Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/676

Այս էջը սրբագրված չէ

ԿՐԱՍԻԼՆԻԿՈՎ Նիկոլայ Ալեքսանդրովիչ (1896–1973), սովետական մանրէաբան: ԱԱՀՄ ԳԱ թղթ. անդամ (1946), ՌՍՖՍՀգիտ. վաստ. գործիչ (1957): 1926-ին ավարտել է Լենինգրադի բժշկական ինստ–ը, 1929-ից աշխատել ՍՍՀՄ ԳԱ մանրէակենսա– բանության ինստ–ում: 1953-ից՝ Մոսկվայի համալսարանի հողերի կենսաբանության ամբիոնի վարիչ: Ուսումնասիրել է միկ– րոօրգանիզմների, հատկապես ճառագայ– թասնկերի U բակտերիաների կենսաբա– նությունը; Մշակել է վերջիններիս դասա– կարգման և կարգաբանության նոր սկըզ– բունք, առանձնացրել ճառագայթասնկերի դասը: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցա– նակի (1951): Լ. Բ. Կրսոփն

ԿՐԱՍԻՆ Լեոնիդ Բորիսովիչ (15.7.1870, Կուրգան –24.11.1926, Լոնդոն), սովետա– կան պետական U կուսակցական գործիչ: Կոմունիստական կուսակցության անդամ 1890-ից: Սովորել է Պետերբուրգի և Զար– կովի տեխնոլոգիական ինստ–ներում: Եղել է Բրուսնհի խմբի անդամ: Բազմիցս ձեր– բակալվել և աքսորվել է: 1900–04-ին աշ– խատել է Բաքվում, ուր շարունակել է հեղափոխական գործունեությունը: վ. Զ. Կեցխովեչու հետ ստեղծել է <Նինա> ան– լեգալ տպարանը: ՌՍԴԲԿ II (1903) հա– մագումարից հետո հարել է բոլշևիկներին, կոոպտացվել է կուսակցության ԿԿ, սա– կայն որոշ ժամանակ հաշտվողական դիրք է գրավել մենշևիկների նկատմամբ:

ՌՍԴԲԿ III (1905) և IV (1906) համագու– մարներումընտրվել էկուսակցության ԿԿ–ի անդամ; Մասնակցել է ՌՄԴԲԿ I (Տամեր– ֆորսյան) կոնֆերանսին (1905-ի դեկտեմ– բեր): 1908-ից տարագրվել է արտասահ– ման, հարել ուչտիմաաի սաներին: Հոկ– տեմբերյան հեղափոխությունից հետո եղել է Համառուսական ԺՏԲԻ* նախագա– հության անդամ, առևտրի և արդյունաբե– րության, 1919-ին՝ հաղորդակցության ճա– նապարհների ժողկոմ: 1920–23-ին եղել է լիազոր և առևտրական ներկայացուցիչ Անգլիայում, միաժամանակ՝ արտաքին առևտրի ժողկոմ, 1924-ին՝ լիազոր ներկա– յացուցիչ Ֆրանսիայում, 1925-ից՝ Անգլիա– յոլմ: 1922-ին մասնակցել է Զենովայի և Հաագայի միջազգային կոնֆերանսնե– րին: Կուսակցության XIII և XIV համագու– մարներում ընտրվել է ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի անդամ:

ԿՐԱՍՆԱՅԱ &ՎԵ&ԴԱ» («KpacHa* 3Be3- £a», «Կարմիր աստղ»), զինվորական և հա– մաքաղաքական օրաթերթ: ՄՍՀՄ պաշտ– պանության մինիստրության կենտրոնա– կան օրգանը: Լույս է տեսնում 1924-ից, Մոսկվայում: Լուսաբանում է ՍՍՀՄ–ում և արտասահմանում տեղի ունեցող իրա– դարձությունները, պրոպագանդում սովե– տական ռազմական գիտությունը, ՍՄԿԿ քաղաքականությունը ռազմական շինա– րարության ասպարեզում: Արտացոլում է ՄՄՀՄ զինված ուժերի կյանքն ու գործու– նեությունը, նյութեր տպագրում սովետա– կան բանակի մարտիկների մասին: Պար– գևատրվել է Լենինի (1965), Կարմիր դրոշի (1945) և Կարմիր աստղի (1933) շքանշան– ներով:

ԿՐԱՍՆԱՏԱ ՊՈԼՅԱՆԱ, խուտոր ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Նովո–Կուբանս– կի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ հարավ– արևելք: Բնակչությունը՝ հայեր, ռուսներ, բելոռուսներ, ուկրաինացիներ: Կոլտըն– տեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ, բանջարաբուծությամբ, այ– գեգործությամբ, անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումթ, կինո, բուժկայան,մանկապարտեզ, մանկամսուր:

ԿՐԱՍՆԱՅԱ ՎՈԼՅԱ, հայաբնակ գյուղ

ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում, շրջկենտրոնից 22 կմ հյուսիս: Սովետական տնտեսու– թյունն զբաղվում է թեյի, ծխախոտի մշա– կությամբ, բանջարաբուծությամբ, այգե– գործությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, կինո, գրադարան, կապի բաժան– մունք, բուժկայան: Հիմնադրել են Սամ– սունի շրջանից եկած հայերը, 1896-ին:

ԿՐԱՍՆԻ ԲԱԶԱՐ, քաղաքատիպ ավան Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ՄարտունոԼ շրջանում: Տես Կարմիր շուկա:

ԿՐԱՍՆԻ ԴԱՂՍՏԱՆ, հայաբնակ խուտոր

ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Ափ– շերոնսկի շրջանում, շրջկենտրոնից 30 կմ հարավ–արևելք: Կոլտնտեսությունն զբաղ– վում է ծխախոտագործությամբ: Ունի տար– րական դպրոց, ակումբ, կինո: Հայերը եկել են Սամսունից և շրջակա գյուղերից, 1882-ին:

ԿՐԱՍՆԻ ԼՈՒՁ, հայաբնակ խուտոր

ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Աւիշե– րոնսկի շրջանում, շրջկենտրոնից 52 կմ արևմուտք; Բնակչությունն զբաղված է անտառտնտեսության և նավթարդյունա– բերության մեջ: Ունի տարրական դպրոց: Հայերը եկել են Սամսունի շրջակա գյու– ղերից, 1916-ին:

ԿՐԱՍՆԻ ԿՐԵՍՏ, գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գագրայի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ հարավ–արևելք: Բնակչությունը՝ հա– յեր, վրացիներ, աբխազներ: Սովետական տնտեսությունն զբաղվում է բանջարա– բուծությամբ, այգեգործությամբ, ցիտրու– սային կուլտուրաների և դափնու մշակու– թյամբ, անասնապահությամբ, շերամա– պահությամբ: Ունի հայկական տարրա– կան դպրոց, բուժկայան: Հայերը եկել են շրջակա գյուղերից, 1918-ին:

ԿՐԱՍՆԻ ՕԿՏՅԱԲՐ, հայաբնակ խուտոր

ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Կրիմս– կի շրջանում, շրջկենտրոնից 30 կմ հյու– սիս–արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղ– վում է հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, ծխախոտագործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահու– թյամբ: Ունի տարրական դպրոց, գրադա– րան, ակումբ, կինո, բուժկայան: Կ. Օ. հիմ– նադրել են Տրապիզոնի շրջանից եկած հայերը, 1888-ին:

ԿՐԱՍՆՈԴԱՐ (մինչև 1920-ը՝ և կ ա տ ե– րինոդար), քաղաք, ՌՍՖՍՀ Կրասնո– դարի երկրամասի կենտրոնը: Գտնվում է Կուբան գետի աջ ափին: Երկաթուղային և խճուղային հանգույց է: 560 հզ. բն. (1979): Հիմնադրել են կազակները 1793-ին: XIX դ. 70–80-ական թթ. Հյու– սիսային Կովկասում երկաթուղի կառու– ցելուց հետո դարձել է Կուբանի մարզի առևտրա–արդյունաբերական և տրանս– պորտային խոշոր կենտրոն: XIX դարի վերջին ստեղծվել են առաջին մարքսիս– տական խմբակները, 1902-ին՝ ս–դ. կազ– մակերպություն, 1903-ին՝ ՌՍԴԲԿ Եկա– տերինոդարի կոմիտեն, 1904-ին՝ ՌՍԴԲԿ Կուբանի մարզային կոմիտեն: 1918-ի մայիս–հուլիսին եղել է Կուբան–Սևծովյան Սովեաական Հանրապետության կենտ– րոնը: Հայրենական մեծ պատերազմի ժա– մանակ (1942-ի օգոստ.-1943 - ի փետր.) օկուպացվել է: Ետպատերազմյան տարինե– րին դարձել է արդ. և մշակութային խոշոր կենտրոն: Առավել խոշոր ձեռնարկություն– ներից են գյուղատնտեսական մեքենաշի– նության, հաստոցաշինական, կոմպրեսոր– ների, նավթավերամշակման, էլեկտրաչա– փիչ սարքերի գործարանները, քիմ. կոմբի– նատը,շինարարական կոնստրուկցիաներ և նյութեր արտադրող ձեռնարկությունները, նուրբ բրդյա, բամբակե գործվածքների, կահույքի կոմբինատները, կոշիկի և կարի ֆաբրիկաները, ձեթի–ճարպի, մսի, կաթի և ծխախոտի կոմբինատները, ճենապակու և հախճապակու գործարանը, վիտամինա– յին և կենսաքիմիական պատրաստուկ– ների գործարանը: Կ–ում կա համալսա– րան, 5 ինստ. (պոլիտեխ., բժշկ., գյու– ղատնտ., կուլտուրայի, ֆիզիկական կուլ– տուրայի), միջնակարգ մասնագիտական 15 ուս. հաստատություն, դրամատիկա– կան օպերետի, տիկնիկային թատրոններ, ֆիլհարմոնիա, կրկես, պատմա–հայրենա– գիաական և գեղարվեստական թանգա– րաններ: Կ–ի հայերի մասին տես Կրասնո– դարի երկրամաս հոդվածում:

ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍ, ՌԱՖՍՀի կազմում: Կազմավորվել է 1937-ի սեպա. 13-ին: Տարածությունը 83,6 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 4814 հզ. (1979): Բաժան– վում է 41 շրջանի: Ունի 28 քաղաք, 28 քտա: Երկրամասի կազմի մեջ է մտնում Ադըղեական Ինքնավար Մարզը: Կենտրո– նը՝ Կրասնոդար: Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով (1957, 1970): Բնությունը: Կ. ե. գտնվում է Հս. Կով– կասի արմ. մասում: Արմ–ից ողողվում է Սև և Ազովի ծովերով: Տարածքը բաղկա– ցած է լեռնային և հարթավայրային մա– սերից: Լեռնային մասն ընդգրկում է Մեծ Կովկասի Գլխավոր (բարձրությունը՝ մինչև 3360 մ), Կողքային, ժայռոտ և այլ լեռնաշղթաները, հարթավայրայինը՝ Կու– բան–Մերձազովյան դաշտավայրը (բարձ– րությունը՝ մինչև 120 մ), Մերձկուբանյան թեք հարթավայրը, Կուբանի դելտան, Թամանի թերակղզին (բարձրությունը՝ մինչև 164 մ) : Արլ–ում Մտավրոպոլյան բարձրության եզրամասն է: Կլիման հարթավայրում չափավոր ցամաքային, տափաստանային է, լեռնե– րում՝ առավել խոնավ ու զով. Աևծովյան