նին միացման հեա: Ռազմասեր լեռնական– ները Կովկասյան ամրացված գծի վրա իրենց հարձակումներով խանգարում էին Ռուսաստանի՝ Անդրկովկասի հետ կապե– րին [Վրաստանը (1801 –10) և Ադրբեջանը (1803–13) միացել էին Ռուսաստանին]: Նապոլեոնյան Ֆրանսիայի հետ պատե– րազմից հետո ցարիզմը աշխուժացրեց ռազմ, գործողությունները այդ շրշանում: Կովկասում գլխավոր հրամանատար գեն. Ա. Երմոլովը (1816-ից) պարբերական պատժիչ արշավանքներից անցավ ծրագըր– ված առաջխաղացման Չեչենիայի և Լեռ– նային Դաղստանի խորքերը: 1817-ի հոկ– տեմբերից Կովկասյան գծի ձախ թեը Թե– րեքից տեղափոխվեց Սունջա գետի վրա, որի միջին հոսանքում Պրեգրադնի Ստան ամրության հիմնադրումով փաստորեն ըս– կըսվեց Կ. պ.: Դաղստանյան մի շարք ֆեոդ, ցեղապետներ միավորվելով՝1819-ին ձեռնարկեցին արշավանքներ Սունջայի գծի ուդղությամբ: 1822--26-ին Անդրկու– բանի չերքեզների դեմ ձեռնարկվեցին մի քանի պատժիչ արշավանքներ: Երմոլովի գործողությունների հետևանքով ամբողջ Դաղստանը, Չեչենիան և Անդրկուբանը հնազանդվեցին: Նրան փոխարինած գեն. Ի. Պասկևիչը (1827-ից) կառուցեց Լեզգիա– կան գիծը (1830-ին) և Սուխումի ռազմ, ճանապարհի շինարարության կապակցու– թյամբ միացրեց Կարաչաևյան մարզը: Հս. Կովկասում ցարիզմի նվաճողական քաղաքականությունը առաջ բերեց լեռ– նականների տարերային զանգվածային ելույթներ: 1820-ական թթ. վերջին Չե– չենիայում և Դաղստանում առաջացավ հակագաղութային և հակաֆեոդալական մյուրիդական շարժումը (տես Մյուրիդա– կանությոմ։), որի հետադիմական կողմը մահմեդական հոգևորականության պայ– քարն էր իմամության ստեղծման համար: Շարժումը խթան հանդիսացավ Կ. պ–ի ծա– վալմանը, չնայած Հս. Կովկասի և Դաղըս– տանի մի շարք ժողովուրդներ չհարեցին դրան: 1828-ին իմամ հռչակված Ղազի Մուհամմեդը ղազավաթ հայտարարեց, 1831-ին գրավեց Թարքին և Ղզլարը, շրջապատեց ռուս, ամրոցները, հայտնվեց Չեչենիայում և պաշարեց Դերբենդը: Սա– կայն հուսախաբ գյուղացիներն սկսեցին իմամից հեռանալ, և 1831-ից շարժումը որոշ անկում ապրեց: Գեն. Դ. Ռոզենի (1831-ից) արշավանքների հետևանքով մյուրիդական ջոկատները ջախջախվեցին, և իմամը սպանվեց: Թուրքիայի հետ չեր– քեզների կապերը խափանելու նպատակով 1834-ին ռուս, զորքերը արշավեցին Անդր– կուբան և հիմնադրեցին Աբինսկոյե և Նի– կոլաևսկոյե ամրությունները: Իմամ (1834-ից) Շամիչը հարկադրվեց նահանջել Ավարիայից, սակայն, օգտվելով երկամյա դադարից, իր շուրջը համախմբեց Չեչե– նիայի և Դաղստանի ֆեոդալների մեծ մասին: 1837-ին ռուս, զորքերը ծանր կորուստների գնով հասան որոշ հաջողու– թյունների, սակայն նույն թվականին Շա– միլի հետ կնքվեց զինադադար: Հս–Արմ. Կովկասում կառուցվեցին նոր ամրություն– ներ: Դեն. Ե. Գոլովինը (1838-ից), հիմնա– դրելով Նովագինսկոյե, Թենգինսկոյե, Նովոռոսիյսկոյե ամրությունները, 1839-ին վերսկսեց ռազմ, գործողությունները: 80-օրյա պաշարումից հետո իմամի նըս– տավայր Ախուլգոն գրավվեց, վիրավոր Շամիլը փախավ Չեչենիա: Սև ծովի ափին 1839-ին կառուցվեցին Լազարևսկոյե, Գո– լովինսկոյե ամրությունները, ստեղծվե– ցին Սևծովյան առափնյա (Կուբանի գե– տաբերանից մինչև Մեգրելիայի սահման– ները) և Լաբայի գծերը: Հս–Արմ. Դաղըս– տանում գործող Շամիլը մի շարք հաղթա– նակներ տարավ, գրավեց Ավարիան, իր իշխանությունը հասաաաեց Դաղսաանի զգալի մասում: իմամության տարածքը կրկնապատկվեց, զորքերի թիվը հասավ 20 հզ.: Գլխավոր հրամանատար նշանակ– ված (1844-ից) Մ. վորոնցովը 1845-ին քանդեց Շամիլի նստավայր Դարգոն, սա– կայն, պաշարվելով, դժվարությամբ փըրկ– վեց՝ կորցնելով զորքի 1/3-ը և ամբողջ հրետանին: 1846–49-ին Շամիլի դիմա– դրությունը հաջողություն չունեցավ: 1849–52-ի մարտերից հյուծված նրա զոր– քերը 1853-ի գարնանը վերջնականապես դուրս մղվեցին Չեչենիայից դեպի Լեռ– նային Դաղստան: 1853–1856-ի Ղրիմի պատերազմի նախօրյակին, հուսալով օգ– նություն ստանալ Թուրքիայից և Անգլիա– յից, Շամիլը աշխուժացրեց իր գործողու– թյունները: 1853-ի նոյեմբերին Բաշկա– դըքլարի ճակատամարտում թուրք, բա– նակները ջախջախվեցին: Այս պայման– ներում ձախողվեցին Զաքաթալայի շրջա– նում Լեզգիական, նաև Սևծովյան առափ– նյա և Լաբայի գծերը գրավելու Շամիլի զորքերի և չերքեզների փորձերը: 1854-ի ամռանը թուրքերը հարձակման անցան Թիֆլիսի վրա, որը նոր հույսեր ներշըն– չեց Շամիլին: Նա ներխուժեց Կախեթ, գրավեց Ծինանդալին, սակայն շուտով պարտություն կրեց: Քյուրուկ–Դարայի ճա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/636
Այս էջը սրբագրված չէ