Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/678

Այս էջը սրբագրված չէ

նության ճյուղերից կա սարքերի, հաստոց– ների և գործիքների արտադրություն, էլեկտրատեխնիկական արդյունաբերու– թյուն, պոմպա–կոմպրեսորային սարքավո– րումների և գյուղատնտ. մեքենաների արտադրություն: Մերձկուբանյան հար– թավայրում արդյունահանվում է նավթ և գազ: Նավթավերամշակում կա Տուապ– սեում և Կրասնոդարում: Գազի հիմնա– կան մասը գազամուղով առաքվում է երկրի այլ շրջաններ: Ցեմենտի արտադրու– թյունը կենտրոնացած է Նովոռոսիյսկի շրջանում: Փայտամշակման ձեռնարկու– թյունները տալիս են սղոցանյութ, նըր– բատախտակ, ստվարաթուղթ, կահույք, շինդետալներ, տարա: Կ. ե. ՍՍՀՄ–ի գյուղատնտ. խոշոր շըր– ջաններից է: Գյուղատնտ. հողահանդակ– ները կազմում են 5,1 մլն հա (տարածքի 61%-ը), որից վարելահողեր՝ 86%, արո– տավայրեր՝ 8,8% և խոտհարքներ՝ 1,2% (1971): Հողագործության մեջ առաջատար տեղ է պատկանում ցորենի, բրնձի, հատիկային եգիպտացորենի, արեածաղ– կի, շաքարի ճակնդեղի, ծխախոտի, տզկա– նեփի, բանջարեղենի և խաղողի արտա– դրությանը: Մեծ նշանակություն ունի պտղատու ծառերի, թեյի, եթերայուղատու կուլտուրաների մշակությունը: Անասնա– պահության մեջ գերակշռում է կաթնա– մսատու անասնապահությունը U խոզա– բուծությունը: Զարգանում էtթռչնաբու– ծությունը: Երկաթուղիների երկարությու– նը շուրջ 2 հզ. կմ է, կոշտ ծածկույթով ավտոճանապարհներինը՝ 10,9 հզ. կմ (1971): Զարգացած է ծովային և օդային տրանսպորտը: Կուբանը նավարկելի է Կրասնոդարից մինչե գետաբերան, նրա Պրոտոկա բազուկը՝ Կուբանի Սլավյանս– կից մինչե Աչուևո: Մշակույթը: 1971/72 ուս. տարում Կ. ե–ում կար 2303 դպրոց, 67 պրոֆտեխնի– կական ուսումնարան, 55 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություն, 8 բուհ, այդ թվում՝ համալսարան: 1972-ին երկրամասն ուներ 1699 գրադարան, 13 թանգարան, 5 թատրոն (3-ը՝ Կրասնո– դարում, 1-ական՝ Արմավիրում և Մայկո– պում), 3 ֆիլհարմոնիա (Կրասնոդար, Սոչի, Մայկոպ), 2 կրկես (Սոչի, Կրասնո– դար), 1910 ակումբ, 3399 կինոկայանք: Հրատարակվում է երկրամասային 3 թերթ: Առողջապահությունը; Կ. ե–ի սեծովյան ափը ՍՍՀՄ–ի առողջավայրային գլխավոր շրջաններից է: Խոշոր առողջավայրեր են Սոչին, Անապան, Գելենջիկը, Եյսկը, Գոր– յաչի Կլյուչը, Կրասնայա Պոլյանան: 1972-ին Կ. ե–ում կար 398 բուժհիմնարկ, 13,3 հզ. բժիշկ: Հայերը Կ. ե–ու մ: Հյուսիսային Կովկասում հայերը սկսել են հաստատվել XV–XVI դդ., երբ թուրքերի կողմից Ղրիմը գրավելուց հետո Չերքեզիա տեղափոխ– վեց ղրիմահայերի մի մասը: Կուբանը Ռուսաստանին միանալուց հետո մի խումբ չերքեզահայեր 1824-ին բնակություն են հաստատել Կուբան գետի աջ ափին: 1839-ին մեկ այլ խումբ հիմնավորվել է Կարասուն գետի ափին, Պաշկովսկայա ստանիցայի մոտ, իսկ Կուբանի ձախ ափին հիմնադրվել է Արմավիր հայկ. բնակավայ– րը: 1860-ական թթ. սկսվել է հայերի գաղ– թը Արեմտյան Հայաստանից՝ սկզբում սեծովյան և Կուբանի շրջանները, ապա Կովկասյան լեռնաշղթայի հս. լանջերը: Բարձրլեռնային բնակավայրերում հաս– տատված երկրագործ հայերը 1864-ին հիմնել են Արմյանսկ գյուղը, իսկ արհես– տավորները և առևտրականները տեղա– վորվել են Սոչի, Տուապսե, Նովոռոսիյսկ, Անապա քաղաքներում: 1864–91-ին սև– ծովյան շրջանում հիմնվել է հայկ. 9 գյուղ՝ Վարդանե կալվածքը (նոո, Հոբզա և Հո– ջիեպս), Արմյանսկը, Պոդխրեբտովայան, Ուչ–Դերեն, Վերխնե–Դեֆանովսկայան, Բազնայան: XIX դ. վերջին Կուբանի մար– զում ապրում էր ավելի քան 8 հզ. հայ: XX դ. սկզբին Սևծովյան նահանգում հա– յերի թիվը հասել էր 14 հզ. (Նովոռոսիյսկի շրջանում՝ 1626, Տուապսեի շրջանում՝ 2901, Սոչիի շրջանում՝ 9444): 1915–16-ին Օսմանյան կայսրությու նում հայկ. կոտորածների հետևանքով սկսվեց հայերի նոր հոսք դեպի Կ. ե.: 1916-ին Կուբանի մարզում ապաստանած– ների թիվը 10 հզ. էր, իսկ Սևծովյան նա– հանգում՝ 2300: Հիմնադրվեցին հայկ. նոր բնակավայրեր. Կուրանում՝ Արմյանս– կոյե, Չեռնոմորսկոյե ևն, սևծովյան շըր– ջանում՝ Կրայանսկոյե, Մեսսոժայ, Աղոյ ևն: 1920-ին Կուբան–Սևծովյան մարզում հայերի թիվը հասնում էր 60 հզ–ի, որոնք հիմնականում զբաղվում էին անասնապա– հությամբ, ավելի ուշ՝ երկրագործությամբ, գլխավորապես՝ ծխախոտագործությամբ, այգեգործությամբ և եգիպտացորենի մշա– կությամբ: Արմավիրում և Եկատերինո– դարում զարգացավ մշակող (հատկապես գյուղատնտ. արտադրանքի) արդյունաբե– րությունը: Տարասովները 1875-ին Արմա– վիրում հիմնեցին բամբակի ֆաբրիկա, իսկ 1880-ին՝ առևտրական ընկերություն: Կուբանի ամենահարուստ (շուրջ 1,5 մլն կապիտալով) հայերը Արմավիրի ձիթ– հան գործարանի տեր Ավետովներն էին: 1900-ին Եկատերինոդարում գործում էին Պ. Բեդրոսովի, իսկ Մայկոպում՝ 6ա. Թեր– զիևի ծխախոտի ֆաբրիկաները, Ա. Խորա– սանովի ձիթհան գործարանը: Ռուսահպատակություն ընդունած հա– յերն օգտվում էին որոշակի արտոնություն– ներից: Կուբան–Սևծովյան երկրամասում ապրող արևմտահայերի հիմնական զանգ– վածը հպատակություն չուներ և զրկված էր քաղ. իրավունքներից: XIX դ. վերջին հայերը հարեցին Ռուսաստանի ժողո– վուրդների հեղափոխական շարժմանը: 1880-ական թթ. Դոնի Ռոստովում ստեղծ– վեց Փեշեքերով (Սերոբ և Պետրոս) եղ– բայրների նարոդնիկական խմբակը, որի հետ են առնչվում նաև հայերի մասնակ– ցությամբ Կուբանում ձևավորված բանվո– րական խմբակները: 1900-ական թթ. առա– ջացան նաև հեղափոխական ս–դ. կազմա– կերպություններ: 1905–07-ի հեղափոխու– թյան ժամանակ հայերը մասնակցեցին ժող. ելույթներին, Նովոռոսիյսկի սովետի և Սոչիի դրուժինայի գործունեությանը: Կուբանում հայկ. առաջին դպրոցները բացվել են նախ Արմավիրում (1847-ին՝ տղաների նախակրթարան, 1865-ին՝ ծխա– կան դպրոց, 1873-ին՝ օրիորդաց վարժա– րան), ապա՝ Եկատերինոդարում (1880-ին՝ ծխական 2 դպրոց) և Եյսկում (մեկ դպրոց): Հոկտեմբերյան հեղափոխության նա– խօրյակին Եկատերինոդարում գործում էին նաև հայկ. 2 գիմնազիա, «Հայ բարե– գործ կանանց ընկերությունը» (1907), Կովկասի հայոց բարեգործական ընկերու– թյան մասնաճյուղը (1908): Կուբանում սովետական իշխանության հաստատումից հետո աշխուժացավ հայերի մշակութային և հասարակական կյանքը: Սկսեցին լույս տեսնել հիմնականում բոլ– շևիկյան «Կարիք» (Արմավիր, 1917–19), «Բանվորի կարիք» (Արմավիր, 1920), «Կարմիր աստղ» (Կրասնոդար, 1920–21) թերթերը: Կրասնոդարում կազմակերպվեց Կուբան–Սևծովյան մարզային ժողկրթ– բաժնի հայկ. ենթաբաժինը, որը ղեկավա– րում էր շրջանում հայկ. դպրոցներ բացելու և զարգացնելու գործը: 1920–26-ին ներ– կայացումներով հանդես էր գալիս տեղի հայկ. թատերախումբը: 1924-ին կազմա– կերպվեց հայկ. շրջան (կենտրոնը՝ Շա– հումյան գյուղը): Կ. ե–ի հայերն ակտիվո– րեն մասնակցեցին սոցիալիստական շի– նարարությանը Կուբանում, 1941–1945-ի Հայրենական մեծ պատերազմի տարինե– րին՝ հայրենիքի պաշտպանությանը: Շըր– ջանի հայերից Սովետական Միության հերոսի կոչման արժանացան Մ. Նագուլ– յանը, Հ. Սելեթյանը, Դ. Ցազիչյանը, Ա, Մելքոնյանը, Ա, Սնոպլյանը, Մ. Շալջ– յանը: 1970-ի մարդահամարի տվյալներով Կ. ե–ում ապրում էր 98,6 հզ. հայ: ^.Պուլոս յան Լ., Արմավիրի հիմ– նադրման պատմությունը, «ԼՀԳ», 1976, JvJb 6: BoirKOBa H. ., Օ paccejieHHH apMHH Ha CeBepHOM KaBKa3e flo Haqajia XX b ., «Պ9Հ», 1966, M3;Afla6ambHH B. JI., H3 hcto– phh apMHHCKoro HacejieHHfl Ha TeppHTopHH KpacHoaapcKoro Kpaa, «ԼՀԴ», 1968, 7: <. Գրգեայւյան, Վ. Խաչատրյան

ԿՐԱՍՆՈԴՈՆ (մինչև 1938-ը՝ Սորոկինո ավան), քաղաք Ուկրաինական ՍՍՀ Վորո– շիլովգրադի մարզում (Դոնբաս), Մեծ Կա– մենկա գեւոի ափին: 70,4 հզ. բն. (1972): Ածխարդյունաբերության կենտրոն է: Կան հարստացուցիչ ֆաբրիկաներ, երկաթբե– տոնե իրերի, սննդարդյունաբերության ձեռնարկություններ: Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–45) Կ–ում գործել է <Երիաասարդ գվարդիա» ընդհատակյա կոմերիտական կազմակեր– պությունը: 1970-ի մայիսին բացվել է «Երիտասարդ գվարդիա» հուշահամալի– րը: Կ. հիմնադրվել է 1912-ին:

ԿՐԱՍՆՈՏԱՐՍԿ, քաղաք, ՌՍՖՍՀ Կրաս– նոյարսկի երկրամասի վարչական կենտ– րոնը: Տրանսպորտային հանգույց է Անդր– սիբիրյան մայրուղու և Ենիսեյի հատման վայրում: 796 հզ. բն. (1979): Արդ. և մշա– կութային կենտրոն է Արևելյան Սիբիրում: Զարգացած են մեքենաշինությունն ու քիմ. արդյունաբերությունը: Կան մետա– լուրգիական, ալյումինի, թղթի–թաղանթա– նյութի, սննդի և թեթև արդյունաբերու– թյան ձեռնարկություններ, շինանյութերի արտադրություն: Կ–ի մոտ՝ Ենիսեյի վրա, գործում է Կրասնոյարսկի ՀԷԿ–ը: Կ–ում կա ավելի քան 20 գիտահետազոտական և նախագծային ինստ., 7 բուհ (այդ թվում՝ համալսարան), 23 միջնակարգ մասնա– գիտական ուս. հաստատություն, 4 թատ– րոն, 6 թանգարան, պատկերասրահ, հե–