Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/667

Այս էջը սրբագրված չէ

Կռզիներ. 1. Leptocladodia microhelia var. droegeana, 2. Azureocereus hertlingianus, 3. Stenocereus beneckei, 4. Calymanthium substerile, 5,Opuntia microdasys, 6. Echino- cereus caespitosus, 7, Notocact՝us scopa var. ruberrima, 8. Cleistocactus brookei. րը՝ անասնակեր, առանձին տեսակների պտուղներն ու երիտասարդ ցողունները՝ սննդի մեշ: Պ. Սերոբյան

ԿՌԻԼՈՎ Ալեքսեյ Նիկոլաեիչ [3(15).8.1863, գ. Վիսյագա (Սիմբիրսկի նահանգում)– 26.10.1945, Լենինգրադ], սովետական նա– վաշինարար, մեխանիկ և մաթեմատիկոս: ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1916): Սոցիա– լիստական աշխատանքի հերոս (1943): Ավարտել է Ծովային ուսումնարանը (1884) և Ծովային ակադեմիայի նավաշինա– կան բաժանմունքը (1890): 1890-ից դա– սավանդել է Ծովային ակադեմիայում և Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստ–ում: 1927-ից ղեկավարել է ՍՍՀՄ ԳԱ ֆիզմաթ ինստ–ը: Աշխատանքները վե– րաբերում են նավի տեսության, մագնի– սային և գիրոսկոպային կողմնացույցների տեսության, հրետանու, նավի շինարարա– կան մեխանիկայի, մաթեմատիկայի հար– ցերին են: Ուսումնասիրել է նավաշինա– րարության դինամիկական պրոբլեմները, ստեղծել նավերի տատանումների տեսու– թյունը: Առաջարկել է առաձգական հիմքի վրա գտնվող հեծանների հաշվարկման ուրույն մեթոդ: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1941): Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով:

ԿՌԻԼՈՎ Իվան Անդրեևիչ [2(13).2.1769 (այլ տվյալներով՝ 1768), Մոսկվա – 9(21).11.1844, Պետերբուրգ], ռուս գրող, առակագիր, լրագրող: Մանկական տա– րիներն անցել են Ուրսղում և Տվերում (այժմ՝ Կալինին): 1782-ին փոխադրվել է Պետերբուրգ, արքունական պալատում եղել մանր աստիճանավոր: 14 տարեկա– նում գրել է «Սրճագուշակուհին» (1782) կոմիկական օպերան, 1786–88-ին՝ «Կա– տաղած ընտանիք», «Հորինողը նախասեն– յակում», «Չարաճճիներ» կատակերգու– թյունները և բռնատիրության դեմ ուղըղ– ված «Ֆիլոմելա» ողբերգությունը: 1789-ին սկսել է հրատարակել «Պոչտա դուխով» («lloHTa ayxoB») երգիծական հանդեսը: Նրա համարձաքկ երգիծանքը հարուցել է Եկատերինա II-ի դժգոհությունը, և գրողը դադարեցրել է գրական գործունեությունը, մի քանի տարի ապրել գավառում: 1809-ին լույս տեսավ առակների առաջին ժողո– վածուն: ի տարբերություն իր նախորդ– ների,, որոնց առակներում գլխավորը բա– րոյախոսությունն էր, Կ. ստեղծեց առակ– երգիծանք, առակ–կատակերգություն: Ի. Ա. Կռիլով Լայնորեն հայտնի են «Գայլն ու գառը», «Ագռավն ու աղվեսը», «ճպուռն ու մըր– ջյունը», «Տերևներն ու արմատները», «Գայլը շնանոցում» և այլ առակներ, որոնցով ռուս գրականություն մտավ ժող. կենդանի խոսքը: Կ–ի առակները թարգ– մանված են աշխարհի 50-ից ավելի լեզու– ներով: Կ–ի հայ առաջին թարգմանիչներն են խ. Աբովյանը, Գ. Այվազովսկին, Հ. Տեր– Զաքարյանը, Հ. Կեոքչյանցը և ուրիշներ: Երկ.Շօդ%, T. 1-2, M., 1969; Առակներ (Ա– ռաջաբանը Ավ. Իսահակյանի), Ե., 1969: Գրկ. Տերաերյան Ա., Ռուս մեծ առա– կախոս–բանասաեղծը, Ե., 1944: XTena- HOB H. Jl.f KpMJIOB, 2 H3 ., M., 1969.

ԿՌՈՆՈՍ (Kp6vog), ըստ հին հունական դիցաբանության, կրտսեր տիտանոս: Ուրանոսի (երկինք) և Գեայի (Երկիր) որդին: Կ. մոր՝ Գեայի սադրանքով տա– պալել է հորը և տիրել աշխարհին: Հոր ճակատագրին արժանանալու երկյուղից Կ. կուլ է տվել իր նորածին զավակներին: Կինը՝ Հռեան, խորամանկորեն փրկել է կրտսեր որդուն՝ Զևսին, որը, հասակ առնե– լով, Կ–ին ստիպել է փսխել զավակներին: Այնուհետև Զևսը եղբայրների օգնու– թյամբ հաղթել է Կ–ին և նետել Տարտարոս: Ըստ Հեսիոդոսի «Թեոգոնիայի», Կ–ի տի– րակալության ժամանակը եղել է աշխար– հի «ոսկեդարը»: Այլ զրույցի համաձայն՝ Կ. տապալվելուց հետո թագավորել է Երանության կղզում: Մինչհելլենիստա– կան Հունաստանում Կ. պաշտվել է որպես հունձքի աստված: Կ–ի տաճարը կառուց– ված էր Աթենքի Ակրոպոլսի ստորոտին: Հռոմայեցիները Կ–ին նույնացրել են Սա– ւոուոնի հետ: Երբեմն հուն. xp6vog (ժամա– նակ) բառի նմանությամբ Կ–ին սխալ– մամբ կոչել են ժամանակի աստված: Կ. պատկերվել է որպես տարեց այր, գըլ– խաշորով, մանգաղը ձեռքին: Զավակնե– րին խժռող Կ–ի կերպարը արտացոլվել է գեղանկարչությունում (Ռուբենս, Գոյա):

ԿՌՎԱԽՆՁՈՐ, գրական ակնարկություն, վեճի, երկպառակության պատճառ՝ փո– խաբերական իմաստով: Կ. արտահայտու– թյունը ծագել է հունական դիցաբանու– թյան մեջ երկպառակության աստվածուհի էրիսի առասպելից. Պելևսի և Թետիսի հարսանիքին չհրավիրված էրիսը հար– սանքատուն է նետում մի ոսկե խնձոր՝ «ամենագեղեցիկին» մակագրությամբ: Վեճ է առաջանում Հերայի, Աթենասի և Աֆրո– դիտեի միջև: Վեճը լուծում ԷՊարիսը՝ խըն– ձորը հանձնելով Աֆրոդիտեին: Դրանից էլ, ըստ ավանդության, ծագել է Տրոյա– կան պատերազմը: Կ. արտահայտության մի փոփոխակն է «կռվածաղիկը»՝ հայերեն դարձվածաբանության մեջ: Գրկ.ԿաԿ Ն.Ա., Հին ՝"Հունաստանի լե– գենդներն ու առասպելները, 2 հրա., Ե., 1979: M. Նազինյան

ԿՌՈՒՍ՛, ճնշմամբ մետաղի մշակման եղա– նակներից. կատարվում է ունիվերսալ գործիքներով և մեքենաներով (տես Դարբ– նոցա–դրոշմիչ արտադրություն): Որպես կանոն Կ–ման ժամանակ մետաղը տաքաց– վում է մինչև որոշակի ջերմաստիճան (պլաստիկությունը մեծացնելու և դե– ֆորմացիայի նկատմամբ դիմադրությունը փոքրացնելու նպատակով): Կ–ման ջեր– մաստիճանային միջակայքը կախված է մշակվող մետաղի քիմ. բաղադրությունից և կառուցվածքից, ինչպես նաև գործողու– թյան կամ անցումի ձևից: Պողպատի հա– մար այդ միջակայքը 800–1100°C է, ալյու– մինի համաձուլվածքների համար՝ 420– 480QC: Կ. կատարում են դրոշմոցներով և առանց դրոշմոցների (ազատ Կ.): Առաջին դեպքում մետաղը բոլոր կողմերից սահմա– նափակվում է դրոշմոցի աշխատանքային խոռոչի պատերով և դեֆորմացիայի ըն– թացքում ստանում խոռոչի ձևը: Ազատ Կ–ման (ձեռքով կամ մեքենայով) դեպքում