Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/603

Այս էջը սրբագրված չէ

գրավեցին կարամանցի թուրքմենները, ապա՝ Եգիպտոսի մամլուքները: XVI դ. Կ. նվաճեցին օսմանյան թուրքերը: Մինչե XVII դ. Կ. մնում էր Հայոց եպիսկոպոսա– նիստ կենտրոն: Թուրքական հալածանք– ների ու բռնությունների ազդեցությամբ Կ. հետզհետե հայալքվեց և դարձավ ավե– րակ: Կ. ուներ երկու ամուր բերդ՝ Ցամա– քային (քաղաքում) և Ծովային (դիմացի կղզյակին), որոնք միմյանց հաղորդակց– վում էին նեղ ավազաթմբով (այժմ՝ ծո– վասույզ): Բուն քաղաքը (շուրջ 40 հա) ամրացված էր բարձր աշտարակավոր պարսպով, հս–արլ–ից ուներ արվարձան, որը չափերով գերազանցում էր քաղա– քին: Քառակուսուն մոտ հատակագծով միջնաբերդը (այժմ՝ կիստվեր) կառուցված էր դժվարամատույց ժայռին և պատած էր աշտարակավոր կրկնապարսպով ու խոր ջրալեցուն խանդակով: Բերդն ուներ 4 մեծ ջրամբար և ջրհորներ: Արևելյան դարպասից ոչ հեռու զետեղված էին մա– տուռ և զանգվածեղ, քանդակազարդ սյու– ներով եկեղեցին: Բազմանիստ հատակա– գծով Ծովային բերդը, որը գրավում էր կղզյակի ամբողջ տարածքը, փակված էր հզոր պարսպով՝ բոլորակ, քառակուսի և եռանկյունի կտրվածքի աշտարակնե– րով: Ավագ աշտարակը (արմ. կողմում) ծառայում էր որպես դղյակ: Դղյակին զետեղված խաչարձանին պահպանվել են Լևոն Բ Մեծ և Հեթում Ա թագավորների անուններով հիշատակություններ: Գըլ– խավոր կամ Ավագ դուռը (կամարակապ և քանդակազարդ) հս–արմ–ից էր: Ծովային բերդի ամրությունները տակավին կան– գուն են, իսկ միջի շինությունները՝ ավե– րակ: Կ–ում պահպանվել են բնակելի ու հասարակական շենքերի, թաղածածկ մա– տուռների, գմբեթավոր տաճարների, եռա– նավ բազիլիկների (ամենամեծը քաղաքի պարսպից դուրս, XII –XIII դդ.) մնացորդ– ներ: Կ–ի ավերակներն այժմ թուրք տիրող– ներն անվանում են Քորկոս: Գրկ. Ալիշան Ղ., Սիսուան, Վնա., 1885: Հայկական արվեստ, Ե., 1974, էշ 31–32: Մ. Կատվաւյան, Իաչփախչյան

ԿՈՌՆԱՐՈՍ (Kopvapo^) Թեմոս (1909– 1970), հույն գրող: 1945-ին հրատարա– կել է բանտում գրած «իյայդարի համա– կենտրոնացման ճամբարը» վեպ–ժամանա– կագրությունը (գրողը, աննշան ընդմի– ջումներով, 20 տարի անցկացրել է բան– տերում, աքսորներում, համակենտրոնաց– ման ճամբարներում): Կ–ի «Մեկ սերնդի պատմություն» (1939) վեպը հանրագու– մարային է: ՍՍՀՄ և մի շարք սոցիալիստա– կան երկրներ այցելելուց (1959) հետո նոր մարդու և նոր կյանքի հաստատման պա– թոսով են տոգորված Կ–ի ելույթները «Ավգի» թերթում: Կ ՈՌՆ ԵԼ (Corneille) Պիեռ (1606, Ռուան – 1684, Փարիզ), ֆրանսիացի դրամատուրգ: Ֆրանս, ակադեմիայի անդամ 1647-ից: Կ–ի սկզբնական շրջանի գործերից ամե– նահայտնին «Մեդեա» ողբերգությունն է (բեմ. 1635, հրտ. 1639): «Սիդ» (բեմ. և հրտ. 1637) տրագիկոմեդիայով դրվել է ֆրանս. կլասիցիզմի թատրոնի սկիզբը: Պիեսում հնչում է պետության՝ որպես կյանքի բարձրագույն օրենքի թեման, որը զար– գացվեց «Հորացիոս» (բեմ. 1640, հրտ. Պ. Կոււնել Ա. Ե. Կոանեյչուկ 1641), «Ցիննան կամ Օգոստոսի ողորմա– ծությունը» (բեմ. 1640–41, հրտ. 1643) և այլ ողբերգություններում: Կ. ձգտել է կլասիցիզմի պոետիկայի սկզբունքները կիրառել նաև կատակերգության նկատ– մամբ («Ստախոսը», բեմ. 1643, հրտ. 1644): «Ռոդոգունա…» (բեմ. 1644–45, հրտ. 1647) ողբերգությունից սկսած Կ–ի պիես– ներում նկատվում են նոր մոտիվներ: Բռնակալ–միապետի կերպարը դառնում է կենտրոնական: Կ. փորձում է հեռանալ կլասիցիզմի կանոններից և ստեղծել ժան– րային նոր ձևեր՝ ողբերգության և կատա– կերգության միջև («Դոն Մանչո Արագոն– ցին», բեմ. 1649, հրտ. 1650): Նրա լավա– գույն ողբերգությունը «Նիկոմեդ»-ն է (բեմ. և հրտ. 1651), որն ավարտվում է ժող. ապստամբությամբ: Կ–ի վերջին գործն է «Մուրենա» պիեսը (բեմ. 1674, հրտ. 1675): Մեռել է աղքատության մեջ, բոլորից մո– ռացված: Նրա անունը նորից փառքով է պսակվել Լուսավորության և Ֆրանսիա– կան մեծ հեղափոխության դարաշրջա– նում:

ԿՈՌՆԵԼ (Cornell) Քեթրին (ծն. 16.2. 1898, Բեռլին), ամերիկյան դերասանուհի: Հանդես է եկել տարբեր թատերախմբե– րում: Այրիս Ֆենվիկի (Առլենի «Կանաչ գլխարկ», 1925) դերակատարումից հետո Կ–ին համարել են Բրոդվեյի թատրոնի շահութաբեր «աստղ»: 1930-ին, ամուսնու՝ Դ. Մակ–Կլինտիկի հետ կազմակերպել է թատերախումբ և շրջագայել ամբողջ երկի– րը: Լավագույն դերերից են՝ Զուլիետ (Շեքսպիրի «Ռոմեո և Զուլիետ»), Մաշա (Չեխովի «Երեք քույր»), Պատրիկ Քեմպբել (Կիլտիի «Միրելի ստախոսը») ևն:

ԿՈՌՆԵԼԻՈՍ Մկիպիոն էմիլիանոս Աֆ– րիկացի Կրտսեր (Publius Cor– nelius Scipio Aemilianus Africanus Junior) (մ. թ. ա. մոտ 185–129), հռոմեական զորավար և քաղաքական գործիչ: Աչքի է ընկել Պիդնայի ճակատամարտում (մ. թ. ա. 168): Սենատի հրամանով մ. թ. ա. 146-ին ավերել է Կարթագենը: Պայքարել է Հռոմի ռազմ, հզորության պահպանման և հռոմ. բանակի ամրապնդման համար: Թեև Գրակքոսների ազգականն էր, թըշ– նամաբար էր տրամադրված նրանց հողա– յին քաղաքականությանը:

ԿՈՌՆԵՅՁՈՒԿ Ալեքսանդր Եվդոկիմովիչ [12(25).5.1905, իյրիստինովկա –14.5. 1972, Կիև], ուկրաինացի սովետական դրամատուրգ և հասարակական գործիչ, ՍՍՀՄ ԴԱ (1943) և ՈւՍՍՀ ԴԱ (1939) ակադեմիկոս: Սոցիալիստական աշխա– տանքի հերոս (1967): ՍՄԿԿ անդամ 1940-ից: Առաջին պատմվածքը («Նա մեծ էր», 1925) նվիրված է Վ. Ի. Լենինին: Լայն ճանաչում է գտել «էսկադրայի խոր– տակումը» (համամիութենական մրցույթի 2-րդ մրցանակ, 1933, հրտ. 1934) պատմա– հեղափոխական դրաման: «ճշմարտու– թյուն» (1937) պիեսում, ուկր. դրամատուր– գիայում առաջին անգամ, ստեղծել է Լենինի կերպարը: Լավագույն գործերից են «Պլատոն Կրեչետ» (1934, հրտ. 1935) և «Բոգդան խմելնիցկի» (1939) պիեսները, որոնց համար 1941-ին ստացել է ՍՍՀՄ պետ. մրցանակ: «Ուկրաինայի տափաս– տաններում» (1941, ՄՍՀՄ պետ. մրցանակ, 1942) կատակերգությամբ Կ. սկսեց մի նոր ժանրային–թեմատիկ գիծ, որը զար– գացվեց «Եկեք Զվոնկովո» (1946), «Բռնչե– նու պուրակ» (1950, ՄՄՀՄ պետ. մրցանակ, 1951), «Դնեպրի վրա» (1960) կատակերգու– թյուններում: Հայրենական մեծ պատե– րազմի տարիներին (1941 – 1945) Կ. հան– դես է եկել հրապարակախոսական հոդ– վածներով, գրել է «Պարտիզանները Ուկ– րաինայի տափաստաններում» (1941), «Ոազմաճակատ» (1942, հայ. հրտ, 1943, ՄՄՀՄ պետ. մրցանակ, 1943), «Միստր Պերկինսի առաքելությունը բոլշևիկների երկիր» (1944) պիեսները: Ետպատերազմ– յան տարիներին Կ. գրեց արդիական հար– ցեր շոշափող դրամատիկական մի շարք գործեր. «Մակար Դուբրավա» (1948, ՄՄՀՄ պետ. մրցանակ, 1949), «Թևեր» (1954), «Ինչու էին ժպտում աստղերը» (1957), «Օրագրի մի էջ» (1964), «Մրտի հիշողությունը» (1969, ՈւՄՄՀ Տ, Շևչեն– կոյի անվ. պետ. մրցանակ, 1971): Եղել է ՈւՍՍՀ գրողների միության նա– խագահ (1938–41 և 1946–53), ՍՄԿԿ ԿԿ (1952-ից) և Ուկրաինայի կոմկուսի ԿԿ անդամ 1949-ից, ՍՍՀՄ I–VIII գումարում– ների Գերագույն սովետի դեպուտատ, ՈւՍՍՀ Գերագույն սովետի նախագահ (1959-ից), ՈւՍՍՀ Մինիստրների խորհըր– դի նախագահի տեղակալ (1953–54), խա– ղաղության համաշխարհային խորհրդի և նրա բյուրոյի անդամ (1950-ից), խաղաղու– թյան համաշխարհային խորհրդի նախա– գահության անդամ (1959-ից): «ժողո– վուրդն երի միջև խաղաղության ամրա– պընդման համար» լենինյան միջազգային մրցանակի դափնեկիր (1960): Պարգևա– տրվել է Լենինի 5 և 3 այլ շքանշաննե– րով:

ԿՈՌՆԵՏ (ֆրանս. cornet, < լատ. cornu– եղջյուր), փողային երաժշտական գործիք: Կազմված է միմյանց կցված, լայնվածքով Վերևում՝ մխոցավոր (պոմպային), ներքս– վում՝ գլանաձև կա– ւիույրիկավոր կոռնետ* ներ ավարտվող գլանաձև և կոնաձև արույրե փողերից, կափույրիկների մեխանիզմից, դնովի մունդշտուկից: Իրանի երկարու– թյունը (առանց մունդշտուկի) 295–320 մմ է: Կ. օպերային, սիմֆոնիկ և փողային (գրավում է գլխավոր տեղ) նվագախմբերի կազմի մեջ է: