Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/682

Այս էջը սրբագրված չէ

ղալասաով կապված է Բաքվի հետ: 55 հզ. բն. (1977): Կան նավթավերամշակ– ման, նավանորոգման, շինանյութերի գոր– ծարաններ, սննդարդյունաբերության, կարի ձեռնարկություններ, ՋԷԿ: Գոր– ծում են Մոսկվայի նավթաքիմիական ու գազի արդյունաբերության ինստ–ի ընդ– հանուր տեխ. երեկոյան ֆակուլտետը, քիմիա–տեխնոլոգիական տեխնիկում, բժշկ. ուսումնարան, Բաքվի 26 կոմիսար– ների անվ. թանգարանը: Ունի համալիր կառույցներ Բաքվից ծովային երկաթուղա– լաստի ընդունման համար, որով փոխա– դրվում են ցորենով, ալյուրով, բամբա– կով, սարքերով բեռնված վագոններ: Հիմ– նադրվել է 1869-ին:

ԿՐԱՍՆՈՎՈԴՍԿԻ ՄԱՐՋ, Թուրքմենական ՍՍՀ կազմում: Կազմվել է 1973-ի դեկտ. 27-ին: Գտնվում է հանրապետության արմ. մասում: Տարածությունը 138,5 հզ. կւէ2 է, բն. 311 հզ. (1979): Ունի 6 շրշան, 5 քա– ղաք, 16 քտա: Կենտրոնը՝ Կրասնովոդսկ: Կ. մ. գտնվում է անապատային զոնայում, Միջին Ասիայի հվ–արմ–ում, Կասպից ծովի ափին: Կ. մ–ի հվ–արմ–ում Մերձծովյան դաշտավայրն է (–28 t/–ից 100 it բարձրու– թյուններով), որն արլ–ից սահմանափակ– ված է Մեծ և Փոքր Բալխաններ, Կյուրեն– դաղ լեռնաշղթաներով և Կոպետդաղի արմ. լեռնաճյուղերով (2247 it): Հս–ում Կրասնովոդսկի (մինչև 306 it) և Ուաոյուրտ (370 it) սարավանդներն են, արլ–ում՝ Թուրանի դաշտավայրը: Կ. մ–ում է գտնը– վում Միշին Ասիայի նավթաբեր ամենա– խոշոր շրջանը: Նատրիումի սուլֆատի և բենթոնիտային կավերի հանքավայրերն ունեն միութենական նշանակություն: Կլի– ման ցամաքային է: Ձմեռը հս–ում ցուրտ է, հվ–ում՝ մեղմ, հունվարի միշին ջերմաստի– ճանը հս–ում–30°C է, հվ–ում՝ 4,8°C, հու– լիսինը՝ 26°C և 30°C, տարեկան տեղում– ները՝ 100–3500 ւէմ: Միակ գետը Ատրեկն է (վտակներով), շրերն օգտագործվում են ոռոգման համար: Տարածված են մոխ– րահողերը, լեռնաշագանակագույն, ավա– զային հողերը, Կարա–բողազ–գյոլի և Կաս– պից ծովի ափերին՝ աղուտները: Բուսա– տեսակներից կան օշինդր, աղաբույսեր, սաքսաուլ, ավազուտային ակացիա, սեզ ևն, կենդանիներից՝ շեյրան, վայրի ոչ– խար, բեզոարյան այծ, հովազ, թռչուն– ներ: Բնակչության 42 %-ը թուրքմեններն են (1970), բնակվում են նաև ռուսներ, ղազախներ և այլք: Միշին խտությունը 1 կմ2 վրա 2,4 մարդ է (1979), քաղաքային բնակչությունը՝ ավելի քան 82% : Քաղաք– ներն են Կրասնովոդսկը, Նեբիադաղը, Չելեքենը, Կազանշիկը, Կզըլ–Արվատը; Առաջատար են նավթա գա զային, քիմ., լեռնաքիմիական, մետաղամշակման, շի– նանյութերի արտադրության, ձկնարդյու– նաբերության ճյուղերը: Նավթ արդյունա– հանվում է Կոտուրդեպեում, Բարսագել– մեսում, Նեբիտդաղում, Չելեքենում, Կում– դաղում, բնական գազ՝ Կզըլկումում: Ար– դյունահանում են բենթոնիտային կավ, կերակրի աղ: Գյուղատնտեսության առա– ջատար ճյուղը անասնապահությունն է: Մշակում են հացահատիկ, բազմամյա խոտաբույսեր, բանջարաբոստանային կուլտուրաներ: Երկաթուղիների երկարու– թյունը 415 կւէ է, ավտոճանապարհներինը՝ 2,5 հզ. կւէ (1975): Գլխավոր նավահան– գիստը Կրասնովոդսկն է: Կ. մ–ում գոր– ծում են Մոսկվայի նավթաքիմիական ու գազի արդյունաբերության ինստ–ի մաս– նաճյուղը, նավթաքիմիական ԳՀԻ: Կա 3 թանգարան, 135 գրադարան: Լույս է տեսնում մարզային 2 թերթ:

ԿՐԱՍՆՈՈհՐԱԼՍԿ, քաղաք ՌՍՖՍՀ Սվերդ– լովսկի մարզում, Վերխնյայա երկաթուղա– յին կայարանից 10 կւէ հեռավորության վրա: 40 հզ. բն. (1970): Գունավոր մետա– լուրգիայի և քիմ. արդյունաբերության կենտրոն է: Հիմնադրվել է որպես բանա– վան, 1925-ին, քաղաք է 1932-ից:

ԿՐԱՍՆՈՈհՖԻՄՍԿ, քաղաք ՌՍՖՍՀ Սվերդլովսկի մարզում, Ուֆա գետի աջ ափին: Երկաթուղային կայարան է: 38 հզ. բն. (1970): Կան մեխանիկական, ան– տառասղոցման, գարեջրի, կաթի մշակ– ման, ասֆալտի գործարաններ, կահույքի, կարի ֆաբրիկաներ ևն: Ունի սովխոզ– տեխնիկում, բժշկ. և մանկավարժական ուսումնարաններ, հայրենագիտական թանգարան: Հիմնադրվել է որպես բերդ, 1736-ին, քաղաք է 1781-ից:

ԿՐԱՍՈՍ Մարկոս Լիկինիոս (Marcus Licinius Crasisus, մ. թ. ա. մոտ 115–53), հռոմեական պետական և ռազմական գործիչ: Մեծ հարստություն է կուտակել Սուլլայի պրոսկրիպցիաների ժամանակ: 71-ին Գնեոս Պոմպեոսի հետ ճնշել է Սպարաակի ապստամբությունը: 70-ին ընտրվել է կոնսուլ: 60-ին Հուլիոս Կեսա– րի և Պոմպեոսի հետ ստեղծել է առաջին եռապետությունը: 55-ին երկրորդ անգամ ընտրվել է կոնսուլ, ստացել Ասորիքի կա– ռավարումը: 54-ին հարձակվել է Պար– թևաստանի վրա, գրավել մի քանի քաղաք, ապա վերադարձել Ասորիք՝ ձմեռելու: Հայոց արքա Արտավազդ Բ Հայաստանը հռոմ. և պարթևական զորքերի հարձա– կումներից զերծ պահելու համար այցելել է Կ–ին, առաջարկել պարթևների դեմ ար– շավել Հայաստանի վրայով և ոչ Միջա– գետքի ամայի տարածություններով, ինչ– պես որոշել էր Կ.: Մերժելով այդ ծրագիրը՝ Կ, մ. թ. ա. 53-ի գարնանը 42-հազարանոց զորքով անցել է Եփրատը և Խառանի մոտ ջախջախվել պարթևներից: Պարթևական զորավար Մուրենը Հայաստանում գտնվող պարթևաց արքա Որոդես II-ին (Արտա– վազդ Բ և Որոդես II դաշինք էին կնքել) է ուղարկել Կ–ի գլուխը, որը ցուցադրվել է Արտաշատում՝ Եվրիպիդեսի «Բաքոսու– հիներ»-ի ներկայացման ժամանակ: Գրկ .Պլուաարքոս £երովնացի, Զուգակշիռք, հ. 4, Վնա., 1834: Մ ա ն ա ն դ– յան Հ., Երկ., հ. 1, Ե., 1977:

ԿՐԱՍՈՎՍԿԻ Աֆանասի Իվանովիչ (1780– 1849), ռուս գեներալ–լեյտենանտ: Մաս–