Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/653

Այս էջը սրբագրված չէ

Պետական գեղարվեստական թատրոնը Փխեն– յանում (1960, ճարտ–ներ՝ Կիմ Չոն Ւփ, Սին Սուն Գեն) դրամատիկական թատրոն), պետ. ժող. գեղարվեստական թատրոնը (այժմ՝ Փխենյանի քաղաքային թատրոն): 1948-ին Փխենյան–Պուկտո գավառի գեղարվեստա– կան թատրոնը բեմադրել է Պեկ Մուն Խվանի «Աճ» պիեսը՝ ագրարային ռեֆոր– մի շրջանի կորեական գյուղի, ժող. իշխա– նության կազմավորման մասին: Այդ պիե– սը էտապային է եղել կորեական նոր թա– տերարվեստի ձեավորման համար և բե– մադրվել շատ թատրոններում: 1950–53-ի պատերազմի տարիներին թատրոնների ագիտբրիգադները հանդես են եկել ռազ– մաճակատում U թիկունքում: 1950-ական թթ. վերջից Կ–ի թատրոնը շարունակել է զարգացման նոր ուղիների որոնումները: Կինոն: Կ–ի ազատագրումից հետո ստեղծվել են կինեմատոգրաֆիայի զար– գացման պայմաններ: 1947-ին կազմա– կերպվել է կինոստուդիա (1948-ից՝ պե– տական), որի հիման վրա բացվել են (1958) գեղարվեստական և վավերագրա– կան ֆիլմերի կինոստուդիաներ: 1949-ին թողարկվել է «Իմ հայրենիքը» առաջին գե– ղարվեստական լիամետրաժ կինոնկարը: 1950–53-ի պատերազմի տարիներին, դըժ– վարին պայմաններում, նկարահանվել են «Պատանի պարտիզանները» (1951), «Հայրենի երկրի պաշտպանները» (1952) և այլ ֆիլմեր: Կ–ի կինեմատոգրաֆիայի նվաճումներից են՝ «Ասք Սադոսոն ամրո– ցի մասին», «Նշմարվում է Պեկտուսանը» (երկուսն էլ՝ 1956), «Ասք Չխունխյանի մասին» (1959), «Փյունիկ» (1960), «Կար– միր ծաղիկ» (1963), «Անտեսանելի ռազ– մաճակատ» (1965), «Մարտիկի երդումը» (1969), «Պատմություն կնոջ մասին» (1970), «Արյան ծով» (1971) ֆիլմերը: 1957-ին նկարահանվել է «Եղբայրներ» կորեասովե– տական գունավոր կինոնկարը (ռեժի– սորներ՝ Ի. Վ. Լուկինսկի և Չխոն Սան Ին): 1959-ին ստեղծվել է Փխենյանի թատրոնի և կինոյի ինստ–ը: 1961-ին կազմակերպ– վել է Կորեայի կինեմատոգրաֆիստների միությունը: Կինոգործիչներից են՝ ԿԺԴՀ–ի ժող. արտիստներ Պակ Ւսսկը, Օմ Գիլ Սոնը, ԿԺԴՀ վաստ. արտիստներ Կան Խոն Սիկը, Ցուն Վոն Զունը, Օ Բյոն Չխոն, Մին Զոն Սիկը, Պակ Տխե Սուն և ուրիշներ: 1971-ին թողարկվել է 40 գեղարվեստական ֆիլմ: Գործում է (1972) 5 կինոստուդիա: Գրկ.Hctophh KopeH, t. 2, M., 1973; Ko- peHCKan Hap0flH0-,ZJeM0KpaTHqecKaH Pecnyd- jimca, M., 1954; Khm T. Փ., Bopbda^KopeS- CKoro Hapoaa 3a mhp, HaijHOHaJibHoe cahhctbo h aeMOKpaTHK), M., 1957; niadmHHaO.H., Coi;HajiHCTHqecKaH Kopen, M., 1963; Map- tuhob B. B., KopeH, M., 1970; CoBpeMeH- Hah Kopea, M., 1971; BHHorpaAOBaH., Hckycctbo KopeficKOH Hap0AH0-/leM0KpaTH- qecKoiu Pecny6jiHKH, bkh,: Bceodn^an hctophh HCKyCCTB, t. 6, kh. 2, M., 1966. IV. Հարավային Կորեա Գտնվում է Կորեա թերակղզու հվ. մա– սում: Տարածությունը 98,5 հզ. կւէ2 է, բնակչությունը՝ 37,1 մլն (1978), գլխավոր քաղաքը՝ Սեուլ: Վարչականորեն բաժան– ված է 9 նահանգի: Պաշտոնական լեզուն կորեերենն է, կրոնը՝ բուդդայականու– թյունը: Բնակչության տարեկան միջին աճը 2,3% է, տնտեսապես ակտիվ բնակ– չությունը՝ 10,2 մլն (49%–ը զբաղված է գյուղատնտեսության մեջ, 1971), միջին խտությունը 1 կմ2 վրա՝ 375,8 մարդ (1978), քաղաքային բնակչությունը՝ 43% (1970): Խոշոր քաղաքներն են Սեուլը, Պուսանը, Տեգուն, Ինչխոնը, Կվանջուն, Տեջոնը, Չոնջուն, Մասանը, Մոկպհոն: Պատմական տեղեկանք: Տեղական հե– տադեմ և ամերիկյան զինվորական իշխա– նությունները խաթարեցին ժողովրդա– դեմոկրատական հեղափոխության ըն– թացքը երկրի հվ–ում և Հարավային Կո– րեայի ժողովրդին պարտադրեցին զար– գացման կապիտալիստական ուղին: 1948–60-ին հվ. կորեական վարչակարգի գլուխ կանգնեց Լի Սին Մանը: 1953-ին ԱՄՆ–ը Հարավային Կորեայի հետ կնքեց, այսպես կոչված, «համատեղ պաշտպանու– թյան պայմանագիր», որն օրինականաց– րեց այդ երկրի անժամկետ ամերիկյան օկուպացիան: Այժմ Հարավային Կորեա– յում է գտնվում ամերիկյան 42-հազարանոց բանակը, որը զինված է տակտիկական ատոմային զենքով: Երկրի ռազմականա– ցումը, տնտ. անկայունությունն ու աճող ինֆլյացիան բացասաբար են անդրա– դառնում բանվոր դասակարգի վիճակի վրա: 1948–51-ին երկու փուլով անցկաց– վեց ագրարային ռեֆորմ, որը սահմանա– փակեց կալվածատիրական հողատիրու– թյունը և ամրապնդեց կուլակային խավը: Սկսվեց գյուղացիության արագ շերտա– վորում: Ավելի քան 1600 հզ. գյուղացիա– կան տնտեսություն, կամ 72% –ը տնօրինում էր (1970) 900 հզ. չոնբո, կամ վարելահողի 44%-ը: Մոտ 1 մլն տնտեսություն ունի փոքր (մինչե 0,5 չոնբո) հողակտորներ: Արդ. զարգացումն իրականացվում է հիմ– նականում ԱՄՆ–ի, ճապոնիայի, ԳՖՀ–ի, Ֆրանսիայի և Իտալիայի կապիտալ ներ– դրումների (655 մլն դոլլար, 1971) հաշ– վին, որը խիստ հարվածում է մանր և մի– ջին ազգային բուրժուազիայի շահերին: Ներքին հակասությունների սրումը հան– գեցրեց 1960-ի ժող. ապստամբությանը, որը տապալեց Լի Սին Մանի վարչակար– գը: Սակայն 1961-ին երկրում հաստատվեց գեն. Պակ Չժոն Հիի ռազմ, դիկտատուրան: 1963-ից նա ս տանձն եց քաղաքացիական պրեզիդենտի պաշտոնը: Բնակչության և համաշխարհային հասարակայնության դժգոհությունը փարատելու նպատակով Հարավային Կորեայում երեք անգամ (1963, 1967 U 1971) անց են կացվել «պրե– զիդենտական ընտրություններ»: 1972-ին երկրում մտցվեց նոր «սահմանադրու– թյուն», որը, փաստորեն, անժամկետ դարձ– րեց պրեզիդենտի իշխանությունը: 1979-ի հոկտ. 26-ին Պակ Չժոն Հին սպանվեց ե իշխանությունն անցավ բանակի հրամա– նատարությանը: Հարավային Կորեայում պահվում է 2,5 մլն–անոց պահեստային կորպուս, ստեղծված է «ազգային պաշտ– պանության ուսանողական կորպուս», ԱՄՆ–ի օգնությամբ արդիականացվում է 700-հազարանոց բանակը: Երկրում հալած– վում են հայրենասերները, որոնք հանդես են գալիս հասարակական կյանքի դեմո– կրատացման և երկրի հվ–ի և հս–ի միջև կապերն ընդլայնելու օգտին: Պանմունչոմի ապառազմականացված գոտու միջադեպից (1976-ի օզոստ. 18) հետո դրությունը Կո– րեական թերակղզում լարված է, Հվ–ի և Հս–ի միջև բանակցություններն ընդհատ– վել են: Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները: Դեմոկրատա– կան հանրապետական կ ու– ս ա կ ց ու թ յ ու ն, կառավարող կուսակ– ցությունն է, ստեղծվել է 1963-ին: Նոր դեմոկրատական կուսակցու– թ յ ու ն, ստեղծվել է 1967-ի փետրվարին: Քաղաքական բարեկամների ընկեր ու թյ ու ն, հիմնվել է 60-ական թթ.: Աշխատանքի համակ ո– րեական կոնֆեդերացիա, ստեղծվել է 1946-ին: Տնտեսությունը: Հարավային Կ. տնտե– սապես հետամնաց ագրարային երկիր է: Գյուղում տիրապետում են մասնավոր կապիտալիստական հարաբերություննե– րը՝ ֆեոդալական–վաշխառուական մնա– ցուկների հետ: Զարգացած է մանրապ– րանքային և մասնավոր կապիաափստա– կան մանր արտադրությունը: Հարավա– յին Կ–ի տնտ. զարգացումը ամբողջու– թյամբ ենթարկված է արտաքին կապիտա– լի (ամենից առաջ՝ ամերիկյան կապիտա– լի) շահերին: Նրա պարտքերը օտար– երկրյա պետություններին (գլխավորա– պես ԱՄՆ–ին, ճապոնիային և ԳՖՀ–ին) 1977-ին հասնում էին 8,86 մլրղ դոլլարի: Տնտեսության զարգացման վրա բացա– սաբար են ազդում 1950–53-ի պատերազ– մի ավերածությունները և Կորեայի հս–ի ու հվ–ի տնտ. ավանդական կապի խզումը: Ազգային համախառն արտադրանքի ար– ժեքի 35% –ը բաժին է ընկնում գյուղատըն– տեսությանը, 28% –ը՝ արդյունաբերությա– նը, 8% –ը՝ շինարարությանը, 8% –ը՝ տը– րանսպորտին և կապին, 18% –ը՝ առևտրին: Գյուղատնտեսությունը: Մշակովի հո– ղատարածությունը 2,3 մլն հա է (կեսից ավելին՝ ոռոգելի): Մշակում են բրինձ, գարի, ցորեն, բանջարեղեն, սոյա, ծխա– խոտ, կանեփ, ռամի, բամբակ ևն: Պտղատու տնկարկներն զբաղեցնում են գյուղատնտ. հողահանդակների մոտ 2%-ը: Անասնապահությունը թույլ է զարգացած: Գյուղատնտ. հիմնական տարաների բերքը հզ. Կ ու 1– W 1961 – 65՝ 1966- 70՝ 1971 Բրինձ (մաքրված) 3538 3754 3998 Գարի 1733 2378 2197 Ցորեն 277 339 363 Սոյա 163 214 230 Կարտոֆիլ 664 785 707 Միջին տարեկանը