թիչավոր և ժապավենաձև որդերը, հոդ– վածոտանիների բարձր խմբերի ներկայա– ցուցիչները, ողնաշարավորներից՝ սողուն– ները, թռչունները և կաթնասունները: Արուների Կ. օ–ի ֆունկցիան կարող են կատարել վերջավորությունները (խեց– գետնակերպեր, սարդեր), ւողակների ելուստները (ձկներ), բերանային օրգան– ները (տզեր, անթև միջատներ), շոշափուկ– ները (որոշ գլխոտանի փափկամորթներ): Կ. օ–ի մորֆոլոգիական առանձնահատ– կություններն ունեն կարգաբաննւկան նշանակություն;
ԿՈՋԱՄԱՆՅԱՆ, Կոճամանյան, Բյուզանդ Մկրտչի (ծն. 31.12.1909, Տրա– պիզոն), հայ նկարիչ: Մեծ եղեռնի ժամա– նակ կորցրել է ծնողներին, հաստատվել Աթենքում: 1927-ից ապրել է Կահիրեում, սովորել Լեոնարդո դա Վինչիի անվ. գե– ղարվեստի դպրոցում, 1930–35-ին՝ Հռոմի գեղարվեստի ակադեմիայում: Կ–ի դիմա– նկարների, բնանկարների մեջ գերակշռո– ղը մայրության թեման է: Կ–ի մարդկայնու– թյամբ տոգորված աշխատանքները ման– կության տխուր հուշերի վերամարմնա– վորումներ են: Անհատական ցուցահան– դեսներ է ունեցել Կահիրեում, Ալեքսան– P. Կոշաման– յ ա ն. «Մայրը և երեխաները» (մասնավոր հա– վաքածու, Կահի* րե) դրիայում, Բեյրութում, Վաշինգտոնում, Լոս Անջելեսում, Նյու Չորքում, մասնակ– ցել Վենետիկի Բիենալեին (1952): Հա– յաստանի պետակւմն պատկերասրահում են գտնվում Կ–ի «Կնոջ դիմանկար» (1945), «Բնանկար» (1948), «Մայրը երեխա– ների հետ» (1959) և այլ աշխատանքներ: 1972-ից բնակվում է ԱՄՆ–ում: Շ. Խաչատրյան
ԿՈՋՈՏԱՆ Հակոբ Կարապետի [1(13). 12.1883, Ախալցխա –24.4.1959, Երևան], հայ սովետական նկարիչ: ՀՍՍՀ ժող. նկարիչ (1935): Ծնվել է ոսկերչի ընտանի– քում: 1900-ին ավարտել է Վլադիկավկազի Արհեստավորաց վարժարանը՝ միաժամա– նակ հոր մոտ զբաղվել ոսկերչությամբ: Նույն թվականին տեղափոխվել է Մոսկվա, Հ. Կ. Կոչոյան փորագրիչ–ոսկերչի արհեստը կաւոարելա– գործել Պրուսովի արվեստանոցում: 1903-ին մեկնել է Մյունխեն, նախ սովորել Ա. Աժբեի ստուդիայում (1903–05), ապա՝ Գեղարվեստի ակադեմիայում (1905–07): 1907–09-ին ապրել է Փարիզում: 1909-ին վերադարձել է Վլադիկավկազ, մեկ տարի անց զորակոչվել բանակ, այնուհետև հաս– տատվել Մոսկվայում: 1915–17-ին նորից եղել է բանակում: 1918-ին եկել է Հայաս– տան, մասնակցել Անիում տարվող հնա– գիտական–հետագոտական աշխատանք– ներին: 1919-ին հաստատվել է Երևանում, ստեղծել «Անիի ավերակները» պատմա– կան բնանկարը (ակադեմիկոս Հ. Բու– նիաթյանի հավաքածու, Երևան), որը եվրոպական նորագույն գեղանկարչու– թյան ու հայ միջնադարի մոնումենտալ– դեկորատիվ արվեստի որոշ գծերի լծորդ– ման արդյունք է: 1920-ին, սովետական կարգերի հաստատումից հետո, Երևանում ապրող նկարիչներ Ս. Առաքելյանի, Կ. Հա– լաբյանի, Հ. Գրիգորյանի և ուրիշների հետ մասնակցել է «Հայկավռոառայի աշ– խատանքներին: 1921-ին մեկնել է Պարս– կաստան, ապրել Թավրիզում, նկարել գրա– ֆիկական («Քնած պարսկուհին», 1921, «Հայկական մունետիկ», 1921, «Հեծելա– խումբ», 1922, երեքն էլ՝ Հայաստանի պե– տական պատկերասրահում, «Ախալցխա– յի կանայք», 1922, Ա. Իսահակյանի հավա– քածու) և գեղանկարչական («ճաշարան Թավրիզում», 1922, «Փողոց Թավրիզում», 1922, երկուսն էլ՝ Հայաստանի պետական պատկերասրահում) պատկերների շարք՝ համադրելով Արևելքի և Արևմուտքի գե– ղարվեստական ավանդները, ցուցաբերե– լով ոսկերչի իր հմտությունը, դեկորատիվ– մոնումենտալ արվեստի փայլուն իմացու– թյունը: Ավարտել է բազմամասն ու բազ– մաֆիգուր «Մասունցի Դավիթ» (1922, Հա– յաստանի պետական պատկերասրահ) գրաֆիկական երկը՝ արտացոլելով հազա– րամյակներ շարունակ հանուն ազատու– թյան հայ ժողովրդի մղած պայքարի պա– թոսը, նրա կենսունակության, ուժի նկատ– մամբ իր ունեցած հավատը: Կ. առաջինն էր, որ «Մասունցի Դավիթը» կերտելիս Հ. Կ ո շ ո յ ա ն. «Անիի ավերակնե– րը» (1919, ակադե– միկոս Հ. Բունիա– թյանի հավաքա– ծու, Երևան) ելակետ ընդունեց վիպերգական նյութի բանահյուսական–դյուցազնական կողմը՝ արտացոլելով միաժամանակ դրա պատ– մական, կենցաղային ու դրամատիկական– հոգեբանական մոտիվները: Կառուցված– քային տեսակետից այն բարդ հղացում է, բազմամասն մի երկ, որի գրեթե բոլոր դրվագները թեմատիկ–կոմպոզիցիոն ինք– նուրույն պատկերի արժեք ունեն: Նկարը բազմազան տիպերի ու ձևերի հարուստ, գիտական բարեխղճությամբ ստեղծված գանձարան է: Կ. 1922-ին վերադարձել է Երևան և ակտիվորեն լծվել մշակութային կյանքին, մասնակցել Հայպետհրատի, Առաջին պետթատրոնի, մամուլի աշխա– տանքներին: Կ–ի ոճի բազմազանության հետ մեկտեղ ակնհայտ է նրա ստեղծագործության թե– մատիկ, ժանրային ու տեխնիկական բազ– մազանությունը: Նա պատկերազարդել է գրքեր, ստեղծել սյուժետային գործեր, բնանկարներ, դեկորատիվ մոտիվներով երկեր, կիրառական արվեստի նմուշներ ու թատերական ձևավորումևերի էսքիզ– ներ: Հարուստ են նրա ժառանգության տեխնիկական կատարման միջոցները, յուղաներկով, տեմպերայով, ջրաներկով, գուաշով, մոմաներկով արված գեղանկար– չական գործեր, գրաֆիկական թերթեր, փորագրություններ: Եվ այդ բոլորը՝ իրաց– ված ոճական տարբեր հնարքներով: Ան– կախ նյութի ու տեխնիկայի այլազանու– թյունից, Կ. նկարային տարածությունը մշակել է «մաթեմատիկական» ճշգրտու– թյամբ: Գծի, գույնի, ձևի լծորդումն ու փոխհարաբերումը տարել է խստիվ դա– տողական հաշվարկի ուղիով: Միաժամա– նակ Կ–ի կերպարները հագեցած են ան– սահման երևակայությամբ, զգացմունք– ներով ու ապրումներով: Հիմք ընդունե– լով հայ արվեստի ազգային սկզբունքներն ու Եվրոպայում ձեռք բերած գեղարվեստա– կան փորձը՝ Կ. իր ամբողջ կյանքում ազա– Հ.Կոջոյան. «Հայկական մունետիկ» (1921, Հայաստանի պետական պատկերա– սրահ, Երևան)