Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/631

Այս էջը սրբագրված չէ

գտնվելու պարագան (հելլենիզմի դարա– շրջան, իրանական գերիշխանություն են) մշակութային փոխներթափանցման դյու– րություն էին ստեղծում: Հայաստանն ու հայոց մատենագրությու– նը միջնորդ օղակ էին՝ վաղ միջնադարյան Կովկաս–Պաղեստին շփումների ճանա– պարհին: Ընդսմին՝ հետագա դավանա– կան տեղայնացումը չհանգեցրեց քաղ. ու մշակութային մեկուսացման: Հայրե– նական Կ–յան նվաճումներից է նաև այդ շփմանը վերաբերող աղբյուրների ուսում– նասիրությունը (Ն. Մառ, Կ. Կեկեչիձե): Մեթոդական առումով Կ–յանը բնորոշ է պատմական իրադարձությունների, երե– վույթների ու տեղաշարժերի համադրա– կան ուսումնասիրությունը: Իբրե առան– ձին բնագավառ՝ Կ. ձեավորվել է անցյալ դարի 30-ական թվականներից՝ Մ. Բրոս– սեի աշխատությունների հրապարակու– մով: Կ–յան շրջանակն ընդարձակվեց Պ. Ուսլարի, Ա. Շիֆների, Ֆ. Մյուլերի, Ռ. էրկերտի, Ա. Դիրի և այլոց գիտական գործունեությամբ: Կ–յան հաջորդ շրջանը, որին բնորոշ է ունիվերսալիզմը, կապված է ակադ. Ն. Մառի անվ. հետ: Նրա շնոր– հիվ կյանքի կոչվեցին «Կովկասյան քա– ղաքակրթություն», «Կովկասյան մշակու– թային աշխարհ» ընդգրկուն հասկացու– թյունները: Ն. Մառի աշակերտները (Ն.Ադոնց, Ի. Ջավախիշվիւի, Հ–Օրբեւի, Վ. Աբան, Ի. Մեշչանինով ևն) հետազո– տեցին Կ–յան առանձին բնագավառները՝ արևելագիտությանը բերելով նոր երանգ ու ճանաչում: Կովկասի և միջնադարյան քրիստոնյա Արևելքի մատենագրական աղերսների ուսումնասիրության գործում մեծ է ակադ. Կ. Կեկեփձեի, ինչպես նաև Պ. Պետերսի ու ժ. Գարիաի վաստակը: Կ. Տրևերի, Ն Մեչիքսեթ–Բեկի, Ս. Երեմ– յանի, Ա. Շանիձեի հայագիտական ու վրացագիտական հետազոտությունների ծավալմամբ հիմք դրվեց Անվանագիտու– թյան բնագավառին: Կ–յան վաստակա– շատ երախտավորներից են նաև Գ. Ղա– փանցյանը, Վ. Մինորսկին, Հ. Ֆոգան ու Ա. Չիքոբավան: Առավել կարևոր կովկասագիտական պարբերական հրատարակություններն են. «KaBKa3CKaa CTapHHa» (Th(J)Jihc, 1872– 1873), «M3BecTHH KaBKa3CKoro OT^ejia PyccKoro reorpa(})HHecKoro o6mecTBa» (TjkJjjihc, 1872–1917), «KaBKa3CKHH c6op- HHK» (Th<J)-7IHC, 1876–1912), «C6opHHK CBe/jeHHH o KaBKa3CKHx ropuax» (ThcJ)- jihc, 1871–1885), «C6opHHK MaTepnajiOB flJiH onHcaHHH MecTHOCTeii h njieMeH KaB- Ka3a» (Thc|)Jihc – MaxanicaJia, 1881–1929), «XpHCTHaHCKHH Boctok» (CI1B, IleTpo- rpa#, 1912–22), «H3bccthh KaBKa3CKoro HCTopHKO-apxeojiorHnecKoro HHCTHTyTa» {Jl., T6., 1923–27): Պատկառեւի նյութ է հրապարակված Կովկասի հնագիտական հանձնաժողովի «Aktbi…» բազմահատոր ժողովածուում: Այժմ պարբերաբար հրատարակվում է «KaBKa3CKHH c6opHHK» (M., T6.), ,,063603^-36336130360 ց6ձաՅ{)(35օյ)^ըծօե ^gcjo- ?ն007)^?օ“ • Արտասահմանյան գիտական հանդեսներից նշանավոր են «Le Museon» (Լուվեն), «Anallecta Bollandiana» (Բրյու սել), «Bedi Kartlisa» (Փարիզ): 1978-ից Երևանում հիմք է դրվել «Կովկաս և Բյու– զանդիա» մատենաշարին: 1975-ից ՀՄԱՀ ԳԱ արևելագիտության ինստ–ում ստեղծ– ված է Կ–յան բաժին, ուր ուսումնասիրվում են Կովկասի ժողովուրդների պատմու– թյունն ու մշակույթը՝ հայագիտության խնդիրների առնչություններով: Գրկ. և ր և մ յ ա ն U.S., Ն. Մառը և VII դարի հայոց «Աշխարհացոյցը», տես «Ն. Մառը և հայագիտության հարցերը», Ե., 1968: Մ ու– րադյան Պ.Մ., Ն. Մառը և հայ–վրացա– կան բանասիրությունը, նույն տեղում: Mapp H.H., KaBKa3 h naMHTHHKH ayxoBHoft icyjib- TypM, CIIB, 1912; Ն ու յ ն ի, KaBKa3CKHfi KyjibTypHMH mhp h ApMeHHH, IleTporpafl, 1915; Ն ու յ ն ի, K hctophh KaBKa3a no flaH- HHM «3i>iKa, T6., 1933; XaHTafl3e III. A*, Aicafl», M. Bpocce h eBponeHcicoe h pyccKoe rpy3HHOBe,aeHHe, T6., 1970; Bo յրյձձՅձ ձ., օձց6օ–ցԸօ–ՅձՅՅձեօ ՝հ(դ շ6ձօ)ձ ‘9ցե^ձՅ£!?օ^ օե(8)(օ(օօծ, օօձ., 1965. Պ. Մուրադյան

ԿՈՎԿԱՍԻ ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐ–

ՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ, տեղի է ունեցել Թիֆլիսում, 1904-ի նո– յեմբերի երկրորդ կեսին: Մասնակցել են

ՌՍԴԲԿ Կենտկոմի, Կովկասյան միութե– նական կոմիտեի և ՌՍԴԲԿ Բաքվի, Թիֆ– լիսի, Բաթումի և Իմերեթա–մեգրելական տեղական կոմիտեների 12 ներկայացու– ցիչներ: Ղեկավարվելով մենշևիկների հետ կապերը վերջնականապես խզելու և ՌՍԴԲԿ III համագումար հրավիրելու լե– նինյան ցուցումով՝ կոնֆերանսը քննար– կեց կուսակցության կենտրոնների նկատ– մամբ վերաբերմունքի, Կովկասյան միու– թյան, մեծամասնականների գրականու– թյան, ներկա պատմական մոմենտի,

ՌՍԴԲԿ Կովկասյան միության կանոնա– դրության փոփոխությունների ևն հարցեր: Լիովին պաշտպանելով կուսակցության ճգնաժամից դուրս գալու լենինյան դիրքո– րոշումը՝ «Համագումարի մասին» ընդու– նած բանաձևում կոնֆերանսը նշեց, որ միակ ելքը III համագումար հրավիրելն է: Կոնֆերանսը ընտրեց բյուրո, որը պետք է զբաղվեր համագումարի հրավիր– ման գործնական հարցերով, դատապար– տեց կուսակցության կենտրոնների հաշտ– վողական, օպորտունիստական տակտի– կան և իր անվստահությունը հայտնեց նրանց նկատմամբ, ընդունվեցին համա– պատասխան բանաձևեր՝ «Մեծամասնա– կանների գրականության մասին», «Ներկա պատմական մոմենտի մասին»: Քննար– կելով իրենց գործունեությունը աշխու– ժացրած տեղական մանրբուրժ. և բուրժ. կուսակցությունների նկատմամբ վերա– բերմունքի հարցը՝ կոնֆերանսը որոշեց այսուհետև էլ հետևողական պայքար ծա– վալել նրանց դեմ և այդ պայքարը գլխա– վորելու համար ընտրեց հատուկ հանձ– նաժողով: Կ. բ. կ. ա. կ. կարևոր դեր խաղաց կու– սակցության III համագումարը հրավիրե– լու և երկրամասի կուսակցական կազմա– կերպությունները Վ, Ի. Լենինի շուրջը համախմբելու գործում:

ԿՈՎԿԱՍԻ ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐ–

ՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ, տեղի է ունեցել 1911-ի սեպտեմբերի 29-ին, Բաքվում: խորհրդակցությանը մասնակցել են ՌՍԴԲ(բ)Կ Բաքվի, Կիևի, Թիֆլիսի, Եկատերինոսլավի (Դնեպրոպետրովսկ) և Եկատերինբուրգի (Սվերդլովսկ) կազմա– կերպությունների ներկայացուցիչները: Խորհրդակցության նպատակն էր ստեղծել Ռուսաստանյան կազմակերպական հանձ– նաժողով (ՌԿՀ), որի վրա էր դրվելու համակուսակցական կոնֆերանս հրավի– րելու խնդիրը: խորհրդակցությունում ըն– տըրվեց ՌԿՀ, որի մեջ մտան Գ. Օրջոնի– կիձեն, Մ. Շահումյանը, Մ. Մպանդար– յանը և ուրիշներ: ՌԿՀ–ի ստեղծումը 1911-ին բոլշևիկների հաղթանակն էր լիկ– վիդատորության դեմ: Այն վճռական դեր խաղաց 1912-ի Պրագայի կոնֆերանսի նախապատրաստման և հրավիրման գոր– ծում:

ԿՈՎԿԱՍԻ ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻ ԲԱՔՎԻ ՒՈՐ–

ՀԸՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ, տեղի է ունեցել 1915-ի հոկտեմբերին: Մասնակցել են Բաքվի, Թիֆլիսի և Քութայիսի բոլշևիկ– յան կազմակերպությունների ներկայա– ցուցիչները: Լսվել են զեկուցումներ ըն– թացիկ մոմենտի, ազգային հարցի, Կով– կասում ազգությունների հարաբերություն– ների վերաբերյալ, քննարկվել են կազմա– կերպական հարցեր: Հիմնական հարցերի վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել Մ. Շահումյանը: Ընթացիկ մոմենտի մա– սին ընդունված բանաձևում խորհրդակ– ցությունը կոչ արեց երկրամասի բանվոր– ներին, գյուղացիներին և մյուս աշխատա– վոր խավերին՝ նյութական ու բարոյական ոչ մի օգնություն ցույց չտալ կառավարու– թյանը՝ իմպերիալիստական պատերազ– մում: Դատապարտեց նացիոնալիստական կուսակցությունների, այդ թվում դաշնակ– ցության վարած քաղաքականությունը՝ կառավարությանը աջակցություն ցույց տալու համար: Ազգային հարցի վերաբեր– յալ ընդունված բանաձևում խորհրդակցու– թյունը դատապարտեց կուլտուր–ազգային ավտոնոմիայի տեսությունը: Ելնելով Կովկասի ազգությունների և ժողովուրդների ինտերնացիոնալ դաս– տիարակության շահերից՝ խորհրդակցու– թյունը գտնում էր, որ անհրաժեշտ է կոչ անել բանվորներին ու բնակչության լայն խավերին՝ չենթարկվել տիրապետող դա– սակարգերի, նացիոնալիստական կու– սակցությունների պրովոկացիաներին և հիշել, որ միայն ազգությունների դեմո– կրատական միասնության մեջ է նրանց հաղթանակի և ազատագրման գրավակա– նը և, ընդհակառակը, ազգային թշնամու– թյան հետագա բորբոքումը Կովկասը կա– րող է դարձնել ազգային ընդհարումների արյունալի թատերաբեմ: Խորհրդակցությունն ընտրեց ՌՍԴԲԿ Կովկասյան բյուրո, որի կազմի մեջ մտան Մ. Շահումյանը, Ֆ.Մախարաձեն, Ի.Ֆիո– լետովը, Մ. Քավթարաձեն և ուրիշներ: Խորհրդակցությունը պարզ և հստակ պատասխան տվեց Կովկասի բոլշևիկյան կազմակերպությունների առջև ծառացած բոլոր հարցերին և կարևոր դեր խաղաց նրանց հետագա գործունեության համար:

ԿՈՎԿԱՍԻ ՀԱՅՈՑ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆ–

ԿԵՐՈՒԹՅՈՒՆ, լուսավորական–մշակու– թային կազմակերպություն: Հիմնվել է 1881-ի նոյեմբ. 15-ին, Թիֆլիսում: 1877– 1878-ի ռուս–թուրքական պատերազմից հետո տասնյակ հազարավոր հայեր հար– կադրված գաղթեցին Անդրկովկաս, հատ–