Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/666

Այս էջը սրբագրված չէ

գարի (միգրեն) են դեպքերում: Ենթա– մաշկային ճանապարհով ներարկում են Կ. նատրիումի բենզոատ լուծույթ (38% մաքուր Կ–ի պարունակությամբ):

ԿՈՖԵՐՄԵՆՏՆԵՐ [<լաա. co(cum)– միա– սին և ֆեյւմենւո], ոչ սպիտակուցային բնույթի օրգանական միացություններ, որոնք մասնակցում են ֆերմենտային ռեակցիային: Ֆերմենտների մոլեկուլի սպիտակուցային մասի՝ ապոֆերմենտի հետ միացած են ոչ ամուր կապով, որը հեշ– տությամբ քայքայվում է թթուների, հիմ– քերի ազդեցությամբ կամ դիալիզով: Կ–ի մեծ մասը վիտամինների ածանցյալներ են, պարունակվում են բուսական ու կենդա– նական հյուսվածքներում:

ԿՊՉԱՆՆԵՐ (Echineidae), ձկների ընտա– նիք: Մարմինը իլիկաձե է, գլուխը՝ տա– փակ, որի վրա տեղադրված է մեջքի առա– ջին լողակից առաջացած ծծանը: Վերջի– նիս օգնությամբ կպչում են խոշոր ձըկ– ներին (օրինակ՝ շնաձկներին), կետերին, նավերի հատակին: Երբեմն պոկվում են «տիրոջից»՝ ինքնուրույն կերպով կեր հայ– թայթելու: Սնվում են մանր ձկներով, ջրում ապրող անողնաշարավոր կենդանինե– րով: Հայտնի է 7 սեռ, 7 տեսակ, տարած– ված են Համաշխարհային օվկիանոսի արևադարձային և մերձարևադարձային ջրերում: Կ–ի մատղաշը երկար ժամանակ ապրում է ազատ: Օվկիանոսային կղզի– ների բնակիչները Կ–ին օգտագործում են մեծ ձկներ և կրիաներ որսալու համար:

ԿՌԱՁԳՈՒՄ, 1. սառը դրոշմման գործողու– թյուն, երբ հարթ նախապատրաստուկից ստանում են սնամեջ դետալ: Կատարվում է Կ–ման դրոշմոցներում: Այս եղանակով պատրաստում են վառարաններ, սարքերի ու ապարատների իրաններ, բիդոններ ևն: 2. Դարբնոցային գործողություն, երբ լայ– նական հատվածքի փոքրացման հաշվին նախապատրաստուկը երկարում է: 3. Գլո– ցումից առաջացող դեֆորմացիայի տե– սակ (Կ–ման գործակիցը հավասար է շեր– տի՝ գլոցումից հետո և մինչև գլոցումն ունեցած երկարությունների հարաբերու– թյանը): ԿՌԱՆ, ընկնող մասերի հարվածներով մետաղե նախապատրաստուկներ մշակող մեքենա: Տարբերում են կռման և ծավալա– յին ու թերթային դրոշմման Կ–ներ: Ըստ հաղորդակի տեսակի, Կ–ները լինում են՝ շոգեօդային (աշխատում են շո– գիով կամ սեղմված օդով), պ ն և մ ա - տիկ (աշխատում են աշխատանքային և կոմպրեսորային մխոցների միջև եղած օդի նոսրացման և սեղմման հաշվին), մեխանիկական (շարժական մա– սերը մեխանիկորեն կապված են շարժիչի հետ), հիդրավլիկական (գոր– ծողության մեջ են դրվում բարձր ճնշման հեղուկով) ևն: Ըստ աշխատանքի եղանա– կի, տարբերում են պարզ (ընկնող Կ.) և կրկնակի գործողության (առավել տարած– ված) Կ–ներ, երբ ընկնող մասի վրա ծան– րության ուժից բացի ազդում է նաև գո– լորշու, օդի կամ հեղուկի լրացուցիչ ուժը: Կան նաև առանց սալակալի Կ–ներ, որոնք ունեն կինեմատիկորեն կապված երկու թակեր և հավասար արագություններով շարժվում են հանդիպակւնց, որի հետե– վանքով հարվածի էներգիան հիմքին չի Շոգեօդային (ա), պնևմատիկ (բ), մեխանիկական (գ), հիդրավլիկա– կան (դ) կռան– ների սկզբունքա– յին սխեմաները հաղորդվում: Տարածում են գտել բարձր– արագային Կ–ները (թակի արագությունը՝ մինչև 25 մ/վրկ, սովորական Կ–ի 3–5 մ/վրկ–ի փոխարեն): Կ ՌԱՊԱՇՏՈՒԹՏՈՒՆ, տես Հեթանոսու– թյուն :

ԿՌԱՏՈՒԿ (Arctium), կոծոծ, բարդա– ծաղկավորների ընտանիքի բույսերի ցեղ: Խոշոր տերևներով երկամյա բույսեր են: Ծաղիկները երկսեռ են, խողովակավոր, հաճախ վառ գույնի, գնդաձև զամբյուղնե– րով հավաքված ընդհանուր ծաղկաբույ– լում: Պտուղների հասունացման շրջանում զամբյուղները հեշտությամբ պոկվում են, կպչում կենդանիների բրդին, մարդկանց հագուստներին: Հայտնի է մոտ 10 տեսակ, Կռատուկ, ճյուղը ծաղիկնե– րով և տերևներով որից 6–8-ը աճում են նաև ՍՍՀՄ–ում, մեծ մասամբ՝ բնակավայրերին մոտ, աղ– բոտ վայրերում, ճամփեզրերին, երբեմն դաշտերում: ՀՍՍՀ–ում տարածված է երկու տեսակ: Կ–ի արմատների եփուկը պարունակում է ինուլին, օրգ. թթուներ, եթերայուղեր ու այլ նյութեր և օգտագործ– վում է որպես միզամուղ, քրտնաբեր մի– ջոց, ինչպես նաև ռևմատիզմի, պոդագրա– յի, մաշկային այլ հիվանդությունների դեպքում: ԿՌձԵՆԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ: Ըստ ձևաբանական դասակարգման պատ– կանում է դերբայավոր խմբի «ս» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ արլ. խմբակցությանը: Խոսվում է Ադրբ. ՍՍՀ Թովուզի շրջանում: Բաղաձայնական համակարգը գրաբար– յան է: Ա, օ, ու. ձայնավորները ձայնեղ– ներից հետո քմայնանում են՝ ա, օ, ու (դաղձ, բուրդ, ձօր): էր, նէր–ից բացի ունի անի (քուռականի), նինք (մարդնինք), տինք (ախպերտինք) հոգնակիակերտնե– րը: Հոլովական համակարգում առկա է 4 հոլովում՝ ի, ա, օ, ց: Բացառականը կազմվում է էն, ներգոյականը՝ ըմ վերջա– վորությամբ: Խոնարհման համակարգում սահմանականի անցյալն ու ըղձական ապառնին (ապրէյի՝ ապրում էի, ապրեի) և սահմանականի հավակատարն ու վա– ղակատարը (ապրած ըմ՝ ապրած եմ, ապրել եմ) նույն ձևն ունեն, կատարելին կազմվում է ժխտական դերբայով և օժան– դակ բայով՝ դ նախամասնիկի հավել– մամբ (գըձէդըմ՝ գցելու եմ, յէս դըմ բերի՝ ես եմ բերելու), պայմանական ապառնիի իմաստը արտահայտվում է վաղակատա– րի ձևերով (ասէլ ըս՝ կասես): Բացակա– յում են ապառնի դերբայը և պայմանա– կանի ու հարկադրականի ձևերը: Գբկ.Բաղրամյան Ռ., Կռզենի բար– բառը, Ե., 1961: Ռ. Բաղրամյան

ԿՌԶԻՆԵՐ, կակտուսներ (Cacta- ceae), երկշաքիլ բազմամյա բույսերի ըն– տանիք: Թփեր են, լիաններ, հազվադեպ՝ ծառեր: Ցողունն արտաքինից գնդաձև է, գլանաձև, ձվաձև, երբեմն հատվածավոր: Հյութալի է, հաստ փշերով, մազիկնե– րով կամ խոզաններով ծածկված, ունի խիստ զարգացած ջրատար պարենքիմ (խոշոր տեսակները կարող են պարունա– կել մինչև 2000 չ ջուր): Բջիջներում պա– րունակվող լորձային նյութերի առկայու– թյունը դժվարացնում է ջրի գոլորշիացումը: Իսկական տերևներ չունեն (բացառու– թյամբ 2 տեսակի): Ծաղիկները խոշոր են, մեկական, երբեմն գագաթնային հուրա– նում խմբված: Պսակաթերթերը շատ են, վառ. կարմիր, մանուշակագույն, դեղին, սպիտակ: Պտուղը բազմասերմ է, մսոտ, հատապտղանման, երբեմն չոր: Ծաղ– կում են երեկոյան կամ գիշերը, փոշոտ– վում միջատների, թռչունների միջոցով: Հայտնի է մոտ 2000 տեսակ, տարածված հիմնականում Ամերիկայում, մոտ կեսը՝ Մեքսիյկայում, 1 ցեղը՝ Աֆրիկայում, Մա– դագասկար կղզում: Աճում են արևադար– ձային և մերձարևադարձային անապատ– ներում, լեռներում: Որոշ էպիֆիտ տեսակ– ներ տարածված են Կենտրոնական և Հարավային Ամերիկայի խոնավ արևա– դարձային անտառներում (ծառերի բնե– րում և ճյուղերի վրա): ՍՍՀՄ–ում Կ. աճում են Ղրիմի հվ. ափերին: Որպես դեկորա– տիվ բույսեր պահվում են ջերմատներում և սենյակներում: Կ–ի աճումը, ծաղկումը և պտղաբերումը տևում է 6–7 ամիս, այնու– հետև անցնում են հանգստի շրջանի: Այդ պատճառով ձմռանը սենյակներում և ջեր– մատներում Կ. պետք է պահել 5–6, 8– 12°C պայմաններում և քիչ ջրել, ամռանը՝ լուսավոր, տաք, մաքուր օդով ապահով– ված տեղում և առատ ջրել: Բազմացվում են սերմերով, կտրոններով, երբեմն պատ– վաստմամբ (մայիս–օգոստոսին): Կ. օգտագործվում են որպես կանաչ ցանկապատ, վառելիք, անփուշ տեսակնե–