Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/677

Այս էջը սրբագրված չէ

ափին կրում է միջերկրածովային բը– նույթ: Հունվարի միշին ջերմաստիճանը –5գՇ–ից (Արևմտյան Նախակովկասում) 5°C է (Սևծովյան ափի հվ–ում), հուլիսինը՝ 22–24°C: Տեղումների տարեկան քանակը հարթավայրային մասում 400–600 till է, մերձարևադարձերի շրշանում (Սոչի)՝ մինչև 1500 t/ /, լեռներում՝ մինչև 3242 ՎՎ (Կրասնայա Պոլյանայի շրշանում): Նո– վոռոսիյսկ քաղաքի շրջանին բնորոշ է բորա քամին: Վեգետացիոն շրշանը Արև– մըտյան Նախակովկասի հարթավայրե– րում 220–240 օր է: Արևմտյան Կովկասի բարձրլեռնային շրշանում կան սառցա– դաշտեր: Գլխավոր գետը Կուբանն է՝ իր բազմա– թիվ վտակներով (Լաբա, Բելայա ևն), Սևծովյան ափի գետերից ամենամեծը Մզիմթան է: Կուբանի հոսքը կարգավորե– լու համար կառուցվել են Տշչիկի, Շավաու– ղի և Կրասնողարի ջրամբարները: Հարթավայրերում գերակշռում են սևա– հողերը, լեռներում՝ լեռնաանաառային գորշ և ճմակարբոնաւոային հողերը, բար– ձըրլեռնային գոտում՝ լեռնամարգագետ– նային հողերը: Նախկին հարթավայրային տափաստանների տեղում կուլտուրական բուսականություն է: Լեռներում կաղնու, հաճարենու, ապա փշատերև (կովկասյան եղևին, եղևնի) անտառներ են, ավելի բարձր՝ մերձալպյան և ալպյան մարգա– գետիններ: Տուապսեից հվ.՝ ծովեզերքին բուսածածկույթը մերձարևադարձային է: Բելայա, Փոքր Լաբա, Սոչի գետերի վերին հոսանքներում ստեղծվել է Կովկասյան արգելանոցը: Բնկաչության 90% –ը ռուսներ են, բնակ– վում են նաև ուկրաինացիներ, հայեր (98,6 հզ., 1970), աղըղեներ: Միջին խտու– թյունը 1 կԱ2 վրա 57,5 մարդ է: Ւփտ է բնակեցված Կուբանի միջին հոսանքի ավազանի հարթավայրային մասը: Քա– ղաքային բնակչությունը 52% է (1979): Խոշոր քաղաքներն են Կրասնոդարը, Սո– չին, Արմավիրը, Նովոռոսիյսկը, Մայկո– պը: Հարթավայրային շրջաններին բնո– րոշ են գյուղական խոշոր բնակավայրերը՝ ստանիցաները: Տնտեսությունը: Կ. ե. զարգացած ար– դյունաբերության, բազմաճյուղ գյուղա– տնտեսության և միջազգային նշանակու– թյան առողջավայրերի շրջան է: Արդ. ար– տադրանքի գրեթե 50 % –ը տալիս է սննդի արդյունաբերությունը: Տեքստիլ արդյու– նաբերության ձեռնարկություններից հայտնի է Կրասնողարի նուրբ բրդյա գործվածքների կոմբինատը: Մեքենաշի–