Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/629

Այս էջը սրբագրված չէ

Դաղստանի ժողովուրդների ճնշող մեծամասնությունը մտնում է դաղստանյան խմբի մեջ, որը բաղկացած է 4 ենթախմբերից՝ ավարական, դարգինական, լակական և լեզգիական: Ավարական ենթախմբին (396 հզ. Լեռնային Դաղստանի արմ. մասերում և Ադրբեջանական ՍՍՀ հս–արմ. շրջաններում), բացի ավարներից, պատկանում են նաև անդո–ցեզական փոքրաթիվ ժողովուրդները (անդեր, բոտլիխներ, գոդոբերներ, չամալալներ, կվանդիններ, տինդալներ, կարատիններ, ախվախներ, ցեզեր, գինուխներ, խվարշիններ, բեժտիններ, գունզիբներ), ինչպես և արչինները: Դարգինական ենթախմբի (231 հզ. միջին Դաղստանի լեռնային և նախալեռնային շրջաններում) մեջ, բացի դաղստանցիներից, մտնում են նաև ղայթաղները և կուբաչիները: Լակերը (86 հզ.)բնակվում են Դաղստանի կենտրոնական մասի լեռներում: Լեզգիական ենթախմբի մեջ մտնում են լեզգիները (324 հզ. Դաղստանի հվ–արլ–ում և Ադրբեջանական ՍՍՀ հս. շրջաններում), տաբասարանները (55 հզ. Հարավ–Արևելյան Դաղստանում),աղուլները (8,8 հզ. Դաղստանի հվ–արլ. բարձր լեռնային շրջաններում), ռուտուլները (12 հզ. Դաղստանի հվ–ում), ցախուրները (11 հզ. ռուտուլներից արմ.): Այս խմբի մեջ են դասվում նաև Հյուսիսային Ադրբեջանի փոքրաքանակ ժողովուրդները (ուղիներ, բուդուղներ, կրիզներ, խինալուգներ): Հնդեվրոպական ընտանիքին պատկանում են ռուսները, հայերը, ուկրաինացիները և իրանական խմբի ժողովուրդները: Ռուսները (մոտ 8 մլն) բնակվում են Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերում և Կ–ի բոլոր միութենական ու ինքնավար հանրապետություններում: Հայերը (3.559 հզ.) հնդեվրոպական ընտանիքի առանձին խումբ են և կազմում են Հայկական ՍՍՀ (88,6%–ը), Լեռնային Ղարաբաղի ԻՍ, Վրաց. ՍՍՀ Ախալցխայի, Ախալքալաքի և Բոգդանովկայի շրջանների հիմնական բնակչությունը: Մեծ թվով հայեր են բնակվում Ադրբ. ՍՍՀ–ում, Նախիջևանի ԻՍՍՀ–ում, Վրացական ՍՍՀ և Կ–ի այլ վայրերում: Ուկրաինացիները (ավելի քան 300 հզ.) բնակվում են Կրասնոդարի երկրամասում: Իրանալեզու ժողովուրդների թվին են պատկանում օսերը (488 հզ. Հյուսիս–Օսեթական ԻՍՍՀ–ում և Հարավ– Օսեթական ԻՄ–ում), քրդերը (60 հզ. Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում), թաթերը (17 հզ. Ադրբեջանում և Դաղստանում), թաթերեն խոսող լեռնա– յին հրեաները (Դաղստանում և Ադրբե– ջանում), թալիշները (Ադրբեջանում): Ալ– թայական լեզվաընտանիքի թյուրքական խմբի լեզուներով խոսում են ադրբեջան– ցիները (4.380 հզ. Ադրբեջանական ՄՍՀ–ում, բնակչության 73,8% –ը, և Հայկա– կան ՍՍՀ–ում, Վրացական ՍՍՀ–ում, Դաղստանի ԻՍՍՀ–ում), միմյանց ազգա– կից կարաչայները (113 հզ. մարդ, Կարա– չայ–Չերքեզական ԻՄ հվ. լեռնային շըր– ջաններում) և բալկարները (60 հզ. Կա– բարղինա–Բալկարական ԻՍՍՀ հվ. և հվ–արմ. շրջաններում), կումիկները (189 հզ. Դաղստանի ԻՍՍՀ հս. հարթավայրա– յին մասում և փոքր թվով՝ Չեչենա–Ինգու– Սամուրի հովիտը շական ու Հյուսիս–Օսեթական ԻՍՍՀ–նե– րում), նողայները (52 հզ. Ստավրոպոլի երկրամասում և Դաղստանի ԻՍՍՀ–ում), թաթարները (մոտ 32 հզ. Ադրբեջանում), կովկասյւսն թուրքմենները կամ տրուխ– մենները (մոտ 5 հզ. Ստավրոպոլի երկ– րամասում): Կ–ում փոքր խմբերով բնակվում են նաև հույներ, ասորիներ, մոլդավացիներ, էս– տոնացիներ, մորդվիններ, կորեացիներ* գնչուներ: Մարդաբանական առումով Կ–ի բնակչության մեծ մասը համեմատաբար միատարր է և պատկանում է եվրոպեոիդ ռասայի հվ. ճյուղին: Միայն նողայներն ու թուրքմեններն ունեն մոնղոլոիդ ռասա– յի, իսկ ռուսները՝ եվրոպեոիդ ռասայի հս. ճյուղի գծեր: Կ–ի բնակչության մեծ մասը անցյալում քրիստոնյա էր. ռուսները, ուկրաինացի– ները, օսերի հիմնական մասը, մոզդոկ– յան կաբարդինները, վրացիների և աբ– խազների մեծ մասը (հունադավաններ, վերջին երկու ժողովուրդը պատկանում էին վրաց. եկեղեցուն), հայերը (հիմնա– կանում՝ միաբնակ հայադավաններ, ան– նշան քանակությամբ՝ կաթոլիկներ): Ադրբեջանցիները, թալիշները, թաթերը և լեզգիների մի մասը շիա դավանանքի, մնացած ժողովուրդները, այդ թվում՝ վրա– ցիների, աբխազների և օսերի մի մասը սուննի դավանանքի մահմեդականներ ևն: Պատմական ակնարկ: ՄՍՀՄ տարած– քում Կ. մարդկության ամենահին բնակա– վայրերից է. մասնավորապես Հայաստա– նում հայտնաբերվել են վաղ քարի դարի բազմաթիվ բնակատեղիներ: Արդեն մ. թ. ա. I հազարամյակի սկզբին այստեղ կազ– մավորվել են պետություններ՝ Ու րար– էոոմւ (մ. թ. ա. IX դ.), որից հետո՝ Հայկա– կան կամ Այրարատյան թագավորությու– Ողջի գետի հովիտը նը (մ. թ. ա. VII–VI դդ.), Կոչխիղայի թա– գավորությունը, Իբերիան (մ. թ. ա. IV– III դդ.), Աղվանքը (մ. թ. ա. II դ.):Մ. թ. ա. II դ. սկզբներին ուժեղացավ Մեծ Հայքի թագավորությունը: Մ. թ. ա. 189–1 թթ. Հայաստանում թագավորում էին Արաա– շեսյանները: Կ. բազմիցս ենթարկվել է վաչկատուն ցեղերի (սկյութների, սարմատ– ների, ավելի ուշ շրջանում՝ սպիտակ հոների) արշավանքներին և ասպատակու– թյուններին: Մ. թ. ա. II դարից մինչև մ. թ. VII դ. Կ. պայքարի թատերաբեմ դարձավ Իրանի և Հռոմի, այնուհետև Սա– սանյան իրանի և Բյուզանդիայի միջև: Մ. թ. I դարից Անդրկովկասում տարած– վում և IV դ. պետ. կրոն է դառնում քրիստո– նեությունը: VII–VIII դդ. արաբները նվա– ճեցին Կ. և նրա տարածքում ստեղծեցին ԱրԱինիա կուսակալությունը: IX դ. վեր– ջին Հայաստանը անկախություն ձեռք բերեց: IX–X դդ. Բագրատունյաց Հայաս– տանը Կ–ի ամենազորեղ պետությունն էր, իսկ XI–XII դդ. հզորա^նւն վրաց Բագրա– տունիները: XIV–XV դդ. Հայաստանը և Վրաստանը ենթարկվեցին օտարերկրյա նվաճողների ավերիչ արշավանքներին: XV դ. ներկայիս Ադրբեջանի տարածքում առաջացան թուրք, պետ. կազմավորում– ներ: Հյուսիսային Կ. երկար ժամանակ մնաց թաթար–մոնղոլների . տիրապետու– թյան տակ, որի հետևանքով նրա զարգա– ցումը կասեցվեց, իսկ տնտեսությունը պահպանեց հետամնաց ֆեոդալական, նույնիսկ նահապետական գծեր մինչև XIX դ. վերջը: XVI–XVII դդ. Հայաստանը և Վրաստանը կռվախնձոր դարձան Օս– մանյան կայսրության և Իրանի միջև: XVI դարից Հյուսիսային Կ–ում սկսեցին ստեղծվել ռուս, բնակավայրեր (Կուբանի, Թերեքի կազակություն): 1556-ին Աստրա– խանի խանության գրավումով ռուս, սահ– մանները Հյուսիսային Կ–ում հասան Թե– րեք գետը: Հյուսիսային Կ–ի ռուս, գաղու– թացումը ավելի ուժեղացավ XVIII դ.: 1722-ին Պետրոս I-ի ձեռնարկած պարսկ. արշավանքի հետևանքով ռուս, զորքերը ժամանակավորապես գրավեցին Կասպից ծովի արմ. ափը (մինչև 1736-ը), որից հետո ռուս, սահմանը նորից դարձավ Թերեքը, որի ափերին հիմնվեցին Ղզլար (1735) և Մոզդոկ (1763) ամրոցները: Դրանով սկզբնավորվեց Կովկասյան ամ– րացված գծի կառուցումը: 1768–74-ի ռուս–թուրքական պատերազմի հետևան– քով Կաբարդան մնաց Ռուսաստանի կազ– մում, և վերջինիս միացվեց Հյուսիսային Օսեթիան: Դեորգիևսկի պայմանագրով (1783) Արևելյան Վրաստանը ընդունեց Ռուսաստանի հովանավորությունը, այդ նույն թվականին սկսվեց Ռազմա–վիրա– կան ճանապարհի կառուցումը, և հիմնվեց Վլադիկավկազ (այժմ՝ Օրջոնիկիձե) ամ– րոցը: Ցարիզմի առաջխաղացումը Հյու– սիսային Կ–ում ուղեկցվում էր Հյուսիսա– յին Կ–ի ժողովուրդների դիմադրությամբ: 1787–91-ի ռուս–թուրքական պատերազ– մից հետո օսմանյան Թուրքիան ճանաչեց Վրաստանի և անդրկուբանյան ժողովուրդ– ների անկախությունը: Պարսիկների ներ– խուժումը Վրաստան (1795) և Թիֆլիսի գրավումը դրդեցին ռուս, կառավարությա– նը ձեռնարկելու 1796-ի արշավանքը Ան–