Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/611

Այս էջը սրբագրված չէ

ԿՈՍՏԱՆԴԻՆ 611 մնացորդային կամ ռելիկտային էլեկտրամագնիսական ճառագայթման հայտնագործումը (1965)։ Սակայն, ձգողության հավասարումների լուծումները և դրանց վրա հիմնվող համասեռ իզոտրոպ Տիեզերքի ռելյատիվիստական մոդելներն ի վիճակի չեն անհրաժեշտ ճշգրտությամբ արտացոլել իրականությունը, քանի որ դրանք ստացվել են դիտումներին հաճախ հակասող, կամայական և պարզունակ ենթադրությունների դեպքում։ Ժամանակակից աստղաֆիզիկան, թափանցելով Տիեզերքի ավելի ու ավելի հեռավոր խորքերը, գտնում է այնտեղ նյութի բաշխման և վիճակի «էմպիրիկ» օրինաչափություններ, որոնք կարող են հենարան համարվել «մեծածավալ Տիեզերքի» մասին որոշ գաղափար կազմելու համար։ Սակայն, Տիեզերքի կոսմոլոգիական պատկերումը նրա դիտվող մասի սահմանափակ լինելու պատճառով միշտ էլ կլինի մոտավոր։

Գրկ Համբարձումյան Վ. Հ., Տիեզերքի էվոլյուցիայի պրոբլեմները, Ե., 1968։ Зельманов А. Л., Космология, в кн.: Физический энциклопедический словарь, т. 2, М., 1962; Наблюдательные основы космологии, М., 1965; Проблемы современной космогонии, под ред. В. А. Амбарцумяна, 2 изд., М., 1972.

Լ.Միրզոյան


ԿՈՍՄՈՊՈԼԻՏԻԶՄ (< հուն. χόσμοζ – աշխարհ, տիեզերք և JtoXiteCa – քաղաքացիություն), աշխարհաքաղաքացիություն, այսպես կոչված, «համաշխարհային քաղաքացիության» մասին հետադիմական գաղափարախոսություն, որը քարոզում է հրաժարում ազգային ավանդույթներից և մշակույթից, հայրենասիրությունից, մերժում է պետական և ազգային սուվերենությունը։ Պատմական այլևայլ պայմաններում «Կ.» տերմինն ունեցել է տարբեր բովանդակություն։ Վերածննդի դարաշրջանում Կ. ուղղված էր ընդդեմ ֆեոդալական մասնատվածության (Ա. Դանթե, Թ. Կամպանելլա)։ Կ–ի վերացական–հումանիստական իդեալը լուսավորականության դարաշրջանում արտահայտել է ֆեոդալական ճնշումից անհատի ազատագրության գաղափարը։ Գերմանիայում Կ–ի գաղափարները, ի հակադրություն ֆեոդալական «հայրենասիրության», զարգացրել են Գ. Լեսինգը, Յո. Գյոթեն, Ֆ. Շիլլերը, Ի. Կանտը, Յո. Ֆիխտեն։ Կապիտալիզմի հաստատումով բուրժ. Կ. դառնում է հետադիմական և արտացոլում է կապիտալի բնույթը՝ ձգտել այնտեղ, ուր սպասվում է առավել շահույթ։ «Համաշխարհային շուկայի շահագործման միջոցով բուրժուազիան բոլոր երկրների արտադրությունն ու սպառումը դարձրել է կոսմոպոլիտական» (Մարքս Կ. և Է. Էնգելս; Ֆ., Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, 1973, էջ 58)։ Իմպերիալիզմի փուլում Կ., որպես բուրժ. գաղափարախոսության անբաժան մաս, դառնում է ավելի ռեակցիոն և արտացոլում կապիտալիզմի «ինտերնացիոնալացման» հակումը։ Կ–ի գաղափարներ են արտահայտում հումանիստական պացիֆիզմի ներկայացուցիչները (օրինակ, ՄԱԿ–ը համաշխարհային պետության վերածելու առաջարկը)։ Սակայն նման տեսությունները ուտոպիական են, քանի որ հաշվի չեն առնում սոցիալական տարբեր կարգ ունեցող պետությունների գոյությունն ու ժողովուրդների ազգային–ազատագրական պայքարը։ Պրոլետարական ինտերնացիոնալիզմը և ազգերի աստիճանական մերձեցման մարքսիստական սկզբունքը հակադիր են բուրժ. Կ–ին և բացահայտում են նրա հետադիմական էությունը։


ԿՈՍՄՈՊՈԼԻՏՆԵՐ, բույսերի կամ կենդանիների տեսակներ, ցեղեր, ընտանիքներ, երբեմն ավելի խոշոր խմբեր, որոնք տարածված են ամբողջ երկրագնդում։ Իրականում, հավանաբար, գոյություն չունեն բույսերի և կենդանիների խիստ կոսմոպոլիտ տեսակներ։ Կ. են հացազգի բույսերի ընտանիքը, ճնճղուկազգիների կարգը։ Կ. էնդեմների հակառակն են։


ԿՈՍՄՈՍ [հուն. Hoopoe – կարգ, բարեկարգություն, ներդաշնակություն (ի հակադրություն քաոսի), աշխարհ, Տիեզերք], լայն իմաստով՝ Տիեզերքը, մատերիական աշխարհն ամբողջությամբ։


«ԿՈՍՄՈՍ», Երկրի արհեստական արբանյակների սերիաներից մեկի անվանումը: Արձակվում է ՄՄՀՄ–ում, 1962-ի մարտի 16-ից: Ուղեծրերը ընդգրկում են 145-ից 60 հզ. կմ բարձրության շերտեր: «Կ.» արբանյակներով ուսումնասիրում են Եր^կ– րի մթնոլորտի վերին շերտերի կառուց– վածք, Երկրի ճառագայթային գոտիները, մագնիսական դաշտը, բևեռափայլերը, իոնոսֆերան, ռադիոալիքների տարած– ման պայմանները մթնոլորտում, տիեզե– րական ճառագայթները, արեգակնային ճառագայթումներն ու մասնիկային հոս– քերը, ասուպային երևույթները ևն: Դեպի լուսատուներն ու Երկիրը որոշակիորեն կողմնորոշված արբանյակների վրա տե– ղադրվում են աստղադիտակներ: Չափիչ ու հաղորդիչ սարքավորումների աշխա– տանքի համար օգտագործվում են ինչպես քիմ., այնպես էլ արեգակնային մարտկոց– ներ: «Կ.» սերիայի որոշ արբանյակների ծրագրերի («Ինտերկոսմոս») իրագործ– մանը, ՄՄՀՄ–ից բացի, մասնակցում են նաև սոցիալիստական այլ երկրներ: Մինչև 1979-ի դեկտ. 12-ը արձակվել է «Կոսմոս– 1147»-րդ արհեստական արբանյակը։


ԿՈՍՈՎՈՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1389, տեղի է ունեցել հունիսի 15-ին, սերբերի և բոսնիա– ցիների միացյալ բանակի (15–20 հզ. մարդ, սերբ, իշխան Լազարի հրամանատա– րությամբ) և թուրք, սուլթան Մուրադ 1-ի զորքերի (27–30 հզ. մարդ) միջև: Չնայած իշխան Լազարի զորքերի հերոսական դի– մադրությանը, թուրքերը հաղթել են, իշ– խան Լազարը գերվել է և սպանվել: Կ. ճ–ից հետո Սերբիան դարձել է Օսմանյան կայս– րության վասալը, իսկ 1459-ին մտել նրա կազմի մեջ: Կ. ճ–ում սերբ ռազմիկների ցուցաբերած սխրագործությունը արտացոլվել է սերբական էպոսում։


ԿՈՍՎԵՆ Մարկ Օսիպովիչ (1885, Բրեստ– 1967, Մոսկվա), սովետական ազգագրա– գետ, պատմաբան և կովկասագետ, պատ– մական գիտությունների դ–ր (1943): 1934– 1954-ին՝ Մոսկվայի համալսարանի պրո– ֆեսոր, 1935–37-ին և 1943–65-ին՝ ՍՍՀՄ ԴԱ ազգագրության ինստ–ի ավագ գիտաշ– խատող: Կ–ի ուսումնասիրությունների հիմնական թեմաներն են՝ մայրիշխանու– թյունը, հայրիշխանությունը, ամուսնու– թյան հնագույն ձևերը, ընտանեկան հա– մայնքն ու պատրոնիմիան, Կովկասի նախ– նադարյան պատմության պատմագրու– թյունը և ազգագրական հետազոտության պատմությունը: Գրկ. rapflaHOB B.K., M.O. KocBeH, «CoBeTCKaa 3THorpa4m«», 1967, Jsfe 6: (Ունի Կ–ի հիմնական աշխատությունների ցուցակ):


ԿՈՍՏԱՆԴԻ Կիրիակ Կոնստանսփնովիչ (1852–1921), ուկրաինացի նկարիչ: 1874–82-ին սովորել է Պետերբուրգի Գե– ղարվեստի ակադեմիայում: Եղել է Հա– րավ–ռուսական նկարիչների ընկերության հիմնադիր անդամ (1890, 1902–21-ին՝ նախագահ), 1897-ից՝ պերեդվիժնիկների խմբավորման անդամ: 1885-ից դասա– վանդել է Օդեսայի գեղարվեստական ուսումնարանում: Հիմնականում աշխա– տելով կենցաղային ժանրի բնագավա– ռում՝ ստեղծել է նաև դիմանկարներ և բնանկարներ: Կ–ի «Հիվանդ ընկերոջ մոտ» (1884, Տրետյակովյան պատկերասրահ), «Դեպի ծառայություն» (1885, Ուկրաինա– կան կերպարվեստի թանգարան, Կիև) նկարները կարեկցանքով են տոգորված աշխատավոր մարդկանց հանդեպ։


ԿՈՍՏԱՆԴԻՆ (ծն. և մահ. թթ. անհտ.), հայ նկարիչ։ XII դ. վերջին քառորդի Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի նշանավոր ներկայացուցիչ։ Աշխատել է Սկևռայի գրչատանը: Մանրանկարիչներ Գրիգոր ՄւիճեցուհՎարդանի հետ 1173-ին նկարազարդել է «Տիգրանակերտի Ավե– տարանը» (ձեռ. տեղն անհտ.): Ներսես Լամբրոնացու և նրա եղբայր Հեթումի համար 1193-ին Կ–ի ծաղկազարդած ձեռագիրը (Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռ. N» 1635) զարդարված է Կոստանդին. «Խաչելություն», մանրանկար 1193-ին պատկերազարդված Ավետարանից (Վենետիկի Ս. Ղազար վանք, ձեռ. JM° 1635)