պես ասած, չունի խիսա ֆունկցիոնալ բնույթ: Ստոխաստիկ կախվածության պարզագույն բնութագրիչը Կ–ի r գործա– կիցն է, որը որոշվում է M{[£–M(l) ][ |–M (Ո) ]} r_t բանաձևով, որտեղ M-ը մաթ. սպասման նշանն է, իսկ a2 և a2 համապատսա– ՀtT1 խանաբար է և ղ պատահական մեծու– թյունների դիսպերսիաներն են: Եթե £-ն և rj-ն անկախ են (հավանականական իմաս– տով), ապա r=0: Միշտ |r|^l, ընդ որում |r|= 1 միմիայն այն դեպքում, երբ £ և ղ–ն կախված են գծորեն: Եթե r= 0, ապա | և դ մեծությունները կոչվում են չկոռե– լյացված: Եթե | և ղ–ն անկախ են, ապա r=0: Հակառակ պնդումն ընդհանուր դեպքում ճիշտ չէ: £ և ղ մեծությունների Կ–ի r գործակիցը բնութագրում է լոկ նը– րանց գծային կախվածության աստիճանը, r-ը կարող է զրո դառնալ նույնիսկ այն դեպքում, երբ £-ի և ղ–ի միջև կա ֆունկցիո– նալ (ոչ գծային) կապ:
ԿՈՌԵԶՈ (Correggio), իսկականը՝ Ան– տոնիո Ա լ լ և գ ր ի, Allegri (1489, Կո– ռեջո, էմիլիա – մոտ 15.3.1534, Կոռեջո, էմիլիա), Վերածննդի շրջանի իտալացի նկարիչ: Աշխատել է Պարմայում և Կոռե– ջոյում: Կ–ի նուրբ ու հմայիչ ստեղծագոր– ծությունները արտացոլում են Վերածննդի իդեալների աստիճանական անկումն ու գեղարվեստական նոր ձևերի և սկզբունք– ների կազմավորումը: Կ–ի մոնումենտալ գեղանկարչությունում շարժուն, թեթե, դե– կորատիվ նրբագեղությունը (Պարմայի Սան Պաոլո վանքի որմնանկարները, 1517 և 1520-ի միջև) փոխարկվել է դինա– միկ արտահայտչականության որոնում– ներով. Պարմայի Սան Զովաննի էվանջե– լիստա եկեղեցու (1520–23) և տաճարի (1526–30) որմնանկարներում վերձիգ, Կ ո ռ և շ ո. «Հովիվների երկրպագությունը» (<Գիշեր>, մոտ 1530, Դրեզդենի պատկերա– սրահ) սրընթաց կոմպոզիցիան, բարդ կրճա– տումները նախանշում են բարոկկոյի շըր– ջանի տարածական հնարքները: Տոնա– կան, աշխարհիկ ոգով տոգորված հաստո– ցային կոմպոզիցիաներն առանձնանում են կերպարների ինտիմ մեղմությամբ, տպա– վորիչ դիրքով ու շարժումներով, լուսավոր, արտասովոր գուներանգով («Տիրամայրը և սուրբ Գևորգը», 1530–32, Դրեզդենի պատկերասրահ): Կերպարների հուզա– կանությունը ընդգծելու նպատակով Կ. երբեմն դիմել է գիշերային հակադիր լու– սավորության էֆեկտներին («Հովիվների երկրպագությունը» կամ «Գիշեր», մոտ 1530, Դրեզդենի պատկերասրահ): Կ–ի դիցաբանական թեմաներով ստեղծագոր– ծությունները («Դանայա», մոտ 1526, Բոր– գեզե պատկերասրահ, Հռոմ) բնորոշվում են հեդոնիզմով և ցանկասիրությամբ, կոմ– պոզիցիոն լուծումների ճկունությամբ:
ԿՈՌԻԿՈՍ, Կուռիկաւս (հուն. Keo- puxoe, լատ. Coricus), նավահանգստային բերդաքաղաք Կիլիկյան Հայաստանում, Միջերկրական ծովի ափին, Սելևկիայից 45 կւէ հյուսիս–արևելք: Հիմնադրվել է Սելևկյանների տիրապետության ժամա– նակ (մ. թ. ա. Ill–II դդ.) և հռչակվել իր վաճառաշահությամբ: Կառուցված է լեռ– ներով շրջափակված և մշտադալար բու– սականությամբ ծածկված գեղադիր հով– տում: Լեռնամերձ քարայրերից բխող սառնորակ աղբյուրները կազմելով Դառն ջուր և Նուս գետակները, Կ–ի մոտով թափ– վում են ծովը: Կ. հարուստ է քրքումով, որից միջին դարերում պատրաստում էին կարմիր ներկ և օգտագործում հատկա– պես գրքեր նկարազարդելու համար: Կ–ի տաճարը նվիրված էր Հերմես աստծուն, որի պատկերով Կ–ում հատվել է դրամ: Մ. թ. ա. II դ. ծովահենության ահարկու կենտրոն էր, մինչև Հռոմի տիրապետու– թյան հաստատումը (մ. թ. ա. I դ. սկիզբ): Բյուզանդիայի օրոք Կ. Տարսոն նահանգի թեմական եպիսկոպոսության կենտրոնն էր: Արաբ, նվաճումների ժամանակ (VII– VIII դդ.) հին Կ. ավերվեց և անշքացավ: Ալեքսոս I Կոմնենոս կայսրը XI դ. վերջին վերանորոգեց Կ. և դարձրեց բյուգանդա– կան հենակայան: XII դ. սկզբին Կ–ի կա– ռավարիչ է հիշվում հույն իշխան Սիմոնը: Թորոս Բ իշխանի գահակալման տարինե– րին (1145–59) Կ. միացավ Կիլիկյան Հա– յաստանին: 1190-ականին Կ–ի կառավա– րիչն էր իշխան Կիռ Սահակը: 1195-ին ծովահենները, երբ Կիպրոսի Ամորի թա– գավորի կնոջն ու երեխաներին հափշտա– կելով ապաստանեցին Կ–ում, Լևոն Բ Մեծը մահվան սպառնալիքով վտարեց ելու– զակներին և դաշնակից արքայի ընտանի– քը պատվով ու մեծարանքով ճանապար– հեց Կիպրոս: 1206-ին Լևոն Բ հիմնավո– րապես ավարտեց Կ–ի վերակառուցում– ները: 1212-ին Կ. ժամանած օտարերկրա– ցի Վիլլեբրանղը հիացմունքով է նկարա– գրել Կ–ում Լևոն Բ–ի հրաշակերտ շինու– թյունները: Շուրջ 1210-ից Կ–ի կառավա– րիչն էր արքունի մեծ մարաջախտ Վահ– րամը: Լևոն Բ–ի մահից (1219) հետո Վահ– րամը փորձեց տիրել Հայոց գահը, սա– կայն պետության խնամակալ Կոստանդին Հեթումյան պայլը մահապատժի ենթար– կեց նրան և Կ. հանձնեց իր եղբայր Օշի– Կոռիկոսի ծովային բերդը Կոռիկոսի ծովային բերդը հյուսիսից Կոռիկոսի միջնաբերդի հատակագիծը նին: Վերջինս գրեթե մինչև իր մահը (1265-ի դեկա. 26) զբաղվեց Կ–ի շինարա– րական աշխատանքներով, որդուն՝ Գրի– գոր պայլին, ժառանգելով ճոխացած ու շենացած բերդաքաղաքը: 1280-ից Կ–ի տերն էր Գրիգորի եղբայրը՝ սպարապետ և բեղուն մատենագիր Հեթում Պատմիչը, 1305-ից՝ նրա որդի Օշինը: Օշին թագավո– րի մահից (1320) հետո Կ–ի տեր Օշինը, ընտրվելով մանկահասակ Լևոն և թագա– վորի խնամակալ, դստերը (Ելիզա կամ Զաբել) կնության տվեց նրան, Կոստան– դին եղբորը կարգեց սպարապետ, ինքը դարձավ թագավորահայր և պայլ: Լատի– նասեր Լևոն և չափահաս դառնալով, 1329-ին նենգորեն սպանեց Օշինին և նրա եղբայր Կոստանդին գունդստաբլին: Պարբերաբար ենթարկվելով Եգիպտոսի մամլուքների և կարամանցի թուրքմեն– ների հարձակումներին՝ Կ–ի հայերը 1361-ից ապավինեցին Կիպրոսի հզորա– ցած թագավորությանը: XV դ. կեսին Կ.