Կարևոր նշանակություն ունի շերամապա– հությունը: Անտառները գրավում են 6,7 մլն հա տարածություն: Անտառամթերու– մը կատարվում է գլխավորապես լեռնա– յին շրջաններում: Զարգացած է ծովային արդյունագործությունը, հատկապես՝ ձըկ– նորսությունը: Արդյունաբերությունը: Ունի ճյուղա– յին միակողմանի կառուցվածք: Պատրաս– տի արդ. ապրանքների պահանջարկը բավարարվում է հիմնականում ներմուծ– ման հաշվին: Հանքային ռեսուրսներն օգտագործվում են ոչ ռացիոնալ, բարձրո– րակ հանքանյութերի մեծ մասը դուրս է բերվում երկրից: Ածխարդյունահանու– թյունը կենտրոնացած է արևելյան (2/3-ը) և հարավային (1/3-ը) ավազաններում: Առաջնակարգ նշանակություն ունի վոլ– ֆրամի (որի արտադրանքով Հարավային Կ. աշխարհում գրավում է առաջնակարգ տեղերից մեկը, Սանդոնի հանքավայր), ոսկու (Չոկչե, Կուբոն, Սամգվան են) արդյունահանությունը: Արդյունահան– վում են նաև կապար, ցինկ, մոլիբդենա– յին և ուրանային հանքանյութեր, ա– մորֆ գրաֆիտ: Երկաթի հանքանյութի ար– դյունահանության հիմնական կենտրոն– ներն են Ցանյանը և Մուլկումը: Օգտագործվող էներգիայի 45% –ը ըս– տացվում է բերովի նավթից, 30%–ը՝ անտ– րացիտից, 20% –ը՝ փայտից, 5% –ը՝ հի– դրոէներգիայից: Վերամշակող արդյունաբերության ձեռ– նարկությունների մեծ մասը կիսատնայ– նագործական տիպի է: Արդ. արտադրու– թյան մեջ նշանակալից դեր ունի արհես– տագործությունը: ժամանակակից ֆաբ– րիկագորձարանային ձեռնարկություն– ները, որպես կանոն, պատկանում են ար– տասահմանյան ֆիրմաներին: Հարավա– յին Կ–ում առանձնացվում է արդ. երեք գոտի՝ Սեուլ–Ինչխոնի (Կյոնգիդո պրովին– ցիա), Սամչհոկի (Կանվոնդո), Պուսան– Ուլսանի (հվ–արլ. շրջաններ): Վերամշա– կող արդյունաբերության արտադրանքի հիմնական բաժինն ընկնում է սննդհամի և թեթև արդյունաբերության ճյուղերին: Տեքստիլ արդյունաբերության մեջ գերա– կշռում է բամբակեղենի արտադրությու– նը: Հարավային Կ–ի շրջանները հնուց փառաբանված են բնական մետաքսի ար– տադրությամբ: Քիմ. արդյունաբերությու– նը թողարկում է ազոտային պարարտա– նյութեր, ծծմբաթթու, դեղագործական և ռետինե արտադրանք: Կատարվում է ներ– մուծվող նավթի վերամշակում (Ուլսան, Ցոսու): Մետալուրգիական բազան շատ սահմանափակ է. մետաղամշակումը ներ– կայացված է ավտոմեքենաների, շոգե– քարշների, վագոնների, նավերի նորոգման, ինչպես նաև պահեստամասերի բազայի վրա ռադիոընդունիչների, հեռուստացույց– ների, հեծանիվների, մոտոցիկլետների, ավտոմոբիլների, շարժիչների, դիզելների, էլեկտրատեխնիկական սարքավորումնե– րի, կարի մեքենաների հավաքման ձեռ– նարկություններով: Կա թղթի (Տեջոնում և Սեուլում) և շինանյութերի արտադրու– թյուն: Մեծանում է բանվորական ուժի հոսքը այլ երկրներ: Տրանսպորտը: Երկաթուղիների եր– կարությունը 5,7 հզ. կւէ է (1979), ավ– տոպարկի հզորությունը՝ 90 հզ. մեքենա: Ունի օդանավակայանների ցանց (Աեուլ, Սուվոն, Կվանջու, Պուսան, Մոկպհո ևն): Ծովային հիմնական նավահանգիստներն են Պուսանը, Ինչխոնը, Ուլսանը, Կունսա– նը, Մոկպհոն, Փխոխանը, Ցոսուն: Արտաքին առևտրի հաշվե– կշիռը բացասական է. հիմնական գործ– ընկերներն են ճապոնիան, ԱՄՆ–ը և ԴՖՀ–ն: Դրամական միավորը վոնան է: Բժշկա–աշխարհագրական բնութագի– րը: Ծննդի, մահացության և մանկական մահացության վերաբերյալ կանոնավոր հաշվառում չկա: Կ–ում տարածված են վարակիչ և մակաբուծական հիվանդու– թյունները (ասկարիդոզ, անկիլոստոմի– դոզ, ցուցուգամուշ): Առավելապես գրանց– վում են տուբերկուլոզի, խոլերայի, որո– վայնային տիֆի և բորի դեպքեր: 1969-ին Կ–ում գործել են 219 հիվանդանոց՝ 16,3 հզ. մահճակալով (0,5 մահճակալ՝ 1000 բնակ– չին): Բժշկ. օգնությունը հիմնականում կազմակերպում են մասնավոր պրակտի– կայով զբաղվող բժիշկները: 1971-ին (1966-ի հետ համեմատած) բուժսպասարկ– ման վարձը պետ. և կոմունալ հիվանդա– նոցներում բարձրացել է 20–60%, կըր– ճատվել են բժշկ. սպասարկման ծախսերը: 1968-ին Կ–ում աշխատել է 13,5 հզ. բժիշկ (2,5 հզ. բնակփն՝ 1 բժիշկ), մոա 5 հզ. բժշկի օգնական, 1,9 հզ. ատամնա– բույժ, 13,8 հզ. դեղագործ և 19,5 հզ. միջին բուժաշխատող: Բժիշկների 33% –ը և ատամնաբույժների 37%-ը կենտրոնա– ցած է Սեուլում: Բժիշկներ են պատրաս– տում բժշկ. 8 կոլեջներում, հասարակա– կան առողջապահության աշխատողներ՝ առողջապահության ազգային ինստ–ում: Սեուլի պետական համալսարանում կազ– մակերպվել են բժիշկների կատարելա– գործման դասընթացներ: Լուսավորությունը: 1949-ին կրթու– թյան մասին ընդունած օրենքի համաձայն դպրոցական համակարգի մեջ մանում են տարրական (6 տարի), ոչ լրիվ միջնակարգ Արդյունաբերության մի քանի ձ յ ու ղ ն ր ի արտադրությունը 1966 1969 1971 էլեկտրաէներգիա, մլրդ կվա. ժ 3,9 7,7 10,5 Ածուխ, մլն ա 11,6 10,3 12,8 Երկաթի հանքանյութ, հզ. ա 807,0 734,0 442,0 Վոլֆրամ (խտանյութ, 60% W03), հզ. m 4,7 3,8 4,0 Ոսկի,m 1.9 1.5 0,9 Ցինկի խտացրած հանքանյութ, հզ. տ 23,4 40,3 60,2 Ար ճճի խտացրած հանքանյութ, հզ. ա 13,9 24,0 26,5 Ցեմենտ, մլն ա 1,9 4,8 6,9 Բամբակե գործվածքեղեն, մլն ւ/2 173,5 191,7 230,4 (3 տարի), լրիվ միջնակարգ (3 տարի) դպրոցները: Բացի պետ. և մունիցիպալ (տեղական ինքնավարության) դպրոցնե– րից, գործում են մեծ թվով մասնավոր ուս. հաստատություններ: Բոլոր տեսակի դըպ– րոցներում ուսուցումը վճարովի է: Մասնա– գիտական ուս. հաստատությունների ցան– ցի մեջ մտնում են ռեալական, 3-ամյա տեխ. և բարձրագույն տեխ. դպրոցները: Բարձրագույն կրթության համակարգի մեջ մանում են համալսարանները և 4-ամյա կոլեջները: 1969/70 ուս. տարում գործել են 69 համալսարան և կոլեջ: Խոշո– րագույն բուհերն են. Սեուլի պետ. (հիմն. 1946), «Ցոնսե» (1885), «Իխվա» (1886, իգական) համալսարանները: Կ–ի ուսանող– ները արտասահմանում բարձրագույն կըր– թություն են ստանում հիմնականում՝ ԱՄՆ–ում, Ֆրանսիայում և ԳՖՀ–ում: խո– շոր են Ազգային կենտրոն (416 հզ. կտոր ԳԻՐՔ)» Սեուլի պետ. համալսարանին կից (779,9 հզ. կտոր գիրք) գրադարանները, Ազգային թանգարանը (հիմն. 1916), Կյոն– բոկկունի պալատի գեղարվեստական պատկերասրահը (հիմն. 1916) Սեուլում: Գիտական հիմնարկները: Կոորդինաց– ման գիտական կենտրոնը Սեուլի գիտու– թյունների ազգային ակադեմիան է (հիմն. 1954): «Կորյո» համալսարանում (Սեուլ) կան ասիական հետազոտություն– ների կենտրոն, տնտեսագիտության, աշ– խատանքի, սոցիալական հետազոտու– թյունների, միջատաբանության և այլ ինստ–ներ*. Պուսանյան ազգային համալ– սարանին կից ստեղծվել են տեխնոլո– գիայի (1965), արյան հետազոտություն– ների (1964) ինստ–ներ: Տեգուում կազմա– կերպվել են բնական նյութերի քիմիայի, արդ. տեխնիկայի, արդ. տնտեսագիտու– թյան և այլ հետազոտական կենտրոններ: 1958-ին ստեղծվել է ատոմային էներ– գիայի վարչությունը: Մամուլը, ռադիոն, հեռուստատեսու– թյունը: Լույս է տեսնում շուրջ 50 թերթ, ավելի քան 300 հանդես: Հիմնական օրա– թերթերը լույս են տեսնում Սեուլում. «Տոնա իլբո» («Արևելա–ասիական թերթ», 1920-ից), «Չոսոն իլբո» (<Կորեական թերթ», 1920-ից), «Չունան իլբո» («Կենտ– րոնական թերթ», 1965-ից), «Սեուլ սին– մուն» («Սեուլյան թերթ», 1945-ից), «Կո– րիա թայմս» («The Korea Times», 1950-ից), «Կորիա ջերալդ» («The Korea Gerald», 1953-ից): Ինֆորմացիոն գործա– կալություններից են «իյապտոն տխոնսին– սա»-ն (1945), «Տոնյան տխոնսինսա»-ն (1952), «Տխոնխվա տխոնսինսա»-ն (1956)՝ բոլորը Սեուլում: Գործում են ռադիոն և հեռուստատեսությունը: Դրականությունը: 1948-ից գրականու– թյան մեջ ուժեղացել են հակակոմունիս– տական միտումները: Արձակագիրների ավագ սերունդը (8ոմ Սան Սոպ, Չու Ցո Սոպ, Կիմ Դոն Ին, Լի Մու 6ոն) շարունա– կել է նատուրալիզմի և անկումային գրա– կանության ավանդույթները: 1954-ից հանդես է եկել արձակագիրների նոր սե– րունդ, որը գտնվում է ֆրանս. էկզիստեն– ցիալիզմի, «նոր քննադատության» և այլ ուղղությունների ազդեցության տակ: Պա– տերազմի, աբսուրդի և միայնության թե– մաներն են գերակշռում Կիմ Սոն Ի»անի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/654
Այս էջը սրբագրված չէ