Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/687

Այս էջը սրբագրված չէ

ա. II հազարամյակի I կես) Կ–մ. մ–ի առա– վել համախմբման ժամանակաշրջանն է: Մ. թ. ա. մոտ 1600-ին այլ ցեղերի (հավա– նաբար՝ աքայացիների, որոնց զինվոր– ները կիրառել են մարտակառքեր) ներ– խուժումը մայրցամաքային Հունաստան հիմք հանդիսացավ հին կենտրոններ Միկենքի, Տիրինթոսի, Օրքոմենոսի շուր– ջը, այսպես կոչված, միկենյան ժամանա– կաշրջանի ոչ մեծ պետությունների առա– ջացման համար: Մ. թ. ա. մոտ 1470-ին Կ–մ. մ–ի որոշ կենտրոններ (հատկապես Կրետեն) տուժել են Սանտորին հրաբխի ժայթքումից: Այնուհետև Կրետեում հայտ– նըվել է աքայական (միկենյան) բնակ– չությունը, որն իր հետ բերել է նոր մշա– կույթ և «Բ» գծային գիրը: Մ. թ. ա. XIII դ. վերջին Կ–մ. մ. խոր ներքին ճգնաժամ է ապրել, միաժամանակ դորիացիների և «ծովի ժողովուրդների» արշավները այն հասցրել են անկման: Կրետե–միկենյան կամ եգեյան արվես– տի զարգացման ընթացքում առաջատար դերը եզեյան աշխարհի լքի մասից անցել է մյուսին, կազմավորվել են տեղային ոճեր: Բնութագրական են Հին Եգիպտոսի, Ասորիքի, Փյունիկիայի հետ փոխադարձ կապերը: Համեմատած Հին Արևելքի գե– ղարվեստական մշակույթների հետ, եգե– յան արվեստը բնույթով ավելի աշխարհիկ է: Մ. թ. ա. III հազարամյակի հուշարձան– ներից աչքի են ընկնում կիկլադյան դամ– բարաններում պեղված պլաստիկան, «կիկլադյան կուռքերը», որոնք երկրա– չափականացված, լակոնիկ, մոնումեն– տալ ձևերով մարմարյա արձանիկներ, գլուխներ կամ արձանների ֆրագմենտ– ներ են, մերկ կանանց արձանիկներ: Մ. թ. ա. մոտ XXIII դարից մշակութային առաջատար կենտրոն է դարձել Կրետեն, որը ծաղկում է ապրել մ. թ. ա. II հազա– րամյակի I կեսին՝ իր արվեստի ազդեցու– թյունը տարածելով Կիկլադես կղզինե– րում և մայրցամաքային Հունաստանում: Կրետական ճարտ–ների բարձրագույն նվաճումն են պալատները (բացվել են Կնոսոսում, Փեստոսում, Մալլիայում, Կատո Զաքրոյում), որոնցում լայնարձակ հարթությունների (բակերի), 2–3-հար– կանի շենքերի, լուսիջույց հորերի, պան– դուսների, աստիճանների համադրվածքը ստեղծում էր անընդհատ փոփոխվող տպա– վորություններով լեցուն գեղարվեստական կերպար: Կրետեում ստեղծվել է դեպի վերը լայնացող սյան յուրօրինակ տիպ: Կրետեի կերպարվեստում և դեկորատիվ– կիրառական արվեստում օրնամենտալ դեկորատիվ ոճը մ. թ. ա. XVII – XVI դդ. փոխարինել է մարդու, կենդանական և բուսական աշխարհի կերպարների ավելի որոշակի, անմիջական պատկերումով: Մ. թ. ա. XV դ. վերջին աճել է պայմա– նականությունը, ոճավորումը: Մ. թ. ա. XVII–XIII դդ. աքայական Հունաստանի արվեստի բարձր ծաղկման ժամանակա– շրջանն են: Քաղաք–ամրոցները (Միկենք, Տիրին) կառուցվում էին բլուրների վրա, այսպես կոչված, կիկլոպյան շարի (մոտ 12 ա կշռող քարաբեկորներից) հզոր պարիսպներով, երկմակարդակ հատա– կագծումով՝ ստորին քաղաքը (շրջակայ– քի բնակչության ապաստարանը) և ակ– րոպոլիսը (կառավարչի պալատով): Պալատներն ու տները, ինչպես Կրետեում, կառուցվում էին հում աղյուսից, փայտյա կապերով, քարե ցոկոլի վրա: Կազմա– վորվում է մեգարոնը՝ սյունասրահով ուղ– ղանկյուն շենքի տիպը, որը Հին Հունաս– տանի «անտավոր տաճարի» նախատիպա– րըն էր: Ուշագրավ են բոլորաձև հատակա– գծով, կեղծ թաղածածկ դրոմոսով (դամ– բարանի ներսը տանող նեղ, երկար մի– ջանցք) կեղծ գմբեթավոր դամբարանները (Ատրևսի դամբարանը Միկենքում, մ. թ. ա. XIV–XIII դդ.): Աքայական Հունաստանի կերպարվեստն ու դեկորատիվ–կիրառա– կան արվեստը, հատկապես մ. թ. ա. XVII –XVI դդ., մեծապես ազդվեւ է Կրն– տեի արվեստից (Միկենքի «հորանման դամբարաններից» պեղված ոսկյա և ար– ծաթյա իրերը): Տեղական ոճին բնութա– գրական է ձևերի ընդհանրացումն ու լակոնիկությունը («հորանման դամբա– րանների» հուշասյուների ռելիեֆները, հուղարկավորման դիմակները, որոշ անոթներ՝ «Նեստորի գավաթը»): Մ. թ. ա. XV–XIII դդ. արվեստը, ինչպես և կրե– տականը, մեծ ուշադրություն է դարձրել մարդուն ու բնությանը՝ ձգտելով կայուն սիմետրիկ ձևերի և ընդհանրացման: Գրկ, Ո օ ռ e b օ ճ B.M., Hckycctbo Tpe- ijhh. .ZJpeBHHH MHp, M,, 1970; C h a o p o- Ba K.A., Hckycctbo 3reiicKoro MHpa, M., 1972; Cokojiob I, 3reficKoe hckycctbo, M., 1972; M o h r a Ց t A. JI., Apxeojiorna 3anaflHoii Ebpoiim . Bp0H30Bbra H HceJie3Hi*ra Beica, M., 1974.

ԿՐԵՏԻՆԻԶՄ (ֆրանս. cretinisme, <cretin– կրետին, ապուշ, տկարամիտ, թուլամիտ), հիվանդություն, որն առաջանում է վա– հանագեղձի գործունեության խանգարու– մից և բնորոշվում է ֆիզիկական ու հոգե– կան (մտավոր) զարգացման կասեցմամբ: Կ–ի պատճառները կապված են հողում և ջրում յոդի բնական (էկզոգեն) պակասու– թյան կամ էնդոգեն անբավարարության հետ: Հիվանդությունն արտահայտվում է մարդկանց ու կենդանիների վահանագեղ– ձի չափերի մեծացումով (տես խսքիւց): Հաճախ տարածված է լեռնային վայրե– րում. Ալպեր և Պիրենեյներ (Եվրոպա), Հիմալայներ (Ասիա), Կորդիլիերաներ (Հարավային Ամերիկա): Կ–ով տառապող– ների մարմնակազմվածքն անհամաչափ է. վերջույթները կարճ են, ոտքերը ծուռ, դաս– տակները լայն, մատները կարճ, դեմքը փքված, ճակատը նեղ, քիթը թամբաձև, ակնախոռոչները խոր, ականջները մեծ: Լեզուն լայն է և բերանում չի տեղավոր– վում, ատամները քիչ են: Մաշկը գունատ է, չոր, մազածածկույթն աղքատ: Հաճախա– կի լինում են աճուկային ու պորտային ճողվածքներ: Սեռական օրգանները, ինչ– պես նաև երկրորդային սեռական հատկա– նիշները թերզարգացած են, նյութափոխա– նակությունը՝ խանգարված, լսողությունը՝ թույլ: Հիվանդները դանդաղաշարժ են, քնկոտ, որևէ աշխատանք կատարելու ան– ընդունակ: խանգարված է նաև խոսակցա– կան ակտը: Բ ու ժ ու մ ը. վահանագեղձի անբա– վարարությունը կոմպենսացնող պատ– րաստուկներ՝ թիրեիդին կամ տրիյոդ թի– րոզին: Կանխարգել ու մը. ջրի և սննդի յոդացում:

ԿՐԵՏՆԵՐ (Vespidae), թաղանթաթև խայ– թող միջատների ընտանիք: Ունեն 2 զույգ թաղանթաթևեր և ծնկաձև բեղիկներ: Բե– րանային ապարատը ծամող է: Փորիկը կախված է կամ ցողունաձև, իրար հաջոր– դող սև ու դեղին շերտերով: Բաժանվում է 2 ենթաընտանիքի, հասարակական (Ves- pinae) և միայնակ (Eumeniinae) Կ–ի: Հայտ– նի է 20 հզ. տեսակ, տարածված առավե– լապես արևադարձային երկրներում, ՍՍՀՄ–ում՝ Հեռավոր Արևելքում, Միջին Ասիայում, Անդրկովկասում, Հայաստա– նում: Կ. են անվանում նաև բոլոր թաղանթա– թև միջատներին, բացառությամբ մեղու– ների և մրջյունների: ԿՐԹՈհԹՏՈհՆ, համակարգված գիտելիք– ների, ունակությունների ու հմտություն– ների յուրացման ընթացքը և արդյունքը: Կ–յան ընթացքում տեղի է ունենում մարդ– կության մշակած հոգևոր հարստության յուրացում և փոխանցում սերնդից սե– րունդ: Կ. կյանքին ու աշխատանքի պատ– րաստվելու անհրաժեշտ պայման է, մշա– կույթին հաղորդակցվելու ու տիրապետելու հիմնական միջոցը, մշակույթի զարգացման հիմքը, Կ. ստանալու հիմնական ուղին ուսուցումն է տարբեր ուս. հաստատու– թյուններում, էական դեր է կատարում ինք– նակրթությունը, կուլտուր–լուսավորական աշխատանքը, հասարակական–աշխատան– քային գործունեությունը: Կ–յան բովան– դակությունը, նրա մակարդակը որոշվում են հասարակական արտադրության պա– հանջներով, պայմանավորվում հասա– րակական հարաբերություններով, գի– տության, տեխնիկայի, մշակույթի, ինչ– պես նաև դպրոցական գործի և մանկա– վարժական գիտության զարգացման աս– տիճանով: Կ. լինում է ընդհանուր և մաս– նագիտական: Ընդհանուր Կ. մասնագիտա– կան Կ–յան անհրաժեշտ հիմքն է: Իր մա– կարդակով մասնագիտական Կ. բաժան– վում է բարձրագույն կրթության, միջնա– կարգ մասնագիտական կրթության, պրոֆ– տեխնիկական կրթության: ԱՍՀՄ–ում և սոցիալիստական մյուս երկրներում Կ–յան իրավունքը սոցիալիստական դեմոկրա– տիայի՝ սահմանադրությամբ հաստատ– ված՝ կարևորագույն դրսևորումներից է, այն փաստորեն ապահովվում է բարձրա– գույն և միջնակարգ մասնագիտական ուս, հաստատությունների, դպրոցական ցանցի լայն զարգացմամբ: Կ–յան պատմա–ղասա– կարգային բնույթը դրսևորվում է ոչ միայն ժող. կրթության համակարգերի կառուց– ման սկզբունքներում, այլ նաև ծրագրերի, դասագրքերի, դասավանդման ողջ պրակ– տիկայի գաղափարական ուղղվածության մեջ: Կ–յան բովանդակության հետ սեր– տորեն կապվում են ուսուցումը, դաս– տիարակությունը, անձի ձևավորումը: Տես նաև Միջնակարգ կրթություն, Բարձ– րագույն կրթություն, ժողովրդական կըր– թություն, Ընդհանուր ուսուցում, Պրոֆ– ւոեխնիկական կրթություն, Պոչիաեխնի– կական կրթություն, Մասնագիտական կրթություն:

ԿՐԺԻԺԱՆՈՎՍԿԻ Դլեբ Մաքսիմիլիանո– վիչ [12(24).1.1872, Սամարա –31.3.1959,