Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/650

Այս էջը սրբագրված չէ

դրական մարմինը միապալատ Գերա– գույն ժողովրդական ժողովն է (Գժժ), նըս– տաշրջանների միջև ընկած ժամանակա– միջոցում՝ նրա Մշտական խորհուրդը: Գժժ ընտրվում է համընդհանուր, ուղղա– կի, հավասար և գաղտնի րնտրությ աննե– րի միջոցով՝ 4 տարի ժամկետով: Ընտրա– կան իրավունքից օգտվում են 17 տարե– կան դարձած բոլոր քաղաքացիները: Պետ. իշխանության բարձրագույն ղեկավար մարմինը՝ Կենտրոնական ժողովրդական կոմիտեն, գլխավորում է պրեզիդենտը: Պետ. իշխանության բարձրագույն վարչա– կան գործադիր մարմինը Վարչական խոր– հուրդն է՝ պրեմիերի գլխավորությամբ: Իշխանության տեղական մարմինները կենտրոնական ենթակայության նահանգ– ների ու քաղաքների, նահանգական ենթա– կայության գավառների, քաղաքների, շրջանների ժողովրդական ժողովներն են: Կ–ում արդարադատությունն իրականաց– նում են՝ կենտրոնական դատարանը, նահանգական, քաղաքների կենտրոնա– կան ենթակայության և հատուկ դատա– րանները (զինվորական տրիբունալները): Բնակչությունը: 1961–70-ին բնակչու– թյան միջին տարեկան աճը կազմել է 2,6% : 1970-ին ժողտնտեսության մեջ ըզ– բաղված էր մոտ 6 մլն մարդ, արդյունա– բերության մեջ՝ ավելի քան 30% –ը, գյու– ղատնտեսության մեջ՝ մոտ 40% –ը: Առա– վել խիտ է բնակեցված Հվանհե–Նաւքդո պրովինցիան: 1963-ին քաղաքային բնակ– չությունը 45% էր 1953-ի 18%–ի դիմաց: Մեծ քաղաքներն են Փխենյանը, Չհոնջի– նը, իյամխինը, Սինիյջուն, Վոնսանը, Կե– սոնը, Կիմ–Չհեկը, Իփննամը: Պատմական ակնարկ: ԿԺԴՀ ստեղծվել է 1948-ին, ամբողջ կորեական ժողովրդի ազատ կամքով՝ համակորեական ընտրու– թյունների հիման վրա: 1949-ին ընդունվել է ժող. տնտեսության զարգացման երկ– ամյա պլանը, որը նախատեսում էր ժող. անաեսության վերականգնում U հետագա զարգացում: 1949-ի հունիսին Հյուսիսա– յին և Հարավային Կորեաների աշխատան– քային կուսակցությունների միացյալ պլե– նումում ստեղծվեց Կորեայի աշխատան– քային կուսակցությունը (ԿԱԿ), որը գլխավորեց քաղ. և տնտ. շինարարությու– նը: Նայն թվականին ստեղծված Միացյալ դեմոկրատական հայրենական ճակատը (ՄԴՀՃ) հանդես եկավ երկու Կորեաների խաղաղ միավորման առաջարկությամբ: Սակայն հարավ–կորեական իշխանություն– ները մերժեցին և 1950-ի հունիսի 25-ին պատերազմ սանձազերծեցին ԿԺԴՀ–ի դեմ: ԱՄՆ–ը միջամտեց կորեական ներքին կոնֆլիկտին, ինտերվենցիային, որն իրա– կանացվում էր «ՄԱԿ–ի զորքերի» ցուցա– նակով, մասնակցում էին մի շարք այլ երկրներ: Զորքերի կեսից ավելին ամե– րիկյան էր: Կորեական ժողովրդի (որին օգնում էին ՄՍՀՄ–ը, ՉԺՀ և սոցիալիստա– կան մյուս երկրները) 1950–53-ի Հայրե– նական ազատագրական պատերազմն ավարտվեց 1953-ի հույիսի 23-ի զինադա– դարով: Պատերազմը մեծ վնաս հասցրեց երկրի ժող. տնտեսությանը: Ետպատե– րազմյան ժամանակաշրջանում ԿԺԴՀ–ի աշխատավորները, սոցիալիստական եր– կօրների օգնությամբ, ոչ միայն բուժեցին պատերազմի հասցրած վերքերը, այլև էապես ամրապնդեցին հանրապետության նյութա–տեխնիկական բազան: 1958-ի վեր– ջին ավարտվեց քաղաքի և գյուղի սոցիա– լիստական վերափոխումը: ԿԱԿ–ի V հա– մագումարը (1970-ի նոյեմբեր) արձանա– գրեց, որ ԿԺԴՀ վերածվել է սոցիալիստա– կան ինդուստրիալ պետության, որի ար– դյունաբերությունը տալիս է համախառն արտադրանքի 3/4-ը: Համագումարը հաս– տատեց ժող. տնտեսության զարգացման 6-ամյա (1971–76) պլանը, որը կատարվեց ժամկետից շուտ: Սոցիալիզմի նվաճումնե– րը օրենսդրորեն ամրապնդվեցին ԿԺԴՀ–ի նոր սահմանադրությամբ (1972-ի դեկտ. 27): ԿԺԴՀ հետևողականորեն պայքարում է օտարերկրյա բոլոր զորքերը Հարավա– յին Կորեայից դուրս բերելու և երկիրն առանց արտաքին միջամտության, դեմո– կրատական հիմունքներով, խաղաղ կեր– պով միավորվելու համար: Սովետական Միությունն ակտիվորեն օժանդակում է ԿԺԴՀ–ին միջազգային ասպարեզում, այդ թվում ՄԱԿ–ում կորեական հարցի խաղաղ կարգավորման գործում: 1976-ին ԿԺԴՀ դիվանագիտական հարաբերություններ էր պահպանում 92 պետության հետ; 1973-ից մշտական դիտորդներ ունի ՄԱԿ–ի շտաբ–կայանում և ՄԱԿ–ի քարտուղարու– թյան եվրոպական գրասենյակում (ժնև): Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և այլ հասարակական կազմակերպությունները: Կորեայի աշխատանքային կուսակցու– թ յ ու ն (ԿԱԿ), ստեղծվել է 1945-ին, մինչև 1946-ը կոչվել է Կորեայի կոմունիս– տական կուսակցություն: Դեմոկրա– տական կուսակցություն, ըս– տեղծվել է 1945-ին: Չխոնդոգյո– Չխոնուդան կուսակցություն, ստեղծվել է 1946-ին: Միացյալ դե– մոկրատական հայրենական ճակատ (ՄԴՀՃ), ստեղծվել է 1949-ին: Ընդգրկում է 70-ից ավելի քաղ. կուսակ– ցություններ և հասարակական կազմա– կերպություններ: ՄԴՀՃ–ի մեջ ղեկավա– րող ուժը ԿԱԿ–ն է: Կորեայի միացյալ արհ– միություններ, ստեղծվել է 1945-ին, մտնում է ԱՀՖ–ի մեջ, ունի 2,4 մլն անդամ: Կորեայի գյուղատնտեսու– թյան աշխատավորների մ ի ու թ յ ու ն, ստեղծվել է 1965-ին, ունի 2,6 մլն անդամ: Կորեայի սո– ցիալիստական աշխատա– վոր երիտասարդ ու թյան մ ի ու թ յ ու ն, ստեղծվել է 1946-ին, ունի 2,7 մլն անդամ: Կորեայի դեմո– կրատական կանանց մ ի ու– թ յ ու ն, ստեղծվել է 1945-ին, ունի ավե– լի քան 2,7 մլն անդամ: Կ ո ր և ui –ս ո– վետական բարեկամ ու թյան ը ն կ և ր ու թ յ ու ն, ստեղծվել է 1945-ին: Տնտեսա–աշխարհագրական ակնարկ: ԿԺԴՀ Ժողովրդական իշխանության տա– րիներին գաղութային հետամնաց երկրից դարձել է ինդուստրիալ պետություն: Կ–ի հս. մասում սոցիալ–տնտեսական վերափո– խումը (հողային ռեֆորմը և արդյունաբե– րության ազգայնացա մը 1946-ին, գյու– ղատնտ. կոոպերացումը 1953–58-ին) հանգեցրեց արտադրողական ուժերի արագ վերելքին: Սոցիալիզմի նյութա– տեխնիկական բազայի ստեղծումից հետո արդ. արտադրանքի միջին տարեկան աճը 1957–70-ին կազմում էր 19,1% , արդյու– նաբերության բաժինը ազգային եկամը– տում 1969-ին հասել էր 65%–ի: ԿԺԴՀ–ի էկոնոմիկան զարգանում է ՍՍՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկրների հետ համագործակցված: 1976-ին ավարտվել է Անջու և Հարավային Չհոնջին նոր քա– ղաքների կառուցումը: Արդյունաբերությունը: 1970-ին արդ. արտադրանքի ծավալը 21 անգամ գերա– զանցել է 1949-ի մինչպատերազմյան մա– կարդակը: Փոխվել է արդյունաբերության կառուցվածքը: ժողովրդական իշխանու– թյան տարիներին ստեղծվել են մեքենա– շինություն, օրգ. քիմիայի ճյուղեր, շի– նանյութերի արդյունաբերություն, աճել է էներգետիկ տնտեսությունը: Իամխինի բրնձահավաք մեքենաների գործա– րանում Լեռնահանքային արդյունաբերությունը ներկայացված է անտրացիտի (90%-ը տա– լիս է Հյուսիսային ավազանը), գորշ ածխի (2/3-ը՝ Տումանգանի ավազանը), երկաթի (Մուսան), կապարի–ցինկի (Կոմդոկ), վոլ– ֆրամի (Մաննյոն, Կյոնսու), պղնձի (Կապ– սան), ոսկու և արծաթի (Սոնհին, Հոլդոն, Սուան) արդյունահանությամբ: Արդյունա– հանվում են նաև մանգանի, քրոմի, կո– բալտի և մագնեզիտի հանքանյութեր, ամորֆ գրաֆիտ ևն: Հիդրոէներգետիկ ռեսուրսները տալիս են էլեկտրաարտա– ղրանքի 75% –ը: Ամնոկկան գետի ավազա– նում ստեղծված հիդրոէներգետիկ հա– մալիրն ունի ավելի քան 2,5 մլն կվա կա– րողություն: իրենց հզորությամբ նշանա– վոր են Փխենյանի (500 հզ. կվտ) և Պուկչ– հանի (600 հզ. կվտ) ԶԷԿ–երը: Սև մետա– լուրգիան հիմնականում կենտրոնացած է Կ–ի հս–արլ–ում (Չհոնջին, Կիմ–Չհեկ, Պուրյոն) և Տետոնգան գետի ստորին ավազանում (Սինհո, Սոննիմ, Կանսո): Գունավոր մետալուրգիայի կենտրոններն են Նամփհոն, Մունփհյոնը և Իամխինը: Արդյունաբերության առաջատար ճյուղը Սարիվոնի պահածոների կոմբինատում