տարածքը, որն անվանվել է Նուևո Կար– թագո (Նոր Կարթագեն): Կ. Ռ–ի ժամանա– կակից անունը, որն իսպաներեն նշանա– կում է հարուստ ափ, արվել է XVI դ. կեսին: XVI դ. սկզբին իսպանացիները նվաճել են Կ. Ռ.: 1560-ին մտել է Գվատե– մալա գեներալ–կապիտանության մեջ: Ան– կախության պատերազմի ժամանակ (տես Իսպանական գաղութների անկախության պատերազմ Ամերիկայում 1810–1826), 1821-ի սեպտ. 15-ին, Կ. Ռ. հռչակվել է ան– կախ պետություն: 1822-ին միացել է Մեք– սիկային, 1823-ին մտել Կենտրոնական Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆեդե– րացիայի մեշ: Այս շրջանում ձևավորվել են քաղ. կու– սակցությունները՝ պահպանողական (ար– տահայտել է հողատերերի շահերը) և լիբերալ (արտահայտել է հիմնականում առևտրական բուրժուազիայի շահերը): 1825-ին ընդունվել է Կ. Ռ–ի առաշին սահ– մանադրությունը: 1838-ին դարձել է ինք– նուրույն պետություն: Կ. Ռ–ի զորքերը 1856-ի մարտի 20-ին և ապրիլի 11-ին պարտության են մատնել Կենտրոնական Ամերիկա ներխուժած (1854-ին) ամերի– կացի արկածախնդիր Ուոկերի շոկատը: XIX դ. 70-ական թթ. Կ. Ռ. է թափանցել հյուսիս–ամերիկյան կապիտալը: «6ու– նայթեդ ֆրուտ քամփընի»-ն զավթել է լայնածավալ պլանտացիաներ (երկրի տա– րածքի 10% –ը): 1915-ին ԱՄՆ–ի ն տրամա– դրվել է նավթի հետախուզման և մշակ– ման կոնցեսիա: 1901-ին հիմնվել է բուր– ժուազիայի, բանկիրների և պլանտատոր– ների շահերն արտահայտող ա զգային– հանրապետական կուսակցությունը: 1917-ին Սան Խոսեի բանվորները միտին– գով նշեցին սոցիալիստական հեղափոխու– թյան հաղթանակը Ռուսաստանում: 1920-ին, համընդհանուր գործադուլի հե– տևանքով, սահմանվել է 8-ժամյա աշխա– տանքային օր: 1931-ին հիմնվել է կոմու– նիստական կուսակցությունը (1943-ից՝ Կ. Ռ–ի Ժողովրդական ավանգարդ կու– սակցություն, ԺԱԿ): Բանվորական և ժող. շարժումների ճնշման տակ 1942-ին կառա– վարությունը իրականացրել է առաջա– դիմական մի շարք միջոցառումներ: 1943-ին ստեղծվել է Կ. Ռ–ի Աշխատավոր– ների կոնֆեդերացիա: Կառավարության 1944–48-ի «Սոցիալական նոր քաղաքա– կանությունը» թեև դուրս չէր գալիս բուր– ժուա–դեմոկրատական վերափոխումների շրջանակներից, առաշ բերեց ԱՄՆ–ի աջակ– ցությունը վայելող ներքին հետադիմու– թյան դժգոհությունը: Սկսվեց քաղաքա– ցիական պատերազմ, որի ժամանակ Կ. Ռ. մտան Նիկարագուայի բռնապետ Սոմո– սայի զորքերը: Իշխանության գլուխ ան– ցած խունտան (1948–49) օրենքից դուրս հայտարարեց ԺԱԿ–ը, արձակեց Աշխատա– վորների կոնֆեդերացիան: Հետագա– յում ԺԱԿ–ի գործունեությունը աստիճա– նաբար վերականգնվեց, 1952-ին ստեղծ– վեց Կ. Ռ–ի Աշխատավորների համընդ– հանուր կոնֆեդերացիան: 50-ական թթ. փորձեր արվեցին սաեմանափակել օտար– երկրյա մոնոպոլիաների շահույթները, ազգայնացվեցին դպրոցներն ու հիվան– դանոցները: 60-ական թթ. մեծացան օտար– երկրյա կապիտալ ներդրումները, թույ– Սան Խոսե քաղաքի համայնապատկերը լաարվեց «Ազատ Կոսաա Ռիկա» պրոֆա– շիստական կազմակերպության գործու– նեությունը: Միևնույն ժամանակ զգաց– վում էր սոցիալիստական երկրների հետ շփումներ հաստատելու միտում: 1970- ական թթ. սկզբին կառավարությունն իրա– կանացրեց մի շարք սոցիալ–տնտեսական բարեփոխումներ (ազգայնացվեցին օտար– երկրյա մոնոպոլիաներին պատկանող եր– կաթուղիները, ԱՄՆ–ի նավթային տրեստ– ներին արգելվեց նավթի հետախուզումն ու մշակումը ևն): 1973-ին ծայրահեղ հե– տադիմականները պետ. հեղաշրջման ան– հաջող փորձ կատարեցին, արգելվեց «Ազատ Կոստա Ռիկա» կազմակերպու– թյան գործունեությունը: 1974-ին պրեզի– դենտ ընտրվեց Դ. Օդուբեր Կիրոսը: 1974-ի ապրիլին ազգայնացվեց երկրի միակ նավթամշակման գործարանը: 1975-ին միջոցներ ձեռնարկվեցին սահ– մանափակելու ԱՄՆ–ի մոնոպոլիաների գործունեությունը: 1971–72-ին կանոնավորվեցին Կ. Ռ–ի և ՍՍՀՄ–ի դիվանագիտական հարաբերու– թյունները (հաստատվել են 1944-ին), փո– խանակվեցին դիվանագիտական միսիա– ներ: Ներկայումս Կ. Ռ. դիվանագիտական հարաբերություններ ունի գրեթե բոլոր եվրոպական սըցիալիսաական երկրների, ինչպես նաև ԿԺԴՀ և Վիետնամի հետ: 1976-ի ապրիլին Կ. Ռ–ի և ՍՍՀՄ–ի միջև կնքվել է մշակութային և գիտական հա– մագործակցության համաձայնագիր: Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները: Ազգային ա– զատագրության կուսակցու– թ յ ու ն, կառավարող, ազգային–ռեֆոր– միստական կուսակցություն է, ստեղծվել է 1945-ին: Ազգային միավոր ու մ կ ու ս ա կ ց ու թ յ ու ն, ստեղծվել է 1965-ին, օպոզիցիոն բուրժ. կուսակցու– թյունների բլոկ է: Ազգային ան– կախ կ ու ս ա կ ց ու թ յ ու ն, հիմնվել է 1971-ին, ռեակցիոն կուսակցություն է: Պողոտա Սան Խոսեում Կոսաառիկյան սոցիալիս– տական կուսակցություն, ըս– տեղծվել է 1972-ին, երկրի սոցիալիստա– կան շարժման մարքսիստական խմբա– վորման հիման վրա: Կ. Ռ–ի ժ ո ղ ո վ ը ր– դական ավանգարդ կուսակ– ց ու թ յ ու ն, կոմունիստների կուսակցու– թյունն է, ստեղծվել է 1931-ին: Կոստա– ռիկյան աշխատավորների համընդհանուր կոնֆեդերա– ցիա, ստեղծվել է 1952-ին, ունի 10 հզ. անդամ: Աշխատավո ր–դ և մ ո– կրատների կոսաառիկյան կոնֆեդերացիա, հիմնվել է 1943-ին, ունի մոտ 10 հզ. անդամ: Տնտեսությունը: Կ. Ռ. ագրարային երկիր է: Մասնագիտանում է արտահան– վող արևադարձային կուլտուրաների (սուրճ, բանան, շաքարեղեգ) արտադրու– թյան մեջ: Տնտեսության մեջ մեծ դեր ունի օտարերկրյա (առավելապես ԱՄՆ–ի) կապիտաւը: Պետության ձեռքում են կենտրոնացած բանկերը, էներգետիկան, կապը, սպիր– տային խմիչքների արտադրությունը, եր– կաթուղիների մեծ մասը և առևտրաարդյու– նաբերական մի շարք ընկերություններ: Գյուղատնտեսության մեջ տիրապետում է մանր և միջին հողատիրությունը: Դյու– ղատնտ. հիմնական կուլտուրան սուրճն Բանանի պլանտացիա Կոստա ՌհԱայում է: Մշակում են նաև, բանան, աբակա, կա– կաո, շաքարեղեգ, եգիպտացորեն, բրինձ: Երկրի հս–արմ–ում զբաղվում են անասնա– պահությամբ: Որոշ չափով արդյունահա– նում են ոսկի, արծաթ, ծովի ջրից՝ աղ: Արդյունաբերության մեջ առաջատար են սննդհամի և փայտամշակման ճյուղերը: Կան նաև տեքստիլ, կաշվի–կոշիկի, ցե– մենտի, մետաղամշակման, ավտո հավաք– ման, նավթավերամշակման և քիմ. ձեռ– նարկություններ: Արդ. հիմնական կենտ– րոնը Ման Խոսեն է: Երկաթուղիների եր– կարությունը 1,3 հզ. կմ է, ավտոճանա– պարհներինը՝ 24,6 հզ. կմ (1976): Հիմնա– կան նավահանգիստներն են Լիմոնը և Պունտարենասը: Գլխավոր օդանավակա– յանը «Էլ–Կոկոն» է (մայրաքաղաքի շրջա– նում): Արտահանվող ապրանքների արժեքի ավելի քան 80% –ը տալիս են սուրճը, բանանը, կակաոն, շաքարը, միսը, քիմ. ապրանքները: Ներմուծում է արդ. ապ– րանքներ, տրանսպորտային միջոցներ և սարքավորում, վառելիք, պարեն: Հիմ– նական գործընկերներն են ԱՄՆ–ը, ԳՖՀ–ն և Կենտրոնական Ամերիկայի երկրները: Դրամական միավորը կոլոնն է: 8,57 կո– լոնը = ամերիկյան մեկ դոլլարի (1978):
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/622
Այս էջը սրբագրված չէ