Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/691

Այս էջը սրբագրված չէ

ԿՐԾՔԱԳԵՂՁԻ 691

Ձախափնյա Ուկրաինան և Աջափնյա Ուկ– րաինայի զգալի մասր: Կ–ի ջոկատը մեծ դեր է խաղացել Կորսունի ճակատամար– տում լեհերին ջախջախելու գործում։

ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ռադիոակտիվ նյութի (ուրանի 233U և 235U, պլուտոնիումի 239Pu և 241Pu իզոտոպներ) նվազագույն զանգված, որի դեպքում կարող է ընթանալ ատոմային միջուկների տրոհման ինքնապահպանվող շղթայական ռեակցիան։ Կ. զ–ի մեծությունը կախված է միջուկային ոեակտորի կառուցվածքից, միջուկային վառելիքի և նեյտրոնների դանդաղիչի տեսակից։


ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏ, թերմոդինամիկական վիճակի դիագրամի վրա կրիտիկական վիճակին համապատասխանող կետ։ Հեղուկ–գոլորշի երկֆազ հավասարակշռության Կ. կ. հավասարակշռության կորի վերջնակետն է և բնութագրվում է ջերմաստիճանի (Tk), ճնշման (pk) և ծավալի (Vk) կրիտիկական արժեքներով։ Կ. կ. ֆազային անցման կետի մասնավոր դեպքն է, որին բնորոշ է թերմոդինամիկական կայունության կորուստը։


ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ, 1. նյու– թի ջերմաստիճանը կրիտիկական վիճա– կում: Կ. ջ–ում վերանում են հավասարա– կշռության մեջ գտնվող հեղուկի և գոլոր– շու ֆիզիկական հատկությունների տար– բերությունները: Կրկնակի համակարգե– րում (օրինակ, պրոպան–իզոպենտան) հե– ղուկ–գոլորշի հավասարակշռությունն ունի ոչ թե մեկ Կ. ջ., այլ տարածական կրիտի– կական կոր, որի ծայրակետերը մաքուր բաղադրիչների Կ. ջ–ներն են: 2. Լ ու ծ ե– լ ի ու թ յ ա ն Կ. ջ., որի դեպքում հեղուկ խառնուրդի սահմանափակ լուծելիություն ունեցող բաղադրիչները դառնում են փո– խադարձաբար անսահմանափակ լուծելի: 3. Մի շարք հաղորդիչների՝ գերհաղորդա– կանության վիճակին անցնելու ջերմաստի– ճանը:

ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿ, 1. երկֆազ հա– մակարգերի հավասարակշռության սահ– մանային վիճակ, երբ երկու ֆազերի հատ– կությունները նույնանում են: 2. Նյութի վիճակը II կարգի ֆազային անցումների կետերում: Մաքուր նյութերում Կ. վ. դիտ– վում է հեղուկ–գազ հավասարակշռության դեպքում, իսկ լուծույթներում՝ գազ–գազ, հեղուկ–հեղուկ, հեղուկ–գազ, պինդ մար– մին–պինդ մարմին ֆազային հավասարա– կշռության դեպքում: Վիճակի դիագրամ– ներում Կ. վ–ին համապատասխանում են ֆազերի հավասարակշռության կորերի սահմանային կետեր՝ այսպես կոչված կրիտիկական կետեր: Կ. վ–ին համապա– տասխանող պարամետրերի արժեքները կոչվում են կրիտիկական՝ կրիտիկական ճնշում (pk), կրիտիկական ջերմաստի– ճան (Tk), կրիտիկական ծավալ (Vk), կրիտիկական բաղադրություն (Xk) ևն: Երկբաղադրիչ համակարգերում Կ. վ–ին բնորոշ երևույթներ դիտվում են ոչ միայն հեղուկ–գազ հավասարակշռության կրի– տիկական կետում, այլև այսպես կոչված լուծելիության կրիտիկական կե– տերում, ուր բաղադրիչների փոխադարձ լուծելիությունն անսահմանափակ է դառ– նում: Կ. վ–ին մոտենալիս նյութի ֆիզի– կական հատկությունները . կտրուկ փո– փոխվում են: Կ, վ–ում նյութերի հատկու– թյունների և վարքի իմացությունը ան– հրաժեշտ է գիտության և տեխնիկայի շատ բնագավառներում:


ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՈՒԺ, տես Առաձգական համակարգի կայունություն։


ԿՐԻՏՏԱՆ Արսեն Վարոսի [1850, Ալեք– սանդրապոլ (այժմ՝ Լենինական) –1910], հայ ազատագրական շարժման գործիչ, մանկավարժ: Ծնվել է արհեստավորի ընտանիքում, սովորել տեղի հոգևոր և գավառական դպրոցներում: Մասնավոր դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ, դասավանդել հայերեն, ռուսերեն, պատ– մություն ևն: Գրել է արձակ և չափածո գործեր: 1869-ի ապրիլին Կ–ի ղեկավարու– թյամբ Ալեքսանդրապոլում հիմնադրվել է առաջին ազգային–ազատագրական գաղտնի խմբակը՝ Բարենպատակ ընկե– րությունը՝. 1875-ի ապրիլին ոստիկանու– թյունը Կ–ի բնակարանում հայտնաբերել է արգելված մի շարք գրքեր, կոչեր ևն: Կ. դատապարտվել է մեկ և կես տարվա բանտարկության: Գրկ .Պարսամյան Վ. Ա., Հայ ազա– տագրական շարժումների պատմությունից, Ե,, 1958: Վ.Պարսամյան


ԿՐԻՔԵՏ (անգլ. cricket), սպորտային թիմային խաղ գնդակով և զարկաններով։ Խաղի նպատակն է գնդակի նետումներով քանդել հակառակորդ թիմի դարպասը: Հակառակորդները պաշտպանում են դար– պասը՝ զարկաններով ետ մղելով գնդակը: Կ. հիշեցնում է ռուսական ըսպտան և Ամերիկայի երկրներում տարածված բեյսբոլը։

ԿՐԾՈՂՆԵՐ (Rodentia), կաթնասունների դասի ամենամեծ կարգը: Ընդգրկում է կաթ– նասունների 1 /3-ը, կազմում ԱՍՀՄ ֆաու– նայի մոտ կեսը: Մանր և միջին չափերի (մարմնի երկարությունը՝ 5 սմ–125 սմ) կենդանիներ են: Գլխուղեղի մեծ կիսա– գնդերը փոքր են կամ թերզարգացած, հարթ մակերևույթով: Ատամները հարմար– ված են բուսական կոշտ կերեր կրծելուն: Խիստ զարգացած են կտրիչները, որոնք աճում են կենդանու ամբողջ կյանքի ըն– թացքում: ժանիքներ չունեն: Տարածված են բոլոր աշխարհամասերում: Հայտնի է ժամանակակից 30 ընտանիք, 400 սեռ, մոտ 2 հզ. տեսակ, ՄՍՀՄ–ում՝ 11 ընտանիք, 50 սեռ, 130-ից ավելի տեսակ, ՀՍՍՀ–ում՝ 26 տեսակ: Կ–ի մեծ մասը կիսաստորգետնյա կյանք են վարում, փորում են խոր և բարդ բներ: Մկները, առնետներն ապրում են գետնի վրա, կուրամկներն ունեն լրիվ ստորգետնյա, ճահճակուղբը, մշկամուկը, կուղբը՝ կիսաջրային, սկյուռները, քնա– մոլները՝ ծառաբնակ ապրելակերպ: Մոր– ֆո–ֆիզիոլոգիական և կենսբ. առանձնա– հատկությունների շնորհիվ Կ. հեշտու– թյամբ հարմարվում են արտաքին միջա– վայրի անբարենպաստ պայմաններին: Շատ արագ բազմանում են, տարեկան տալիս են 2–9 սերունդ, յուրաքանչյուր անգամ՝ 2–15 ձագ: Բարենպաստ տարի– ներին նրանց քանակը կարող է աճել 100–200 անգամ: Առանձին տեսակներ (սկյուռ, մշկամուկ, ճահճակուղբ) ունեն արժեքավոր մորթի: Մեծ մասը վնասա– տուներ են, փչացնում են գյուղատնտ. կուլտուրաները (հատկապես հատիկային), պահեստված մթերքները, ապրանքները ևն: Որոշ տեսակներ (արջամուկ, գետնա– սկյուռ, ավազամուկ, դաշտամուկ ևն) մար– դու և ընտանի կենդանիների սուր վարա– ԿԻՏ ինչպես նաև հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների՝ ժանտախ– տի, էնցեֆալիտների, կատաղության հա– րուցիչների հիմնական կրողներ և տարա– ծողներ են (լվերի, տզերի միջոցով, ան– միջական շփմամբ): վնասատու Կ–ի դեմ ՍՍՀՄ–ում հաջողությամբ պայքար է տարվում քիմ., մեխ. և կենսբ. եղանակ– ներով: Պատկերազարդումը տես 408 –409-րդ էջերի միջև՝ ներդիրում: ^.BHHorpaflOB B.C.hTpomob H. M., KpaTKHH onpeflejiHTem», rpfcrayHH (£>ay- hm CCCP, M.– JI., 1956; ft a ji b C.K.,^Ch- bothmh MHp ApM. CCP, t. 1, E., 1954; MjieKo- nHTaiomHe 4>ayHH CCCP, h. 1, M*– JI., 1963. Ա. Ադամ յան

ԿՐԾՈՍԿՐ (sternum), տափակ, լայն, թրա՜ ձև կենտ ոսկր: Կազմում է մարդու կրծքա– վանդակի առաջային, իսկ կենդանիների՝ ստորին պատի միջին մասը: Կ. ունի՝ կոթ, մարմին և թրաձև ելուն: Մարդու Կ–ի կոթի վերին, իսկ կենդանիների առա– ջային եզրին նկատելի է կիսալուսնաձև լծային կտրուճը, որից աջ և ձախ գտնվում են հոդամակերեսածածկ անրակային փորվածքները՝ անրակների հետ հոդա– վորվելու համար: Կ–ի աջ և ձախ եզրերին ևս կան փորվածքներ՝ կողերի հետ միա– նալու համար:,

ԿՐԾՈՍԿՐ–ԱՆՐԱԿԱՏԻՆ ՀՈԴ (art. ster- noclavicularis), թամբաձև, անհամատեղե– լի հոդ: Կազմությանը մասնակցում են կըր– ծոսկրի անրակային փորվածքը և անրակի կրծոսկրային ծայրը, որոնք օժտված են՝ շարակցա՜հյուսվածքային աճառով ծածկ– ված հոդամակերեսներով, որոնց ան– համապատասխանելիությունը մասամբ վերացվում է աճumuiկազմ հոդային սկա– վառակով: Հոդն ունի բավականին ըն– դարձակ հոդաշապիկ և միջանրակային, կող–անրակային, կրծոսկր–անրակային առաջային և ետին կապաններ, որոնք ամրացնում են հոդը և սահմանափակում նրանում կատարվող շարժումների ծա– վալը: Հոդի լայնական առանցքի շուրջ անրակը պտտվում է առաջ և ետ, սլաքա– յինի շուրջ շարժվում է վեր, վար և ուղղա– հայաց առանցքի շուրջ՝ առաջ և ետ:

ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, կաթնա– գեղձի բորբոք ու մ, մաստիտ (հուն. iaax6$ – կուրծք), կաթնագեղձի բորբոքային հիվանդություն: Կանանց մոտ, առավելապես առաջնածինների, նկատվում է երեխային կերակրելու շըր– ջանում. կարող է զարգանալ նաև մինչև ծննդաբերությունը, ինչպես նաև ծննդա– բերությունից և հղիությունից անկախ: Հազվադեպ հանդիպում է աղջիկների և նույնիսկ տղամարդկանց մոտ: Հատուկ ձև է նորածինների Կ. բ., որը պայմանա– վորված է մոր արյունից պտղին անցած լակտոգեն հորմոններով: Ըստ ընթացքի Կ. բ. լինում է սուր, հազվադեպ՝ քրոնի– կական: Հիմնական պատճառները՝ կաթի կանգը, կերակրման ժամանակ կրծքա– գեղձի ոչ լրիվ դատարկվելը, պտուկների ճաքերը: Հարուցիչները հիմնականում