսակցության շուրջը: Թերթի հրատարակմանը մասնակ– ցել են Ա. Շահումյանը, Ա. Զափարիձեն, Լ. Կնունյանցը, Մ. Ազիզբեկովը, Պ. Մնա– ցականյանը:

ԿՈՉԵՎՍԿԻ Վիկտոր Վասիլևիչ [ծն, 15.11. 1923, գ. Ռեզունենկովո (իյարկովի մար– զում)], ուկրաինացի սովետական բանաս– տեղծ, թարգմանիչ: ՀԱԱՀ կուլտուրայի վաստ. գործիչ: ԱՄԿԿ անդամ 1947-ից: Հայրենական մեծ պատերազմի մասնա– կից (1942-43): 1962–65-ին եղել է Ուկ– րաինայի գրողների միության՝ Խարկովի կազմակերպության վարչության նախա– գահը, 1974-ից Կիևի կազմակերպության վարչության քարտուղարն է: Հրատարա– կել է «Հայրենակիցներ» (1957), «խնդու– թյան վարպետներ» (1960), «Հող ներ– շնչման» (1961), «Հավերժական խարույկ– ներ» (1972), «Գարունների հասակակիցը» (1977), մանուկների համար՝ «Սևանի ծի– ծեռնակը» (1960), «Կապարե սոխակը» (1971), «Անտառի տոնը» (1977) և այլ ժո– ղովածուներ: 1955-ից, երբ առաջին ան– գամ այցելել է Հայաստան, սկսել է ուսում– նասիրել հայոց լեզուն, գրականությունն ու մշակույթը: «Բարև, իմ Հայաստան» բանաստեղծությունների շարքի համար արժանացել է Պ. Տիչինայի անվ. հանրա– պետական մրցանակի (1976): Թարգմա– նել է հայ դասականների (Հ. Թումանյա/ն, Ա. Իսահակյան, Վ. Տերյան, Հ. Հակոբ– յան, Հ. Հովհաննիսյան, Ե. Չարենց ևն) ստեղծագործությունները, առանձին գըր– քերով հրատարակել Խնկո–Ապոր («Քեռի Աթաբեկի նվերը», 1970), Գ. Աարյանի («Լուսացաններ», 1975) և այլոց երկերը: Կազմել է Հ. Թումանյանի (1969), Ա. Իսա– հակյանի (1975), Ե. Չարենցի (1977) ուկրաիներեն ժողովածուների հոբելյա– նական հրատարակությունները: Գրել է «Հայաստանի երգող սիրտը» (1969, Հ. Թու– մանյանի մասին) և «Հավերժական ճամ– փորդը» (1975, Ա. Իսահակյանի մասին) գրքույկները: Կազմել է հայ երիտասար– դական պոեզիայի անթոլոգիա («Աևանի լուսաբացը», 1973) և հայ սովետական բա– նաստեղծների երկերի ժողովածու («Հա– յոց երկրի մեղեդիներ», 1973): Երկ. Սևանի ծիծեռնակը, Ե., 1962: Հաս– կեր և սաւողեր, Ե., 1967: Ցոլքեր, Ե., 1973: Վ. Վարդանյան

ԿՈՉԵՐ ՍՄԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ, Սովետական Միության կոմունիստական կուսակցու– թյան ԿԿ–ի հրապարակած դիմումը ՍՍՀՄ և այլ երկրների աշխատավորությանը Մա– յիսի 1-ի տոնակատարության և Հոկտեմ– բերյան սոցիալիստական մեծ հեղափո– խության տարեդարձի նախօրեին: Մինչև 1943-ը կուսակցության ԿԿ–ի այդպիսի դիմումները հրապարակվել են ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի լոզունգներ անվանումով: Կոչերում իր արտահայտությունն է գտնում ՍՄԿԿ և սովետական կառավարության արտաքին ու ներքին քաղաքականությունը: Ողջույ– նով դիմելով ՍԱՀՄ և այլ երկրների աշխա– տավորներին, կոչ անելով ամրապնդել ինտերնացիոնալիստական կապերը՝ ՍՄԿԿ ԿԿ աշխատավորների ուշադրու– թյունը կենտրոնացնում է կոմունիստա– կան շինարարության հրատապ, անհե– տաձգելի խնդիրների վրա:

ԿՈՉԻՆ Նիկոլայ Եվգրաֆովիչ [6(19).5. 1901, Պեաերբուրգ–31.12.1944, Մոսկվա], սովետական մեխանիկ, մաթեմատիկոս, գեոֆիզիկոս, դինամիկական օդերևութա– բանության հիմնադիրներից: ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939): Ավարտել է Պետրո– գրադի համալսարանը (1923): Դասավան– դել է Լենինգրադի (1924–34) և Մոսկվայի (1938–44) համալսարաններում: 1933– 1934-ին եղել է Տեսական օդերևութաբա– նության ինստ–ի դիրեկտորը, իսկ 1939-ից՝ ՍՍՀՄ 4-Ա մեխանիկայի ինստ–ի մեխա– նիկայի բաժնի վարիչը: Աշխատանքները վերաբերում են դինամիկական օդերևու– թաբանության, հիդրոդինամիկայի, աե– րոդինամիկայի, մաթեմատիկայի և տե– սական մեխանիկայի հարցերին:

ԿՈՉԻՆԱ (Պոլուբարինով ա–Կ ո– չ ի ն ա) Պելագեյա Ցակովլևնա [ծն. 1(13).5.1899, Աստրախան], սովետական մեխանիկ: ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1958): Սոցիալիստական աշխատանքի հերոս (1969): Ավարտել է Պետրոգրադի համալ– սարանը (1921): Աշխատանքները վերաբե– րում են ֆիլտրման տեսության, դինամի– կական օդերևութաբանության հարցերին: Արժանացել է ԱԱՀՄ պետական մրցանակի (1946): Պարգևատրվել է Լենինի 4 շքա– նշանով:

ԿՈՉՈՒՄՆԵՐ, անվանում, որը ՍՍՀՄ–ում սահմանում և շնորհում են իրավասու կազմակերպությունները, հիմնարկները, ձեռնարկությունները, կոլտնտեսություն– ները՝ պաշտոնապես վկայելով առանձին անձանց կամ կոլեկտիվների ծառայու– թյունները, մասնագիտական, ծառայողա– կան, գիտական կամ այլ որակավորումը: Կ. սահմանելու, շնորհելու կամ դրանցից զրկելու հետ կապված իրավունքների ու պարտականությունների կարգը սահման– վում է օրենքով կամ նորմատիվ այլ ակ– տերով: Լինում են պատվավոր կոչում– ներ, գիտական կոչում, կոչումներ զին– վորական, հատուկ, անհատական, սոց– մրցության հաղթողի, տարբեր մրցանակ– ների դափնեկիրների, սպորտային ևն: Դատախազության աշխատողներին տրվում են դասային աստիճաններ, իսկ արտա– քին գործերի մինիստրության դիվանագի– տական աշխատողներին՝ դիվանա գիտա– կան աստիճաններ:

ԿՈՉՈՒՄՆԵՐ &ԻՆՎՈՐԱԿԱՆ, անհատա– պես շնորհվում են զինված ուժերի ծա– ռայողներին և զիևապարտներին՝ համա– ձայն նրանց ծառայողական դրության, ռազմական և մասնագիտական պատրաս– տականության, զորատեսակի կամ ծա– ռայության ձևի պատկանելության, ինչ– պես նաև վաստակի և արժանիքների: Կ. զ. հիմք են ծառայում զինծառայողների միջև կրտսեր–ավագ (պետ) փոխհարաբե– րություններ ստեղծելու: Կ–ի երևան գալը կապվում է XV–XVI դդ. մշտական բանակների առաջացման հետ: Ռուսաստանում դրանք մտցվեցին XVI դ. կեսերին ստրելեցյան (Մոսկովյան բա– նակի արտոնյալ զինծաւաւյողներ) զոր–