Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/685

Այս էջը սրբագրված չէ

Մոսկվայի Կրեմլի աքսոնո– մետրիան. 1. Լենինի դամբարանը, 2–8. աշտարակներ1 2. Սպասկայա, 3. Նիկոլսկա– յա, 4. Արսենալնայա, 5. «Տրոիցկայա, 6. Բո– րովիցկայա, 7. Վոդո– վզվոդնայա, 8. Բեկ– լեմիշեսկայա, 9* Ուս– պենսկի տաճարը, 10. Բլագովեշչենսկի տա– ճարը,//. «Գրանովի– տայա > պալատը, 12. Արխանգելսկի տաճա՛– րը, 13. «Իվան Մեծ» զանգակատունը, 14. «Տերեմնոյ» պալատը, 15. Տասներկու umuip-* յալների տաճարը, 16. Զինանոցը, 17. ՍՍՀՄ Մինիստրների խոր– հըրդի (նախկինում՝ Սենատ) շենքը, 18. Զինա– պալատը, 19. Կրեմլյան Մեծ պալատը, 20. Կրեմլի Համագումարների պալատը, 21. Կրեմ– լի թատրոնը, 22. Վ. Ի. Լենինի հուշարձանը Ռերբերգ, այժմ՝ ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության շենքը), Կրեմլի Համա– գումարների պալատը (1959–61, ճարտ. Մ. վ. Պոսոխին, Ա. Ա. Մնդոյանց, Ե. Ն. Ստամո, Պ. Պ. Շտելլեր և ուրիշներ): Կ. մ–ի 5 աշտարակներ պսակված են սու– տակե աստղերով, որոնցից «Սպասկայա» աշտարակի վրա Կրեմլյան կուրանտներ ժամացույցն է (վերանորոգվել է 1918-ին): 1967-ին Կ. մ–ում կանգնեցվել է Վ. Ի, Լենինի հուշարձանը (բրոնզ, գրանիտ, լաբրադորիտ, քանդակագործ՝ Վ. Բ. Պին– չուկ, ճարտ. Ս. Բ. Սպերանսկի): Պատկերազարդումը տես 640–641–րդ էշերի միջե՝ ներդիրում, աղյուսակ XXI: Գրկ. T H X Օ M H P Օ B H.H., HBaHOB B. H., Mockobckhh KpeMJib, M., 1967.

ԿՐԵՅՅԵՐ, Կ ր ո յ ց և ր (Kreutz(er), Ռո– դոլֆ (1766–1831), ֆրանսիացի ջութակա– հար, կոմպոզիտոր, դիրիժոր, մանկա– վարժ: XIX դ. ջութակի ֆրանս. դպրոցի հիմնադիրներից: Կ–ի նվագը բարձր է գնահատել Լ. Բեթհովենը՝ նրան ձոնելով ջութակի և դաշնամուրի սոնատ (երկ 47, այսպես կոչված, «Կրեյցերյան սոնատ»): Կ–ի <40 էտյուդ կամ կապրիս» ջութակի հա– մար ժողովածուն մանկավարժական գրա– կանության դասական ստեղծագործու– թյուն է: Գրել է «Ջութակի մեթոդ» գիրքը (Պ. Բայոյի և Պ. Ռոդեի հետ, հրտ. 1802): Հեղինակ է նաև ջութակի կոնցերտների, օպերաների, բալետների, կամերա–գոր– ծիքային անսամբլների: ԿՐԵ35ՎԱԼԴ Ֆրիդրիխ Ռեյնհոլդ (1803– 1882), էստոնացի գրող, լուսավորիչ, բա– նահավաք: Ազգային գրականության հիմ– նադիրը: 1833-ին ավարտել է Տարտուի համալսարանի բժշկ. ֆակուլտետը: 44 տարի աշխատել է բժիշկ: 30-ական թթ. Կ. հանդես է եկել հրապարակախոսական, բանահյուսական և ազգագրական հոդ– վածներով (գերմ.): 1840-ից իր գործերը հրատարակել է էստոներեն: Մոտ 30 տարի եղել է «Օգտակար օրացույց» հանդեսի խմբագիրը: Կազմել է էստոնական «Կա– լեիպոեգ» (հրտ. 1857–61) էպոսը: Լույս է ընծայել «էստոնական հնագույն ժողո– վըրդական հեքիաթներ» (1866) ժողովա– ծուն: Գրել է նաև երգիծական պատմվածք– ներ: Գրկ. OqepK HCTOPHH 3CT0HCK0H COBeTCKOil JiHTepaTypH, M., 1971, c. 19–27. է. Սաղոյւսն

ԿՐԵՈԼՆԵՐ, եվրոպական գաղութարար– ների՝ Ամերիկայի իսպանական, պորտու– գա լա կան և ֆրանսիական գաղութներում ծնված սերունդները (գլխավորապես իս– պանական և պորտուգալական նվաճող– ների ժառանգները Լատինական Ամերի– կայում): Վեստ Ինդիայի կղզիներում և Բրազիլիայում՝ նեգր ստրուկների հետ– նորդները: Ալյասկայի ռուս վերաբնակ– ները (XVIII Դ. –XIX դ. 2-ՐԴ կես) Կ. են անվանել հնդկացիների, էսկիմոսների և ալեուտների հետ ռուսների ամուսնու– թյունից ծնվածներին:

ԿՐԵՊՍ Եվգենի Միխայլովիչ [ծն. 19. 4(1.5). 1899, Պեաերբուրգ], սովետական ֆիզիոլոգ և կենսաքիմիկոս, ԱՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1966, թղթ. անդամ՝ 1946), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969): Աշակերտել է Ի. Պավլովին և Լ. Օր– րելուն: 1934–37-ին՝ Լենինգրադի համալ– սարանի պրոֆեսոր: 1935-ից աշխատել է ՍՍՀՄ ԳԱ Ի. Պավլովի անվ. ֆիզիոլոգիա– յի ինստ–ում: 1960-ից՝ ՍՍՀՍ ԳԱ Ի. Սեչե– նովի անվ. էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի ինստ–ի դիրեկտոր, 1967-ից՝ ՍՍՀՄ ԳԱ ֆիզիոլոգիական բա– ժանմունքի ակադեմիկոս քարտուղար: Գիտ. աշխատանքները վերաբերում են նյարդային համակարգի և մկանների հա– մեմատական ֆիզիոլոգիային և կենսա– քիմիային: Մշակել է սեւցսիսի վաղ հայտ– նաբերման մեթոդը, ստեղծել նոր սարքեր1 օքսիհեմոմետր և օքսիհեմոգրաֆ:

ԿՐԵՍԻԼԱՍ (1Հթդ<7Թ.օք) Կիդոնացի (ծն. և մահ. թթ. անհտ.), մ. թ. ա. V դ. Կրեսիլաս. Պերիկլեսի դիմա– քանդակը, մ. թ. ա. մոտ 440, հռոմեա– կան մարմարյա պատճեն (Բրիտա– նական թանգա– րան, Լոնդոն) 2-րդ կեսի հին հունական քանդակագործ* Աշխատել է Աթենքոլմ: Գործերից են՝ հե– րոսականացված Պերիկլեսի դիմաքան՜ դա<կը (մարմարյա պատճենները՝ Բրիտա– նական թանգարանում, Լոնդոն, Վատի– կանի թանգարանում, Հռոմ), Ամազոնու– հու (պատճեն, Կապիտոլիումի թանգա– րան, Հռոմ), Դիոմեդեսի (Ազգային թան– գարան, Նեապոլ), Աթենասի (մարմարյա պատճենը՝ Լուվրում, Փարիզ, արձանի գլխի պատճենը՝ էրմիտաժում, Լենին– գրադ) արձանները:

ԿՐԵՍՈՍ (հուն. Kpolaog, մ. թ„ ա. 595– 546), Լիդիայի վերջին թագավորը մ. թ. ա. 560-ից: Գրավել է փոքրասիական հուն, քաղաքները (Եփեսոս, Միլեթ են), նվա– ճել Փոքր Ասիայի արմ. մասը (մինչե Հալիս գետը): Պարսից արքա Կյուրոս ll-ի դեմ պատերազմում պարտվել և գեր– վել է: Հույն պատմիչների (Հերոդոտոս և ուրիշներ) տեղեկությունների համաձայն, Կ. դատապարտվել է այրման, սակայն ներում է ստացել Կյուրոսից, հին արլ. սեպագիր սկզբնաղբյուրների համաձայն՝ մահապատժի ենթարկվել: Կ–ի հարստու– թյան մասին լեգենդներ են հյուսվել: Վկա– յակոչելով օտար աղբյուրները, Մովսես խորենացին հայտնում է, որ Կ–ին պար– տության է մատնել և գերել Հայոց արքա Արտաշես Ա և հրամայել է սպանել, ապա ներում է շնորհել: Գրկ .Մովսես Խորենացի, Պատ– մություն Հայոց, ԺԲ, ԺԳ:

ԿՐԵՎՅԱՆ ՈՒՆԻԱ 1385, Լիտվական մեծ իշխանության և Լեհաստանի միջե դի– նաստիական միության վերաբերյալ հա– մաձայնագիր, ըստ որի, լիտվական մեծ իշխան Ցագայլոն ամուսնանալով լեհ թա– գուհի Ցադվիգայի հետ, հայտարարվում էր լեհ թագավոր: Ստորագրվել է օգոստ. 14-ին, Կրեվո դղյակում (այստեղից էլ՝ անվանումը): Ցագայլոն պարտավորվել է ընդունել կաթոլիկություն իր բոլոր հպա– տակների հետ միասին, Լեհաստանին միացնել Լիտվ. մեծ իշխանության հողերը և օգնել վերադարձնելու Լեհաստանի կորցրած հողերը: Կ. ու. նպաստեց լիտվ., լեհ, ռուս, բելոռուս, ուկր. ժողովուրդների միավորմանը Տետոնական օրդենի դեմ պայքարում: Միաժամանակ Կ. ու. համա– պատասխանում էր լեհ ֆեոդալների (որոնք ձգտում էին զավթել Լիտվ. մեծ իշ– խանության մեջ մտնող ուկր., բելոռուս, և ռուս, հողերը), ինչպես նաև լիտվական իշ– խանների շահերին, որոնք հույս ունեին Լեհաստանի օգնությամբ շարունակել ռուս, հողերի զավթումը:

ԿՐԵՏԱԿԱՆ ԳԻՐ, Կրետե կղզում և մայր– ցամաքային Հունաստանում հայտնաբեր– ված գրի տեսակներ: Անգլ. հնագետ Ա. էվանսը 1900-ին Կնոսոսի պալատի պե– ղումների ժամանակ առաջինը հետազո– տեց Կ. գ. և նշեց նրա զարգացման 3 փուլ. 1. պատկերագրային կամ հիերոգլիֆա– յին (II հազարամյակի 1-ին կես, մ. թ. ա.), ավելի ուշ որոշ գիտնականներ սկսեցին տարբերակել հիերոգլիֆային գիր Ա (XXI–XIX դդ. մ. թ. ա.) և Բ (մոտ XIX– XVII դդ. մ. թ.ա.), 2. գծային գիր Ա (XVIII– XV դդ. մ. թ. ա.), 3. գծային գիր Բ (XV– XIV դդ. մ. թ. ա.): Ա և Բ հիերոգլիֆային գրերը առայժմ չեն վերծանվել: Անգլ.