Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/598

Այս էջը սրբագրված չէ

արտաքին մոլորակների անկյունային և գծային արագությունները ավելի փոքր են, քան Երկրինը, ուստի, երբ այդ մոլորակնե– րից մեկը և Երկիրը գտնվում են Արեգակի միևնույն կողմում, Երկրի վրայից դիտողին թվում է, թե մոլորակը շարժվում է հակա– ռակ ուղղությամբ (հակադարձ շարժում), իսկ երբ գտնվում են Արեգակի տարբեր կողմերում՝ միևնույն ուղղությամբ (ուղիղ շարժում), միջանկյալ դիրքերում մոլորա– կը կարող է ուղիղ շարժումից անցնել հա– կադարձի, և՝ հակառակը: Ընդ որում, քա– նի որ մոլորակի և Երկրի ուղեծրերի հար– թությունները իրար հետ կազմում են որոշ անկյուն, ապա ուղիղ և հակադարձ շար– ժումները չեն պրոյեկտվում երկնոլորտի միևնույն մասերում: հետևանքը լինում է այն, որ թվում է, թե մոլորակը գծում է օղակներ, որոնց չափերը կախված են Երկ– րից ունեցած հեռավորությունից: Կ. որո– շեց նաև Երկրի արևամոտ, արևահեռ կետերի դիրքը և հանգեց ուղեծրի ար– տակենտրոնության գաղափարին: Գրեթե բոլոր դիտվող երկնային երևույթները Կ–ի արևակենտրոն համակարգի տեսությամբ ստացան իրենց պարզ ու մատչելի գի– տական մեկնությունները, մինչդեռ երկ– րակենտրոն համակարգի պտղոմեոսյան տեսությամբ մնում էին անբացատրելի: Հոգևորականությունը Կ–ի աշխատության նկատմամբ շուրջ կես դար մնաց ան– տարբեր: Կ–ի ուսմունքի դեմ պայքարն սկսվեց XVI դ. վերջին, երբ ճանաչված մասնագետների մի մասը ոչ միայն ընդու– նեց, այլև սկսեց զարգացնել ու տարածել այն: Կրոնի սպասավորները ստիպված Կ–ի աշխատությունը մտցրին արգելված գրա– կանության մեջ, որպեսզի կասկածի տակ չառնվի Ս. Գիրքը: Կ–ի ուսմունքը հեղափոխական մեծ դեր խաղաց ոչ միայն աստղագիտության, այլև մյուս բոլոր բնական գիտություն– ների զարգացման, գիտական աշխարհա– յացքի ձևավորման գործում: Երկ. Gesamtausgabe, Bd 1–2, Miinchen, 1944-49. Գրկ. E ji a hc k օ C.H., KonepHHK, M.– JI., 1926; BecejioBCKHH H. H., Be-՛ ji m h K>. A., Hhkojklh KonepHHK (1473– 1543), M., 1974.

ԿՈՊԵՏԴԱՂ (թուրք.՝ բազում լեռներ), լեռնային համակարգ Թուրքմենական ՍՍՀ–ում և Իրանում, Թուրքմենա–Խո– րասանական լեռների մասը: Երկարու– թյունը մոտ 650 կմ է, լայնությունը՝ 40– 200 կմ, բարձրությունը՝ մինչև 3117 մ (Խեզարմեսջեդ լեռ): Գտնվում է Ալպյան ծալքավորության մարզում: Բարձր սեյս– միկ շրջան է (հայտնի են 1869-ի, 1893-ի, 1895-ի, 1929-ի երկրաշարժերը և 1948-ի երկրաշարժը Աշխաբադում): Կան սնդիկի, մկնդեղի, բարիտի հանքավայրեր, շինա– րարական քար և հանքային աղբյուրներ: Կազմված է զուգահեռ լեռնաշղթաներից, բլրաշարերից և սարավանդներից՝ կտըրտ– ված Ատրեկ, Կեշեֆրուդ, Թեջեն և այլ գե– տերի միջանցիկ կիրճերով ու հովիտներով: Լանջերի ստորին մասերը ծածկված են անապատային և կիսաանապատային, բարձր մասերը՝ տափաստանային բու– սականությամբ: Վերջիններն օգտագործ– վում են որպես արոտավայրեր: Հովիտնե– Ն. Կոպեռնիկոս 6ո. Կոպլենիգ րում զբաղվում են հացահատիկի մշակու– թյամբ և այգեգործությամբ:

ԿՈՊԵՑԿԻ (Kopecky) Մաթեյ (1775–1847), տիկնիկային թատրոնի չեխ դերասան, թատերական գործիչ: Չեխական տիկնի– կային թատրոնի հիմնադիրներից: Կ–ի թատրոնի խաղացանկում եղել են չեխա– կան ժող. ասքերի, Շեքսպիրի, Մոլիերի, Վ. Կլիցպերայի և այլոց պիեսների մշա– կումներ, երգիծական տեսարաններ, որոնց հերոսն էր Կաշպարեկը: Կոմպո– զիտոր Բ. Սմետանան Կ–ի որոշ պիեսների համար գրել է նախերգանքներ: Կ–ի տիկ– նիկները պահվում են Պրագայի Ազգային թանգարանում:

ԿՈՊԻՏ ԿԵՐ, 25–45%թաղանթանյութ պա– րունակող չոր բուսական կերեր: Կ. կ–եր են՝ խոտը, ծղոտը, հարդը, չորացրած ջրի– մուռները ևն: Դրանք խոտակեր կենդա– նիների ձմեռային կերային ռացիոնի պար– տադիր բաղադրամասերն են: Կ. կ–ի խոտն ավելի սննդարար է (100 կգ կորնգա– նի, առվույտի ևն խոտը բաղադրում է 50-ից ավել կերամիավոր) և հարուստ է լիարժեք պրոտէփնով, հանքային նյութե– րով, ածխաջրատներով և կարոտինով: Ռ–ա– ցիոնում Կ. կ–ի քանակը կախված է կեն– դանու տեսակից, տարիքից և մթերատը– վությունից: Կաթնատվության աճին զուգ– ընթաց դրանց բաժինը ռացիոնում պա– կասեցվում է: Կաթնատու կովերին կարելի է տալ օրական 5,5–6,5 կգ Կ. կ.: խոտը և ծղոտը պահում են ծածկերի տակ, դեզե– րով, խոտի պահեստներում և այլուր: Տե– ղափոխումը և պահումը դյուրացնելու նպատակով դրանք շատ հաճախ մամլում են:

ԿՈՊԻՏԱՌ, Այլասեռ քար (լատ. Cupido – սիրո աստծո անունով), բերդ Կիւիկիայում: Հսկել է Սիս քաղաքի մա– տույցները: Կ–ի մասին տեղեկությունները կցկտուր են: 1149–51-ին եղել է Հայոց կաթողիկոսանիստը, երբ Գրիգոր Գ Պահ– լավունին և իր եղբայր Ներսես Շնորհա– լին Ծովքից առժամանակ տեղափոխվել են Կ.՝ խույս տալով Իկոնիայի սուլթանի հարձակումից: Կիլիկյան Հայաստանի եպիսկոպոսական թեմի կենտրոններից էր: Կիլիկիայի Հայոց իշխաններն ու թա– գավորները ըմբոստ իշխաններին հաճախ բանտարկել են Կ–ում: ԿՈՊ ԼԵՆԴ (Copland) Աարոն (ծն. 1900), ամերիկացի կոմպոզիտոր: Սովորել է Նյու Չորքում (1917–21) և Փարիզում (1921–24): Կազմակերպել է, այսպես կոչ– ված, «Կոպլենդ սեշնս» համերգների շարք (1928–31), գլխավորել ամերիկյան կոմ– պոզիտորների լիգան և միոթյունը: Որ– պես դաշնակահար և դիրիժոր հանդես է եկել Եվրոպայի և Լատինական Ամերիկա– յի երկրներում: Սկզբնական երկերում հա– րել է Ի. Ֆ. Ստրավինսկու նեոկլասիցիզմի դպրոցին, ապա դիմել է ջազային ռիթմերի, ավելի ուշ՝ 12-տոնային համակարգին: Գրել է օպերա («Քնքուշ հող», 1954), բա– լետներ («Ռոդեո», 1942, «Ապալաչյան գարուն», 1944), 3 սիմֆոնիա, այլ ստեղ– ծագործություններ:

ԿՈՊԼԵՆԻԳ (Koplenig) Ցոհան (15.5. 1891 – 13.12.1968), ավստրիական և մի– ջազգային բանվորական շարժման գոր– ծիչ: Պատանի հասակից հարել է բան– վորական շարժմանը: Ավստրիայի ս–դ. կուսակցության անդամ 1909-ից, 1918-ից՝ կոմունիստ: 1922-ին ընտրվել է Ավստրիա– յի կոմկուսի (ԱԿԿ) ԿԿ–ի անդամ, 1924-ին՝ ԱԿԿ ԿԿ–ի գլխավոր քարտուղար, 1928-ին՝ Կոմինտերնի Գործադիր կոմիտեի (ԿԻԳԿ), 1935–43-ին՝ ԿԻԳԿ նախագա– հության անդամ: 1934-ին ԱԿԿ ԿԿ–ի որոշ– մամբ տարագրվել է և շարունակել ղեկա– վարել ավստ. կոմունիստների պայքարն ընդդեմ ֆաշիզմի: 1945–65-ին՝ ԱԿԿ նա– խագահ, 1965-ից՝ պատվավոր նախագահ: 1945-ին եղել է Ավստրիայի ժամանակա– վոր կառավարության փոխկանցլեր, 1945–59-ին՝ պառլամենտի դեպուտատ: Ավստ. և միջազգային բանվորական շարժ– ման հարցերին նվիրված աշխատություն– ների հեղինակ է: ԿՈՊՈ (Copeau) ժակ (1879–1949), ֆրան– սիացի ռեժիսոր, դերասան, թատերական գործիչ, ժամանակակից ֆրանսիական ռե– ժիսուրայի հիմնադիրներից: 1913-ին կազ– մակերպել է «Վիյո Կոլոմբիե» թատրոնը (Փարիզ), որը ղեկավարել է մինչև 1924-ը: 1917–19-ին աշխատել է ԱՄՆ–ում, 1936– 1940-ին՝ «Կոմեդի ֆրանսեզ»-ում: Բեմա– դրել է Մոլիերի «Ագահ» (1913), Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (1914), ինչպես և ժամանակակից դրամատուրգների (Վիլ– դրակի «Միշել Օկլեր» ևն) պիեսները: Դե– րերից են՝ Սկապեն (Մոլիերի «Սկապենի արարքները»), Իվան Կարամազով («Կա– րամազով եղբայրներ», ըստ Դոստոևսկու): «Վաղորդյան մառախուղ» (1897), «Հարա– զատ տուն» (1924) և այլ պիեսների հե– ղինակ է: ԿՈՊՈ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխ գավառում: 1909-ին ուներ 60 տուն հայ, 80՝ չերքեզ բնակիչ: Զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի և վարժարան: Հայերը բըռ– նությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը բնաջնջվել է:

ԿՈՊՈՒԼԱՏԻՎ ՕՐԳԱՆՆԵՐ, զուգա– վորման օրգաններ, կենդանի– ների հատուկ օրգաններ, որոնց օգնու– թյամբ արուների սերմնահեղուկը անց– նում է էգերի օրգանիզմ, որտեղ որոշ ժամանակ այն պահպանվում է կենսունակ վիճակում: Կ. օ. հատուկ են միայն ներքին բեղմնավորություն ունեցող կենդանինե– րին: Սերմնահեղուկի փոխանցումը էգին իրականանում է ինչպես իսկական Կ. օ–ով, այնպես էլ այլ օրգաններով, որոնք անա– աոմիապես կապված չեն սեռական համա– կարգի հետ: Իսկական Կ. օ. ունեն թար–