Գ. Մ. Կրժիժանովսկի Մոսկվա], Ռուսաստանում հեղափոխա– կան շարժման, սովետական պետական և կուսակցական գործիչ, գիտնական–էներ– գետիկ, գրող: ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929), սոցիալիստական աշխատանքի հերոս (1957): Կոմունիստական կուսակ– ցության անդամ 1893-ից: Վ. Ի. Լենինի հետ մասնակցել է Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» ստեղծմանը: 1894-ին ավարտել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստ–ը:
ՌԱԴԲԿ II համագումարում ընտրվել է կուսակցության ԿԿ անդամ: Մասնակցել է ՌՍԴԲԿ III համագումարի նախապատ– րաստմանը, 1905–07-ի հեղափոխությա– նը: Փետրվարյան հեղափոխության (1917) ժամանակ եղել է Մոսսովետի բոլշևիկյան ֆրակցիայի անդամ: 1920-ից՝ Ռուսաստա– նի էլեկտրիֆիկացիայի պետ. հանձնա– ժողովի (ԳՈԷԼՌՈ), 1921–30-ին՝ Պետ– պլանի, 1930–32-ին՝ ծանր արդյունաբե– րության ժողկոմատի գլխէներգոյի, 1932– 1936-ին՝ ՍՍՀՄ ԿԳԿ–ին առընթեր բարձ– րագույն տեխ. կրթության կոմիտեի նա– խագահ և ՌՍՖՍՀ լուսժողկոմի տեղակալ: 1929–39-ին՝ ՍՍՀՄ ԳԱ փոխպրեզիդենտ: 1930-ին հիմնադրել և մինչև կյանքի վերջը ղեկավարել է ՍՍՀՄ ԳԱ էներ– գետիկական ինստ–ը: Աշխատությունները նվիրված են էներգահամակարգերի, էներ– գահաշվեկշռի կազմման և զարգացման գիտ. հիմունքների, երկրի միասնական էներգահամակարգի ստեղծման, ժող. տըն– տեսության ճյուղերի էլեկտրիֆիկացման, էներգետիկ ռեսուրսների կոմպլեքս օգ– տագործման ևն խնդիրների: Հեղինակ է Վ. Ի. Լենինի մասին հիշողությունների: Կուսակցության XIV–XVII համագումար– ների պատգամավոր է, XIII –XVII համա– գումարներում ընտրվել է ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի անդամ: Եղել է Համառուսաստանյան ԿԳԿ–ի և ԱԱՀՄ ԿԳԿ–ի անդամ, ՄԱՀՄ I գումարման Գերագույն սովետի դեպու– տատ: Պարգևատրվել է Լենինի 5 և 2 այլ շքանշաններով: Երկ. Coq., T. 1-3, M.–JI., 1933-36; H36paHHoe, M., 1957; BejraiCHH JleHHH, M., 1971; Վնասարարությունը, ինչպես որ նա կա, Ե., 1930: Գրկ. Վինոգրադով Լ. Կ., Սաեպա– ն ո վ Վ. Ն., Կյանք–սխրագործություն, Ե., 1962; Die6 MaKCHMHJraaHOBHH KpHcnacaHOB- ckhh, M., 1974.
ԿՐԺԻԺԻԿ (Kriih՝k) Ֆրանտիշեկ (8.7.1847, Պլանիցե, Չեխիա –22.1.1941, Պրագա), չեխ էլեկտրատեխնիկ: 1873-ին առաջա– դրել է երկաթուղային ազդանշանման և բլոկավորման նոր համակարգ, որը 1882-ին կիրառվել է Սեն–Գոթարդի թու– նելում (Շվեյցարիա): 1880-ին հայտնա– գործել է դիֆերենցիալ էլեկտրական աղե– ղային լամպը (1882-ին արտոնագրվել է): 1881-ին հիմնադրել է առաջին չեխական էլեկտրատեխնիկական գործարանը Պլգե– նում, իսկ երկու տարի հետո՝ երկրորդը, Պրագայում: Կ. Չեխոսլովակիայի տերի– տորիայում կառուցել է առաջին էլեկտրա– կայանը (1888), տրամվայի առաջին փորձ– նական գիծը Պրագայում (1891):
ԿՐԻԱՆԵՐ (Chelonia կամ Testudines), սողունների կարգ: Մարմինն ամփոփված է ոսկրային զրահում, որը կազմված է մեջքային ոսկրային մասից՝ կարապաքսից, և փորային մասից՝ պլաստրոնից: Զրահը արտաքինից պատված է եղջերային վա– հանիկներով և առջևից ու ետևից ունի անցքեր, որտեղից կենդանին դուրս է հա– նում գլուխը, պոչը և վերջավորություն– ները: Ցամաքային տեսակների զրահը բարձր է, ուռուցիկ, ծովային ձևերինը՝ շրջհոսուն: Ատամներ չունեն, փոխարենը եղջրային եզրերն են: Պարանոցը երկար է, գլուխը՝ շարժուն: Իրանային մասի մկանները թույլ են զարգացած, իսկ պա– րանոցի, վերջավորությունների և պոչի մկանները հզոր են: Շնչառության ժամա– նակ թոքերի մեջ օդը մտնում է ենթալեզ– վային ապարատի տատանումների, ինչ– պես նաև վերջավորությունները զրահից դուրս հանելու ու ներս քաշելու շնորհիվ: Աչքերը լավ են զարգացած, լսողության օրգանները թույլ են: Բազմանում են ձվա– դրությամբ, էգը դնում է 2–400 ձու: Եր– կարակյաց են, ապրում են մինչև 300 տարի: Ցամաքային տեսակները սնվում են բուսական կերով, ջրայինները՝ կեն– դանական (ձկներ, երկկենցաղներ, խեց– գետնակերպեր ևն): Ցամաքային Կ–ի վեր– ջավորությունները սյունաձև են, ջրային տեսակների մատների միջև կան մաշկային ծալքեր (լողաթաղանթներ), իսկ ծովային ձևերի մատները ձուլվել են իրար, և վերջա– վորությունները լաստեր են դարձել: Տա– րածված են ամենուրեք, բացի Անտարկ– տիդայից: Հայտնի է ավելի քան 250 տե– սակ, որից 7-ը՝ ՍՍՀՄ–ում, 3-ը՝ միջերկրա– ծովյան (Testudo graeca), կասպիա– կան (Clemys caspica) և ճահճային Կ. (Emys orbicularis)՝ նաև ՀՍՍՀ–ում: Որոշ տեսակներ արդյունագործական նշանա– կություն ունեն, որոշները վնաս են հասցը– նում ձկնաբուծությանը: Ֆ.ԴանիեւյաԱ
ԿՐԻՄԻՆԱԼԻՍՏԻԿԱ (լատ. criminalis – հանցագործությանը վերաբերող), տես Քրեագիտություն:
ԿՐԻՄԻՆԱԼՈԴԻԱ [< լատ. crimen (crimi- nis)– հանցագործություն և … ւոգիա], տես Քրեաբանություն:
ԿՐԻՄՈՎ Նիկոլայ Պետրովիչ (1884–1958), ռուս սովետական նկարիչ: ՌՍՖՍՀ ժող. նՀկարիչ (1956): ՍՍՀՄ գեղարվեստի ակա– դեմիայի թղթ–անդամ (1949): Մասնակցել է «Գոլուբայա ռոզա»-ի ցուցահանդեսին (1907), եղել «Ռուս նկարիչների միության» անդամ (1910-ից): 1900–10-ական թթ. ստեղծել է պրիմիտիվ ոճավորումով, վառ գուներանգով դեկորատիվ–ընդհանրաց– ված կոմպոզիցիաներ («Ամպրոպ», 1908, Տրետյակովյան պատկերասրահ, «Լողա– ցող կանայք» նկարաշար, 1910-ական թթ. կես): 1920-ական թթ. պատկերել է բնու– թյան կայուն վիճակներ, հասել կերպա– րային կառույցի հուզական ամբողջակա– նության («Գետակ», 1926, «Առավոտը Կենտրոնական զբոսայգում…», 1937, եր– կուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրա– հում): Կ–ի բեմանկարչական աշխատանք– ներից են՝ Ա. Ն. Օստրովսկու «Ջերմ սիրտ» (1926), «Տաղանդներ և երկըր– պագուներ» (1933) պիեսների ձևավորում– ները (երկուսն էլ՝ ՄԳԱԹ–ում): Կրիաներ. /.կասպիական, 2. ճահճային, 3. տափաստանային, 4. կովկասյան, 5. կանաչ, 6. րիսս. 7. մաշկավոր, 8. Փղային, 9. հեռավորարևելյան, 10. անրաաին