Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/646

Այս էջը սրբագրված չէ

շեղ Մամիկոնյանը պատժել է խռովարար իշխանին: Հունա–հռոմեական պատմիչ– ները Կ–ի բնակավայրերից հիշատակում են Փինակա (այժմ՝ Փինիկ գյուղ), Սա– րիսա և Սիդալգա ամուր բերդաքաղաք– ները: Հայկ. առաջին «Աշխարհացոյցը» նշում է Կ–ի Թման ավանը (Հռիփսիմյանց պատմության մեջ՝ Թըմնիս, ասորերեն՝ Թեմանոն, արաբ.՝ Թամանոն, հուն.՝ Թա– մանոն, այժմ՝ Թմանին գյուղ): Ըստ ավան– դազրույցի, այդ բնակավայրը Թման (նշա– նակում է ութից) է կոչվել ի պատիվ Նո– յան տապանից ելած ութ անձանց: Քրիս– տոնեության տարածման ժամանակաշըր– ջանում (I–IV դդ.) Կ–ում հաստատվեցին զգալի թվով ասորական համայնքներ: 640-ին Կ. գրավել են արաբները: Արաբա– կան և հատկապես սելջուկյան թուրքերի նվաճումներից (XI դ.) հետո Կ–ում հաս– տատվեցին քրդական վաչկատուն աշի– րաթներ: Օսմանյան տիրապետության հաստատումից (XVI դ.) հետո Կ. մտել է Դիարբեքիրի վիլայեթի Զազիրա–Բոհտան հյուքումեթության մեջ: Սակայն սուլթանի գերիշխանությունն այնտեղ եղել է ան– վանական (սուլթանությունը քրդերին հնա– զանդեցրեց միայն 1830–40-ական թթ.): Կ–ի քրիստոնյաները անարգել ենթարկ– վել են քրդերի կողոպուտներին ու հա– րըստահարումներին: 1868-ից Կ. մտնում էր Դիարբեքիրի վիլայեթի Բոհտան սան– ջակի մեջ: Մինչև առաջին համաշխարհա– յին պատերազմը դեռևս հայաբնակ էին Կ–ի Այրակ, Բազուկ, Գոմեշի, Թելուկ, Թերակ, Կորուկ, Կուտինիս, Շերնակ, Տերիմ, Փինիկ, Քարկալ գյուղերը: Մնա– ցած շուրջ 40 գյուղերում խառը բնակվում էին հայեր, ասորիներ, քրդեր: Նեստորա– կան ասորիների պատրիարքը՝ մարշմու– նը, նստում էր Քաչենիսում: 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ, հայերի ու ասորիների կոտորածից ու բռնագաղթից հետո, Կ, հիմնականում դարձավ քրդաբնակ: Գրկ, Ին ճ ի ճ յ ա ն Ղ., աոորագրութիւև Հին Հայաստանեայց, Վնւո., 1822: Հ յ ու բ շ– ման Հ., Հին Հայոց աեղվո անունները, Վնն., 1907: Մ. Կաւովասան

ԿՈՐԵԱ (կորեերեն՝ Չոսոն, բառացի՝ Վա– ղորդյան զովության երկիր) Բովանդակ ու թյ ու ն I. Ընդհանուր տեղեկություններ. . 646 II. Կորեան մինչև 1948-ը t 646 III. Կորեական Ժողովրդա–Դեմոկրա–» տական Հանրապետություն . . 649 IV. Հարավային Կորեա t 653 I. Ընդհանուր տեղեկություններ Կ. երկիր է Արևելյան Ասիայում: Գտնվում է Կորեա թերակղզու, նրան հարող մայր– ցամաքային մասի և կղզիների վրա: Ողող՝ վում է ճապոնական և Դեղին ծովերով: Կորեական նեղուցով բաժանված է ճապո– նիայից: Հս–ում սահմանակից է Չինաս– տանին և Սովետական Միությանը: Տա– րածությունը 220,8 հզ. կւէ2 է, բնակչու– թյունը՝ 54,1 մլն (1978): Քարտեզը տես 649-րդ էջից առաջ՝ ներ– դիրում: Բնակչությունը: Կ միատարր երկիր է: Բնակչության 99% –ից ավելին կորեացի– ներ են: Դավանում են բուդդայականու– թյուն: Կան փոքրաթիվ քրիստոնյաներ: Պաշտոնական տոմարը Գրիգորյանն է, հվ–ում՝ նաև տեղականը, ըստ որի տոմա– րը սկսվում է Կ–ի առասպելական հիմնա– դիր Տանգունի ծննդյան տարեթվից (2333, մ. թ. ա.): Բնությունը: Կ. թերակղզու արլ. ավւե– րը լեռնոտ են, արմ–ը՝ հարթ, կտրտված: Նավագնացության համար հարմար ծովա– խորշերը գտնվում են նրա հս. և հվ. մասե– րում: Արմ–ում նավագնացությունը դժվա– րանում է մակընթացության ուժեղ ալիքնե– րի պատճառով: Հվ. և արմ. ափերի եր– կայնքով տարածված են բազմաթիվ կղզի– ներ (Կոջեդո, Չեջուդո, Չինդո ևն): Ռ ե– լ ի և ֆ ը լեռնային է: Հս–ում՝ Հյուսիս– Կորեական, արլ–ում Արևելա–Կորեական լեռներն են (մինչև 2744 մ բարձրությամբ), հվ–ում՝ Սոբեկ և Նորյոն լեռնաճյուղերը, որոնք հս. լայնության 36°-ից հվ. կոչվում են Հարավ–Կորեական լեռներ: Դաշտա– վայրերն ու հարթավայրերը գրավում են Կ–ի տարածքի մոտ 25 % –ը և գերազանցա– պես գտնվում են թերակղզու արմ. ափի շրջանում: Կ. թերակղզին տեղադրված է Չին–Կորեական պլատֆորմի արլ. մասում: Կազմված է մինչքեմբրյան գրանիտներից, գնեյսներից և մետամորֆային թերթաքա– րերից, պլատֆորմի նստվածքային ծած– կոցը՝ պրոտերոզոյան նստվածքներից, որը ծալքավորությամբ ձևափոխվել է և տեղ– տեղ պատռվել մեզոզոյան ինտրուզիա– ներով: Կան երկաթի (մոտ 100 հանքա– վայր), բագմամետաղների, պղնձի, վոլֆ– րամի, քրոմի, կոբալտի, ոսկու, արծաթի, գրաֆիտի, մագնեզիտի, քարածխի, գորշ ածխի հանքավայրեր: Կլիման ծովային է, մուսսոնային: Ձմեռային ցամաքային մուսսոնները բե– րում են չոր և սառը օդ: Հունվարի միջին ջերմաստիճանը հս–ում –21QC է, հվ–ում՝ մինչև 4°C: Հս. լեռներում սառնամանիք– ները հասնում են – 30°Շ–ից –40գՇ–ի: Ամենատաք ամսվա միջին ջերմաստիճւս– նը հս–ում 22qC է, հվ–ում՝ 26°C: Տարեկան տեղումները՝ 700–1500 մմ: Զնածածկույթ լինում է միայն հս. լեռներում: Գետային ցանցը խիտ է, սնու– մը՝ անձրևային, ձնա–անձրևային: Ամնոկ– կան (Ցալուցզյան), Տեդոնգան, Հանգան, Տուման գան (Տումինցզյան), Նակթոնգան խոշոր գետերն օգտագործվում են ոռոգ– ման, նավարկության և էլեկտրաէներգիա ստանալու համար: Գետերի վրա կառուց– ված են ջրամբարներ: Հողաբուսական ծածկույ– թ ու մ գերակշռում են գորշ անտառա– յին, գորշ լեռնային, հս–ում՝ լեռնա–պոդ– զոլային, հվ–ում՝ կարմրագորշ անտառա– յին, խոնավ–մերձարևադարձային շրջան– ներում՝ կարմրահողերն ու դեղնահողերը, դաշտավայրերում և գետահովիտներում՝ բերրի ալյուվիալ հողերը: Բուսականու– թյունը հարուստ է, բազմազան: Տարած– ված են Սիբիրի, Հյուսիս–Արևելյան և Արևելյան Չինաստանի ու ճապոնիայի ֆլորայի ներկայացուցիչները: Տարածու– թյան 75% –ը անտառապատ է: Հարթա– վայրերում անտառները հատված են և ամբողջությամբ հերկված: Կենդանիներից կան վագրեր, ընձառյուծ, արջ, լուսան, բծավոր եղջե– րու, մարալ, մշկայծյամ ևն: Շատ են թըռ– Ջրվեժ Սամբանում Ոչխարի հոտը Սեպհո սարավանդում չունները: Զկներն ունեն արդյունագոր– ծական նշանակություն: II. Կորեան մինչև. 1948-ը Պատմական ակնարկ: Մարդու բնակու– թյան հնագույն հետքերը վերագրում են ուշ պալեոլիթին: Մ. թ. ա. V–IY դդ. Կ–ի տարածքում ամենախոշոր ստրկատիրա– կան պետությունը Չոսոնն էր: Մ. թ. ա. 109-ին չինական Հան կայսրությունը նվա– ճեց Չոսոնը: Մ. թ. սկզբին առաջացան վաղ ֆեոդ, պետություններ՝ Կոգուրյոն, Պեկչեն, Սիլլան: IV–VI դդ. տարածվեցին կոնֆուցիականությունը և բուդդայակա– նությունը: IX դ. Կ–ում ֆեոդ, մասնատ– վածության շրջան էր: 935-ին երկիրը միավորել է Կորյո պետության (հիմնա– դրվել է 918-ին, ըստ ավանդության Կորյո անունից առաջացել է երկրի եվրոպական անվանումը) հիմնադիր Վան Դոնը: 1231-ին Կ. ներխուժեցին* մոնղոլները: 1392-ին Կորյոյի զորահրամանատարնե– րից Լի Սոն Դեն հռչակվել է թագավոր և հիմնել Լի դինաստիան (1392–1910): Կ. ապրել է տնտ. և մշակութային վերելք: Երկրի վիճակը ծանրացել է ճապոնական (XVI դ. վերջին) և մանջուրական (XVII դ.