Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/625

Այս էջը սրբագրված չէ

ե Վոլգա–Ունժայի դաշտավայրը (մինչև 150 մ), հս–արլ–ում՝ Հյուսիսային Ուվալ– ները (մինչև 227 մ): Կլիման չափավոր ցամաքային է, հունվարի միշին ջերմաս– տիճանը հվ–արմ–ում–11,7°C է, հս– արլ–ում՝ մինչև – 14,2°C, հուլիսինը՝ հա– մապատասխանաբար՝ 17,9°C և 17,6°C, տարեկան տեղումները՝ 550–600 till, վե– գետացիոն շրջանը՝ 156–166 օր: Մարզով հոսում է Վոլգան՝ Կոստրոմա, Ունժա, Վետլուգա վտակներով: Խոշոր լճերից են Գալիչը և Չուխլոման: Գերիշխում են ճմա– պոդզոլային, իջվածքներում՝ տորֆա–ճահ– ճային, գետափերին՝ ալյուվիալ հողերը: Կ. մ. գտնվում է անտառային զոնայում: Անտառապատ է տարածքի 67% –ը: Գի– շատիչներից հանդիպում են գորշ արջ, գայլ, լուսան: Կա նաև որմզդեղն: Արդյու– նագործական նշանակություն ունեն աղ– վեսը, սկյուռը, կզաքիսը, կլիմայավար– ժեցված մշկամուկը: Բնակչությունը: Հիմնականում ռուսներ են: Միջին խտությունը 1 կմ2 վրա 13,4 մարդ է (1979): Քաղաքային բնակչու– թյունը՝ 68% : Քաղաքներն են Կոստրոման, Ներեխտան, Բույը, Գալիչը, Շարյան, Ման– տուրովոն, Նեյան: Տնտեսությունը: Կ. մ. Կենտրոնի արդ. հին շրջաններից է: Արդյունաբերության գլխավոր ճյուղերն են՝ վւայտամթերումը, փայտամշակումը և վուշի մշակումը: Ետ– պատերազմյան տարիներին զարգացել են մեքենաշինությունը, շինանյութերի արդյու– նաբերությունը և հատկապես էներգետի– կան (6,8 մլրդ կվա ծ, 1971): Վուշի արդյու– նաբերությունը կենտրոնացած է Կոստրո– մայում (Կոստրոմայի Վ. Ի. Լենինի անվ. վուշի կոմբինատը խոշորագույնն է ՍԱՀՄ–ում) և մասամբ Ներեխտայում, մե– քենաշինությունը և մետաղամշակումը՝ Կոստրոմայում, Գալիչում: Փայտամթե– րումները կատարվում են Զավոլժիեում: Մանտուրովոյում կառուցվել է կենսա– քիմիական գործարան: Կան սննդի, կաշ– վի–կոշիկի, տրիկոտաժի արդյունաբերու– թյան ձեռնարկություններ: Գյուղատնտ. հողահանդակները 1220 հզ. հա են (1972), այդ թվում 727 հզ. հա վարելահողեր են, 312 հզ. հա՝ խոտհարքներ, 172 հզ. հաճ արոտավայրեր: Անասնապահությունն ու– նի կաթնամսատու ուղղություն: Երկաթուղիների երկարությունը 592 կմ է: վոլգայի և նրա վտակների վրա կա նա– վագնացություն, լաստառաքում: Ավտո– ճանապարհների երկարությունը ավելի քան 9 հզ. կմ է: Գործում է օդային տրանս– պորտը: Լուսավորությունը և առողջապահու– թյունը: 1972-ին Կ. մ–ում կար 1042 հան– րակրթական դպրոց, 19 պրոֆտեխ. ուսում– նարան, 21 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություն, 3 բուհ, 540 գրադա– րան, 16 թանգարան, մարզային դրամա– տիկական և տիկնիկային թատրոններ, 1032 կինոսարք, ռադիո– և հեռուստահա– ղորդում (Մոսկվայից): Լույս էր տեսնում մարզային 2 թերթ: 1972-ին Կ. մ–ում կար 114 հիվանդա– նոցային հիմնարկ, 1,7 հզ. բժիշկ:

ԿՈՍՏՐՈՄԱՅԻ ՏԱՎԱՐԻ ՑԵՂ, կաթնա– մսատու ցեղ: Ատացվել է 1945-ին՝ Կոստրո– մայի մարզի տոհմային տնտեսություննե– րում յարոսլավլյան և տեղական տավարի ալգաու ու շվից ցեղերի տրամախաչումից (Ս. Ի. Շտեյմանի, Վ. Ա. Շահումյանի և Ն. Ա. Գորսկու ղեկավարությամբ): Կեն– դանիները խոշոր են, ունեն ամուր կոնս– տիտուցիա: Թույրը՝ բաց և մուգ մոխ– րագույն: Ցուլերի կենդանի զանգվածը 800–900 կգ է, կովերինը՝ 550–650: Կովե– րի տարեկան կաթնատվությունն առաջա– վոր տնտեսություններում՝ 4000–5000 կգ (միջինը՝ 3600–4000 կգ), կաթի յուղայնու– թյունը՝ 3,9% : Ռեկորդային կիթը՝ 14115^ և 14203 կգ: Ինտենսիվ աճեցման և բտման դեպքում 18 ամսական ամորձատվածները կշռում են 450–500 կգ: Սպանդային ելքը՝ 65–67% : Ցեղը բուծվում է Կոստրոմայի, Իվանովոյի, Վլադիմիրի մարզերում և Բելոռուսական ՍՍՀ–ում:

ԿՈՍՏՈՒՄԲՐԻ&Մ (իսպ. costumbrismo, Ccostumbre – բարք, սովորույթ), ուղղու– թյուն XIX դ. Իսպանիայի և Լատինական Ամերիկայի գրականության մեջ ու արվես– տում: Ծնվելով ժող. կենցաղի նկատմամբ ռոմանտիկների հետաքրքրությունից՝ Կ. շրջադարձ եղավ դեպի իրականության ռեալիստական պատկերումը: Կ. արտա– հայտում էր ազգային ինքնագիտակցու– թյան վերելքը, ժողովրդի կյանքի առանձ– նահատկությունները վերարտադրելու ձգտումը՝ հաճախ նահապետական բար– քերի ու սովորույթների իդեալականացու– մով: Գրականության մեջ Կ. մշակեց հիմնա– կանում ակնարկի ժանրը, սակայն իր արտահայտությունը գտավ նաև վեպում, դրամատուրգիայում ու պոեզիայում: Կ. կարեոր դեր է խաղացել Լատինա– կան Ամերիկայի երկրների գծանկարչու– թյան ու գեղանկարչության մեջ:

ԿՈՍՑՅՈհՇԿՈ (Kosciusko), լեռնագագաթ Ավստրալիական Ալպերում (Ավստրալիա– յի առավել բարձր կետը, 2230 մ): Կազմ– ված է բյուրեղային ապարներից: Ռե– լիեֆում պահպանվել են սառցադաշ– տային ձեերը: Ծածկված է անտառներով և լեռնամարգագետիններով: Անվանվել է ի պատիվ Տ. Կոսայուշկոյի: Կ–ի տարած– քում է Մաունտ–Կոսցյուշկոյի ազգային պարկը (1944-ից): ԿՈՎ, խոշոր եղջերավոր կենդանիների կաթնատու էգը: Պահում են նախրի վերար– տադրության, կաթ և միս ստանալու հա– մար (տես Խոշոր եղջերավոր կենդանի– ներ): Կ. են երբեմն անվանում որոշ զույգ կճղակավոր խոշոր կաթնասունների (եղ– ջերու, որմզդեղն) էգերին: Կ ՈՎԱԼԵՆՏ ԿԱՊ, տես Քիմիական կապ: ԿՈՎՍ ԼԵՎՍ ԿԱՅԱ Մոֆյա Վասիլենա [3(15).1.1850, Մոսկվա –29.1(10.2).1891, Մտոկհոլմ], ռուս մաթեմատիկոս, գրող և հրապարակախոս: Պետերբուրգի ԳԱ թըղ– թակից անդամ (1889): Վ. Օ. Կովաւեսկու կինը: Ռուսաստանում գիտությամբ ըզ– բ աղվելու և դասավանդելու հնարավորու– թյուն չունենալով (կանանց մուտքը հա– մալսարան արգելվում էր) մեկնել է արտա– սահման: 1884-ից՝ Մտոկհոլմի համալսա– րանի մաթեմատիկայի պրոֆեսոր: Հիմ– նական աշխատանքները վերաբերում են դիֆերենցիալ հավասարումներին, անալի– տիկ ֆունկցիաներին, մեխանիկային (ան– շարժ կետի շուրջը պինդ մարմնի պտտման ուսումնասիրություն) և աստղագիտու– թյանը (Մատուռնի օղակի ձևի մասին): Հեղինակ է գեղարվեստական մի շարք գործերի՝ «Նիհիլիստուհին» (1891), «Ման– կության հիշողություններ» (1890) են: Գրկ. Սաղաթելյան Վ. Վ., Տաղան– դավոր կին մաթեմատիկոսը, Ե., 1952:

ԿՈՎԱԼԵՎՍԿԻ Ալեքսանդր Օնուֆրիեիչ [7(19).11.1840, Վարկավայի վոլոստ (այժմ՝ Լատվիական ՄՄՀ Պրեյլի շրջա– նում)–9(22).11.1901, Պեաերբուրգ], ռուս կենսաբան, էվոլյուցիոն սաղմնաբանու– թյան և ֆիզիոլոգիայի հիմնադիր: Պետեր– բուրգի ԳԱ ակադեմիկոս (1890): Վ. Օ. Կովաւեսկու եղբայրը: Ուսումնասիրել է ստորին ողնաշարավորների (նշտարիկ) և անողնաշարավորների (ասցիդիա, որդեր են) սաղմնային զարգացումը, ցույց ավել նրանց օրինաչափությունների ընդհանրու– թյունը և փոխադարձ էվոլյուցիոն ազգակ– ցությունը: Կ–ու աշխատանքները հիմք հանդիսացան XIX դ. վերջում սաղմնա– բանության մեջ առաջացած ֆիլոգենետիկ ուղղության:

ԿՈՎԱԼԵՎՍԿԻ Մաքսիմ Մաքսիմովիչ (1851 – 1916), ռուս պատմաբան, իրավա– բան, սոցիոլոգ, ազգագրագետ: Պետեր– բուրգի ԳԱ ակադեմիկոս (1914): 1906-ին հիմնել է սահմանադրական–միապետա– կան՝ դեմոկրատական բարեփոխումների կուսակցությունը: 1909-ից տնօրինել է «Վեստնիկ Եվրոպի» («BecraHK EBponu») ամսագիրը: Ունեցել է պոզիտիվիստական հայացքներ, միաժամանակ կրել Մարքսի և էնգելսի (որոնց ճանաչել է անձամբ) ազդեցությունը: Խոշոր նշանակություն ունեն մարքսիզմի կլասիկների կողմից բարձր գնահատված համայնքի վերաբեր– յալ Կ–ի աշխատությունները: Կազմակեր– պել է 3 արշավախումբ դեպի Կովկաս (1883, 1885, 1887) և հավաքած նյութերի հիման վրա (առավելապես՝ օսերի և Դաղստանի ժողովուրդների վերաբերյալ) ուսումնասիրություններ է գրել: Հաս. հաս– տատությունների զարգացման աստիճա– նական կատարելագործման գաղափարը Կ. հակադրել է մարքսիզմին: Կ. սոցիոլո– գիայի հիմնական օրենքը համարում էր սոցիալական համերաշխության աճի վրա հիմնված առաջադիմությունը: Դասակար– գային պայքարը դիտում էր որպես այս կամ այն հաս. կարգի ոչ հասունության կամ «վերասերման» նշան: Երկ. O^epK hctophh pacnafleHira օ6ա;աաօւ:օ 3eMjieBJiafleHHH b KamoHe Baa/Լ JloHffoH, 1876; O6m;HHH0e 3eMJieBJiafleHne, npHHHHbi, xoa h nocjieacTBHH ero pa3jiojKeHHfl,M., 1879; 3aicoH h odnqaii Ha KaBica3e, t. 1–2, M., 1890. Գրկ. ToKapeB C.A., Hctophh pyccKoit 3THorpa<imH, M., 1966.

ԿՈՎԱԼԵՎՍԿԻ Վլադիմիր Օնուֆրիեիչ [2(14).8.1842 –16(28).4.1883], ռուս հնէա– բան: Ա. Օ. Կովաւևսկու եղբայրը: Լի– նելով Չ. Դարվինի հետնորդը՝ Կ. դար– վինիզմ է պրոպագանդել Ռուսաստանում, թարգմանել և հրատարակել է Չ. Դարվի– նի, Ք. Հեքսլիի, Չ. Լայելի գրքերը: 1880-ից՝ Մոսկվայի համալսարանի դո– ցենտ: Կ–ու աշխատանքները նոր գիտու– թյան՝ էվոլյուցիոն հնէաբանության հիմքը հանդիսացան: Ապացուցեց, որ կենդանի– ների մորֆոլոգիական վերափոխումները պայմանավորված են որոշակի ֆունկցիա–