Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/621

Այս էջը սրբագրված չէ

1931–34-ին՝ ՀամԿ(բ)Կ Ղրիմի մարզկոմի առաշին քարտուղար և Պրոֆինտերնի պատասխանատու քարտուղար: 1934-ին նշանակվել է Մոսկվա–Կուրսկ երկաթու– ղու քաղբաժնի պետ: Մ. Հովհաննիսյան

ԿՈՍՏԱՆՅԱՆ Մուրադ Կոսաանի [ծն. 25.8(6.9).1902, գ. Հաֆթվան (Պարսկաս– տանի Սալմաստ գավառում)], հայ սովե– տական դերասան: ՀՍՍՀ ժող. արտիստ (1956): 1920–25-ին և 1927–28-ին սովորեք է Սոսկվայի հայկական թատերական ստուդիայում, 1925–27-ին աշխատել Թիֆ– փսի հայկական թատրոնում:Լենինականի դրամատիկական թատրոնի հիմնադիր– ներից է: 1930-ից աշխատում է Երեանի Գ. Սունդուկյանի անվ. թատրոնում: Խա– ղացել է կատակերգական և բնութագրա– կան ավելի քան 150 դեր: Լավագույննե– րից են՝ Իսայի (Սունդուկյանի «խաթա– բալա»), Փայլակ (Հ. Պարոնյանի «Պաղ– տասար աղբար»), Մչաստլիվցե (Ա. Օստ– րովսկու «Անտառ»), Պրոպոտեյ (Մ. Գոր– կու «Եգոր Բուլըչովը և ուրիշները»), Ֆոր– տունատո (Կ. Գոլդոնիի «Ձկնորսներ»): 1925-ից նկարահանվում է կինոյում: Դա– սավանդել է Երեանի թատերական ինստ–ում: Պարգեատրվել է «Պատվո նշան» շքանշանով: Գրկ .Հարությունյան Ս., Մուրադ Կոսաանյան, Ե., 1975: Ր.Հովակիմյան

ԿՈՍՏԱՆՅԱՆ Վռամ Քրիստափորի [(14.12. 1898, Վաղարշապատ (այժմ՝ էջմիածին)– 23.11.1941], հայ սովետական պետա– կան գործիչ, տնտեսագետ: Պրոֆեսոր (1935): ՍՍԿԿ անդամ 1920 թվականից: Ավարտել է էշմիածնի Գեորգյան ճեմա– րանը (1916-ին) և Երեանի համալսարանը (1926-ին): 1920–22-ին գլխավորել է էշ– միածնի գավառային Հեղկոմը, ակտիվո– րեն մասնակցել Հայաստանում սովետա– կան կարգերի հաստատմանը: Եղել է Հա– յաստանի ժողկոմխորհի գործերի կառա– վարիչ, Ֆինժողկոմատի կոլեգիայի անդամ ու Ֆինանսական վերահսկողության վար– չության պետ: 1927–28-ին՝ ՍՍՀՄ ժող– կոմխորհին առընթեր Անդրֆեդերացիայի մշտական ներկայացուցչության ֆինան– սական հարցերի գծով խորհրդատու Մոսկ– վայում: 1928-ից՝ Երեանի համալսարանի, Հայկական մանկավարժական և կոոպե– րատիվ–տնտեսագիտական ինստ–ների ֆինանսական, այնուհետե՝ տնտ. քաղա– քականության դասախոս, համալսարանի տնտ. քաղաքականության ու պլանավոր– ման ամբիոնի վարիչ, 1935–37-ին՝ ռեկ– տոր: Աշխատությունները նվիրված են սոցիալիզմի քաղաքատնտեսության, Հա– յաստանի ժողտնտեսության զարգացման հարցերին: Գրկ. Թովմասյան Ն., Գրիգոր– յան Մ., Հայ սովետական տնտեսական մտքի ուրվագծեր, Ե., 1976.

ԿՈՍՏԱՆՅԱՆ ԹԱՏԵՐԱԿՈՒՄ?, կազմա– կերպվել է 1921-ին, Պարսկաստանում: Գործել է 1920–50-ական թթ.: 1930-ական թթ. «Կովկասահայ դրամատիկ խումբ» անունով հանդես է եկել Ֆրանսիայում, Անգլիայում, Լիբանանում, Սիրիայում և այլուր, ներկայացնելով Շիրվանզադեի «Նամուս», «Չար ոգի», Շանթի «Հին աստ– վածներ», Ա. Ցուժին–Սումբատովի «Դա– վաճանություն», Շեքսպիրի «Օթելլո», Ջիակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը», Իբսենի «Ուրվականներ» և այլ գործեր: Թատերախմբի հիմնական ուժերը եղել են իրենց բեմական գործունեությունը 1910-ական թթ. Թիֆլիսում և Բաքվում սկսած Կոստանյան դերասանական ըն– տանիքի անդամները՝ Կոստանյան Միքայել Ալեքսանդրի (իսկական ազգա– նունը՝ Ալավերդյան), կինը՝ Մ ա– մ ի կ ո ն յ ա ն–Կ ոստանյան Մար– գարիտ, նրանց զավակները՝ Կոստան– յան Ասյա (տիկին Չ ի լ ի ն կ ի ր)՝ դե– րասանուհի և պարուհի, Կոստան– յան էմմա՝ պարուհի (ներկայացումնե– րին մասնակցել է պարերով), Կոստան– յան Վոլոդյա: Մշտական շրջագայու– թյունների ժամանակ թատերախմբի ներ– կայացումներին մասնակցել են տեղի հայ դերասաններն ու սիրողները: Գլխավոր դերերը կատարել են Կոստանյան ընտա– նիքի անդամները: Ր.Հովակիմյան

ԿՈՍՏԱ ՌԻԿԱ (Costa Rica), Կ ո ս տ ա Ռիկայի Հանրապետություն (Republica de Costa Rica), պետություն Կենտրոնական Ամերիկայում: Սահմանա– կից է Նիկարագուային և Պանամային: Ողողվում է Կարիբյան ծովի և Իաղաղ օվ– կիանոսի շրերով: Տարածությունը 50,9 հզ. կւէ2 է, բն՝. 2,07 մլն (1977): Մայրաքա– ղաքը՝ Ման Խոսե: Վարչականորեն բա– ժանվում է 7 նահանգի, նահանգները՝ 65 կանտոնի: Պետական կարգը: Կ. Ռ. հանրապետու– թյուն է: Գործող սահմանադրությունն ըն– դունվել է 1949-ին: Պետության և կառավա– րության գլուխը պրեզի– դենտն է, օրենսդրական բարձրագույն մարմինը՝ օրենսդրական ասամբ– լեան: Նահանգները կառա– վարում են նահանգապետ– ները, որոնց նշանակում է պրեզիդենտը: Կանտոն– ներում բնակչությունն ընտ– րում է սահմանափակ ինք– նավարություն ունեցող մունիցիպալ խորհուրդներ: Դատական համակարգը կազմում են գերագույն դա– տարանը, վճռաբեկ դատա– րանը, վճռափոխ նահան– գային և տեղական դատա– րանները: Բնությունը: Երկրի մեծ մասը զբաղեցնում են Կոր– դիլիերա դե–Գուանակաս– տե և նրա շարունակությու– նը հանդիսացող Կորդիլիե– րա Մենտրալ հրաբխային լեռները՝ Իրասու (3432 ւ/), Պոաս (2704 it) և այլ գործող հրաբուխ– ներով, որոնցից հվ–արմ. հրաբխային կենտրոնական սարավանդն է (900– 1200 it բարձրությամբ), որի հվ–արմ. եզրին բարձրանում է Կորդիլիերա դե– Տալամանկան՝ ամենաբարձր Չիռի պո Գրանդե գագաթով (3820 if): Երկրի հս. և ծովափնյա նեղ շերտերը դաշտա– վայրեր են: Կարիբյան ծովափը ճահճա– պատ, ծովալճակներով հարթավայր է: Խաղաղօվկիանոսյան ափը խիստ կտըրտ– ված է, առանձնանում են Պապագայո, Նիկոյա, Կորոնադո, Գոլֆո Դուլսե ծո– ցերը, Նիկոյա և Օսա թերակղզիները: Կան երկաթի, ծծմբի, բոքսիտների, արծաթի, ոսկու հանքավայրեր: Կլիման մերձհա– սարակածային է: Հարթավայրերում հուն– վարի միշին ջերմաստիճանը 23°C է, հու– լիսինը՝ 25°C: Տարեկան տեղումները արմ–ում 1000–1500 ւէմ են, արլ–ում՝ 3000 մԱ և ավելի: Գետային ցանցը խիտ է: Գետերը (Ման Խուան, Ռիո Ֆրիո) արագ– ընթաց են, ստորին հոսանքներում՝ նա– վարկելի: Տարածքի 2/3-ը անտառապատ է: Հիմնական ծառատեսակներն են արմավե– նին, կարմիր և էբենոսի ծառերը, կաղնին են: Խաղաղօվկիանոսյան ափին բնորոշ են սավաննաներն ու տերեաթաՓվող անտառ– ները: Կենդանիներից կան կապիկներ, կատվառյուծ, հովազ, գետակինճ, զրա– հակիրներ, խոզուկ են: Ափամերձ շրերը հարուստ են ձկներով: Բնակչություն ա: Հիմնական բնակիչ– ները կոստառիէացիներն են: Կան նաե խառնածիններ, նեգրեր, հնդկացիներ: Պաշտոնական ւեգուն իսպաներենն է, կրոնը՝ կաթոլիկությունը, տոմարը՝ Գրի– գորյանը: Բնակչության տարեկան միշին աճը 3,2% է, քաղաքային բնակչությունը՝ 36,5%: 75% –ը բնակվում է կենտրոնա– կան սարավանդում (տարածքի 1/10 մասը): Գլխավոր քաղաքներն են Ման Խոսեն, Լիմոնը, Տուրիտլբան են: Պատմական ակնարկ: Հնագույն ժա– մանակներից Կ. Ռ–ի տարածքում բնակ– վել են հնդկացիների ցեղեր: 1502-ին Ք. Կոլումբոսը հայտնաբերել է Կ. Ռ–ի