Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/635

Այս էջը սրբագրված չէ

Ալավերդու, Կարսի, Սարիղամիշի, Տրա– պիզոնի, Տուապսեի, Եկատերինոդարի (Կրասնոդար), Կիսլովոդսկ–Պյատի– գորսկի, Շարաբխանի, Շուշիի, Զուգդի– դիի,* Չոխատաուրի–Ւփդիսթավի–էրգե– տայի բոլշևիկյան կազմակերպություննե– րը և Առաջին գնդացրային գնդի բոլշևիկ– յան խումբը: Համագումարում լսվեցին մանդատային հանձնաժողովի զեկուցու– մը, գեկուցում ՌՍԴԲ(բ)Կ VI համագումա– րի մասին, զեկուցումներ տեղերից, Սահ– մանադիր ժողովին ցույց տրվելիք վերա– բերմունքի, ընթացիկ մոմենտի, կուսակ– ցական մամուլի մասին, ազգային, ագրա– րային ևն հարցեր: Ընտրվեց Կովկասյան երկրային կոմիտե: Համագումարի կենտ– րոնական հարցի՝ ընթացիկ մոմենտի վե– րաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՌՍԴԲ(բ)Կ ԿԿ անդամ Ս. Շահումյանը: Վերլուծելով ամբողջ երկրում ստեղծված հեղափոխական իրադրությունը՝ նա ցույց տվեց, որ Անդրկովկասում ևս առկա են սոցիալիստական հեղափոխության բո– լոր նախադրյալները, և որ Կովկասի բոլ– շևիկների առաջնահերթ խնդիրն է կենսա– գործել զինված ապստամբության վերա– բերյալ կուսակցության VI համագումա– րում ընդունված դիրեկտիվը: «…Մեր խըն– դիրն է,– կոչ արեց Շահումյանը,– գլխա– վորել հեղափոխությունը և իշխանությու– նը վերցնել մեր ձեռքը» (Ս. Շահումյան, Երկ, հ. 2, 1957, էջ 513): Քննարկելով Անդրկովկասի բոլշևիկների համար խիստ կարևոր նշանակություն ունեցող ազգա– յին հարցը՝ համագումարը հակահարված տվեց մի խումբ պատգամավորների սխալ ելույթներին և, ղեկավարվելով կուսակցու– թյան VII (Ապրիլյան) կոնֆերանսի որո– շումներով, խնդիր դրեց Կովկասում մտցը– նել տեղական լայն ինքնավարություն, ճանաչել բոլոր ազգերի ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև սեփական պետականության հաստատումը: Համա– գումարը միաժամանակ ընդգծեց, որ Ան– դըրկովկասի ժողովուրդները չպետք է անջատվեն Ռուսաստանից, այլ համատեղ ուժերով կատարեն սոցիալիստական հե– ղափոխություն: Առաջնորդվելով ՌՍԴԲ(բ)Կ VI համա– գումարում ընդունված դիրեկտիվներով, համագումարը համապատասխան բանա– ձևեր ընդունեց ագրարային հարցի, Սահ– մանադիր ժողովին ցույց տրվելիք վերա– բերմունքի և քննարկված մյուս հարցերի վերաբերյալ: Կովկասյան բանակում կա– տարվող հեղափոխական աշխատանքի մա– սին զեկուցեց Դ. Ն. Կորգանովը: Բանա– կում կուսակցական աշխատանքը բարե– լավելու նպատակով համագումարը որո– շեց Կովկասյան երկրային կոմիտեին կից ստեղծել Կովկասյան բանակի ՌՍԴԲ(բ)Կ կազմակերպությունների ժամանակավոր բյուրո: Հանձնարարվեց հրավիրել Կով– կասյան բանակի բոլշևիգյան կազմակեր– պությունների համագումար: Համագումարն ընտրեց Ռուսաստանի սոցիւա–դեւէոկրւաուսկան բանվորական (բոչշևիկների) կուսակցության Կովկաս– յան երկրային կոմիտե և որոշեց «Կավ– կազսկի ռաբոչի» («KaBKa3CKHH pa6onHH»), «Բրձոլա» և «Բանվորի կռիվ» թերթերը դարձնել երկրային կոմիտեի օրգաններ: Համագումարը խոշոր դեր խաղաց երկրա– մասի կուսակցական կազմակերպություն– ների ուժերը համախմբելու և նրանց գոր– ծունեությունը հանուն սոցիալիստական հեղափոխության հաղթանակի նպատա– կամղելու գործում: Մ. Հովհաննիսյան

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿՈՄԻՏԵ, հատուկ միջգերա– տեսչական մարմին, հիմնվել է 1845-ին, Կովկասում՝ համառուսական կառավար– ման կարգ մտցնելու նպատակով: Կ. կ–ին նախորդել է 1840-ին կոմս Ա. Չերնիշովի նախագահությամբ ստեղծված հատուկ ժա– մանակավոր կոմիտեն: 1846-ից Կ. կ. ղե– կավարում էր ցարական վարչության քա– ղաքացիական գործունեությունը երկրա– մասում, լուծում այն հարցերը, որոնք վեր էին փոխարքայի և առանձին մինիստրնե– րի լիազորությունից: Կոմիտեի մեջ մրա– նում էին՝ ռազմ., ներքին գործերի, ֆի– նանսների, պետ. ունեցվածքի, արդարա– դատության մինիստրները, կայսեր նշա– նակած անդամները: Կ. կ. սկզբնապես ուներ հատուկ նախագահ, իսկ 1865-ից նախագահում էր մինիստրների կոմիտեի նախագահը: 1882-ին Կովկասի փոխար– քայության վերացումով և Կովկասում նոր վարչակազմ մտցնելով Կ. կ. վերացվեց: Վ. Դիչոյան

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐ, Կ ա վ– կազսկիե միներալնիեվոդի (ԿՄՎ), բալնեոլոգիական առողջարաննե– րի շրջան, գտնվում է Ատավրոպոլյան բարձրության և Մեծ Կովկասի հս. լան– ջերի միացման սահմաններում: Հարուստ է բազմատեսակ և առատ հանքային աղ– բյուրներով: Գլխավոր առողջարաններն են՝ Պյաաիգորսկը, Կիսչովոդսկը, Եսեն– ւոուկին, ժեչեզնովոդսկը: Կ. հ. ջ–ի շըր– ջանն ամբողջությամբ բնորոշվում է չա– փավոր լեռնատափաստանային կլիմա– յով, օդի միջին ջերմաստիճանը՝ 7,8°Շ–ից մինչև 8,6°C, տարեկան տեղումները՝ մոտ 600 մմ: Բուժման ցուցումները տես վերո– հիշյալ առողջարանների մասին առան– ձին հոդվածներում:

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԲԱՆԱԿ, տես Տասնմեկերորդ բանակ:

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՌՍԴԲԿ (ԿՄԿ), ՌՍԴԲԿ Կովկասյան միու– թյան ղեկավար մարմին: Ստեղծվել է Կով– կասի ս–դ. կազմակերպությունների առա– ջին համագումարում (1903-ի մարտ, Թիֆ– լիս): ԿՄԿ–ի առաջին կազմում ընտրվել են Մ. Զ. Բոչորիձեն, Բ. Մ. Կնունյանցը, Ա. Դ. Ծուլուկիձեն, Ֆ. Ի. Մախարաձեն, Մ. Դ. Ցխակայան, Ա. Դ. Զուրաբյանը և ուրիշ– ներ: Ավելի ուշ տարբեր ժամանակներում ԿՄԿ անդամներ են եղել Ն. Ն. Ալաջա– լովան (Աղաջանյան), Վ. Ս. Բորովսկին, Պ. Ա. Զափարիձեն, Ս. Դ. Շահումյանը, Ս. Ս. Սպանդարյանը, Ի. Վ. Ստալինը, Ս. Մ. իյանոյանը, և ուրիշներ: Կովկաս– յան միությունը ՌՍԴԲԿ–ի անբաժանելի մասն էր և ստեղծվել ու գործում էր պրոլե– տարական ինտերնացիոնալիզմի սկզբուն– քով: ՌՍԴԲԿ II համագումարին Կովկա– սից մասնակցող պատգամավորները ըն– տըրվել էին ԿՄԿ–ի երաշխավորությամբ: 1903-ի սեպտեմբերին ՌՍԴԲԿ Կենտրււ– նական կոմիտեն ԿՄԿ ճանաչել է որպես կուսակցության շրջանային կազմակեր– պություն: Կոմիտեն հրավիրում էր հա– մագումարներ և կոնֆերանսներ, որտեղ քննարկվում էին ՌՄԴԲԿ ԿԿ–ի զեկու– ցումները. ԿՄԿ–ի, տեղական կուսակցա– կան կոմիտեների հաշվետվությունները, զենք ձեռք բերելու և զինված ապստամբու– թյան նախապատրաստման և այլ հարցեր: ԿՄԿ ուներ գաղտնի տպարան (տես Հավ– էաբարի աւկարան), հայերեն, ռուսերեն և վրացերեն հրատարակում էր «Պրոլե– տարիատ» և «Բրձոլա» («Կռիվ») թերթերի միացումից ստեղծված, «Պրոլետարիատի կռիվ» («Պրոլետարիս բրձոլա», «Բորբա պրոլետարիատա») թերթը, «Պրոլետարիա– տի կռվի թերթիկ»-ը, ինչպես նաև մարք– սիստական գրականություն, կոչեր ու թռու– ցիկներ, դրանք տարածում քաղաքներում և զորամասերում: 1903-ի ամռանը ԿՄԿ լայն օգնություն է կազմակերպել Հայաս– տանում և հայաբնակ այլ վայրերում հու– նիսի 12-ի օրենքի դեմ ոտքի ելած ժողո– վըրդական հակացարական շարժմանը: Իր ողջ գործունեության ընթացքում (1903–1906) ԿՄԿ սերտ կապեր է պահ– պանել Լենինի և բոլշևիկյան «Վպերյոդ» («Bnepea») ու «Պրոլետարի» («npojie- TapHH») թերթերի խմբագրությունների հետ: Այն ղեկավարել է Անդրկովկասի պրոլետարիատի քաղ. ցույցերը և գործա– դուլները, հետևողական պայքար մղել մենշևիզմի դեմ, մասնակցել կուսակցու– թյան III համագումարի հրավիրման հա– մար մղվող պայքարին: Վ. Ի. Լենինը մշտական աջակցություն է ցույց տվել ԿՄԿ–ին: ՌՍԴԲԿ IV համագումարի նախօր– յակին, բոլշևիկյան և մենշևիկյան կոմի– տեների միավորման կապակցությամբ, ԿՄԿ դադարեցրել է իր գործունեությունը: Գրկ. Լենին Վ.Ի., Կովկասյան միութե– նական կոմիտեին, Երկ., հ. 34: Նույնի,

ՌՍԴԲՊ Կենտրոնական կոմիտեին, նույն տե– ղում: Հայաստանի կոմունիստական կուսակ– ցության պատմության ուրվագծեր, Ե., 1967: JIhctobkh KaBKa3cicoro Coio3a PCAPIT, 1903 – 1905 it., M.f 1955; OqepKH hctophh kommy- HHCTHqecKHx opraHH3ai;HH 3aKaBKa3i>H, q. 1, T6., 1967.

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՆՐԲԱԳԵՂՄ ՈՁՒԱՐԻ ՑԵՂ, կովկասյան ռամբուլե, բրդա– մսատու ոչխարներ: Ստացվել է 1921 – 1936-ին, Ստավրոպոլի երկրամասի Իպա– տովի շրջանում՝ նոր կովկասյան նրբա– գեղմների, ամերիկյան ռամբուլեի և աս– կանիական ոչխարների տրամախաչումից: խոշոր են, ունեն ամուր մարմնակազմու– թյուն: Պարանոցը 1–3 ծալքով է և կարճ, գեղմը՝ խիտ: Խոյերի բրդատվությունը 10–12 կգ է (առավելագույնը՝ մինչև 25 կգ), մաքիներինը՝ 5,8–6,5 կգ: Մաքուր բրդի ելքը՝ 38–53% : Կենդանի քաշը համապա– տասխանաբար՝ 90–100 և 50–60 կգ: Պտղատվությունը՝ 150% : Ոչխարները դի– մացկուն են և հարմարված տափաստանա– յին չոր կլիմայի պայմաններին: խոյերը օգտագործվել են ալթայան ոչխարի ցեղի, ադրբեջանական լեռնային մերինոսների բուծման ժամանակ: Կ. ն. ո. ց. բուծվում է Հս. Կովկասում, Ռոստովի, Վոլգոգրադի, Սարատովի և ՌՍՖՍՀ այլ մարզերում, Վրաց և Հայկ. ՍՍՀ–ներում:

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԱՏԵՐԱձՄ 1817–64, պա– տերազմական գործողություններ՝ կապ– ված Չեչենիայի, Լեռնային Դաղստանի և Հյ ուսի ս–Արևմտ յան Կովկասի Ռուսաստա–