Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/679

Այս էջը սրբագրված չէ

ռուստակենտրոն: Կ–ում են սննդարդյու– նաբերության համամիութենական և Իր– կուասկի ժողանաեսության ինսա–ների մասնաճյուղերը: Հիմնադրվել է 1628-ին: Կ–ում է ծնվել Վ. Ի. Սուրիկովը:

ԿՐԱՍՆՈՅԱՐՍԿԻ ԵՐԿՐԱՄԱՍ, ՌՍՖՍՀ կազմում: Կազմվել է 1934-ի դեկտեմբերի 7-ին: Տարածությունը Հյուսիսային երկիր և Նորդենշելդ արշիպելագների, Սերզեյ Կիրովի կղզիների, Սիբիրյակովի ու այլ մանր կղզիների հեա 2401,6 հզ. կմ2 է: Նրա կազմի մեջ են մանում Խակասա– կան, Թայմիրի և էվենկական ինքնավար օկրուգները: Բնակչությունը՝ 3198 հզ. (1979): Բաժանվում է 55 վարչական շրջա– նի, ունի 22 քաղաք, 60 քտա: Կենտրոնը՝ Կրասնոյարսկ: Կ. ե. պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով (1956 և 1970): Բնությունը: Կ. ե. հիմնականում գտնը– վում է Արևելյան Սիբիրում, Ենիսեյի ավազանում: Ձգվում է Հյուսիսային սա– ռուցյալ օվկիանոսից մինչև Հարավային Սիբիրի լեռնային շրջանները (մոտ 3000 կմ): Աչքի է ընկնում բնական պայ– մանների ու պաշարների բազմազանու– թյամբ և հարստությամբ: Հս–ում Թայմիր թերակղզին է, հվ–ում՝ Հարավային Սիբի– րի լեռները (Սայաններ, Աբականի լեռ– նաշղթա, Կուզնեցկի Ալատաուի արլ. լան– ջը) և Սինուսինսկի տաՓաստանային գոգհովիտը: Կ. ե. Ենիսեյի հովտով բա– ժանվում է արմ. ցածրադիր (Արևմտասի– բիրական հարթավայրի եզրամասը) Ա արլ. բարձրադիր (Սիջինսիբիրական սա– րահարթ) մասերի: Կլիման խիստ ցա– մաքային է, հս–ում՝ դաժան: Հունվարի մի– ջին ջերմաստիճանը հս–ում և Միջինսի– բիրական սարահարթում –30°Շ–ից –36°C է, Ենիսեյսկի, Կրասնոյարսկի շրջաննե– րում և հվ–ում՝ – 18°C-jig –22°C, հուլի– սինը՝ 13°C, հս–ում, 16–18°C՝ կենտրոնա– կան մասում և մինչև 20°C՝ հվ–ում: Տարե– կան տեղումները 200–300 ւէմ են հս–ում, 400–600 ւ(ւՐ Սիջինսիբիրական սարա– հարթում և 800–1200 tltl Հարավային Սիբիրի լեռների հս. լանջերին: Ստորին Տունգուսկայից հս. և Կ. ե–ի տարածքի մեծ մասում լայն տարածում ունի բազմա– մյա սառածությունը: Խոշոր գետերն են Ենիսեյը իր վտակներով, Իատանգան, Պյասինան և Թայմիրը: Գետերը ջրառաա են, շատերը՝ նավարկելի և հարուստ հիդրո– էներգետիկ պաշարներով: Ենիսեյի վրա է Կրասնոյարսկի ՀԷԿ–ը, 1973-ից կառուց– վում է Սայանյան ՀԷԿ–ը: Առավել մեծ լճերից են Թայմիրը, Պյասինոն: Կ. ե–ում լավ են արտահայտված հս–հվ. միմյանց հաջորդող բնական զոնաները: Կ. ե–ի կենդանական աշխարհին բնորոշ են լե– մինգը, բևեռային աղվեսը, հյուսիսային եղջերուն, որմզդեղնը, սկյուռը, գորշ արջը, կզաքիսը, կուղբը, սամույրը, աղ– վեսը, բազմազան թռչուններ ու ձկներ: Կլիմայավարժեցվում են ամերիկյան ջրա– քիսը, մշկամուկը, բարզուզինյան սա– մույրը: Բնակչությունը: Հիմնական բնակիչ– ները ռուսներն են (86,4%, 1970), բնակ– վում են նաև ուկրաինացիներ, խակաս– ներ, թաթարներ, դոլգաններ, էվենկներ, նենեցներ, յակուտներ, նգանասաններ, կետեր և այլք: Սիջին խտությունը 1 կմ2