Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/617

Այս էջը սրբագրված չէ

գիստներն (Թեոդոսիոսի, Հուլիանոսի, Սո– ֆիանոն, Նեորիոն, Նիկե) էին ժամանում նավեր կայսրության տարբեր մասերից: Կ–ի արհեստավորները և առևտրականնե– րը միավորված էին համքարությունների (կորպորացիաների) մեջ: Կային բարե– գործական հաստատություններ (հիվան– դանոցներ, որբանոցներ, գոդենոցներ, հյուրանոցներ, պանդոկներ, ծերանոց– ներ, աղքատանոցներ), որոնք ղեկավա– րել է Մեծ Օրփանոտրոփոսը (բառացի՝ որբախնամ): Կ. Բյուզանդիայի եկեղեցական կարևոր կենտրոն էր. այստեղ գումարվել են եկե– ղեցական ժողովներ (381-ին, 453-ին, 680-ին ևն): Կ–ում ցայսօր գտնվում է Կ–ի Տիեզերական պատրիարքի (կրում է «Մըր– բազնագույն, մեծագույն տեր, իշխան և վեհապետ, արքեպիսկոպոս Կ–ի, Նոր Հռոմի և Տիեզերական պատրիարք» տիտ– ղոսը) նստավայրը: Կայսրերի և աստիճանավորների կամա– յականությունները Կ–ում բազմիցս առաջ են բերել ժող. հուզումներ: Դրանցից ամենախոշորը 532-ին «Նիկա> ապստամ– բությունն էր: XI–XII դդ. Բյուզանդիայի մյուս քա– ղաքների աճը, կառավարության կողմից Կ–ի առևտրականների գործունեության հսկողությունը, իտալ. առևտրականների մուտքը Կ. և նրանց տրված արտոնու– թյունները զգալի հարված հասցրին Կ–ի տնտեսությանը: Կ. բազմիցս ենթարկվել է կայսրության հարևան երկրների և ցեղերի հարձակմա– նը: 617-ին, 625/626-ի ձմռանը Կ. են ար– շավել պարսկ. զորքերը, 626-ի ամռանը ա– պարդյուն պաշարել են ավարները, 674– 678-ին և 717-ին՝ արաբները, 821-ին՝ Թով– մա Մլավոնը, 907-ին՝ ռուս, զորքերը՝ իշ– խան Օլեգի գլխավորությամբ: 1204-ի ապ– րիլին Կ. գրավել են խաչակիրները, որոնք կողոպտել ու ոչնչացրել են մշակութային արժեքները, թալանել քաղաքը և դարձրել Լատինական կայսրության մայրաքաղա– քը: 1261-ին հույները վերագրավել են Կ.: Պատերազմները, առևտրի անկումը, հա– մաճարակները նվազեցրին բնակչության թիվը: XV դ. սկզբին Կ. ուներ մոտ 50 հզ. բնակչություն: Թուրք, նվաճումների հե– տևանքով Բյուգանդական կայսրության տարածքը սահմանափակվել էր Կ–ով ու նրա շրջակայքով և հաճախ էր ենթարկ– վում թուրք. զորքերի հարձակմանը: 1394-ին սուլթան Բայազիդ I պաշարել է Կ.: Սե ծովի հետ Կ–ի կապը կտրելու նպա– տակով նա Բոսֆորի ասիական ափին կա– ռուցել է տվել Անադոլու հիսարը (Անա– տուիայի բերդ): 6ոթ տարի տևած պաշա– րումն ընդհատվել է Լենկթեմուրի արշա– վանքով: 1422-ին Կ. պաշարել է սուլթան Մուրադ II: Սուլթան Սուհամմեդ II (1451 – 1481) 1452-ին Բոսֆորի եվրոպ. ափին՝ Անադոլու հիսարի դիմաց, կառուցել է տվել Ռումելի հիսարը (Ռումելիայի բերդ) և հըս– կողություն սահմանել Սև ծովից Կ. գնացող նավերի վրա: 1453-ի ապրիլի սկզբին թուրք, հսկայական բանակը (ըստ սկըզբ– նաղբյուրների՝ 250–400 հզ., իսկ ըստ ժամանակակից թուրք, պատմաբանների՝ 150 հզ.) շարժվել է Կ. և ապրիլի 7-ին սկսել պաշարումը: Չնայած Կ–ի սակավաթիվ պաշտպանների դիմադրությանը, որ ղե– կավարել է կայսր Կոստանդին XI Պայեո– չոգոսը, թուրքերը, 52 օրվա պաշարումից հետո, մայիսի 29-ին գրավել են քաղաքը: Երեք օր շարունակ նվաճողները անօրի– նակ բարբարոսությամբ թալանել ու ավե– րել են քաղաքը, կոտորել բնակչությանը: Սոտ 60 հզ. մարդ վաճառվել է ստրկու– թյան: Թուրքերի կողմից Կ–ի մշակութային արժեքների ոչնչացումը խոշոր հարված էր հուն, և համաշխարհային մշակույթին: Կ–ի անկումը ցնցող տպավորություն է թողել ականատեսների, այդ թվում՝ Աբ– րահամ Անկյուրացու և Առաքել Բաղիշե– ցու վրա: Թուրքերը Կ. վերանվանեցին 1453-ից շատ առաջ արաբ, և հայկ. աղբյուրներում հանդիպող Ստամբուլ [ենթադրվում է, որ հուն, «իս տին պոլին»-ի («ի քաղաք») աղավաղված ձևն է] անունով: Մուհամմեդ II նստավայրը Ադրիանուպոլսից տեղա– փոխել է Կ. և սկսել վերականգնել այն: Վերածնվող Կ–ի առաջին բնակիչներն էին Բուրսայի հայերը, Պելոպոնեսից և Եգեյան ծովի կղզիներից գաղթած հույները և Ակսարայի թուրքերը: Կարճ ժամանակի ընթացքում Կ. դարձել է Օսմանյան կայս– րության քաղ., տնտ., իսկ XVI դ.՝ նաև խաչիֆայի նստավայրն ու մահմեդական աշխարհի կենտրոնը: Կ–ում է նաև հայոց պատրիարքի, բուլղ. եքսարքոսի (Լովեչի մետրոպոլիտը), կաթոլիկ արքեպիսկո– պոսի, հրեաների մեծ ռաբբիի նստավայ– րը: XV դ. վերջին Կ. ուներ ավելի քան 200 հզ., XVI դ. կեսին՝ 400–500 հզ., XVII դ. վերջին՝ 700–800 հզ. բնակչու– թյուն: Թեև XY–XVI դդ. աշխարհագրա– կան մեծ հայտնագործությունների հետե– ւանքով միջազգային առևտրական ճանա– պարհները փոփոխվել են, Կ. չի կորցրել իր առևտրական և արհեստագործական նշանակությունը: Կ–ի նավահանզստից Եվրոպա էր արտահանվում Օսմանյան կայսրության տարբեր մասերի, Փոքր Ասիայի և Արևմտյան Հայաստանի ար– տադրանքը: XVI – XVII դդ. մեծ չափերով տարածվել է ստրկավաճառությունը: XVIII դ. Կ–ում եղել է 23 հզ. արհեստանոց (80 հզ. աշխատող), մոտ 32 հզ. խանութ, կրպակ և առևտրական պահեստ: 1840-ին կառուցվել է շոգեալրաղաց, այնուհետև երևան են եկել մետաղամշակնքան, փայ– տասղոցման, մետաքսագործական ոչ մեծ ձեռնարկություններ: XIX դ. վերջին Կ–ում եղել է 34200 առևտրական կրպակ և խա– նութ, 175 բաղնիք, 320 պալատ և առանձ– նատուն, 280 կառավարական շենք, 198 զորանոց և պահակատուն, 146 մահմե– դական հոգևոր ուսումնարան, 65 գրա– դարան, 673 մզկիթ, 560 թուրք, ուս. տար– բեր հաստատություն, 169 եկեղեցի, այդ թվում՝ 60 ուղղափառ, 60 հայկ., կաթոլիկ– ների 10 եկեղեցի ու 6 մենաստան և հրեա– կան աղոթատուն, դերվիշների 230 մե– նաստան, 16 հիվանդանոց: Քաղաքի զար– գացմանը նպաստել է սևծովյան նեղուց– ների ստրատեգիական և առևտրական դիրքը: Օսմանյան կայսրության քայքայ– ման ժամանակաշրջանում (XVII դ. վերջ – 1918) Կ–ի և նեղուցների համար պայքա– րում էին եվրոպական տերությունները: XIX դ. ուժեղացել են քաղ. և հասարա– կակաև հակասություևները: 1826-ին Կ–ում ոչնչացվեցին ֆեոդալական հետադիմու– թյան կարևոր հենարան հանդիսացող ենիչերիները: Թանզիմաթի ժամանակա– շրջանում եվրոպականացվեցին կառավա– րական գերատեսչությունները:tXIXtդ. Կ–ում ձևավորվել է թուրք մտավորակա– նությունը: 1865-ի հունիսին Կ–ի թաղա– մաս Ենիքյոյում (Նոր գյուղ) հիմնվել է «Նոր օսմաններ» ընկերությունը: 1876-ի դեկտ. 23-ին Կ–ում հռչակվել է թուրք, առաջին սահմանադրությունը, 1889-ին ստեղծվել է «Միություն և առաջադիմու– թյուն» կազմակերպությունը (տես Երիտ– թուրքեր): Առաջին համաշխարհային պա– տերազմում Թուրքիայի պարտությունից հետո, ի կատարումն Մուդրոսի զինա– դադարի (տես Մուդրոսի զինադադար 79/8), 1918-ի նոյեմբ. 14-ին Կ. մտան անգլ., ֆրանս. և իտալ. զորքերը: 1920-ի մարտի 15-ի լույս 16-ի գիշերը անգլ. զորքերը, ի պատասխան Կ–ում քեմա լա– կանների գործողությունների, գրավեցին կառավարական շենքերը, փոստը, զորա– նոցները, –զինապահեստները, քաղաքում մտցվեց ռազմ, դրություն: Մակայն Լոգա– նի կոնֆերանսից հետո (տես Լոզանի կոնֆերանս 1922–1923) դաշնակից զոր– քերը հեռացան Կ–ից: 1923-ին Թուրքիայի մայրաքաղաք դարձավ Անկարան: Հայերը Կ. Պ ո լ ս ու մ: Կ–ի առա– ջին հայերը զինվորականներ էին, վա– ճառականներ, ճարտարապետներ, ուսում– նառության եկած երիտասարդներ: 572-ին Կ–ում ստեղծվել է հայոց առանձին կրո– նական համայնք: IX–XI դդ., երբ Բյու– զանդիայի գահին տիրել է ծագումով հայ Մակեդոնական կամ Հայկական դինաս– տիան, հայերի թիվը բավական ստվարա– ցել է: 1453-ին թուրքերի կողմից Կ–ի գրավ– ման ժամանակ քաղաքի պաշտպանու– թյանը, հույների կողքին, մասնակցել են և հայերը: Գրավելով քաղաքը՝ սուլ– թան Մուհամմեդ II, ի հակակշիռ հույ– ների, Կ. բռնագաղթեցրեց հայ ու հրեա շինարար վարպետների, որոնց շնորհ– քով գեղեցկություն ու փայլ հաղորդեց իր նոր մայրաքաղաքին: 1461-ին Կ–ում հաստատվեց հայոց պատրիարքություն (տես Պատրիարքություն Հայոց Թուրքիս, առաջին պատրիարք Հովակիմ եպիսկո– պոս Բրուսացի), որին սուլթանը տվեց որոշ եկեղեցական–համայնական իրա– վունքներ: 1478-ին արդեն Կ–ում բնակ– վում էր 1000 տուն հայ: Հետագա դարե– րում պոլսահայերի թիվը բազմապատկ– վել է նախ բռնագաղթերի, ապա կամավոր եկած և աշխատանք որոնող պանդուխտ– ների հաշվին: XVII դ. հայերը թվաքանա– կով Կ– ի ոչ թուրք բնակչության մեջ երկ– րորդն էին (հույներից հետո): Հայերը գալիս էին Արևմտյան Հայաստանի գա– վառներից, հատկապես՝ Սեբաստիայից, Ակնից, ինչպես նաև Կիլիկիայից, Կովկա– սից, Պարսկաստանից, Կեսարիայից, Թոքատից են: XIX դ. սկզբին Կ–ում կար 150 հզ., 1840-ական թթ.՝ 222 հզ., 1880-ական թթ.՝ շուրջ 250 հզ. հայ: 1880-ականներին սուլ– թան Աբդուլ Համիդ II-ի օրոք արգելվեց հայերի մուտքը Կ., իսկ 1896-ի օգոստո–