Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/665

Այս էջը սրբագրված չէ

նվիրված հուշաթանգարան կա Վիննիցա– յում (1927) և Չեռնիգովում (1935): Երկ.ՇօԴ.է T. 1–4, M., 1965,

ԿՈՅՈԵՎ Արսեն Բորիսովիչ (1872-1944), օս սովեաական գրող: Ազգային գեղար– վեստական արձակի հիմնադիրներից: 1895-ից տպագրվել է Վլադիկավկազի ռուս, թերթերում: 1912-ին բոլշևիկյան «Պրավդա» թերթում հրատարակել է «Երա– զեցին», «Ընկեր» և այլ պատմվածքներ: «Զաեասպի» (1940) վիպակը պատկերում է դասակարգային սուր պայքարը և կոլ– տնտեսային կարգերի հաղթանակը: ԿՈՓ, Կոպ, Կ ո բ, ավան Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բու– լանըխ գավառի վարչական կենտրոնը: 1909-ին ուներ 500 տուն բնակիչ, որից 340-ը՝ հայեր: Զբաղվում էին հիմնակա– նում երկրագործությամբ և անասնապա– հությամբ: Կ–ում կար երեք եկեղեցի (Ս. Աստվածածին, Ս. Թուխ Մանուկ, Ս. Գևորգ), վարժարան: Ավանից մոտ 1 կւէ հվ–արլ. կար վանք՝ Ս. Դանիել անունով: Կ. բանուկ ճանապարհներով կապված էր Մանազկերտի և Մուշի հետ: 1915-ի հուլիսի 13-ին ռուս, զորքերը գրա– վեցին Կ., սակայն շուտով թուրք, զորքը վերագրավեց այն, և Կ–ի բնակիչների մեծ մասը զոհվեց, մի մասին հաջողվեց ռուս, զորքի և հայ կամավորների հետ անցնել Արևելյան Հայաստան: Կ–ում են ծնվել սովետահայ գրողներ Ք. Թափալցյանը, Ս. Տարոնցին: ԿՈՔՍ (գերմ. Koks,<անգլ. coke), բարձր ամրությամբ արհեստական պինդ վառե– լանյութ. ստանում են իներտ միջավայ– րում (առանց օդի մուտքի) բնական վառե– լանյութերը կամ դրանց մշակման արգա– սիքները բարձր ջերմաստիճաններում (950–1050°C) տաքացնելիս (տես Կոք– սացում): Ըստ հումքի տեսակի, տարբե– րում են՝ քարածխակոքս, էլեկտրոդային կպրակոքս և նավթակոքս: Ք ա ր ui ծ խ ա– կ ո ք ս ի իրական հարաբերական խտու– թյունը 1800–1950 կգ/մ3 է, միջին ծակոտ– կենությունը՝ 49–53%, այրման ջերմու– թյունը՝ մոտ 7000 կկաւ/կգ, վառվող զանգ– վածինը՝ 8000 կկաւ/կգ: Վառվող զանգվա– ծում ածխածնի պարունակությունը 96% –ից բարձր է, ցնդող նյութերի ելքը՝ 0,8–1,0% : Քարածխակոքսը հիմնականում կիրառում են դոմնային պրոցեսում (դոմնային Կ.)՝ թուջ ձուլելու համար, որտեղ այն միաժա– մանակ վառելանյութ է և երկաթահանքի վերականգնիչ: Քիչ քանակությամբ քա– րածխակոքս օգտագործում են ձուլարան– ներում, քիմ. արդյունաբերության մեջ, գունավոր մետալուրգիայում և այլուր: էլեկտրոդային կպրակոք– սը ևնավթակոքսը, ի տարբերու– թյուն քարածխակոքսի, ունեն ածխածնի մեծ պարունակություն և հետևաբար ավե– լի փոքր մոխրայնություն (մինչև 0,3%, նավթակոքսում՝ 0,8%): էլեկտրոդային կպրակոքսն ստանում են քարածխի բարձրահալ կուպրը կոքսացնելով, նավ– թակոքսը՝ հեղուկ նավթամնացորդները և կուպրը կոքսացնելով: Նավթակոքսն ըս– տացվում է նաև նավթի թորման նյութերի կրեկինգից կամ ջերմային մշակմամբ: Կիրառվում են էլեկտրոդների արտադրու– թյան մեջ: Գրկ . T օ Փ t m a h M.B., IlpHKJiaflHaa xh– mhh TBepfloro ToiuiHBa, M., 1963.

ԿՈՔՍԱԳԱձ, այրվող գազ. ստացվում է քարածխի կոքսացմամը: Պարունակում է միջին հաշվով 55–60% ջրածին, 20–30% մեթան, 5–7% ածխածնի օքսիդներ: Այրման նվազագույն ջերմությունը՝ 17,2– 18,8 Մշ/մ3 (4100–4500 կկաւ/մ3): Կիրառ– վում է որպես վառելանյութ՝ արդ. վառա– րաններում, կենցաղային գազամատա– կարարման համար և որպես ելային հումք քիմ. արդյունաբերության մեջ:

ԿՈՔՍԱՅԻՆ ՎԱՌԱՐԱՆ, քարածխի կոք– սացման տեխնոլոգիական ագրեգատ: Բաղկացած է (նկ.) հրակայուն աղյուսով շարված կոքսացման խցից (1) և ջեռուց– ման միջապատերից (2), որոնցում այր– վում է գազը: Կոքսացման խուցը (երկա– րությունը՝ 13–15 մ, լայնությունը՝ 0,4– 0,5 մ, բարձրությունը՝ 4,5–6,0 մ) հորի– զոնական դիրք ունի: Ածուխը լցնում են վերևում գտնվող և կափարիչներով փակ– վող անցքերից: Կոքսի բեռնաթափման Կոքսային վառարանի կտրվածքի սխեման համար խցի ճակատամասերը Փակվում են հանովի դռներով: Գործնականում մի քանի տասնյակ (40–75) Կ. վ–ներ միաց– վում են և կազմում մարտկոց: Կ. վ–ում որպես վառելանյութ օգտագործում են դոմնային, գեներատորային և կոքսագա– զերը կամ դրանց խառնուրդները: Մատուց– վող օդի և գազի տաքացման համար կի– րառվում են ռեգեներատորներ:

ԿՈՔՍԱՑՈՒՄ, բնական վառելանյութերի (գլխավորապես քարածխի) արդյունաբե– րական մշակման մեթոդ: իրականացնում են կոքսավառարաններում1 վառելանյու– թերն առանց օդի մուտքի, 950–1050°C տաքացնելով: Կ–ման հիմնական նյութը կոքսն է: Ածուխների Կ. ընթանում է մի քանի փուլով: Մինչև 250°C տաքացնելիս ածխից գոլորշիանում է խոնավությունը, և անջատվում են քայքայման նյութերը՝ CO-ն և ՇՕշ–ը: 300°Շ–ում անջատվում են ոչ մեծ քանակով թեթև խեժեր և ածխի բաղադրության մեջ մտնող թթվածնավոր միացությունների քայքայումից առաջա– ցած պիրոգենետիկ խոնավությունը: Մո– տավորապես 350°Շ–ում ածուխը փափ– կում է՝ անցնելով խմորանման, պլաստիկ վիճակի: Հալույթում ածուխը բուռն քայ– քայվում է՝ անջատելով առաջնային նյու– թեր՝ գազ և կուպր: Ածխածնային ծանր մնացորդներն ածխի քայքայումից պնդա– նում են մոտ 500°C-nuf, առաջանում է պինդ ծակոտկեն նյութ՝ կիսակոքս: Հե– տագա տաքացման դեպքում կիսակոքսը կորցնում է մնացորդային ցնդող նյութե– րը, գլխավորապես ջրածին, և ենթարկվում կծկման: 700°Շ–ից բարձր կիսակոքսը ամ– բողջովին փոխարկվում է կոքսի: Քայ– քայման առաջնայ՛ին նյութերը, շփվելով վառարանի շիկացած պատերին ու վեր– նամասին, ինչպես նաև կոքսին, ենթարկ– վում են ջերմային քայքայման և փոխարկ– վում երկրորդային նյութերի: Գազի բա– ղադրության մեջ գերակշռողը դառնում են է!2-ը (50% ըստ ծավալի) և Շա–ը (25% ), իսկ գոլորշիների բաղադրության մեջ՝ արոմատիկ շարքի ածխաջրածինները: Երկրորդային նյութերը հավաքում են և կիրառում քիմ. արդյունաբերության մեջ: Պատրաստի կոքսն անցնում է ածխամա– րիչ խցիկ, որտեղ սառեցվում է ջրով կամ իներտ գազերով: Կ. տևում է 13–18 ժ: Կ ՈՔՍԱՔԻՄԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒ–

ԹՅՈՒՆ, ծանր արդյունաբերության ճյուղ, կոքսացման մեթոդով քարածուխ է մշա– կում: Արտադրում է կոքս, կոքսագազ և քիմ. նյութեր: Կոքսի օգտագործմամբ թու– ջի առաջին հալվածքը (առանց փայտածխի ավելացման) ստացվել է 1735-ին, Մեծ Բրի– տանիայում: Կ. ա., որպես ինքնուրույն ճյուղ, ձևավորվել է XIX դ. վերջին: Ռու– սաստանում կոքսի արդյունաբերական թողարկումը սկսվել է XIX դ. 80-ական թթ., Դոնբասում: Կ. ա. թույլ էր զարգացած, կոքսի պահանջարկի 20% –ը ներմուծվում էր: ՍՍՀՄ–ում գործում են կոքսաքիմիա– կան խոշոր ձեռնարկություններ (Մագնի– տագորսկի, Կուզնեցկի, Նիժնի Տագիլի, Չելյաբինսկի, Կարագանդայի ևն), ընդ– լայնվել է հումքի բազան: (Յուրացվել են կոքսացման համար ածուխ արդյունահա– նող նոր հանքավայրեր. Կուզնեցկի, Կա– րագանդայի, Պեչորայի ա ծխա վազաննե– րը, Տղվարչելի և Տղիբուլի ածխահանքե– րը: Կոքսի արտադրությամբ և զարգաց– ման մակարդակով ՍՍՀՄ Կ. ա. առաջինն է աշխարհում (1974-ին՝ 82,6 մլն ա): Կոքսը ստացվում է հորիզոնական և ուղղահայաց վառարաններում, հիմնական արտադրա– կան պրոցեսները լրիվ մեքենայացված են: Մետալուրգիական և քիմ. ձեռնարկու– թյունների հետ կոքսաքիմիական գործա– րանների զուգակցումն ապահովում է կոքսացման բոլոր նյութերի համալիր օգտագործումը: Կ. ա. զարգացած է նաև Լեհաստանում, Չեխոսլովակիայում, կապիտալիստական երկրներից՝ ԱՄՆ–ում, ԳՖՀ–ում, ՃԼապո– նիայում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիա– յում:

ԿՈՖԵԻՆ, կենտրոնական նյարդային հա– մակարգի գործունեությունը խթանող դե– ղամիջոց . տրիմեթիլք սանտին–ալկալոիդ է, պարունակվում է թեյի տերևներում, սուրճի սերմերում, կոլա ընկույզում: նս– տացվում է նաև սինթետիկ ճանապարհով: Օգտագործվում է ներքին, ընդունման հա– մար, հաբերով՝ կենտրոնական նյարդա– յին համակարգի ընկճվածության, սրտի գործունեության թուլության, նարկոտիկ– ներով թունավորման, հիպոտոնիայի, ան–