Լ. Ա. Կոստանդով Կ. Կոսաանյան
ԿՈՍՏԱՆԴՈՎ Լեոնիդ Արկաղևիչ [ծն. 14(27).11.1915, Կերկի (այժմ՝ Թուրքմ. ՍՍՀ–ում), ծնողները ծնվել են Ղափանի շրջանի Դյուակոմ (այժմ՝ Դեղանուշ) գյու– ղում], սովեաական պետական գործիչ: ՍՄԿԿ անդամ 1942-ից: Նախնական կըր– թությունը ստացել է տեղի հայկական դպրոցում: Ավարտել է Մոսկվայի քիմ. մեքենաշինության ինստիտուտը (1940): 1940–53-ին աշխատել է Ուզբ. ՍՍՀ Չիր– չիկի էլեկտրաքիմ. կոմբինատում (ինժե– ներ, արտադրամասի պետ, գլխավոր մե– խանիկ և դիրեկտոր): 1953–58-ին եղել է ՍՍՀՄ քիմ. արդյունաբերության մի– նիստրության ազոտային արտադրության գլխավոր վարչության պետ: 1958–63-ին ղեկավար աշխատանք է տարել ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի քիւփայի պետ. կոմիտեում (1958–61-ին՝ նախագահի տե– ղակալ, 1961–-63-ին՝ առաջին տեղակալ), 1963–64-ին եղել է ՍՍՀՄ Պետպլանի քիմ. U նավթավերամշակող մեքենաշի– նության պետ. կոմիտեի նախագահ (ՍՍՀՄ մինիստր): 1965-ի հոկտեմբերից Կ. ՍՍՀՄ քիմ. արդյունաբերության մինիստրն է: ՍՄԿԿ XXIII համագումարում (1966) ըն– տըրվել է ՍՄԿԿ Կենտկոմի անդամու– թյան թեկնածու, իսկ XXIV (1971) և XXV (1976) համագումարներում՝ Կենտ– կոմի անդամ: ՍՍՀՄ VII –X գումարում– ների Դերագույն սովետի դեպուտատ է: ՍՍՀՄ պետ. (1951) և լենինյան (1960) մըր– ցանակների դափնեկիր: Պարգևատրվել է Լենինի (3) և 3 այլ շքանշաններով:
ԿՈՍՏԱՆՏԱՆ Ալբերտ Հովհաննեսի (ծն, 14.9.1927, Երևան), սովետական հոգե– բան: Հոգեբանական գիտ. դ–ր (1970), պրոֆեսոր (1971), ՀՍՍՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստ. գործիչ (1975), ՀՍՍՀ վաստ. մարզիչ (I960): ՍՄԿԿ անդամ 1947-ից: 1951-ին ավարտել է Երե– վանի պետական համալսարանի բանա– սիրական ֆակուլտետը, 1955-ին՝ Հայկա– կան պետական ֆիզիկական կուլտուրայի ինստ–ը: 1952-ից աշխատում է ֆիզիկա– կան կուլտուրայի ինստ–ում, 1965-ից՝ լողի ամբիոնի վարիչ: Զբաղվում է շարժումնե– րի հոգեբանության հարցերով: Ունի մոտ 75 գիտական աշխատություն ու հոդված: Երկ. Ֆիզիկական վարժությունների ազդե– ցությունը խուլ դպրոցականների շարժողա– կան ռեակցիայի արագության վրա, Ե., 1962: Լող, Ե., 1975 (համահեղինակ՝ Ի. Դ. Սա– ֆարյան):
ԿՈՍՏԱՆՏԱՆ Արամ Արսենի [1894, Վա– ղարշապատ (էջմիածին)–1937, Երևան], կուսակցական, պետական գործիչ: ՍՄԿԿ անդամ 1921-ից: Ավարտել է էջմիածնի Դևորգյան ճեմարանը: Ուսանելու տարի– ներին եղել է մարքսիստական աշակեր– տական խմբակի անդամ: Հեղափոխական աշխատանքներ է տարել Երևանում, էջ– միածնում, Նոր Բայազետում (Կամո), Մուխումի մարզում և Թիֆլիսում: Հայաս– տանում սովետական կարգեր հաստատ– վելուց հետո եղել է ներքին գործերի ժող– կոմի տեղակալ, գավառային գործադիր կոմիտեի նախագահ, ֆինժողկոմի և հող– ժողկոմի տեղակալ: 1934-ից՝ Հայկոոպի վարչության նախագահ, ՀՍՍՀ սննդար– դյունաբերության ժողկոմ և Երևանի քաղ– սովետի նախագահ: Ընտրվել է ՀՍՍՀ Կենտգործկոմի անդամ: Լ. Առաքեւյան
ԿՈՍՏԱՆՏԱՆ Արշակ Սիմոնի (1865, Շու– շի – 1920), հայ օպերային երգիչ (քնարա– դրամատիկական տենոր): Սովորել է Կա– զանի համալսարանում, 1892-ին աշա– կերտել Նինա Դարիալի–Ղորղանյանին, 1893-ին մեկնել Իտալիա՝ շարունակելու երաժշտական կրթությունը: Երգել է Վո– րոնեժի, իյարկովի, Իրկուտսկի, Կազանի, Սարատովի և այլ քաղաքների օպերային թատրոններում, 1903-ից՝ Մոսկվայի Սո– լոդովնիկովի օպերային խմբում: Կ–ին բնորոշ էր գրավիչ, անկաշկանդ կատա– րումը: Դերերգերից են՝ Հերցոգ, Ալֆրեդ (Վերդիի «Ռիգոլետտո», «Տրավիատա»), Ֆաուստ (Դունոյի «Ֆաուստ»), Ալմավի– վա (Ռոսսինիի «Սևիլյան սավւրիչ»), Տու– րիդդու (Մասկանյիի «Դեղջկական պա– տիվ»), Դերման (Չայկովսկու «Պիկովայա դամա»), Վլադիմիր Իգորևիչ (Բորոդինի «Իշխան Իգոր»), Եֆիմ, Սակուս (Ա. Ռու– բինշտեյնի «Վաճառական Կալաշնիկով», «Ներոն»): Ա. Թադևոսյան
ԿՈՍՏԱՆՏԱՆ Կարապետ [1853, Ալեք– սանդրապոլ (այժմ՝ Լենինական)–1.1. 1920, Մոսկվա], հայագետ, մանկավարժ: Սովորել է Պետերբուրգի համալսարանի արլ. լեզուների ֆակուլտետում, եղել է ուսուցիչ էջմիածնի Դևորգյան ճեմա– րանում (1878–83, 1885–91), ապա՝ տե– սուչ՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1891–94) և Դևորգյան ճեմարանում (1894-99, 1902-05): 1911-20-ին դա– սախոս և տեսուչ էր Մոսկվայի արլ. լեզուների ինստ–ում (Լազարյան ճեմա– րան): Թողել է հայագիտական հարուստ ժառանգություն (մասամբ՝ անտիպ): Կազ– մել է գրաբարի դասագրքեր, հրատարա– կել հայ միջնադարյան տաղերգություն– ներ («Դրիգորիս Աղթամարցին և յուր տաղերը», 1898, «Մկրտիչ Նաղաշ և յուր տաղերը», 1898 ևն), Ստեփանոս Օրբելյա– նի «Ողբ»-ը (1885), Հակոբ Կարնեցու «Տե– ղագիր Վերին Հայոց»-ը (1903), Դրիգոր Մագիստրոսի «Թղթեր»-ը (1910), գրել ուսումնասիրություններ միջնադարյան հայ մշակույթի գործիչների մասին («Հա– մամ Արևելցի», 1896, «Պետրոս Ա Դետա– դարձ», 1897 ևն), կազմել «Վիմական տա– րեգիր» (1913) ժողովածուն: Զբաղվել է նաև հայոց վանքերով և արվեստի հուշար– ձաններով, հայ ազգագրության և եվրո– պական հայագիտության պատմության հարցերով: Երկ. Հայոց վանքերը, Մ., 1886: Նախնի հիշատակներ, Վաղ–պատ, 1897: Հայագիտու– թյունն Արեմտյան Եվրոպայում, Թ., 1910: Պ. Խաչատրյան Կ. Ա. Կոստանյան Հ. Ա. Կոստանյան
ԿՈՍՏԱՆՏԱՆ Կոստան Արաավազդի (ծն. 1.9.1926, Վաղարշապատ), հայ սովետա– կան քիմիկոս: Տեխ. գիտ. դ–ր (1968), պրոֆեսոր (1976), ՀՍՍՀ ԴԱ թղթ–անդամ (1977): ՍՄԿԿ անդամ 1955-ից: Ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկա– կան ինստ–ի քիմիատեխնոլոգիական ֆա– կուլտետը (1948): 1959-ից աշխատում է Երևանի քիմիայի գիտահետազոտական ինստիտուտում, 1969-ից՝ դիրեկտոր: Կ–ի աշխատանքները վերաբերում են հալած ապակիների էլեկտրական հատկություն– ների ուսումնասիրությանը և ապակի– ների էլեկտրաեփման տեխնոլոգիայի հար– ցերին: Կ. մշակել է հալած ապակինե– րի էլեկտրահաղորդականության չափման եղանակներ, պարզաբանել սիլիկատային, բորատային և գերմանգանատային հա– լած ապակիների էլեկտրահաղորդականու– թյան փոփոխության հիմնական օրինաչա– փությունները՝ դրանց բաղադրությունից և ջերմաստիճանից կախված: Նրա ղեկա– վարությամբ մշակվել և արտադրության մեջ են ներդրվել էլեկտրական գարնիսա– ժային վառարաններ դժվարահալ միջան– կյալ և դյուրահալ կապարային ապակի– ների (օրինակ, ապակեցեմենտ) արտա– դրության համար:
- Երկ. Սիլիցիումի քիմիա և սիլիկատների
ֆիզիկական քիմիա, Ե., 1967: SjieKTpcmapica CTeKJia, E., 1962 (համահեղինակ):
ԿՈՍՏԱՆՅԱՆ Հայկազ Արշակի (1897, Թիֆլիս –1938), կուսակցական և պետա– կան գործիչ: ՍՄԿԿ անդամ 1916-ից: Ավար– տել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և էջմիածնի Դևորգյան ճեմարանը: Սովո– րել է Սարատովի համալսարանի բժշկա– կան ֆակ–ում: Դործուն մասնակցություն է ցուցաբերել Բաքվի, Սարատովի և Հա– յաստանի հեղափոխական շարժումնե– րին: 1918–20-ին եղել է Սարատովի լու– սավորության կոմիսարը: 1920-ի հունի– սից ընտրվել է ՀԿԿ արտասահմանյան բյուրոյի անդամ: Հայաստանում սովետա– կան կարգեր հաստատվելուց հետո Կ. 1921–23-ին եղել է աշխատանքի և սոցիա– լական ապահովության, ապա՝ ներքին գործերի ժողովրդական կոմիսար: 1923– 1925-ին աշխատել է Վրաստանի կոմկուսի Կենտկոմում (կազմ, բաժնի վարիչ), 1925– 1928-ին Մոսկվայում՝ Պրոֆինտերնի կազմ, բաժնի վարիչ: Մասնակցելով արհ– միութենական միջազգային շարժմանը՝ սերտ կապեր է հաստատել է. Թելմանի, Մ. Թորեզի, Բելա Կունի, Պ. Տոլյատիի և այլոց հետ: 1928–30-ին Կ. եղել է ՀԿԿ Կենտկոմի առաշին քարտուղար, իսկ