յանը՝ առաջին հայկ. օպերան (նաե թուրք, օպերետի հիմնադիրն է): Երաժիշա կա– տարողներով հայտնի են Սինանյան ըն– տանիքը (ջութակահարներ, դաշնակահար– ներ, դիրիժորներ), ծնծղաներ պատրաս– տող Զիլճյան ընտանիքը: Կ–ում են գործել հանճարեղ Կոմիտասը և շատ ուրիշներ (տես նաև Հայկական Սովետական Սո– ցիաչիստական Հանրապետություն հոդ– վածի Լ ու ս ա վ ո ր ու թ յ ու ն, Մա– մա լ, Դ ր ա կ ա ն ու թ յ ու ն, ճար– տարապետություն, Կերպար– վեստ, Երաժշտ ու թյ ու ն բաժին– ները): Այժմ (1979) Կ–ում (Ստամբուլ) հաշվ– վում է 60–70 հզ. հայ, որոնք հիմնակա– նում զբաղվում են արհեստներով և սան– տրով, կան մտավորականներ (ուսուցիչ– ներ, բժիշկներ, իրավաբաններ, արվես– տագետներ են): Երբ 1930–40-ական թթ. սահմանափակվեցին հայոց պատրիար– քության իրավասությունները, պոլսահա– յերի ազգային իրավունքները, դպրոցնե– րում հաստատվեցին ազգային ուսուցու– մը ջլատող օրենքներ, այնուամենայնիվ, պոլսահայերը, ըստ հնարավորին, կա– րողացան պահպանել ազգային և մշակու– թային որոշ հիմնարկություններ: Հայ համայնքի ղեկավար մարմին մնում է Կ–ի հայոց պատրիարքը, համայնքի կա– ռավարող մարմինն է Գաղութի ժողովը, որը հենվում է թաղային խորհուրդների վրա: Հայ կուսակցություններ և քաղ. կազ– մակերպություններ չկան: Գործում են 57 հայկ. եկեղեցի (լուսավորչական, նաե կաթոլիկ և ավետարանական), 33 հայկ. դպրոց, որոնցից 4-ը՝ տասնմեկամյա՝ լիցեյ (Սկյուտարի Մ. Խաչ դպրեվանք, Կեդրո– նական, Սահակյան, էսայան), ինչպես նաե մշակութային կազմակերպություն– ներ՝ «Կեսարիո կրթասիրաց միությունը», «Թրքահայ ուսուցչաց միությունը», էսա– յան, Կեդրոնական, Արամյան սանուց միությունները, «Նարեկյան երաժշտա– կան սրահը», «Կոմիտաս» երգչախումբը, թուրքահայերի պարի անսամբլը են: £ույս են տեսնում գրական, գեղարվեստական, թատերական, եկեղեցական բնույթի «ժա– մանակ», «Մարմարա» օրաթերթերը, «Քուլիս» երկշաբաթաթերթը, «Մբ Փրկիչ» ամսագիրը: Եդիկուլե թաղամասում է գտնվում Մ. Փրկիչ հիվանդանոցը (հիմնվել է 1834-ին, Հարություն Պեզճյան ամիրայի ծախքով), որը գործում է ցայսօր, պոլսա– հայերի նյութական միջոցներով: Մտամ– բուլահայ աչքի ընկնող մտավորական– ներից են գրողներ Հակոբ Մնձուրին, Եղ– վարդ Սիմքեշյանը, Ադրինե Տատրյանը, Վահրամ Պարոնյանը, բանաստեղծներ Զահրատը, Խրախունին, բառարանագիր Բարսեղ Թուղլաճյանը, բժիշկ, պրոֆ. Վա– հե Ալեքսանյանը, նկարիչներ Քրիստին Սալերին, Լիլի Գոչունյանը, լուսանկարիչ Արա Գյուլերը, երգիչներ Ալիս Մանուկ– յանը, Գեորգ Բոյաճյանը, Նուբար Բայ– բերդյանը, խմբավար ժիրայր Ասլանյանը, երաժիշտներ Ասլանյան եղբայրները, Հեր– ման Միսքչյանը և ուրիշներ: Գրկ. երեմիա Չ և լ ն պ ի Քյո– մուր ճ յ ա ն, Ստամպոլոյ պաամութիւն, հ. 1–3, Վնն., 1913–39: Ծոցիկյան Ս., Արևմտահայ աշխարհ, Նյու Ցորք, 1947: Ս ի– րունի Հ., Պոլիս և իր դերը, հ. 1–2, Բեյ– րութ, 1965–1970: Ղազար յան Հ., Արև– մըտահայերի սոցիալ–տնտնսական և քաղա– քական կացությունը 1800–1870 թթ., Ե., 1967: Հայ ժողովրդի պատմություն, հ. 5, Ե.է 1974: KOHAaXOB H.II., BH3aHTHfiCKHe IjepKBH H naMHTHHKH KoHCTaHTHHOIIOJlH, Oflec- ca, 1887; Նույնի, /tpeBHocTH KoHCTaHTHHO- noJitf. HayqHO-nonyjiflpHHH onepK, M., 1915;
- jk e ji a ji 3c c afl, KoHCTaHTHHonojn», ot
Bh3£ihthh flo CiaMdy^a, M., 1919; Ո e t- pocsH K),A„ K)cynoB A,P.,ropoflHa flByx KOHTHHeHTax, M., 1977; Janin R., Constantinople Byzantine, 2 ed., P., 1964; Guilland R., Etudes de topographie de Constantinople Byzantine, v. 1–2, B.f 1969. Հ, Բարթիկյան, Հ, Ղազար յան
ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱ–
ԳՐՈՒԹՅՈՒՆ, սկզբնավորվել է 1567-ին, Աբգար Թոխաթեցու ջանքերով: Նույն թվին տպագրվել է «Փոքր քերականութիւն կամ Այբբենարան» պոլսահայ առաջին գիրքը: Տպարանը գործել է մինչե 1569-ը: Ավելի քան մեկդարյա ընդմիջումից հետո՝ 1677-ին, Երեմիա Չելեպի Քյոմուրճյանը հիմնել է մի նոր տպարան, որը երկու գրքույկ տպագրելուց հետո փակվել Է 1678-ին: 1691–92-ին կաթոլիկ հայերը այստեղ բացել են գաղտնի տպարան, որ գոյատեել է մինչե հաջորդ դարի երկրորդ տասնամյակի կեսերը: Կ. Պոլսում հայկ. տեական ու հաստատուն տպարանի հիմ– նադիրը Գրիգոր Մարզվանեցին Է: Նրա նախաձեռնությամբ և Աստվածատուր Կոս– տանդնապուսհցա ընկերակցությամբ 1698-ին լույս ընծայվեց «Տաղարան վայե– լուչ և գեղեցիկ ի զանազանից բանաստեղ– ծից» գիրքը, որից հետո նրանցից յուրա– քանչյուրն ունեցավ իր տպարանը: Առա– վել արգասավոր էր Աստվածատուր Կոս– տանդնուպոլսեցու տպարանը, որը հիմ– նադրի մահից (1745) հետո շարունակեց պահպանել որդին՝ «Չնչին» կամ «Տիրա– ցու» Հովհաննեսը, մինչե 1770-ական թթ.: Մարզվանեցու և Կոստանդնուպոլսեցու տպարաններում սրբագրական–խմբա– գրական երկարատե աշխատանք է կատա– րել նշանավոր տաղերգու Բաղդասար Դպիրը, որի տաղերը, քերականության դասագրքերը և այլ գործեր տպագրվել են այդ տպարաններում: XVIII դ. սկզբներից մինչե 70-ական թթ. գործել են տասից ավե– լի այլ տպարաններ, որոնցից ամենանշա– նավորը Ապուչեխցի Աստվածատուրի որդի Հովհաննեսի և Հակոբի հիմնադրածն Էր (1766): Հակոբը ասպարեզից վաղ է հեռա– ցել, և գործը շարունակել են Հովհան– նեսն ու նրա որդի Պողոսը (տես Արապյան– ներ, Արապյան Պողոս): Կ. հ. տ. նկատելի վերելք ապրեց XIX դ. և XX դ. սկզբին: Այդ ժամանակաշրջանում գործել է շուրջ 80 հայկ, տպարան: Մրանց մեծ մասի գործու– նեությունը տարբեր պատճառներով տեա– կան չի եղել, փակվել կամ բռնագրավվել են: Իրենց մեծությամբ և տպագիր արտա– դրանքի քանակով աչքի են ընկել Հովհ. Մյահենտիսյանի, Ռ. Քյուրքճյանի, Հ. Գա– վաֆյանի, ճ. Արամյանի, Ա. Պոյաճյանի, Ն. Պերպերյանի, Հ. Մաթեոսյանի տպա– րանները: Մրանցից յուրաքանչյուրում տպագրված գրքերի թիվը 200–300 և ավելի Է: Հայերեն գրքեր ու պարբերա– կաններ են տպագրվել նաև մոտ 10 եվրո– Կոստանդնուպոլսի հայկական տպագրության հրատարակություններից պական (Ա. Պ. Չըրչիլի, «Մուրբ Բենե– դիկտոս», Ն. դե Կաստրոյի, Հենրի Կայո– լի են) և նույնքան էլ թուրք. («Մաթպասի ամիրե», «ճեմիյեթի իլմիեի օսմանիե», «Մեճմուայի հավադիս» են) տպարան– ներում: Կ. Պոլսում են տպագրվել հայ նոր գրականության արեմտյան ներկայացու– ցիչների համարյա բոլոր ստեղծագործու– թյունները, բազմաթիվ դասագրքեր, հա– սարակական–քաղ., գիտական, կրոնա– կան գրքեր, նոտային և քարտեզագրա– կան նյութեր: 1832-ից (առաջին հայատառ «Լրո գիր…» թերթի տպագրումից) մինչե 1918-ը, Գ. Լեոնյանի տվյալներով, Կ. Պոլ– սում լույս է տեսել շուրջ 250 անուն պար– բերական, իսկ 1918-ից մինչե մեր օրերը՝ մոտ 150 անուն: Մեծ մասը կարճատե կյանք է ունեցել: Կ. Պոլսում տպագրված և հայ մշակույթի ու գրականության աս– պարեզում որոշակի դեր խաղացած պար– բերականներից են՝ «Մասիս», «Մեղու», «Հայրենիք», «Իփկար», «Ծաղիկ», «Բյու– զանդիոն» են: Կ. հ. տ. նպաստել է նաե թուրք և այլ ժողովուրդների տպագրության ստեղծմանը: 1729-ին հիմնադրված թուրք, առաջին տպարանի սարքավորումների մի մասը ապահովել են հայ վարպետները: XVIII–XIX դդ. Պ. Արապյանը, Հ. Մյու– հենտիսյանը, Կ. Քեշիշյանը, Ա. Թոզլյանը, Մ. Նազգաշյանը թուրք, տառատեսակնե– րի և տպագրության արվեստի կաւոարե– լագործողները. եղան: Կ. Պոլսում բուլղ. գրքեր հրատարակող Թ. Տիվիթճյանը և ուրիշներ հաստատուն տեղ են գրավում Բուլղարիայի տպագրության պատմության Էջերում: Ներկայումս Կ. Պոլսում հրատա– րակվում է 16 անուն պարբերական՝ «Շո– ղակաթ» տարեգիրքը, «Պայքար», «Փոր– ձանք» շաբաթաթերթերը, «Պարտեզ» ման– կական ամսագիրը, «Քուլիս» կիսամսյա հանդեսը, «Մարմարա», «ժամանակ» լրա– գրերը են: Դրանցից մի քանիսն ունեն սե– փական տպարաններ, ուր տպագրվում են նաև տեղի գրողների՝, Հ. Մնձուրու, Զահրատի, Մ. Թնկրյանի և այլոց գրվածք– ները: Գրկ, Թ և ո դ ի կ, Տիպ ու տառ, ԿՊ, 1912: Լեոն յան Գ., Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե., 1958: ^KejiTaHOB A.R., IleqaTh b odnjecTBeHHo-noJiHTHqecKoii acH3HH TypuHH (1729-1908 it.), M., 1972. Հ. Դավթյան.
ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ՀԱՏՈՑ ՊԱՏՐԻԱՐ–
ՔՈՒԹՅՈՒՆ, տես Պատրիարքություն Հա– յոց Թուրքիա