թյամբ» բնաբանը կրող այս գիրքը հղել է Կ–ի ծրագրած մի շարք գիա., փիլ. աշխա– տությունների առաշին հատորը: Կ. առա– ջին հայ մտածողներից է, որ ծանոթ է եղել Կ. Մարքսի «Կապիտալին» և–հիշա– տւսկել է իր գրքում: Եկեղեցու պահանջով գիրքը վաճառքից հանվել է ու ոչնչացվել, իսկ երկրորդ հատորի ձեռագիրը, ամբողշ արխիվի հետ միասին, Կ–ի մահից հետո այրվել է: Կ. փիլիսոփայության հիմնական հարցը լուծել է մատերիալիստորեն, ելնելով մա– տերիայի («նյութի») առաջնությունից U հավերժությունից՝ նա գտել է, որ «…իրե– րու սկիզբ ու վ և ր շ մը ղավանիլը տղա– յություն է», «… նյութը ոչ կավել– նան ոչ կը պակսի, այլ կը փոխվի» (Մեթոդի վրա, 1961, էշ 134): Ըստ Կ–ի մատերիային հատուկ են ձևափոխումը, շարժումը և շերմությունը: Մատերիայի այդ ատրիբուտները՝ «ուժերը», անսպա– ռելի են, փոխկապված. «տաքություն ըս– վածը շարժման կը վերածվի» և հակառա– կը: Կ–ի մատերիալիզմին բնորոշ է հակա– կրոնական ուղղվածությունը: Նրա հա– մոզմամբ իդեալիզմը նույնպես կրոն է՝ «կրոնի սխալներն են՝ որ կնորոգվին ավելի նուրբ ձևերով»: Նա անհիմն է համարել այն կարծիքը, թե իբր մատերիան աստված է ստեղծել, աստված ինքը «պա– րապ երևակայության» արդյունք է, «քի– մերա»: Ելնելով աշխարհի նյութականու– թյունից և միասնությունից՝ Կ. հաստատել է նաև օրգանական և անօրգանական աշ– խարհների կապը և որակական տարբե– րությունը, պնդել անօրգանական նյութից օրգանականի առաջացման գաղափարը: Կ. «մեթոդ» հասկացությունը գործածել է աշխարհայացքի և իրականության ուսումնասիրման, բացատրման և վերա– փոխման եղանակի իմաստներով: Աշ– խ արհայացքային նշանակությամբ նա առանձնացրել է «բ ն ա զ դ ա յ ի ն», «հավատական», «տրամաբա– նական» և «գիտական» մեթոդ– ները, որոնցից յուրաքանչյուրը տիրապե– տող է եղել մարդկային հասարակության զարգացման համապատասխանաբար՝ նա– խապատմական, հավատական, տրամա– բանական և գիտական փուլերում: Այս ստորաբաժանումը հիշեցնում է Օ. Կոնաի ուսմունքը, որին, իհարկե, հետևեւ է Կ., սակայն ոչ սուբյեկտիվիստական և ագ– նոստիկական նշանակությամբ: Իսկ ան– կրոն (նախապատմական) ժամանակա– շրջանի գոյության մասին պնդումով, որը բացակայում է Կոնտի ուսմունքում, Կ. պատմական մոտեցում է ցուցաբերել դեպի կրոնը, ապացուցել, որ այն բնության ուժերի հանդեպ մարդու անզորության ու անգիտության արդյունք է: ժխտելով այն միտքը, թե իբր կրոնը բարոյականու– թյան նեցուկն է, Կ. ցույց է տվել, որ այն աշ– խարհի անբարոյականության գլխավոր պատճառներից է, որ կրոնը, գիտության թշնամի լինելով, «հակագիտական և ան– բարոյական սովորությանց աղբյուր մը կըլլա»: Հիմնավորապես քննադատելով մտա– հայեցողական մեթոդը՝ Կ. միակ ճշմարի– տը համարեւ է գիտ. մեթոդը, որի «…հատ– կանիշներն են «արտաքին աշխարհի» հե– ղինակությունը, փորձը, աշխատության ու էնդյուստրիի հաղթությունը և ընկերային ընդհանուր բարօրությունը» (նույն տե– ղում, էջ 149): Այս շրջանում է, որ մարդը գիտական մեթոդով սկսում է «տեսնել, վարվել, վերլուծել» իրական աշխարհի եղելությունները: Չորս մեթոդների պատ– մական հաջորդականությամբ Կ, նաե նշում է մարդկային ճանաչողության տրամաբանական ուղին՝ «մարդս նախ կզգա, ետքը կ ը հ ա վ տ ա, ետքը կը տրամաբանե ու կը գ ի տ– ն ա» (նույն տեղում, էջ 150): Կ–ի իմա– ցաբանությունը ներծծված է ագնոս– տիցիզմի քննադատությամբ: Նա գտնում է, որ աշխարհը ճանաչելի է, որ գիտակցու– թյունը կարող է ճիշտ արտացոլել օբյեկ– տիվ իրականությունը: ճանաչողության նպատակը ճշմարտությունն է, որը պետք է փնտրել արտաքին աշխարհում, իսկ ճըշ– մարտության չափանիշը փորձն է, որը, սա– կայն, նա նույնացրել է զգայական պրակ– տիկային: Մատերիալիստական սենսուա– լիզմի և իմացաբանական էմպիրիզմի դիր– քերից հակադրվելով մտահայեցողական ռացիոնալիզմին՝ Կ., սակայն, չի նսեմաց– րել տեսական մտածողության դերր և պըն– դել է, որ ճանաչողությունը զգայականի շարունակությունն է տրամաբանական աբստրակցիաների կազմավորման ու հե– տագա կիրառման ուղիով: Այս մոտեցմանը համապատասխանում է նրա ինդուկտի– վիստական դիրքորոշումը տրամաբանու– թյան մեջ, որով նա հակադրվել է ոչ թե առհասարակ դեդուկտիվ սկզբունքին, այլ սխոլաստիկայի ու ռացիոնալիզմի աղ– ճատած և առարկայազրկած արիստոտել– յան սիլլոգիստիկային: Այս իմաստով Կ. գիտ. իմացության տրամաբանության չա– փավոր ինդուկտիվիստական կոնցեպցիա– յի հիմնադիրն է հայ փիլիսոփայության մեջ: Կ–ի սոցիալական հայացքներին բնորոշ են բուրժ. սոցիոլոգիայի սահմանափակու– թյունները: Հասարակական առաջադիմու– թյան ամբողջ իմաստը նա հանգեցրել է գիտության և լուսավորության տարածմա– նը: Գիտ. մեթոդը յուրացնելուց հետո միայն վերջ կտրվի հասարակական ներ– հակություններին, կիրագործվի մարդկա– յին ազատությունների իդեայը: Այս դիրքե– րից Կ. քննադատել է պայքարի հեղափո– խական մեթոդն ու դրա գաղափարախոս– ներին: Կ–ի ուսմունքում կան նաև հասա– րակական կյանքի գիտ. բացատրության ուշագրավ փորձեր, մասնավորապես հա– սարակության զարգացման և մարդկանց հոգևոր–բարոյական ըմբռնումների նյու– թական, տնտեսական պայմանավորվածու– թյան գաղափարը: Ապագա հասարակու– թյան մասին Կ–ի պատկերացումը ուտո– պիական է, հիմնված այն իդեալի վրա, որ այդ հասարակությունում «…ամեն մեկոլ երջանկությունը՝ բոլորի երջանկության մեջ հաստատելով, եսությունը, ազգու– թյունը և պատերազմները» ի վերջո տըն– տեսապես և գիտականորեն կդադարեց– վեն (նույն տեղում, էջ 187): Երկ. Մեթոդի վրա, Ե., 1961: Գրկ. Վանանդեցի Գ., Արեմաահայ աթեիզմի ներկայացուցիչները: Գալուստ Կոս– տանդյան, «Տեղեկագիր ՀՍԽՀ մարքսիզմև– լենինիզմի ինստ–ի», 1933, JSfe 2: Կարին– յ ա ն Ա., Արևմտահայ լուսավորիչները 60 – 70-ական թվականներին, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ հաս. գիտ.», 1944, Js6 6–7: Գ ui բ ր ի և լ– յ ա ն Հ.# Գալուստ Կոստանդյան: 1843–1898. Կյանքն ու գործերը, «Գիտ* աշխատ. ԵՊՀ», 1946, հ. 23: Ն ու յ ն ի, Հայ փիլիսոփայական մտքի պատմություն, հ. 3, Ե., 1959: Գ ա ս– պարյան Գ., Կոստանդյան Գ., «Մեթոդի վրա», [առաջաբանը], Ե., 1961: Թ և ո ս յ ui ն Ա., Հայ տրամաբանական միտքը XIX դա– րում, Ե., 1977: Ռ շ տ ու ն ի է., Գիտական իմացության մեթոդների մշակումը հայ փիլի– սոփայության մեշ, Ե., 1979: է. Ռշտունի Կ ՈՍՏԱՆԴՆՈհՊՈԼԻՍ (Kcovatavtivoujto- Xig), Կ. Պոլիս, Բյուզանդիոն (Bu£avtiov, Bujavtic;), իբրև թագավո– րանիստ քաղաք կոչվել է նաև BaaiXe- i3ouaat– թագավորական քաղաք (որից՝ ռուս. IJapbrpafl), Սաամբուչ (թուրք, istanbul), Հռոմեական կայսրու– թյան (330-ից), Բյուզանդիայի (395–1453) և Օսմանյան կայսրության (1453–1923) մայրաքաղաքը: Հիմնել է Կոսաանդին Մեծը 324-ին, Բյուզանդիոնի տեղում՝ Նոր Հռոմ անունով: Մայրաքաղաքի պաշտո– նական հռչակումը տեղի է ունեցել 330-ի մայիսի 11-ին և շուտով, ի պատիվ հիմ– նադրի, կոչվել Կ.! Սկզբնապես տեղադըր– ված էր Ոսկեղջյուրի ծոցի, Բոսֆորի ու Մարմարա ծովի միջև ընկած թերակղզու վրա, հետագայում ընղգրկել է Ոսկեղջյու– րի հս. ափին գտնվող արվարձանը՝ Պերան (Բերա, հուն.՝ այն կողմ), նրանից արլ. Գալատայի (Ղալաթիա) հետ, Բոսֆորի ասիական ափի խրիսուպոլիս (Սկյուտար), Քաղկեդոն (Քադըքյոյ, Գատըգյուղ) բնա– կավայրերը և Մարմարա ծովի Իշխանաց կղզիները: Թեոդոսիոս 11-ի (408–450), Անաստասիոսի (491–518), Հերակլիոսի (610-641), Լևոն V Հայկազնի (813-820) Ժամանակ կառուցվել են նոր պարիսպներ: Կ–ի հիմնումը և Հռոմ. կայսրության մայ– րաքաղաք դարձնելը պայմանավորված էր արլ. հարուստ պրովինցիաների մոտիկու– թյամբ (որոնց քիչ էր դիպել ստրկատիրա– կան հասարակարգի ճգնաժամը), առևտը– րական և ստրատեգիական բարենպաստ դիրքով ևն: Կ. են տեղաՓոխվել կառավա– րական հիմնարկությունները, ստեղծվել է նոր Սենատ: Կ–ի վարչական և տնտ. ղե– կավարն էր եպարքոսը: Կ–ի բնակչության սոցիաւական կազմը բազմազան էր. խո– շոր ստրկատերեր (սկզբնական շրջանում), աշխարհիկ և եկեղեցական խոշոր հողա– տերեր, առևտրականներ, արհեստավոր– ներ, վարձու աշխատողներ, քաղաքային պլեբս, ստրուկներ: V դ. Կ. ունեցել է (ըստ ուսումնասիրողների) 100–700 հզ. բնակ– չություն, որը միավորված էր 4 «դեմոսի»՝ քաղ. խմբավորումների մեջ: Կ., որտեղ հատվում էին ցամաքային և ծովային առևտրական ուղիները, արհես– տագործության և առևտրի խոշոր կենտրոն էր: Քաղաքում կային կայսերական, պետ., ավագանու, տնային և այլ կարգի արհես– տանոցներ: Զարգացած էր պերճանքի առարկաների արտադրությունը, խեցե– գործությունը, ոսկերչությունը, մետաղա– մշակությունը, զինագործությունը, նավա– շինությունը ևն: Կ–ի առևտրականներն ունեին արտոնություններ և կապված էին տարբեր երկրների հետ: Կ–ի նավահան–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/616
Այս էջը սրբագրված չէ