Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/645

Այս էջը սրբագրված չէ

Ամերիկայի Կ–ում առանձնացնում են չորս բնական շրջան. I. Հյուսիս–արևմտյան շրջան կամ Ալյաս– կայի Կ., բարձր լեռնաշղթաների ու սա– րահարթերի շրջան է, բնութագրվում է մերձարկտիկական և բարեխառն կլիմանե– րով, հավերժական սառածության սփրա– պետմամբ, լեռնատունդրային, անւոա– ռաաունդրային, մերձարկաիկական մար– գագետնային և անտառային բուսածած– կույթով: II. Կանադական Կ., բարձրադիր լեռնա– շղթաներ են ռելիեֆի սառցադաշտային ձևերով և ժամանակակից սառցադաշտե– րով: Կլիման բարեխառն է: Արտահայտ– ված է հողաբուսական ծածկույթի ուղղա– ձիգ գոտիականությունը: Խաղաղօվկիա– նոսյան լեռնաշղթաները ծածկված են բարձրաբուն անտառներով: III. ԱՄՆ–ի կամ Հարավային Կ., բնու– թագրվում են բնակէսն պայմանների բազ– մազանությամբ, բարձր լեռներում՝ սառ– ցադաշտերի ու ֆիռների առկայությամբ, մերձարևադարձային, միջերկրածովյան, ներքին շրջաններում՝ չորային կլիմայի տիպերով: Գերակշռում է անտառային բուսածածկույթը, ներքին սարավանդնե– րում՝ օշինդրա–մացառուտային կիսա– անապատներն ու անապատները: IV. Մեքսիկական Կ., բարձր սարավանդ– ների ու բարձրավանդակների շրջան է՝ ինտենսիվ սեյսմիկությամբ: Կլիման արե– վադարձային է, առավելապես չոր: Տա– րածված են փշատերե և տերեաթափ ան– տառները, ներքին շրջաններում՝ թփու– տային և բարձրլեռնային սուկուլենտա– յին անապատներն ու սավաննաները (կակտուսներով ու ակացիաներով): Քարտեզը տես 425-րդ էջից առաջ՝ ներ– դիրում: Գրկ.HmaTbeB T. M., CeBepHaa Amc- pmca, M., 1965; Նույնի, Pejitech 3eMjra, M.f 1967.

ԿՈՐԴՈՎՍ (Crirdoba), քաղաք Իսպանիա– յի հարավում, Անդալուզիայում, Գվա– ղալքվիվիր գետի ափին: Կորդովա նա– հանգի վարչական կենտրոնն է: 215,5 հզ. բն. (1978): Ունի գինեգործություն, ձի– թապտղի, ալյուրի, կաշվի արտադրու– թյուն, պղնձաձուլություն, էլեկտրատեխ. և գյուղատնտ. մեքենաշինություն:

ԿՈՐԴՈՎՍ, Կ ո ր Դ Ո բ ա (Cordoba), քա– ղաք Արգենտինայում, Կորդովա նահանգի վարչական կենտրոնը: 781,6 հզ. բն. (ար– վարձաններով, 1978): Արդ. կենտրոն է, երկաթուղային հանգույց: Կա մեքենա– շինական, սննդի, կաշվի արդյունաբերու– թյուն: Ունի համալսարան (1613-ից): Կ. հիմնադրվել է 1573-ին: Հայերը Կորդովայում: 1920-ական թթ. Արգենտինա գաղթած կի– լիկիահայերի մի մասը բնակություն է հաստատել Կ–ում: Հայերին համախմբող կազմակերպությունը «Հայ գաղութային միությունն» է: Համայնքի կազմավորման տարիներին գործել է ՀՕԿ–ի մասնաճյու– ղը: Այժմ գործում են Արգենտինահայ մշակութային միության, ՀԲԸՄ Կ–ի մաս– նաճյուղերը, հայրենակցական միություն– ներ, մարզական, երիտասարդական կազ– մակերպություններ, ինչպես նաև Մահակ– Մեսրոպ վարժարանը և հայկ. եկեղեցի: 1979-ին Կ–ում բնակվում էր շուրջ Հ հզ. հայ՝ հիմնականում առևտրականներ, ար– հեստավորներ, փաստաբաններ են: Կ–ի փողոցներից մեկը կոչվում է «Արմենիա»: Ա. Դերմենջյան

ԿՈՐԴՈՎԱՅԻ ՒԱԼԻՖԱՏՈհԹՏՈՒՆ, ֆեո– դալական պետություն Պիրենեյան թերա– կղզում, 929– 1031-ին, Կորդովա կենտ– րոնով: Կազմվել է Կորդովայի արաբ, ամիրայությունից: Անընդհատ պատե– րազմներ է վարել թերակղզու հս–ում գտնվող քրիստոնեական պետությունների (Աստուրիա, Նավարա) դեմ: Տնտեսու– թյան մեջ գերակշռել է խոշոր հողատիրու– թյունը, զարգացել է առևտուրը: Բարձր զարգացման են հասել մշակույթը և գի– տությունը (տես Արաբական, մշակույթ, Մավրիտանական արվեստ): Արտադրող– ների հիմնական մասը գյուղացիությունն էր: Օգտագործվել է ստրկական աշխա– տանքը: Դիվանագիտական հարաբերու– թյուններ է ունեցել Բյուզանդիայի և Գեր– մանիայի հետ: Երկպառակտչական պա– տերազմների հետևանքով տրոհվել է մանր ամիրայությունների:

ԿՈՐԴՎԱՑ ԼԵՌՆԵՐ, լեռնային համակարգ Հայկական լեռնաշխարհում, Տիգրիսից մինչև Մեծ Զավի (Զաբի) վերնագավառը: Զզվում է արմ–արլ., հս–արլ. ընդհանուր ուղղությամբ, հիմնականում երեք՝ բուն Կորդվաց, Ագարակի և Աղբակի շղթանե– րով: Բարձրությունը մինչև 4000 մ է: Կազմված են թերթաքարերից, կվարցիտ– ներից, մարմարներից, մերգելներից: Կ. լ. խիստ մասնատված են Արևելյան Տիգրիսի վտակների խոր և նեղ ձորերով: Կլիման մերձարևադարձային է, տարեկան տե– ղումները հվ–արմ–ում՝ 1000–3000 մմ, հվ–արլ–ում՝ 400–700 մմ: Հվ. լանջերին տիրապետում են մակվիսը, կաղնու և արչայի նոսր անտառները, հս. լանջերին՝ տափաստաններն ու ֆրիգանան:

ԿՈՐԴՐԻ* Վերին, Միջին, Ներ– քին (հավանորեն՝ «կորդ», «կորտ», «գորդ» կամ «կորճ» ցեղանունից), Մեծ Հայքի Կորճայք նահանգի Տմորիք ազ– գագավառի ենթագավառները:

ԿՈՐԴՈՒԻ£, հայկական հեթանոսական տոմարի ամսվա 22-րդ օրվա անվանումը: Կապված է Կորդվաց ւեոների անվան հետ:

ԿՈՐԴՈԻՔ, Կորդոյք (հուն. KopSu- ղ,ղ, Top6ւղvii, լատ. Corduena, ասոր. Kardu, Qardu, Qardo, արաբ. Qarda), Մեծ Հայքի Կորճայք նահանգի ամենախոշոր գավառը Տիգրիս, Ջերմ և Արևելյան Խա– բուր գետերի միջև: Արմ–ից սահմանակից էր Հայոց Միջագետք, հս–արմ–ից՝ Աղձ– նիք, հս–ից՝ Մոկս նահանգներին, արլ–ից՝ Կորճայքի Տմորիք գավառին, հվ–ից՝ Ադիաբենեին (Ասորեստան): Պտղոմեոսը Կ. համարում է Հայոց հարավային սահ– մանագավառ: Ըստ Պլինիոս Ավագի, գա– վառանունն առաջացել է տեղաբնիկների «կորտ», «կորդ» կամ «գորդ» ցեղանու– նից: Կ–ի * անունով է կոչվում նաև Կորդ– վաց լեռնաշղթան (արամեերեն՝ Կուտի, արաբ.՝ Ջուդի): Ադիաբենեում բնակվող արամեացիները, հայերին ու նրանց երկ– րին առաջին անգամ ծանոթանալով Կ–ի միջոցով, Հայաստանը կոչել են Կարդու, Բարդու կամ Քարդա (Աստվածաշնչի հին ասորերեն և հին արաբ, թարգմանություն– ները այդ անունները գործածել են «Հա– յաստան» անվան փոխարեն): Հայ մատե– նագիրները Կորճայք նահանգը հաճախ կոչել են «Կորդուաց աշխարհ»: Հայ հնա– գույն (ավանդական) պատմության մեջ Կ. հիշատակվում է «Կադմեաց տուն» կամ «Կադմոսի տուն» (հայոց անվանադիր նախնի Հայկի թոռան և Արամանյակի որդու՝ Կադմոսի անունով): Ասորեստանի թագավոր Թգլատպալասար I-ի (մ. թ. ա. 1115–1077) տարեգրության մեջ «Կադ– մեաց տունը» հիշատակվում է «Կադմու– խի երկիր» անունով, իսկ նրա բնակիչ– ներին՝ կատմուխցիներին, ասորեստանցի– ներն անվանել են նաև «կուտիներ» կամ ընդհանուր հորջորջմամբ՝ «բաբխեցիներ» («լեռնականներ»): Թգլատպալասար I, ներխուժելով Կ., գրավել է նրա Շերեշի (հուն.՝ Մարիսա, Տիգրիսի ձախ ափին) բերդաքաղաքը, սակայն, չկարողանալով ընկճել կատմուխցիներին, նահանջել է Ասորեստան: Քսենոփոնը և Դիոդորոս Միկիլացին կորդվացիներին անվանում են ազատասեր ժողովուրդ և հմուտ ռազ– միկներ: Նրանք զինվել են պարսատիկ– ներով, լայնալիճ (3 կանգուն) աղեղներով և երկար (2 կանգուն) նետերով, որոնց դեմ անզոր են եղել մ. թ. ա. 401-ին Հա– յաստանով նահանջող հույն զինվորների զրահները: Կ–ի հայերը, 7 օր անդադար հալածելով հույն զինվորներին (10 հզ.), զգալի կորուստներ են պատճառել նրանց և դուրս մղել իրենց հողերից: Մտրաբոնը Կ–ի հայերին անվանում է ոչ միայն քաջ պատերազմիկներ, այլև ներհուն արվես– տագետներ ու ճարտարապետներ: Ամմիա– նոսը Կ. անվանում է «արգավանդ գա– վառ», Քսենոփոնը՝ «գինեվետ երկիր»: Վերջինս Կ–ում տեսել է մթերքների առատ պաշար, իսկ տներում՝ պղնձյա զանազան անոթներ: Մ. թ. ա. 69–68-ին Հայաստան ներխուժած հռոմ. բանակը Կ–ում ձմե– ռելիս սնվել է նրա գահակալ իշխանի ցո– րենի պաշարով (շուրջ 120 հզ. ա): Արտա– շեսյանների և Արշակունիների թագավո– րության ժամանակ (մ. թ. ա. II դ.–մ. թ. V դ.) Կ–ի իշխանը եղել է Հայաստանի հա– րավային զորաթևի կուսակալը՝ բդեշխը, որին հունա–հռոմեական պատմիչներն անվանում են «թագավոր»: Մ. թ. ա. 69-ին Կ–ի իշխան Զարբիենոսը գաղտնի միաբա– նել էր հռոմ. զորավար Լուկուլլոսի հետ: Հայրենիքին դավաճանելու համար Տիգ– րան Բ Մեծը մահապատժի է ենթարկել Զարբիենոսին, սրի մատնել նրա տոհմը (ըստ Պլուտարքոսի՝ Լուկուլլոսը ցուցա– դրական հանդիսավորությամբ Զարբիե– նոսի աճյունը ամփոփել է հոյաշեն գերեզ– մանում՝ «իբրև Հռոմի բարեկամի և դաշ– նակցի»): Հայաստանում քրիստոնեությու– նը պետական կրոն հռչակվելուց (301) հետո Կ. կազմել է առանձին եպիսկոպոսու– թյուն: Տիրան թագավորի ժամանակ (339– 350) հիշատակվում է Կ–ի վարդապետ Շա– ղի տան: Ըստ Փավստոս Բուզանդի՝ Կ–ի Ջոն իշխանը Խոսրով Բ Կոտակ թագավորի բանակում կռվել է Սասանյանների դեմ: Արշակ Բ թագավորի բանտարկությունից (367) հետո Կ–ի իշխանը ապստամբել է կենտրոնական իշխանության դեմ՝ կա– մենալով լինել ինքնագլուխ: Մակայն Պապ թագավորի հրամանով սպարապետ Մու–