Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/673

Այս էջը սրբագրված չէ

«Զարդի տարի», «Եղեռնի տարի» են: «Կ. տ.» 705-ն է, երբ արաբ նվաճողներն ապստամբ հայերի հաղթանակի համար (տես Վարղանակերաի ճակաաամարա 703) վրեժխնդիր լինելու նպատակով խա– բեությամբ հավաքել և Նախճավանի ու խրամի եկեղեցիներում այրել են հարյու– րավոր հայ իշխանների, մի մասին էլ՝ կոտորել: Արաբ մատենագիրներից ոմանք այդ եղեռնագործությունը ներկայացրել են որպես արաբ, զենքի հաղթանակ: Գրկ. Ղևոնդ Մեծ, Պաամութիւն Հայոց, ՍՊԲ, գլուխ ժ, 1887: Ա լ ի շ ա ն Ղ., Ցուշիկք հայրենեաց Հայոց, հ. 2, Վնտ., 1870, էշ 147: Լ ա լ ա յ ա ն Ե., Նախիջևանի ոստիկանա– կան շրշան կամ Նախճավան, «ԱՀ», 1906, գիրք 13, էշ 273: Լ և ո, Երկ. ժող., հ. 2, Ե., 1967: Ա. Ղան ա չան յան

ԿՐԱԿՄԱՐԻՉ, սկսվող հրդեհը հատուկ միջոցներով (քիմիական վւրփուր, ածխա– թթու, օդա–մեխանիկական փրփուրներ, փոշիներ, ջուր ևն) մարելու սարք: Առավել տարածված են քիմ. փրփրային Կ–ները: Օ Վ Պ–1 0. օդ ա– փրՓրային կրակմարիչ. /. բռնակ, 2. լծակ, 3. փակիչ– գործարկող հար– մարանք, 4. կոլ– բա, 5. իրան, 6. սիֆոնային խո– ղովակ, 7. գլխադիր Դրանք 1 –100 դէ!3 տարողությամբ գլանա– ձև անոթներ են՝ գործարկման հարմա– րանքով և անոթի ներսում գտնվող ապա– կե կոլբայով (երբեմն երկու): Անոթը պա– րունակում է լիցքի հիմնային (նատրիումի բիկյսրբոնատի լուծույթ), իսկ ապակե կոլբան՝ թթվային մասը: Վերջինս ռեակ– ցիայի մեջ է մտնում հիմնային մասի հետ Կ. գործողության մեջ դնելիս: Ռեակցիա– յի հետևանքով անջատվում է ածխաթթու գազ, և առաջանում է փրփուր, որն ածխա– թթու գազի ճնշմամբ դուրս է մղվում գլխա– դիրի միջով: Փրփրային Կ–ներով մա– րում են նավթամթերքների և պինդ նյու– թերի հրդեհները: Դրանցով չի կարելի մարել հոսանքի տակ գտնվող էլեկտրա– սարքավորումների և որոշ քիմ. նյութերի (սպիրտներ, ալկալիական մետաղներ ևն) հրդեհները: էլեկտրասարքավորումների և ներքին այրման շարժիչների հրդեհնե– րը մարելու համար օգտագործում են ած– խաթթվային Կ–ներ, որոնց համար աշ– խատանքային ճնշումը նախատեսված է 15 Մն/ւէ2 (150 ԿգխԱ2): Մյուս բոլոր Կ–նե– րում ճնշումը չի գերազանցում 2 Մն/Ա2 (20 Կգ/utl2):

ԿՐԱԿՈՎ, Կ ր ա կ ու վ (Krakow), բնակ– չությամբ երրորդ քաղաքը Լեհաստանում: Կրակովի վոյեվոդության վարչական կենտրոնն է: 610 հզ. բն. (1978): Երկրի տնտ., մշակութային կենտրոն է, երկաթու– ղային հանգույց, գետային նավահան– գիստ: Զարգացած է մեքենաշինությունը (նավթի, քիմ. և սննդի արդյունաբերու– թյան սարքավորումներ), սև մետալուր– գիան, սննդհամի, տեքստիլ, կարի, կաշ– վի–կոշիկի, քիմ. (կոքսաքիմիա, դեղա– գործական պրեպարատների, սոդայի ար– տադրություն) արդյունաբերությունը: Կա կաբելի և արմատուրայի արտադրություն: Ունի համալսարան (տես Կրակովի հա– մաչսարան), Լեռնամետալուրգիական ակադեմիա, աստղադիտարան: Պատմական տեղեկանք: Կ. առաջացել է VIII – X դդ.: XI-XVI դդ. եղել է լեհա– կան պետության մայրաքաղաքը և առև– տրական ու արհեստավորական խոշոր կենտրոն: XVIII դ. սկզբին շվեդների հար– ձակումների, հրդեհների ու համաճարակ– ների հետևանքով քաղաքն անկում է ապ– րել: 1795–1809, 1846–1918-ին եղել է ավստր. Հաբսբուրգների իշխանության տակ: Կ–ում է սկսվել 1794-ի լեհական ապստամբությունը: XIX դ. վերջին և XX դ. սկզբին հեղափոխական կենտրոն էր Գա– լիցիայում: Կ–ում և նրա շրջակայքում (Պո– րոնին) 1912–14-ին ապրել և աշխատել է Վ. Ի. Լենինը: 1923-ի նոյեմբերին Կ–ում տեղի է ունեցել բանվորական ապստամբու– թյուն (տես Կրակովի ապստամբություն 1923), 1936–37-ին՝ մի շարք գործադուլ– ներ ու ցույցեր: 1939–44-ին Կ. հիտլեր– յան «գեն–նահանգապետության» կենտ– րոնն էր, Դիմադրության շարժման կենտ– րոններից մեկը Լեհաստանում: Քաղաքն ազատագրել է սովետական բանակը՝ 1945-ի հունվ. 19-ին: Կ–ում բնակվել են հայեր, որոնց մասին տես Լեհաստան, Հայերը Լեհաստան ու մ մա– սում: ճարտարապետությունը: Կ–ի պատմա– կան միջուկը Վավել բլուրն է, X–XVII դդ. կառույցների համալիրով (Կույս Մարիամի կապելլա–ռոտոնդան, X դ. երկրորդ կես, թագավորական դղյակը, XIII–XVII դդ., գոթական տաճարը, XIV դ. 1-ին կես) և նրան հս–ից կից Հին քաղաքը՝ Շուկայի կենտրոնական հրապարակով ու փողոց– ների կանոնավոր ցանցով: Պահպանված ճարտ. հուշարձաններից են՝ Մ. Անջեյի ռոմանական (մոտ 1090) և Կույս Մարիամի (մոտ 1360–1548) ու Մուրբ խաչի (XIV – XVI դդ. սկիզբ) գոթական կոստյոլները, առևտրական շարքերը, Վերածննդի ոճով կառուցված տներ, բարոկկո ոճի կոստյոլ– ներ: XIX–XX դդ. առաջին կեսին քաղաքն աճել է օղակա–շառավղային սխեմայով, կառուցվել են հասարակական շենքեր, Կրակով. Շուկայի հրապարակը, ձա– խից՝ Կույս Մարիամի կոստյոլը (XIV– XVI դդ.) Կրակով. Վավել դղյակը 1945-ից հետո՝ Ուսանողուհիների տունը (1964), ֆիզիկայի և մաթեմատիկայի ինս– տիտուտը (1965), «Կրակովիյա» հյուրա– նոցը (1965), բազմահարկ բնակելի տներ ևն: Ունի Ազգային թանգարան, Գեղար– վեստի հավաքածուներ Վավելում (դղյա– կում), Ազգագրական թանգարան: 1961-ից Կ–ում անց են կացվում կարճամետրաժ ֆիլմերի համալեհական փառատոներ, 1966-ից՝ գրաֆիկայի միջազգային ցուցա– հանդեսներ (Բիեննալե):

ԿՐԱԿՈՎԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1846, ավստրիական տիրապետության և ֆեո– դալական կարգերի դեմ ուղղված ապըս– տամբություն: Նախապատրաստել էին լեհ ազգային–ազատագրական կազմակեր– պությունները Լեհական դեմոկրատական ընկերության ղեկավարությամբ: Կ. ա. սկսվեց փետր. 20-ին, Կրակովյան հանրա– պետությունում: Ապստամբները, փետր. 22-ին գրավելով Կրակովը, կազմեցին Լեհական հանրապետության Ազգային կառավարություն, որն իր հրապարա– կած մանիֆեստում ժողովրդին կոչ արեց պայքարել հանուն ազգային անկախու– թյան, հռչակեց դեմոկրատական իրա– վունքներ և ֆեոդալական պարհակների վերացում: է. Դեմբովսկու ազդեցությամբ հռչակվեց դասային տարբերությունների ու տիտղոսների վերացում, հողի հանձ– նում հողազուրկ գյուղացիներին, բանվոր– ների վիճակի բարելավման համար ազ– գային արհեստանոցների ստեղծում: Սա– կայն հիմնականում չափավոր շլյախտա– բուրժ. տարրերից կազմված ազգային կառավարությունը չցանկացավ օգտա– գործել քաղաքային չքավորության և գյու– ղացիության հեղափոխական խանդավա– ռությունը: Կ. ա–յան համար ծանր կո– րուստ էր նաև Դեմբովսկու մահը (փետր. 27): Մարտի 3-ին ցարական Ռուսաստանի և Ավստրիայի միացյալ ուժերի հարված– ների տակ հեղափոխական Կրակովն ըն– կավ: Կ. ա. բարձր են գնահատել Կ. Մարքսը և Ֆ. էնգելսը:

ԿՐԱԿՈՎԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1923, Կրակովի բանվորների զինված ելույթ: Ուղղված էր Լեհաստանի բուրժուա–կալ– վածատիրական կառավարության դեմ, որը Լեհաստանում բանվորական շարժ– ման վերելքի շրջանում կարգադրել էր մտցնել արտակարգ դրություն և ստեղծել ռազմա–դաշտային դատարաններ: Լեհա– կան կոմկուսը վճռական պայքարի կոչ արեց բանվորներին: Երկրում սկսվեց քաղ. գործադուլ: Կրակովի իշխանություն–